Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Էս գիրքը աչքիս մի հատ էլ կարդաս, որտև սխալ ես հասկացել. գրքում ոչ թե ասում ա, թե ոնց գործից հետո էլի աշխատես, այլ խորհուրդներ ա տալիս, թե ոնց գործի էդ 8 ժամդ էֆեկտիվ անցկացնես, իսկ գործից հետո ընդհակառակը՝ գործ չանես ու նույնիսկ խորհուրդ ա տալիս գործը ավարտելը հատուկ ծեսի վերածել, որպեսզի էդ ծեսով գլուխդ լրիվ մաքրես աշխատանքից ու էդ մասին էլ չմտածես հանգստի ժամերին։ ՈՒ լիքը օրինակներ ա բերում, որ «օրը 24 ժամ» աշխատողնները իրականում ավելի պակաս էֆեկտիվ են, քան կարճ, բայց կենտրոնացած deep work անողները
Մի խոսքով, քո սեփական փորձով եզրակացությունդ ավելի մոտ էր էդ գրքի ասածին, քան գրքից հասկացածդ
Արշակ, հասկացել եմ, դու ես իմ ասածը սխալ հասկացել։ Ես չեմ ասում՝ գործից հետո աշխատելու մասին, ինքը էդտեղ խոսում ա գործից հետո ուրիշ բանով զբաղվելու մասին (օրինակ, գիրք կարդալ, գործիք նվագել)։ Իմ ասածն էլ էդ ա, որ իրա մեթոդն ուղղակի չի աշխատում ինձ վրա, որտև գործից հետո ես ոչ մի բանով չեմ ուզում զբաղվել (բացի, թերևս, մարդկանց հետ շփվելուց, ինչն ինքը մեղմ ասած չի քաջալերում): Հետո, գիրքը ոտից գլուխ անհատապաշտական ու բիզնես լինելու տեսանկյունից ա գրած, այսինքն՝ թե ոնց անել, որ հաջողակ լինես, կարծես կյանքի միակ իմաստն էդ ա։