User Tag List

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112
Ցույց են տրվում 166 համարից մինչև 170 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Միջանձնային հարաբերություններ

  1. #166
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ հաստատված հարաբերությունում նման հարց նույնիսկ չի բարձրաձայնվի։
    Սա գրեցի, հետո հիշեցի, որ լավ էլ կարող է բարձրաձայնվել։ Հատկապես, երբ մարդիկ միմյանց հետ ծանոթանում են տարատեսակ թինդերներով, ու հաճախ profile-ում արդեն գրում, թե ինչ են փնտրում։ Էնքան եմ հեռացել էդ մշակույթից, որ արդեն մոռացել էի, որ տենց էլ է լինում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #167
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Նաև հետաքրքիր ա իմանալ՝ ո՞նց կզգայիք ձեզ, եթե հայտնվեիք էդ հարաբերության հակառակ կողմում, այսինքն՝ սկսեիք շփվել մեկի հետ, ում նպատակը ոչ թե ձեզ հետ ամբողջ կյանքում ընկերներ (զուգընկերներ) դառնալը լիներ, այլ ձեզ հետ ընկերություն կառուցել սովորելը ու դուք ընկերներ լինեիք էնքան ժամանակ ինչքան հարմար ա երկուսիդ էլ (էս սենց թե նենց տեղի ունի, ուղղակի էս դեպքում էդ կոնտրակտի մաս ա շփման հենց սկզբից)։
    Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ինձ հետ շփումից կարող է ինչ-որ բան սովորել, և միայն դրա համար է իր ժամանակն ու էներգիան ներդնում, այլ ոչ թե տևական հարաբերություններ կառուցելու համար, ապա խնդրեմ, ես դեմ չեմ (թեև չգիտեմ՝ ինչ պիտի սովորի ինձ հետ շփվելուց, բայց դե իր որոշելիքն է)։ Հարցն իհարկե նաև իմ ժամանակն ու էներգիան է, թե ես ինքս ինչքան կարող եմ իմ կողմից ներդնել։ Ու դե նաև սահմանների հարցը՝ ինչքան մոտ կարող եմ թողնել։

    Տարիքի հետ կոնտակտները գնալով շատանում են, ու ինձ կյանքի էս պահին ավելի շատ հենց չպարտադրող հարաբերություններն ու կոնտակտներն են ձգում, և առաջին հերթին՝ հենց ռեսուրսների պատճառով։ Ռեալիստորեն հնարավոր չի բոլոր հետաքրքիր կոնտակտներից երկարատև հարաբերություններ ստեղծել, երկարատևության համար կոնտակտները պետք է պարբերաբար «խնամել», որն արվում է անձնական ռեսուրսների հաշվին, իսկ դրանք շատ թանկ են ու սահմանափակ։

    Ավելի կարևոր են դառնում հավես պահերը՝ հավես մարդկանց հետ։ Կա հնարավարություն՝ կշփվենք, չկա՝ չենք չփվի։
    Չպարտադրող հարաբերություններն էլ են ընկերության ձև։ Կարող է մարդու հետ երեք տարին մեկ խոսենք ու հինգ տարին մեկ հանդիպենք կամ ինտենսիվ շփում ունենանք միայն մի երկու ամիս ու դրանից հետո հանգամանքների բերումով հեռանանք միմյանց տեսադաշտից․ ես դեմ չեմ, դրանից ներդրումը չի պակասում։

    Սա նման է նաև իմ աշխատանքին․ ինչքան էլ անունը աշխատանք դնես, միևնույն է կլիենտներդ մարդիկ են, ովքեր ինչ-որ հարաբերություններ են հետդ կառուցում՝ իրենց շատ անձնական թեմաներ քո առաջ բացելով։ Բայց դրանք հարատև հարաբերություններ չեն, դու կարողանում ես իրենց հանգիստ բաց թողնել, իրենք էլ քեզ, երբ գալիս է ժամանակը։ Ներդրումը դրանից պակաս ինտենսիվ չի լինում։

    Սեռական հարաբերությունների հարցն ինձ համար ուրիշ է։ Էստեղ հաստատ պատրաստ չեմ ինչ-որ ներդրում անել՝ պարզապես հմտություններ ձեռք բերելու կամ ուրիշին հմտացնելու կամ էլ ուղղակի պահի կանչով։ Ու սա բացարձակապես բարոյականության հարց չի, այլ սահմանների։ One night stand կամ նմանատիպ թեթև սիրավեպերից կիլոմետրերով հեռու եմ․ պիտի մեր միջև լիքը բաներ կատարված լինեն, մինչև մարդուն ինձ ֆիզիկապես էդքան մոտ թողնեմ։ Ինձ հեշտ չի էդ սահմանն անցնելը։ Ու էստեղ բացառություններ չեն կարող լինել։

    Ինձ հետաքրքիր է, թե էս թեման ու հարցերը մոտդ որտեղից առաջացան։
    Ու ինքդ ի՞նչ կարծիքի ես թեմայի մասին։

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.06.2023), enna (13.06.2023), Աթեիստ (13.06.2023), մարդ եղած վախտ (13.06.2023), Ուլուանա (13.06.2023)

  5. #168
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա գրեցի, հետո հիշեցի, որ լավ էլ կարող է բարձրաձայնվել։ Հատկապես, երբ մարդիկ միմյանց հետ ծանոթանում են տարատեսակ թինդերներով, ու հաճախ profile-ում արդեն գրում, թե ինչ են փնտրում։ Էնքան եմ հեռացել էդ մշակույթից, որ արդեն մոռացել էի, որ տենց էլ է լինում։
    ահա, ահագին էլ վաղ կարա բարձաձայնվի ։) ընդհանրապես էդ իմաստով դեյթինգի app֊ից կախված մարդիկ կարող են շատ էլ լուրջ խոսակցությունների մեջ մտնել հենց սկզբից ու նաև իրար dealbreaker֊ների մասին իմանալ

  6. #169
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ինձ հետ շփումից կարող է ինչ-որ բան սովորել, և միայն դրա համար է իր ժամանակն ու էներգիան ներդնում, [B]այլ ոչ թե տևական հարաբերություններ կառուցելու համար [\B], ապա խնդրեմ, ես դեմ չեմ (թեև չգիտեմ՝ ինչ պիտի սովորի ինձ հետ շփվելուց, բայց դե իր որոշելիքն է)։ Հարցն իհարկե նաև իմ ժամանակն ու էներգիան է, թե ես ինքս ինչքան կարող եմ իմ կողմից ներդնել։ Ու դե նաև սահմանների հարցը՝ ինչքան մոտ կարող եմ թողնել։
    Էստեղ ոչ թե մարդը չի ուզում քեզ հետ տևական հարաբերություն կառուցել, այլ տևական հարաբերությունը քեզ հետ շփման օրակարգի առանցքը չի, հնարավոր հետևանք ա, որը եթե լինի` լավ ա, եթե չլինի`ջաններդ սաղ։ Իմաստը էն ա, որ շփման վրա ավելորդ ճնշում չի դրվում լինել տևական կամ լինել այս ու այն ձև։

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Ավելի կարևոր են դառնում հավես պահերը՝ հավես մարդկանց հետ։ Կա հնարավարություն՝ կշփվենք, չկա՝ չենք չփվի։
    Չպարտադրող հարաբերություններն էլ են ընկերության ձև։ Կարող է մարդու հետ երեք տարին մեկ խոսենք ու հինգ տարին մեկ հանդիպենք կամ ինտենսիվ շփում ունենանք միայն մի երկու ամիս ու դրանից հետո հանգամանքների բերումով հեռանանք միմյանց տեսադաշտից․ ես դեմ չեմ, [B] դրանից ներդրումը չի պակասում։ [\B]
    Ինձ թվում ա մենք շատ նման բաների մասին ենք խոսում, ուղղակի դու անունը դնում ես “հավես պահեր”, ես դնում եմ “սովորելու բան”։ Էդ ինչ֊որ բան ա, որը դու ստանում ես հարաբերությունից ու օգնում ա ներդրումը իմաստավորել։

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Սա նման է նաև իմ աշխատանքին․ ինչքան էլ անունը աշխատանք դնես, միևնույն է կլիենտներդ մարդիկ են, ովքեր ինչ-որ հարաբերություններ են հետդ կառուցում՝ իրենց շատ անձնական թեմաներ քո առաջ բացելով։ Բայց դրանք հարատև հարաբերություններ չեն, դու կարողանում ես իրենց հանգիստ բաց թողնել, իրենք էլ քեզ, երբ գալիս է ժամանակը։ [B] Ներդրումը դրանից պակաս ինտենսիվ չի լինում։ [\B]
    Քո աշխատանքում կա նաև ֆինանսական գործարք, որը գուցե (դու ավելի լավ կիմանաս, իհարկե) էլի օգնում ա հասկանալ, թե ինչի ա ինտենսիվ ներդրումը արդարացված։

    Իմ հոգեբանի հետ հարաբերություններում, օրինակ, էն փաստը, որ ես վճարում եմ, հասկանալի ա դարձնում թե ինչի ա նորմալ էդ լրիվ օտար մարդու հետ շատ արագ մոտենալը ու էլի բավականին արագ հեռանալը։

    Մեջբերում ivy-ի խոսքերից
    Ինձ հետաքրքիր է, թե էս թեման ու հարցերը մոտդ որտեղից առաջացան։
    Ու ինքդ ի՞նչ կարծիքի ես թեմայի մասին։
    Թեման առաջացավ, որտև առհասարակ փորձում եմ հարաբերությունների/շփման մոդելներ կառուցել, տեսնել ինչը կաշխատի ինձ համար։ Վերջերս ընդունել եմ, որ էմոցիոնալ ու սեռական հարաբերությունները ահագին կարևոր են ինձ (երևի ոչ միայն ինձ) ու կյանքիս որակի վրա էապես ազդում են, արժի ջանք թափել ու տեսնել, թե ոնց ա հնարավոր էդ կարիքները երկարաժամկետ բավարարել։ Երակարաժամկետ, կայուն հարաբերությունը ինձ էս պահին չի սպառնում, իսկ անվերջ դեյթերի գնալը “միակին” հանդիպելու հույսով, սպառում ա, երկարաժամկետ հարաբերության հույսով ինչ֊որ բան սկսելը վախենալու ա, դրա համար ինձ պետք ա ինչ֊որ ձևակերպում, որը մարդկանց մոտ թողնելու ու բաց թողնելու էներգետիկ բարիերները կպակասացնի։

    Այսինքն՝ հիմա ինձ պետք ա գալ mindset-ի, որը թողնում ա շփվել մարդկանց հետ առանց շատ սպառվելու, շփումների ընթացքում ներկա լինել, ներդրվել, ստացվելուց շատ չուրախանալ, չստացվելուց շատ չտխրել, ու նաև չբացառել հետագա ավելի մեծ ներդրումների հնարավորությունը․․․ Մի խոսքով, թեման առաջացավ էդ փնտրտուքից

    Իսկ միտքը ահագին թարմ ա, դեռ նորմալ կարծիք չունեմ, այսինքն՝ չգիտեմ ինչքանով իսկապես կաշխատի, բայց հետաքրքիր ա թվում, հավանաբար կփորձեմ մի քիչ էդ դիրքից նայել իրերին։

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (14.06.2023), ivy (14.06.2023)

  8. #170
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան մեծանում եմ, էնքան ավելի լավ եմ հասկանում, որ հարաբերությունները, ինչ տիպի էլ լինեն, չարժի երբևէ "for granted" (որպես ինքնըստինքյան տրված) ընդունել։
    Տարիքի հետ էնքան մարդիկ են ավելանում կյանքում, որ հարաբերությունները / կոնտակտները դառնում են ընտրության հարց, քանի որ ժամանակն ու մնացած ռեսուրսները սահմանափակ են (և սրա գիտակցումն էլ է ավելանում տարիքի հետ)։
    Ավելին, նույնիսկ մտերիմ / սիրային / զուգընկերային հարաբերությունները չարժի որպես «ինքնըստինքյան տրված» ընդունել․ մարդն ամեն օր որոշում է քեզ հետ լինել, իր կյանքի հատվածը քեզ հետ անցակցնել, իր անձնական ժամանակն ու ուշադրությունը քեզ տալ, սա արժի խորապես գնահատել և շնորհակալ լինել դրա համար։
    Ինձ թվում է, սա հաճախ կարող է խնդիր առաջացնել երկարատև հարաբերություններում․ մարդիկ սովորում են մեկը մյուսի ներկայությանը իրենց առօրյայում, ու դրա արժևորումը թուլանում է կամ ընդհանրապես անհետանում, մարդու ներկայությունը սովորական բան է դառնում։ Ու կողքի մարդը սկսում է դադարել իրեն կարևոր զգալ։ Գուցե կան մարդիկ, ովքեր դրա հետ ոչ մի խնդիր էլ չունեն, իրենք էնքան ինքնաբավ են, որ ոչ կարևորման, ոչ արժևորման, ոչ էլ վալիդացիայի կարիք ունեն, բայց դե թերապևտիկ կոնտեքստում հայտնված զույգերի մոտ սովորաբար առնվազն մեկը ունի դրա հետ խնդիր։

    Բայց դե հեռանանք թերապևտիկ կոնտեքստից, գրեմ իմ մասին։
    Մարդիկ շատ են, ահավոր շատ, ու հնարավոր չի բոլորին կյանքում տեղ տալ։ Սա հիմա ամուր նստած է իմ պատկերացման մեջ ու խորացնում է մարդկանց հետ անցկացրած պահերի արժևորումը՝ փոքր չաթերից մինչև իրական հանդիպումներն ու պարբերաբար թարմացվող հարաբերությունները, էլ չասած՝ երկարատև հարաբերությունների մասին։ Դուք ընտրում եք ժամանակ և էներգիա ներդնել միմյանց համար․ սա շատ արժեքավոր է ու գնահատման արժանի։
    Բացի դրանից, այլևս չի անհանգստացնում ուրիշների հետ կապերի բացակայությունը։ Ավելին, սա հիմա ընդունում եմ հանգիստ ու նեյտրալ․ դու հարյուրներից / հազարներից մեկն ես, ու դու չես կարող բոլորի համար առաջնահերթություն / ընտրություն լինել, ինչպես շատերը չեն կարող քեզ համար ընտրություն լինել։ Սա նույնիսկ կապված չի նրա հետ, թե ոնց ես վերաբերվում մարդուն կամ ոնց է ինքը քեզ վերաբերվում (ու դու բացարձակ տեղյակ էլ չես՝ ինչ է կատարվում ուրիշ մեկի գլխում)․ միմյանց հետ կապը չի տեղավորվում ձեր կյանքում, ու սա օքեյ է։
    Սրա մասին անհանգստանալու, մտավոր էներգիա ու էմոցիաներ ծախսելու փոխարեն, կենտրոնանում եմ էն ամեն վրա, ինչ ունեմ, արժևորում, գնահատում ու շնորհակալությամբ եմ լցված ինձ էսօր բաժին հասած հարաբերությունների, կապերի ու կոնտակտների համար։ Սա ինքնըստինքյան տրված չի։

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (18.02.2024), enna (18.02.2024), erexa (18.02.2024), Sambitbaba (18.02.2024), Աթեիստ (23.02.2024), մարդ եղած վախտ (18.02.2024), Նաիրուհի (19.02.2024), Ուլուանա (18.02.2024)

Էջ 12 12-ից ԱռաջինԱռաջին ... 289101112

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Անսեր հարաբերություններ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.05.2015, 17:00
  3. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  4. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •