User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Մոտիվացիոն գրքեր

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մոտիվացիոն գրքեր

    Մոտիվացիոն գրքերը, թեև, կարելի է ասել, միշտ էլ եղել են, կարծես մեր ժամանակներում գնալով ավելի մեծ տարածում են գտնում: Ինչպես գիտեք, դրանք այն գրքերն են, որոնց նպատակը հեղինակի սեփական և այլոց փորձի հիման վրա ընթերցողին ոգեշնչելն ու իր կյանքում լուրջ դրական փոփոխությունների մղելն է, ինչպես, օրինակ, առողջ անձնական հարաբերություններ կառուցելը, հաջող կարիերա անելը, շատ փող վաստակելը, առողջ ապրելակերպ վարելը, ընտանեկան կյանքը բարելավելը և այլն:

    Ի՞նչ կարծիք ունեք մոտիվացիոն գրքերի մասին ընդհանրապես: Որքանո՞վ եք դրանք օգտակար համարում: Ի՞նչ մոտիվացիոն գրքեր եք կարդացել: Հատկապես ո՞ր գրքերն են ձեզ դուր եկել, ոգեշնչել, նկատելի ազդեցություն են ունեցել ձեզ վրա, ինչ-որ բան սովորեցրել: Ի՞նչ մոտիվացիոն գրքեր խորհուրդ կտայիք կարդալ ուրիշներին և ինչու՞: Կարող եք նշել նաև ձեզ դուր չեկած, ձեր կարծիքով, անհաջող մոտիվացիոն գրքերի անուններ կամ հեղինակներ, որոնցից, ըստ ձեզ, արժե խուսափել:

    Մի խոսքով` էս թեմայում քննարկում ենք ինչպես մոտիվացիոն գրքերի գաղափարն ընդհանրապես, այնպես էլ կոնկրետ մոտիվացիոն գրքեր ու դրանց օգտակարությունը (կամ անպիտանությունը):
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.06.2018), Գաղթական (13.06.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես լիքը կարդացել եմ տենց գրքեր, բայց ամեն անգամ կարդալիս ներվայնանում եմ։ Մոտիվացիոն գրքերը ոնց որ գրված լինեն զարգացման բարդ ու զանազան փուլեր անցնող մարդկանց հեշտ ճանապարհ ցույց տալու համար։ Մի քանի օրինակ տարբեր թեմաներով դնեմ։
    Գիրք պրոկրաստինացիայի մասին ֊ Էստեղ մանրամասն բացատրվում ա, թե պրոկրաստինացիան ինչ ա։ Հաղթահարելու տարբերակներ ու վարժություններ էլ կան։ Առաջին մասն օքեյ էր. երբ սկսում ես հասկանալ, թե ինչու ես պրոկրաստինացիա անում, հաղթահարելը հեշտ ա լինում։ Բայց երկրորդ մասի վարժությունները դեբիլ բաներ էին։ Ժամանակին էդ սաղ վարժություններն արել եմ, իսկ հիմա դրանցից ոչ մեկը չեմ օգտագործում։
    Գիրք ռոմանտիկ անձնական հարաբերություններ կառուցելու մասին ֊ ահագին յուրօրինակ մոտեցում էր ռոմանտիկ հարաբերություններին, նոր տեսությունով֊բանով։ Էդ առումով ահագին հետաքրքիր էր։ Վարժություններից մեկն էլ շատ հետաքրքիր էր։ Բայց դե գիտական հիմք չուներ ու տեսականորեն կարա բավական վտանգավոր տարածքներ տանի մարդուն
    Կենտրոնանալու մասին գիրք ֊ էս երևի ամենապակաս օգուտ տված գիրքն ա։ Էն մասին ա, թե ոնց ժամանակի հսկայական կտորներ ճարես, որ գործիդ վրա կենտրոնանանաս։ Ասենք, կա օրինակ day within a day խորհուրդը, որ գործից հետո դեռ մի ութ ժամ օրվա մեջ ունես մինչև քնելը, կարաս մի բանով զբաղվես։ Բայց փաստացի դա ինձ վրա կիրառելի չի, որովհետև կենտրոնացած աշխատանքային օրվանից հետո առնվազն երեք֊չորս ժամ ես ուղղակի ունակ չեմ որևէ մտավոր աշխատանք կատարելու։
    Թեզ գրելու մասին ֊ էս գրքի տված միակ օգուտն էն ա, որ համոզում ա, որ թեզը պիտի քո գրած ամենավատ ակադեմիական տեքստը լինի (էն իմաստով, որ սկսնակ ես, հետո ավելի լավ ես գրելու ու որ չպետք ա պերֆեկցիոնիստ լինել, թե չէ չես վերջացնի)։ Էս գրքում ամենաանդուրն էն էր, որ իրա համար աշխատող մի մեթոդ ինքը պարտադրում էր սաղի վրա, իսկ էդ մեթոդը կոնկրետ իմ դեպքում ուղղակի չի աշխատում։ Առաջարկում էր օրը մինիմում քսան րոպե գրել։ Իսկ իմ գիտական աշխատանքը հստակ փուլերի ա բաժանված, ու ես գրում եմ մենակ գրելու փուլում։

    Մեկ էլ մի գիրք կա, որ ուզում եմ կարդալ (սաղ կարդում են, աչքովս ընկավ)։ Էս գիրքը ֆլոուի մասին ա։ Դրական հոգեբանության կուրսից հետո, ինչ սովորել եմ ֆլոուի մասին, ես դրած գլուխ եմ ջարդում, թե ինչն ա իմ կյանքում ֆլոու առաջացնում։ Ու չկա տենց բան։ Ցանկացած բան հաճույքով եմ անում, բայց որ կորցնեմ ժամանակի զգացողությունը, չի լինում տենց ուղղակի։ Դրա համար հետաքրքիր ա կարդալը, տեսնելը, թե հեղինակն ինչ ա ասում։

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (13.06.2018)

  5. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես համացանցում հանդիպել եմ Հրաչյա Մանուկյանի Փոխիր կյանքդ գրքի վերնագրին ու մի փոքր ուսումնասիրել հեղինակի բլոգը:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  6. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համացանցում հանդիպել եմ Հրաչյա Մանուկյանի Փոխիր կյանքդ գրքի վերնագրին ու մի փոքր ուսումնասիրել հեղինակի բլոգը:
    Ես գիրքը չեմ կարդացել, բայց բլոգը հավանում եմ շատ: Տարիներ առաջ հետևում էի: Ի դեպ, ինքն Ակումբում էլ կա` BusinessMen մականունով : Նաև Truthly.me-ի ստեղծողն ա: Ակումբում էլ թեմա էր բացել դրան նվիրված: Մի ժամանակ ակտիվ էինք էնտեղ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կենտրոնանալու մասին գիրք ֊ էս երևի ամենապակաս օգուտ տված գիրքն ա։ Էն մասին ա, թե ոնց ժամանակի հսկայական կտորներ ճարես, որ գործիդ վրա կենտրոնանանաս։ Ասենք, կա օրինակ day within a day խորհուրդը, որ գործից հետո դեռ մի ութ ժամ օրվա մեջ ունես մինչև քնելը, կարաս մի բանով զբաղվես։ Բայց փաստացի դա ինձ վրա կիրառելի չի, որովհետև կենտրոնացած աշխատանքային օրվանից հետո առնվազն երեք֊չորս ժամ ես ուղղակի ունակ չեմ որևէ մտավոր աշխատանք կատարելու։
    Էս գիրքը աչքիս մի հատ էլ կարդաս, որտև սխալ ես հասկացել. գրքում ոչ թե ասում ա, թե ոնց գործից հետո էլի աշխատես, այլ խորհուրդներ ա տալիս, թե ոնց գործի էդ 8 ժամդ էֆեկտիվ անցկացնես, իսկ գործից հետո ընդհակառակը՝ գործ չանես ու նույնիսկ խորհուրդ ա տալիս գործը ավարտելը հատուկ ծեսի վերածել, որպեսզի էդ ծեսով գլուխդ լրիվ մաքրես աշխատանքից ու էդ մասին էլ չմտածես հանգստի ժամերին։ ՈՒ լիքը օրինակներ ա բերում, որ «օրը 24 ժամ» աշխատողնները իրականում ավելի պակաս էֆեկտիվ են, քան կարճ, բայց կենտրոնացած deep work անողները
    Մի խոսքով, քո սեփական փորձով եզրակացությունդ ավելի մոտ էր էդ գրքի ասածին, քան գրքից հասկացածդ
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը

    Արշակ, հասկացել եմ, դու ես իմ ասածը սխալ հասկացել։ Ես չեմ ասում՝ գործից հետո աշխատելու մասին, ինքը էդտեղ խոսում ա գործից հետո ուրիշ բանով զբաղվելու մասին (օրինակ, գիրք կարդալ, գործիք նվագել)։ Իմ ասածն էլ էդ ա, որ իրա մեթոդն ուղղակի չի աշխատում ինձ վրա, որտև գործից հետո ես ոչ մի բանով չեմ ուզում զբաղվել (բացի, թերևս, մարդկանց հետ շփվելուց, ինչն ինքը մեղմ ասած չի քաջալերում): Հետո, գիրքը ոտից գլուխ անհատապաշտական ու բիզնես լինելու տեսանկյունից ա գրած, այսինքն՝ թե ոնց անել, որ հաջողակ լինես, կարծես կյանքի միակ իմաստն էդ ա։

  9. #7
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ, հասկացել եմ, դու ես իմ ասածը սխալ հասկացել։ Ես չեմ ասում՝ գործից հետո աշխատելու մասին, ինքը էդտեղ խոսում ա գործից հետո ուրիշ բանով զբաղվելու մասին (օրինակ, գիրք կարդալ, գործիք նվագել)։ Իմ ասածն էլ էդ ա, որ իրա մեթոդն ուղղակի չի աշխատում ինձ վրա, որտև գործից հետո ես ոչ մի բանով չեմ ուզում զբաղվել (բացի, թերևս, մարդկանց հետ շփվելուց, ինչն ինքը մեղմ ասած չի քաջալերում): Հետո, գիրքը ոտից գլուխ անհատապաշտական ու բիզնես լինելու տեսանկյունից ա գրած, այսինքն՝ թե ոնց անել, որ հաջողակ լինես, կարծես կյանքի միակ իմաստն էդ ա։
    Էդ գիրքը քեզ սովորացնում ա թե ոնց աշխատանքի վրա ծախսելիք ժամանակդ արդյունավետ օգտագործես։ Իսկ թե ոնց վայելես աշխատանքից ազատ ժամանակդ, էդ արդեն քո գործն ա, քեզ ոչ ոք չի ասում պիտի գիրք կարդաս, եթե էդ քեզ հաճելի չի։ Ընդ որում աշխատանքայինժամանակդ էֆեկտիվ ծախսելով՝ հնարավորություն ես ստանում անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ընդ որում distraction-ներից խուսափելու իր մեթոդները կարելի ա կիրառել նաև անձնական կյանքում, հաճելի, կյանքումդ ավելի կարևոր բաներն ավելի լիարժեք վայելելու համար։ էդ գրքում «Կյանքի միակ իմաստը բիզնես հաջողությունն ա» մոմենտ ընդհանրապես չկա իմ կարծիքով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. #8
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի չեմ կարծում, որ արժի Բյուրի պես կտրուկ մոտենալ հարցին:

    Նախ, պարտադիր չի, որ ամեն ինչ աշխատի հենց կոնկրետ քեզ համար՝ նույն շշից ջուրն էլ, կարող է ես ու դու խմենք ու տարբեր համ առնենք:
    Հետո, ասենք, կարող է հարյուր գեղարվեստական գիրք կարդաս ու դրանցից ընդամենը երկուսը դուր գա ու դու դա նորմալ համարես, իսկ մոտիվացիոն գրքերի ամեն մի հեղինակին պատրաստ ենք դատարան քարշ տալ...
    Այնինչ կան լիքը գրքեր էլ, որոնք հսկայական աուդիտորիաներ են հավաքել ու դրանք ուսումնասիրելու համար դպրոցներ ու համակարգեր են ստեղծվել:
    Մեկը Հոզե Սիլվան: Կամ Ջո Վիտալեն, որի "Կյանքն առանց սահմանափակումների" գիրքը կա Ակումբում:
    Կան այնպիսի հեղինակներ, որոնց գրքերը հեշտությամբ կարելի է կիրառել նույնիսկ առօրեական կյանքում էլ, ուղղակի չպետք է մոռանալ օրվա մեջ և հետևել արդյունքներին… Իսկ կան գրքեր, որոնք պարապ մարդկանց համար են, թե՞ մեր մեջ քիչ են պարապները…
    Օրինակ, ասենք, Ջո Պերկինսը գրում է փսիխոնավիգացիայի մասին, ու եթե ես ժամանակ չեմ դրել ու չեմ փորձել լուրջ զբաղվել դրանով, իրավունք ունե՞մ արդյոք ասելու, որ դա չի աշխատում ու ոչ ոք մտովի թռչել չի կարող:
    Կամ Կլաուս Ջ. Ջոուլը գրում է վիճակախաղի տոմսի թվերը գուշակելու իր փորձի մասին: Բայց ախր նա ամիսներ շարունակ տանն անգործ վեր ընկած է եղել և դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել… Դե արի ես կամ Բյուր կամ Այվի կամ Աթեիստ, առավոտից երեկո խրված գործերի մեջ, փորձիր լատարե շահել…
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ գիրքը քեզ սովորացնում ա թե ոնց աշխատանքի վրա ծախսելիք ժամանակդ արդյունավետ օգտագործես։ Իսկ թե ոնց վայելես աշխատանքից ազատ ժամանակդ, էդ արդեն քո գործն ա, քեզ ոչ ոք չի ասում պիտի գիրք կարդաս, եթե էդ քեզ հաճելի չի։ Ընդ որում աշխատանքայինժամանակդ էֆեկտիվ ծախսելով՝ հնարավորություն ես ստանում անձնական կյանքին ավելի շատ ժամանակ հատկացնել։ Ընդ որում distraction-ներից խուսափելու իր մեթոդները կարելի ա կիրառել նաև անձնական կյանքում, հաճելի, կյանքումդ ավելի կարևոր բաներն ավելի լիարժեք վայելելու համար։ էդ գրքում «Կյանքի միակ իմաստը բիզնես հաջողությունն ա» մոմենտ ընդհանրապես չկա իմ կարծիքով։
    Էդ ամբողջ day within a day գաղափարը հենց աշխատանքից դուրս ուրիշ բանի վրա կենտրոնանալու համար ա։ Այսինքն, աշխատանքդ նենց դասավորես, որ կարանաս էն մնացած ութ ժամն ուրիշ բանով զբաղվել։ Ու իրա առաջարկած ուրիշ բաներն էլ էլի մտավարժանքներ են, կոպիտ ասած՝ երկրորդ աշխատանք։ Իրա մեթոդներն էլ հակասում են շեղումից խուսափելու մնացած բոլոր մեթոդներին։ Մեկը ես չեմ կարում աշխատեմ, երբ օֆիսիս դուռը փակ ա։ Կամ հայտնի պոմոդորո մեթոդը ապացուցված բան ա, որ ահագին արդյունավետ ա (քսան րոպե աշխատում ես, տասը րոպե շեղվում կամ նայած ում կենտրոնացումն ինչքան ա տևում ու ինչքան հանգիստ ա ուզում)։ Իրա մեթոդները ֆլոուով աշխատելու համար են։ Բայց նա, ով ֆլոուով աշխատում ա, կարիք չունի մեթոդների, որովհետև որ ֆլոուի մեջ ընկնում ա, հաստատ հաջորդ րոպեին մեյլ չի ստուգի։ Կարելի ա օրը յոթանասուն հազար անգամ շեղվելով էլ որակյալ ու արդյունավետ աշխատանք կատարել ու ժամը հինգին տուն գնալ, իսկ ինքը դա բացառում ա։ Մի խոսքով, ինքը սաղ պատճառ֊հետևանքները խառնել ա իրար, իրա ճիշտն էլ դրած փաթաթում ա մեր վրա, ոնց որ նման գրքերի մյուս հեղինակներն են սիրում անել։

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի չեմ կարծում, որ արժի Բյուրի պես կտրուկ մոտենալ հարցին:

    Նախ, պարտադիր չի, որ ամեն ինչ աշխատի հենց կոնկրետ քեզ համար՝ նույն շշից ջուրն էլ, կարող է ես ու դու խմենք ու տարբեր համ առնենք:
    Հետո, ասենք, կարող է հարյուր գեղարվեստական գիրք կարդաս ու դրանցից ընդամենը երկուսը դուր գա ու դու դա նորմալ համարես, իսկ մոտիվացիոն գրքերի ամեն մի հեղինակին պատրաստ ենք դատարան քարշ տալ...
    Այնինչ կան լիքը գրքեր էլ, որոնք հսկայական աուդիտորիաներ են հավաքել ու դրանք ուսումնասիրելու համար դպրոցներ ու համակարգեր են ստեղծվել:
    Մեկը Հոզե Սիլվան: Կամ Ջո Վիտալեն, որի "Կյանքն առանց սահմանափակումների" գիրքը կա Ակումբում:
    Կան այնպիսի հեղինակներ, որոնց գրքերը հեշտությամբ կարելի է կիրառել նույնիսկ առօրեական կյանքում էլ, ուղղակի չպետք է մոռանալ օրվա մեջ և հետևել արդյունքներին… Իսկ կան գրքեր, որոնք պարապ մարդկանց համար են, թե՞ մեր մեջ քիչ են պարապները…
    Օրինակ, ասենք, Ջո Պերկինսը գրում է փսիխոնավիգացիայի մասին, ու եթե ես ժամանակ չեմ դրել ու չեմ փորձել լուրջ զբաղվել դրանով, իրավունք ունե՞մ արդյոք ասելու, որ դա չի աշխատում ու ոչ ոք մտովի թռչել չի կարող:
    Կամ Կլաուս Ջ. Ջոուլը գրում է վիճակախաղի տոմսի թվերը գուշակելու իր փորձի մասին: Բայց ախր նա ամիսներ շարունակ տանն անգործ վեր ընկած է եղել և դրանից բացի ուրիշ ոչինչ չի արել… Դե արի ես կամ Բյուր կամ Այվի կամ Աթեիստ, առավոտից երեկո խրված գործերի մեջ, փորձիր լատարե շահել…
    Էդ լատարեի պահով Նեյթ Սիլվերն ա լավ գիրք գրել, բայց սա մոտիվացիոն չէի անվանի, ավելի շուտ գիտահանրամատչելի ա։ Ու չնայած ինչպես գրեթե ցանկացած ոչ գեղարվեստական գիրք, սա էլ չդզող պահեր ուներ (մասնավորապես, ընդհանուր կենտրոնացումը ԱՄՆ֊ի վրա), ամեն դեպքում կարդացածս էն ոչ գեղարվեստականներից ա, որ ընդհանուր առմամբ գոհ եմ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (13.06.2018)

  14. #11
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ ամբողջ day within a day գաղափարը հենց աշխատանքից դուրս ուրիշ բանի վրա կենտրոնանալու համար ա։ Այսինքն, աշխատանքդ նենց դասավորես, որ կարանաս էն մնացած ութ ժամն ուրիշ բանով զբաղվել։ Ու իրա առաջարկած ուրիշ բաներն էլ էլի մտավարժանքներ են, կոպիտ ասած՝ երկրորդ աշխատանք։ Իրա մեթոդներն էլ հակասում են շեղումից խուսափելու մնացած բոլոր մեթոդներին։ Մեկը ես չեմ կարում աշխատեմ, երբ օֆիսիս դուռը փակ ա։ Կամ հայտնի պոմոդորո մեթոդը ապացուցված բան ա, որ ահագին արդյունավետ ա (քսան րոպե աշխատում ես, տասը րոպե շեղվում կամ նայած ում կենտրոնացումն ինչքան ա տևում ու ինչքան հանգիստ ա ուզում)։ Իրա մեթոդները ֆլոուով աշխատելու համար են։ Բայց նա, ով ֆլոուով աշխատում ա, կարիք չունի մեթոդների, որովհետև որ ֆլոուի մեջ ընկնում ա, հաստատ հաջորդ րոպեին մեյլ չի ստուգի։ Կարելի ա օրը յոթանասուն հազար անգամ շեղվելով էլ որակյալ ու արդյունավետ աշխատանք կատարել ու ժամը հինգին տուն գնալ, իսկ ինքը դա բացառում ա։ Մի խոսքով, ինքը սաղ պատճառ֊հետևանքները խառնել ա իրար, իրա ճիշտն էլ դրած փաթաթում ա մեր վրա, ոնց որ նման գրքերի մյուս հեղինակներն են սիրում անել։
    Գրածներդ կարդալով արդեն սկսում եմ կասկածել, որ նույն գիրքն ենք կարդացել Բյուր ինքը լիքը տարբեր մեթոդներ ու գործիքներ ա տալիս (ոմանք իրար հետ անհամատեղելի), առաջարկելով ընտրել նրանք, որ քո իրավիճակին, քո աշխատանքի բնույթին համապատասխան են։ ՈՒ ոչ մի բան չի փաթաթում ոչ մեկի գլխին։ էնքան շատ սխալ մեկնաբանություններ ես տալիս մի քանի նախադասության մեջ, որ սկի չգիտեմ, որ մեկին անդրադառնամ
    Մի խոսքով, եզրակակացությունս մնում ա նույնը, որ էդ գրքից բան չես հասկացել
    Իսկ ինձ էդ գիրքը իսկապես օգնել ա․ երբ իր մեթոդները կիրառում եմ, արդյունավետությունս թռնում ա միլիոն՝ ինչպես մտավոր աշխատանքում, էնպես էլ կյանքը վայելելու հարցում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    աչքիս պետք է մի մոտիվացիոն գիրք հրատարակվի, թե ինչպես ընթերցել մոտիվացիոն գրքերը...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.06.2018)

  17. #13
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մոտիվացիոն կամ self help գրքերին վերաբերվում եմ որպես ինչ–որ մեկի կյանքի հաջողված փորձը, որից հեղինակը փորձել ա ընդհանրություններ գտնի։ Էդպիսի գիրք կարդալուց, ոչ թե հալած յուղի տեղ եմ ընդունում, կամ որպես «քեզ ասում ա ոնց ապրես», այլ դիտարկում եմ որպես ընդամենը տեսակետ, որ կարելի ա վերլուծել, մեջը տրամաբանական, օգտակար մտքեր գտնել կամ չգտնել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (14.06.2018), Գաղթական (13.06.2018), Ծլնգ (13.06.2018), Ուլուանա (14.06.2018)

  19. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես լիքը կարդացել եմ տենց գրքեր, բայց ամեն անգամ կարդալիս ներվայնանում եմ։ Մոտիվացիոն գրքերը ոնց որ գրված լինեն զարգացման բարդ ու զանազան փուլեր անցնող մարդկանց հեշտ ճանապարհ ցույց տալու համար։ Մի քանի օրինակ տարբեր թեմաներով դնեմ։
    Գիրք պրոկրաստինացիայի մասին ֊ Էստեղ մանրամասն բացատրվում ա, թե պրոկրաստինացիան ինչ ա։ Հաղթահարելու տարբերակներ ու վարժություններ էլ կան։ Առաջին մասն օքեյ էր. երբ սկսում ես հասկանալ, թե ինչու ես պրոկրաստինացիա անում, հաղթահարելը հեշտ ա լինում։ Բայց երկրորդ մասի վարժությունները դեբիլ բաներ էին։ Ժամանակին էդ սաղ վարժություններն արել եմ, իսկ հիմա դրանցից ոչ մեկը չեմ օգտագործում։
    Գիրք ռոմանտիկ անձնական հարաբերություններ կառուցելու մասին ֊ ահագին յուրօրինակ մոտեցում էր ռոմանտիկ հարաբերություններին, նոր տեսությունով֊բանով։ Էդ առումով ահագին հետաքրքիր էր։ Վարժություններից մեկն էլ շատ հետաքրքիր էր։ Բայց դե գիտական հիմք չուներ ու տեսականորեն կարա բավական վտանգավոր տարածքներ տանի մարդուն
    Կենտրոնանալու մասին գիրք ֊ էս երևի ամենապակաս օգուտ տված գիրքն ա։ Էն մասին ա, թե ոնց ժամանակի հսկայական կտորներ ճարես, որ գործիդ վրա կենտրոնանանաս։ Ասենք, կա օրինակ day within a day խորհուրդը, որ գործից հետո դեռ մի ութ ժամ օրվա մեջ ունես մինչև քնելը, կարաս մի բանով զբաղվես։ Բայց փաստացի դա ինձ վրա կիրառելի չի, որովհետև կենտրոնացած աշխատանքային օրվանից հետո առնվազն երեք֊չորս ժամ ես ուղղակի ունակ չեմ որևէ մտավոր աշխատանք կատարելու։
    Թեզ գրելու մասին ֊ էս գրքի տված միակ օգուտն էն ա, որ համոզում ա, որ թեզը պիտի քո գրած ամենավատ ակադեմիական տեքստը լինի (էն իմաստով, որ սկսնակ ես, հետո ավելի լավ ես գրելու ու որ չպետք ա պերֆեկցիոնիստ լինել, թե չէ չես վերջացնի)։ Էս գրքում ամենաանդուրն էն էր, որ իրա համար աշխատող մի մեթոդ ինքը պարտադրում էր սաղի վրա, իսկ էդ մեթոդը կոնկրետ իմ դեպքում ուղղակի չի աշխատում։ Առաջարկում էր օրը մինիմում քսան րոպե գրել։ Իսկ իմ գիտական աշխատանքը հստակ փուլերի ա բաժանված, ու ես գրում եմ մենակ գրելու փուլում։

    Մեկ էլ մի գիրք կա, որ ուզում եմ կարդալ (սաղ կարդում են, աչքովս ընկավ)։ Էս գիրքը ֆլոուի մասին ա։ Դրական հոգեբանության կուրսից հետո, ինչ սովորել եմ ֆլոուի մասին, ես դրած գլուխ եմ ջարդում, թե ինչն ա իմ կյանքում ֆլոու առաջացնում։ Ու չկա տենց բան։ Ցանկացած բան հաճույքով եմ անում, բայց որ կորցնեմ ժամանակի զգացողությունը, չի լինում տենց ուղղակի։ Դրա համար հետաքրքիր ա կարդալը, տեսնելը, թե հեղինակն ինչ ա ասում։
    Էս ո՞րն ա ինչքան երևակայոթյանս զոռ տվի չկարողացա ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու վարժություններ պատկերացնել։
    SWTS

  20. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածներդ կարդալով արդեն սկսում եմ կասկածել, որ նույն գիրքն ենք կարդացել Բյուր ինքը լիքը տարբեր մեթոդներ ու գործիքներ ա տալիս (ոմանք իրար հետ անհամատեղելի), առաջարկելով ընտրել նրանք, որ քո իրավիճակին, քո աշխատանքի բնույթին համապատասխան են։ ՈՒ ոչ մի բան չի փաթաթում ոչ մեկի գլխին։ էնքան շատ սխալ մեկնաբանություններ ես տալիս մի քանի նախադասության մեջ, որ սկի չգիտեմ, որ մեկին անդրադառնամ
    Մի խոսքով, եզրակակացությունս մնում ա նույնը, որ էդ գրքից բան չես հասկացել
    Իսկ ինձ էդ գիրքը իսկապես օգնել ա․ երբ իր մեթոդները կիրառում եմ, արդյունավետությունս թռնում ա միլիոն՝ ինչպես մտավոր աշխատանքում, էնպես էլ կյանքը վայելելու հարցում։
    Արշակ, լավ էլի, ես էդքան էլ դեբիլ չեմ, որ էդ կարգի պրիմիտիվ գիրքը սխալ հասկանամ։ Ինձ համար իրա մեթոդներից ոչ մեկը կիրառելի չի, որովհետև ուղղակի իմ աշխատանքային բնույթին չի համապատասխանում։ Իսկ ինքը բավական վերամբարձ տոնով ա գրում, թե եթե ուզում ես հաջողակ լինել, պիտի deep focus անես։ Թող իրա deep focus֊ով գրողի ծոցը գնա։ Ես կես ժամը մեկ դադար տալով ու մեյլերիս անմիջապես պատասխանելով շատ ավելի արդյունավետ եմ աշխատում, քան երբ մեծ ժամային կտորներ եմ տրամադրում կոնկրետ առաջադրանքի։

    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ո՞րն ա ինչքան երևակայոթյանս զոռ տվի չկարողացա ռոմանտիկ հարաբերություններ կառուցելու վարժություններ պատկերացնել։
    Էդ գրքի ամբողջ փիլիսոփայությունն էն ա, որ դու քեզ հարմար մարդու չես ճարում, որովհետև միշտ գնում ես դեպի էն մարդիկ, որոնք քո էն հատկանիշները, որոնք դու որպես թերություն ես ընկալում, իրանք էլ են որպես թերություն ընկալում, ու էդ հատկանիշների համար քեզ ամեն կերպ ոչնչացնում են։ Վարժություններից մեկը էդ հատկանիշներիդ հանդեպ վերաբերմունքդ փոխելն ա, դրական լույսի տակ տեսնելը։ Դրա համար խնդրում ես քեզ մտերիմ մի քանի հոգու, որ քո մասին ինչ լավ բան մտածում են, գրեն քեզ։ Հետո նաև վարժություններ կան, որ պիտի դեյթ անելուց անես։ Ասենք, գնում ես դեյթի, քեզ ոնց պահես և այլն։ Դրանք մի քիչ անհեթեթ էին, ու տենց էլ չարեցի, մանավանդ որ գիրքը կարդալու ընթացքում ռոմանտիկ կյանքս «դասավորվեց», ու կիսատ թողեցի։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էժան գրքեր
    Հեղինակ՝ Ափրիկյան, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 29.08.2015, 21:33
  2. գրքեր C#-ի վերաբերյալ
    Հեղինակ՝ Գևոր, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 22
    Վերջինը: 22.11.2009, 17:46
  3. Վեբ ծրագրավորման գրքեր
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.11.2009, 19:27
  4. Գրքեր , առք ու վաճառք
    Հեղինակ՝ mkofranc, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 0
    Վերջինը: 17.10.2009, 23:44
  5. Փոխանակում ենք գրքեր
    Հեղինակ՝ Freddie, բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.08.2009, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •