User Tag List

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Միջանձնային հարաբերություններ

  1. #1
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջանձնային հարաբերություններ

    Թեման նախատեսված է քննարկելու համար տարատեսակ հարաբերությունները մարդկանց միջև։ Մարդ ասելով նկատի ունեմ արդեն գիտակից
    Սովորաբար, սոցիալիզացիան ինքնաբերաբար է ստացվում։ Շփումը կարծեմ Մասլոուի պահանջների բուրգի մեջ էլ կա, տեղը չեմ հիշում։ Նախ պետք ա նշել, որ շփումը տարբեր մակարդակների վրա է լինում, ու այստեղ նկատի ունեմ զուտ սերտ ու հաճախակի շփումները, որոնց ընթացքում մարդիկ սկսում են կասկածել դրա անհրաժեշտության վրա, կամ էլ ասենք նեգատիվ փորձ են ունենում, որից դրդված ձգտում են մեկուսացման։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ սա։
    Որո՞նք են հարաբերություններ ունենալու կարևորությունները։
    Ինչևէ, ես ուզում եմ մի թեքում տալ ի սկզբանե։ Որովհետև սա էր ինձ հետաքրքրող հիմնական հարցը։
    Վերջերս անընդհատ լսում եմ միասին զարգանանաք, առաջընթաց գրանցենք, դառնանք ավելի լավը քան կանք և այլն։ Իմ դիտարկումներով, մարդիկ սենց թե նենց որոշակի մեխանիզմներ են ձեռք բերում, ըստ որի պրոգրեսիվում են առանց կողմնակի միջամտության։ Նենց չի էլ որ հարաբերությունները ընդհատվեցին, վռազ թռավ ծառին ու սկսեց արտաթորանք շպրտել մնացածների վրա։ Չնայած տենց բան հնարավոր ա, տեսականորեն, ու նաև ակտիվ շփման մեջ գտնվողների մոտ։
    Իսկ արտաքին ազդակների ներքո մարդիկ վերափոխվում են ավելի շուտ ներկա պահի հարաբերություններին հարմար։ Բացի դրանից տենդենց կա, երբ հարաբերություններում մեկը սկսում է դոմինանտի որակներ ցուցաբերել, ու իրա կողքը հայտնված անձիք կորցնում են ինքնությունը, եթե իրենց անձը դեռևս հստակ ձևավորված չի կամ ավելի անկայուն է։ Ինչքանով է սա արդարացված, ու արդյոք դա առաջընթաց կարելի է համարել։
    Ասենք, եթե հարաբերությոնները զուտ միմյանց զարգացնելը ունի ինքնանպատակ, կամ թեկուզ դրանցից կարևորագույնն ա դիտվում, կարելի է պարզապես էդ ժամանակը ծախսել կրթության վրա։ Էլ ինչի են ստեղծում էդ կոմպլեքսը, որը լիքը զգայական ոլորտի խնդիրներ է հետագայում բերում իր հետ։

    Առայժմ սենց։ Հետո պարզ կլինի ուր է տանում էս ամենը։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 12.06.2018, 23:00:
    SWTS

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (13.06.2018), Mr. Annoying (12.06.2018), Sambitbaba (25.11.2018), StrangeLittleGirl (12.06.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ես բարձրացնում։ Բայց կարծում եմ՝հարաբերություններում զարգանալն ու կրթություն ստանալով զարգանալը երկու բավական տարբեր բնագավառներ են։ Ու մարդկանց հետ շփվելով, հարաբերություններ ունենալով զարգանալուն որևէ տեսակի կրթական ծրագիր չի կարող փոխարինել։

    Ու ինչ խոսք, հարաբերություններում մարդիկ նաև դեգրադացվում են։ Կախված ա հարաբերության տեսակից։ Ու կարծում եմ՝էն մարդն ա հասուն, որը կարողանում ա դրանք իրարից տարբերել, ազատվել էն հարաբերություններից, որոնք իրեն հետ են մղում, ավելի վատն են դարձնում, դեգրադացնում են, ու թողնել մենակ էն հարաբերությունները, որոնց շնորհիվ իրանք աճում են։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (25.11.2018), Ծլնգ (13.06.2018), Ուլուանա (13.06.2018)

  5. #3
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի քիչ չեմ հասկանում հարցադրումը (ինչքան մարդ կա, այնքան էլ հարաբերությունների իմաստավորումներ), բայց «զարգանալն» էլ կարող ա տարբեր իմաստներով լինել ու ոչ միայն դրական կամ բացասական։ Ամեն դեպքում կարծում եմ հարաբերություններից բացարձակ ազատված մարդ չունի այն լարերը, որոնցով կստանա feedback իր «զարգացումների» վերաբերյալ, ու այդ զարգացումները կարող են իրեն ընդհանրապես հարևան գալակտիկաներ հանել։ Ասելս է՝ խարիսխվելը հարաբերությունների միջոցով կարող է դրական էլ լինել։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (25.11.2018)

  7. #4
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր թեմա ես բարձրացնում։ Բայց կարծում եմ՝հարաբերություններում զարգանալն ու կրթություն ստանալով զարգանալը երկու բավական տարբեր բնագավառներ են։ Ու մարդկանց հետ շփվելով, հարաբերություններ ունենալով զարգանալուն որևէ տեսակի կրթական ծրագիր չի կարող փոխարինել։

    Ու ինչ խոսք, հարաբերություններում մարդիկ նաև դեգրադացվում են։ Կախված ա հարաբերության տեսակից։ Ու կարծում եմ՝էն մարդն ա հասուն, որը կարողանում ա դրանք իրարից տարբերել, ազատվել էն հարաբերություններից, որոնք իրեն հետ են մղում, ավելի վատն են դարձնում, դեգրադացնում են, ու թողնել մենակ էն հարաբերությունները, որոնց շնորհիվ իրանք աճում են։
    Հենց դա եմ փորձում հասկանալ, Բյուր։ Թե էդ որն ա էդ հարաբերոթուններում ակնկալվելիք զարգացումը։ Ինքդ էլ գիտես կա լիքը գրականություն, տարբեր թեմաներով, ու հնարավոր չի չգտնել համապատասխան գիրք, ցանկացած տեսակի զարգացում ունենալու համար։
    Եթե դա ինչ որ անձնային էվոլյուցիա ա, որ տեղի ա ունենում քննադատությունների հետևանքով, ո՞նց կարելի ա տարբերել դրական ա դա թե բացասական։ Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ առողջ են դատում, ու ճիշտ են ասում, ասում են զուտ կողքինի համար լավը ուզելուվ, բայց արդյունքը կարելի ա երկակի ընկալել։ Ի՞նչ ա նշանակում աճել։ Իմ աչքին դա աճ չի, այլ կոմպրոմիս։
    ՄԻ հարց էլ կա, երբ էդ ազդեցությունը անձի վրա տեղի ա ունենում ակամա, անգիտակից։ Ասենք շփման ընթացքում, ոչ անուղղակի ձևով, քննարկելով տարատեսակ թեմաներ, մարդկանց մեջ տեղի ա ունենում փոփոխություններ, որոնք ինքն էլ կարող ա չի նկատում։ Ու ինչ մեթոդներով պետք ա գնահատել էդ աճը, որ հասկանալ, արժի պահպանել էդ հարաբերությունները թե ուղարկել գրողի ծոցը։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 13.06.2018, 04:24:
    SWTS

  8. #5
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ չեմ հասկանում հարցադրումը (ինչքան մարդ կա, այնքան էլ հարաբերությունների իմաստավորումներ), բայց «զարգանալն» էլ կարող ա տարբեր իմաստներով լինել ու ոչ միայն դրական կամ բացասական։ Ամեն դեպքում կարծում եմ հարաբերություններից բացարձակ ազատված մարդ չունի այն լարերը, որոնցով կստանա feedback իր «զարգացումների» վերաբերյալ, ու այդ զարգացումները կարող են իրեն ընդհանրապես հարևան գալակտիկաներ հանել։ Ասելս է՝ խարիսխվելը հարաբերությունների միջոցով կարող է դրական էլ լինել։
    Չեմ տեսնում խարսխվելու առավելությունը հարևան գալակտիկաներ հասնելու հանդեպ։ Եթե էդ զարգացումները, որոնք ինքս էլ փորձում եմ հասկանալ թե ինչ առեղծվածային երևությներ են որ աջ ու ձախ բարձրաձայնվում են, զուտ կիրառելի են էդ խարսխի, կամ ցանցի ներսում, ապա ինչումն ա հարևան գալակտիկա հասնողի կորուստը։
    SWTS

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց դա եմ փորձում հասկանալ, Բյուր։ Թե էդ որն ա էդ հարաբերոթուններում ակնկալվելիք զարգացումը։ Ինքդ էլ գիտես կա լիքը գրականություն, տարբեր թեմաներով, ու հնարավոր չի չգտնել համապատասխան գիրք, ցանկացած տեսակի զարգացում ունենալու համար։
    Եթե դա ինչ որ անձնային էվոլյուցիա ա, որ տեղի ա ունենում քննադատությունների հետևանքով, ո՞նց կարելի ա տարբերել դրական ա դա թե բացասական։ Շատ հաճախ մարդիկ կարծում են, որ առողջ են դատում, ու ճիշտ են ասում, ասում են զուտ կողքինի համար լավը ուզելուվ, բայց արդյունքը կարելի ա երկակի ընկալել։ Ի՞նչ ա նշանակում աճել։ Իմ աչքին դա աճ չի, այլ կոմպրոմիս։
    ՄԻ հարց էլ կա, երբ էդ ազդեցությունը անձի վրա տեղի ա ունենում ակամա, անգիտակից։ Ասենք շփման ընթացքում, ոչ անուղղակի ձևով, քննարկելով տարատեսակ թեմաներ, մարդկանց մեջ տեղի ա ունենում փոփոխություններ, որոնք ինքն էլ կարող ա չի նկատում։ Ու ինչ մեթոդներով պետք ա գնահատել էդ աճը, որ հասկանալ, արժի պահպանել էդ հարաբերությունները թե ուղարկել գրողի ծոցը։
    Նայի, էդ զանազան գրքերը զուտ տեսություն են ապահովում, իսկ առանց գործնականի զարգացում չի լինում։ Իսկ զարգացումը տարբեր կերպ կարելի ա հասկանալ։ Օրինակ, ասենք մեկն ունի որոշակի թերություններ։ Հարաբերություններ կան, որոնք կօգնեն, որ էդ թերությունները ավելի պակաս արտահայտված դառնան, հարաբերություններ կան, որ հակառակը, ավելի արտահայտված կդարձնեն։

    Օրինակ ասենք վերցրու մի սարսափելի հոռետես մեկին, որ ամբողջ օրը բողոքում ա, ապագան իրա համար շատ սև ա։ Զարգացնող հարաբերության մեջ ինքը կամաց֊կամաց ավելի պակաս հոռետես կդառնա կամ ապագայի նկատմամբ ավելի լավ կտրամադրվի։ Իսկ տոքսիկ հարաբերության մեջ իրա հոռետեսությունն ամեն օր էրեսին կշպրտվի, ինչի արդյունքում ինքն իրան կսկսի ատել ու ավելի դեպի վատը գնալ։

    Հիմա ո՞նց հասկանալ որն ա լավ կամ վատ հարաբերություն։ Կարծում եմ՝նախ պետք ա ուզենալ հասկանալ, որովհետև կողքից ինչքան էլ ասող լինի, եթե տվյալ անձը չի տեսնում, որ էդ հարաբերությունն իրա վրա վատ ա ազդում, էդպես էլ չի ընդունի։ Կարծում եմ ամենալավ ձևն էս ա. տվյալ անձի հետ շփվելուց հետո դու քեզ լա՞վ ես զգում, թե՞ վատ։ Կարելի ա նաև երկրորդ լրացուցիչ հարց տալ. տվյալ մարդու հետ շփվելուց հետո մյուս մարդիկ քեզ ավելի լա՞վն են ընկալում, թե՞ ավելի վատը։ Ու պետք ա մարդ մաքսիմալ անկեղծ լինի ինքն իրա հետ։ Օրինակ ասենք իմ կյանքում մարդիկ կային, որոնց հետ շփվելուց հետո մտնում էի ակումբ, կռիվ֊ղալմաղալ էի սարքում։ Տո ակումբցիներ կային, որոնց հետ շփումը կռիվ֊ղալմաղալի աղբյուր էր։ Ու դա արդեն ինձ համար ազդակ էր, որ տվյալ մարդկանց պետք ա հեռացնել իմ կյանքից։

  10. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, էդ զանազան գրքերը զուտ տեսություն են ապահովում, իսկ առանց գործնականի զարգացում չի լինում։ Իսկ զարգացումը տարբեր կերպ կարելի ա հասկանալ։ Օրինակ, ասենք մեկն ունի որոշակի թերություններ։ Հարաբերություններ կան, որոնք կօգնեն, որ էդ թերությունները ավելի պակաս արտահայտված դառնան, հարաբերություններ կան, որ հակառակը, ավելի արտահայտված կդարձնեն։

    Օրինակ ասենք վերցրու մի սարսափելի հոռետես մեկին, որ ամբողջ օրը բողոքում ա, ապագան իրա համար շատ սև ա։ Զարգացնող հարաբերության մեջ ինքը կամաց֊կամաց ավելի պակաս հոռետես կդառնա կամ ապագայի նկատմամբ ավելի լավ կտրամադրվի։ Իսկ տոքսիկ հարաբերության մեջ իրա հոռետեսությունն ամեն օր էրեսին կշպրտվի, ինչի արդյունքում ինքն իրան կսկսի ատել ու ավելի դեպի վատը գնալ։

    Հիմա ո՞նց հասկանալ որն ա լավ կամ վատ հարաբերություն։ Կարծում եմ՝նախ պետք ա ուզենալ հասկանալ, որովհետև կողքից ինչքան էլ ասող լինի, եթե տվյալ անձը չի տեսնում, որ էդ հարաբերությունն իրա վրա վատ ա ազդում, էդպես էլ չի ընդունի։ Կարծում եմ ամենալավ ձևն էս ա. տվյալ անձի հետ շփվելուց հետո դու քեզ լա՞վ ես զգում, թե՞ վատ։ Կարելի ա նաև երկրորդ լրացուցիչ հարց տալ. տվյալ մարդու հետ շփվելուց հետո մյուս մարդիկ քեզ ավելի լա՞վն են ընկալում, թե՞ ավելի վատը։ Ու պետք ա մարդ մաքսիմալ անկեղծ լինի ինքն իրա հետ։ Օրինակ ասենք իմ կյանքում մարդիկ կային, որոնց հետ շփվելուց հետո մտնում էի ակումբ, կռիվ֊ղալմաղալ էի սարքում։ Տո ակումբցիներ կային, որոնց հետ շփումը կռիվ֊ղալմաղալի աղբյուր էր։ Ու դա արդեն ինձ համար ազդակ էր, որ տվյալ մարդկանց պետք ա հեռացնել իմ կյանքից։
    Բյուր, նախ չգիտեմ թե որտեղ ա գրված որ հոռետեսությունը դա թերություն ա։ Իմ մոտ կարծիք կա, որ դա աշխարհայացք ա, ձևավորված որոշակի հանգամանքների հետևանքով։ Ի վերջո մարդկային ուղեղը ապագան կանխատեսում ա հիմնվելով մինչ այդ եղած փորձի վրա։ Ու բոլորովին չի նշանակում թե հոռետես մարդը շփման ժամանակ միշտ զռռում ա աշխարհի անարդարության մասին։ Եւ սա ամենևին ինքնապաշտպանություն չի
    Բացի դրանից մարդկանց ինքնամեկուսացումը կարելի ա կապել նաև սրա հետ, որ իրենց զգում էն ինչպես փիղը խռուստալի լավկում։ Ինչ անում են, չեն անում, մի բան պետք ա փչացնեն։

    Ամենլավ ձևը որ ասոկմ ես, չի կարող չափանիշ ծառայել հարաբերությունների որակի մասին, կարող ա տվյալ մարդու հետ շփվելու պահին յոթերորդ երկնքում լինես, դա դեռ աճի վկայական չի։ Եթե մեկը ունի էդ աստիճանի կոնկրետ սպասելիք հարաբերություններից, ապա պետք ա ունենա դա գնահատելու ավելի արդյունավետ միջոց։

    Մյուս պահը, որ ուզում եմ ասեմ, դա միակողմանի մոտեցումն ա հարաբերություններին, որ դու քո գրառումների մեջ ցուցաբերում ես։ Հարաբերությունը դա փոխազդումն ա միմյանց վրա։ Ու ցանկացած բան որ կատարվում ա դրանցում գտնվող մարդկանց հետ ունի երկկողմանի պատասխանատվություն։ Նույն քո ակումբի օրինակի մեջ, չգիտեմ ճիշտ եմ զգում թե չէ, բայց դու քոնը չես ընդունել, դու ասում ես, կներես պարզեցումս, ես մեղավոր չեմ իմ արածի համար ու հարաբերություններից դուրս ես գալիս։ Ո՞րն ա սրա զարգացումը, աճը։

    Ու եթե ցանկացած պահի հարաբերությունների մեջից տենց հեշտ ու հանգիստ կարելի ա դուրս գալ, ի՞նչ արժեք կարող ներկայացնել դրանք։ Տենց անվերջանալի քանակով մարդկանց հետ կարելի ա կհարաբերվել ու ոչ մի գրամ չաճել։
    SWTS

  11. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, նախ չգիտեմ թե որտեղ ա գրված որ հոռետեսությունը դա թերություն ա։ Իմ մոտ կարծիք կա, որ դա աշխարհայացք ա, ձևավորված որոշակի հանգամանքների հետևանքով։ Ի վերջո մարդկային ուղեղը ապագան կանխատեսում ա հիմնվելով մինչ այդ եղած փորձի վրա։ Ու բոլորովին չի նշանակում թե հոռետես մարդը շփման ժամանակ միշտ զռռում ա աշխարհի անարդարության մասին։ Եւ սա ամենևին ինքնապաշտպանություն չի
    Բացի դրանից մարդկանց ինքնամեկուսացումը կարելի ա կապել նաև սրա հետ, որ իրենց զգում էն ինչպես փիղը խռուստալի լավկում։ Ինչ անում են, չեն անում, մի բան պետք ա փչացնեն։
    Բնականաբար. դրական ու բացասական հատկանիշներ չկան, բայց կախված կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու հատկանիշի արտահայտման աստիճանից, հոռետեսությունը կարա լինի և՛ դրական, և՛ բացասական հատկանիշ։ Իմ բերած օրինակում կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու այլնից ելնելով ներկայացրել եմ որպես բացասական հատկանիշ, այսինքն՝ երբ տվյալ անձը հոռետեսության պատճառով չի կարողանում որևէ բանով զբաղվել։ «Գործի չդիմեմ, մեկ ա չեն ընդունելու», «Գործի ընդունեցին, բայց մեկ ա վաղը գործից հանելու են», «Էրեխա չունենամ, որտև գիշերները չեմ քնելու», «Նիկոլը մեկ ա ՀՀԿ֊ից վատն ա լինելու» և այլն, և այլն։ Բայց բնականաբար որոշ իրավիճակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկելն ու հետո որոշումներ կայացնելը բավական դրական հատկանիշ կարա լինի։ Ու էստեղ հոռետեսության առողջ չափաբաժին ա պետք, որ բավարար լինի բոլոր տարբերակները քննարկելու համար, բայց հետ չպահի որոշում ընդունելուց. «Գործի դիմեմ, չընդունեն, ոչինչ, կսովորեմ, մյուս դիմումս ավելի լավը կլինի», «Գործի ընդունեցին, կարող ա հանեն, ոչինչ աշխատեմ նենց, որ չհանեն, իսկ եթե հանեն, ուրիշ տեղ կդիմեմ», «Էրեխա ունենամ, գիշերները չի թողնի քնի, բայց ոչինչ, հո հավես բան ա քո գենետիկան կրող մարդ մեծացնելը», «Նիկոլը ՀՀԿ֊ից վատը լինի, իրան էլ կմերժենք»։

    Ու պատկերացրու էս երկու տարբերակների միջև անցում կատարելու համար ընդամենը մի քիչ զարգացում ա պետք։ Իսկ զարգանալու համար պետք են ճիշտ հարաբերություններ (ընդ որում՝ թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ անձնական)։

    Ամենլավ ձևը որ ասոկմ ես, չի կարող չափանիշ ծառայել հարաբերությունների որակի մասին, կարող ա տվյալ մարդու հետ շփվելու պահին յոթերորդ երկնքում լինես, դա դեռ աճի վկայական չի։ Եթե մեկը ունի էդ աստիճանի կոնկրետ սպասելիք հարաբերություններից, ապա պետք ա ունենա դա գնահատելու ավելի արդյունավետ միջոց։
    Կարծում եմ՝ նկատեցիր, որ ես յոթերորդ երկնքի մասին որևէ բան չասեցի, այլ ընդամենը ասեցի լավ զգալու մասին։ Պարզապես լավ զգալն ու յոթերորդ երկինքը խիստ տարբեր բաներ են, ու որպես կանոն յոթերորդ երկինքը հենց տոքսիկ հարաբերություններում ա լինում, որ մի օր սաղ ոռի ա, հաջորդ օրը սաղ լավ ա, ու էդ ոռիի ֆոնի վրա էդ լավը յոթերորդ երկինք ա թվում։

    Մյուս պահը, որ ուզում եմ ասեմ, դա միակողմանի մոտեցումն ա հարաբերություններին, որ դու քո գրառումների մեջ ցուցաբերում ես։ Հարաբերությունը դա փոխազդումն ա միմյանց վրա։ Ու ցանկացած բան որ կատարվում ա դրանցում գտնվող մարդկանց հետ ունի երկկողմանի պատասխանատվություն։ Նույն քո ակումբի օրինակի մեջ, չգիտեմ ճիշտ եմ զգում թե չէ, բայց դու քոնը չես ընդունել, դու ասում ես, կներես պարզեցումս, ես մեղավոր չեմ իմ արածի համար ու հարաբերություններից դուրս ես գալիս։ Ո՞րն ա սրա զարգացումը, աճը։
    Իհարկե հարաբերությունը փոխազդեցություն ա։ Հարաբերություններ կան, որոնք բալանսավորված են (հավասարապես եք զարգանում), հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես զարգացնողն ա, հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես տվողն ա։ Ու առողջ սոցիալական կյանք ունենալու համար էս բոլոր բաղադրիչներն էլ անհրաժեշտ են։
    Նույն ակումբի օրինակի վրա ասեմ, որ իմ ակումբային հարաբերությունները տարբեր մարդկանց հետ բավական բարդ դինամիկա են ունեցել ու դեռ ունեն։ Քո ներկայացրածն իրավիճակը շատ ա պրիմիտիվացնում։ Ակումբցիներից շատերի հետ շփվելով՝ես ահագին մեծ զարգացում եմ ապրել (կարծում եմ՝շատ ակումբցիներ նաև ինձ հետ շփվելով)։Ու էդ շատերի հետ մենք տարբեր փուլեր ենք անցել։ Էղել են փուլեր, երբ ես գիտակցաբար որոշել եմ չփշվել տվյալ անձանց հետ՝ զգալով, որ ինձ վրա վատ են ազդու։ Ու էղել են փուլեր, որ էդ անձանց հետ շփումը վերականգնվել ա, ու արդեն ստեղծվել ա առողջ տալ֊վերցնելու դինամիկա (իսկ սա չի նշանակում, որ նույնիսկ էդ առողջ վիճակում տարաձայնություններ չեն լինում):

    Ու եթե ցանկացած պահի հարաբերությունների մեջից տենց հեշտ ու հանգիստ կարելի ա դուրս գալ, ի՞նչ արժեք կարող ներկայացնել դրանք։ Տենց անվերջանալի քանակով մարդկանց հետ կարելի ա կհարաբերվել ու ոչ մի գրամ չաճել։
    Որովհետև կան հարաբերություններ, որոնց վրա արժե աշխատել։ Ու պետք ա ցանկացած իրավիճակում փորձել հասկանալ՝ արժե՞ էս հարաբերությունը, որ վրան աշխատվի։ Էսօրվա իմ ամենաամուր հարաբերություններից ոչ մեկը մի օրում չի կառուցվել, ու լիքը տուրուդմփոցների միջով են անցել։ Ու միևնույն ժամանակ լիքը մարդիկ կան, որոնց ուղղակի վռնդել եմ իմ կյանքից՝ շատ լավ հասկանալով, որ էդ ջանք ու եռանդը չարժեն, որովհետև ուղղակի տվյալ անձն ինձ տանում ա դեպի դեգրադացիա (գուցե ես էլ իրան), ուրեմն երկուսիս համար էլ լավ ա, որ իրարից հեռու մնանք։

  12. #9
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար. դրական ու բացասական հատկանիշներ չկան, բայց կախված կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու հատկանիշի արտահայտման աստիճանից, հոռետեսությունը կարա լինի և՛ դրական, և՛ բացասական հատկանիշ։ Իմ բերած օրինակում կոնտեքստից, կյանքի հանգամանքներից ու այլնից ելնելով ներկայացրել եմ որպես բացասական հատկանիշ, այսինքն՝ երբ տվյալ անձը հոռետեսության պատճառով չի կարողանում որևէ բանով զբաղվել։ «Գործի չդիմեմ, մեկ ա չեն ընդունելու», «Գործի ընդունեցին, բայց մեկ ա վաղը գործից հանելու են», «Էրեխա չունենամ, որտև գիշերները չեմ քնելու», «Նիկոլը մեկ ա ՀՀԿ֊ից վատն ա լինելու» և այլն, և այլն։ Բայց բնականաբար որոշ իրավիճակներում բոլոր հնարավոր տարբերակները քննարկելն ու հետո որոշումներ կայացնելը բավական դրական հատկանիշ կարա լինի։ Ու էստեղ հոռետեսության առողջ չափաբաժին ա պետք, որ բավարար լինի բոլոր տարբերակները քննարկելու համար, բայց հետ չպահի որոշում ընդունելուց. «Գործի դիմեմ, չընդունեն, ոչինչ, կսովորեմ, մյուս դիմումս ավելի լավը կլինի», «Գործի ընդունեցին, կարող ա հանեն, ոչինչ աշխատեմ նենց, որ չհանեն, իսկ եթե հանեն, ուրիշ տեղ կդիմեմ», «Էրեխա ունենամ, գիշերները չի թողնի քնի, բայց ոչինչ, հո հավես բան ա քո գենետիկան կրող մարդ մեծացնելը», «Նիկոլը ՀՀԿ֊ից վատը լինի, իրան էլ կմերժենք»։
    Կարծում եմ, դու մի փոքր խառնում ես հոռետեսությունը վճռականության պակասի հետ։ Մարդը կարա հոռետես լինելով հանդերձ նույն ջուրը հարյուր անգամ մտնի, քո ասած, դիմի, մերժվի, վերապատրաստվի ու նորից դիմի։ Ու հա, վճռականության պակասը կարելի ա լրացնել, ու դրա համար ևս այդ կողմնակի օգնության կարիքը չկա, եթե մարդը գիտակցում ա իրա խնդիրը։ Ընդունում եմ, որ որոշ առանձնակի բարդ դեպքերում կարա լինի կարիք տվյալ անձին մատնանշելու իրա թերացման մասին, բայց այսքանով սահմանափակվելն ու թույլ տալ մարդուն սեփական որոշումները կայացնի, ու մեթոդներ մշակի այն հաղթահարելու համար, ավելի հարգալից ու հոգատար ա, քան թե թթվել սրտին, որ քո մեթոդնեով զարգացնես։

    Կարծում եմ՝ նկատեցիր, որ ես յոթերորդ երկնքի մասին որևէ բան չասեցի, այլ ընդամենը ասեցի լավ զգալու մասին։ Պարզապես լավ զգալն ու յոթերորդ երկինքը խիստ տարբեր բաներ են, ու որպես կանոն յոթերորդ երկինքը հենց տոքսիկ հարաբերություններում ա լինում, որ մի օր սաղ ոռի ա, հաջորդ օրը սաղ լավ ա, ու էդ ոռիի ֆոնի վրա էդ լավը յոթերորդ երկինք ա թվում։
    Իմաստը դրանի չի փոխվում։ Չկա տենց հարաբերություններ որ մենակ լավ զգաս իրանց մեջ։ Ուստի ստեղ ես մնում են ին կարծիքին, դա չի կարա որպես չափման միավոր դիտարկվի։ Ու եթե մի օր յոթերորդ երկնքում ես, մի օր սատանի գահի տակ, դա դեռ չի նշանակում, որ լճացել ես։ Կարող ա արանքում լավ էլ արդյունք ես գրանցում, ուղղակի դրա հաշվարկման մեթոդների բացակայության պատճառով անտեղյակ ես արդյունքից։ Համոզիչ չի հնչում, որ անկյան տակ էլ դիտարկես։

    Իհարկե հարաբերությունը փոխազդեցություն ա։ Հարաբերություններ կան, որոնք բալանսավորված են (հավասարապես եք զարգանում), հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես զարգացնողն ա, հարաբերություններ կան, որտեղ մեկը գերազանցապես տվողն ա։ Ու առողջ սոցիալական կյանք ունենալու համար էս բոլոր բաղադրիչներն էլ անհրաժեշտ են։
    Նույն ակումբի օրինակի վրա ասեմ, որ իմ ակումբային հարաբերությունները տարբեր մարդկանց հետ բավական բարդ դինամիկա են ունեցել ու դեռ ունեն։ Քո ներկայացրածն իրավիճակը շատ ա պրիմիտիվացնում։ Ակումբցիներից շատերի հետ շփվելով՝ես ահագին մեծ զարգացում եմ ապրել (կարծում եմ՝շատ ակումբցիներ նաև ինձ հետ շփվելով)։Ու էդ շատերի հետ մենք տարբեր փուլեր ենք անցել։ Էղել են փուլեր, երբ ես գիտակցաբար որոշել եմ չփշվել տվյալ անձանց հետ՝ զգալով, որ ինձ վրա վատ են ազդու։ Ու էղել են փուլեր, որ էդ անձանց հետ շփումը վերականգնվել ա, ու արդեն ստեղծվել ա առողջ տալ֊վերցնելու դինամիկա (իսկ սա չի նշանակում, որ նույնիսկ էդ առողջ վիճակում տարաձայնություններ չեն լինում):
    Էս մասը որ ընդծել եմ էնքան էլ չեմ հասկանում, ի՞նչ ա նշանակում տվող։ Եթե դժվար չի, կպարզաբանե՞ս։

    Որովհետև կան հարաբերություններ, որոնց վրա արժե աշխատել։ Ու պետք ա ցանկացած իրավիճակում փորձել հասկանալ՝ արժե՞ էս հարաբերությունը, որ վրան աշխատվի։ Էսօրվա իմ ամենաամուր հարաբերություններից ոչ մեկը մի օրում չի կառուցվել, ու լիքը տուրուդմփոցների միջով են անցել։ Ու միևնույն ժամանակ լիքը մարդիկ կան, որոնց ուղղակի վռնդել եմ իմ կյանքից՝ շատ լավ հասկանալով, որ էդ ջանք ու եռանդը չարժեն, որովհետև ուղղակի տվյալ անձն ինձ տանում ա դեպի դեգրադացիա (գուցե ես էլ իրան), ուրեմն երկուսիս համար էլ լավ ա, որ իրարից հեռու մնանք։
    Բյուր ինձ հենց սա ա անհանգստացնում, որ հարաբերությունները դիտարվում են որպես զգացմունքներից զուրկ, մեխանիկ պրոցեսս, հասկանո՞ւմ ես։ Իմ մեջ չի տեղավորվում դա։ Դրանց հիմնական բաղադրիչը ոչ թե զգայական հիմունքներն են, այլ ինչ որ հաշվենկատ բաներ։ Ի՞նչ ա նշանակում արժի արդյոք եռանդ ու ջանք ներդնել։ Նենց տպավորություն ա որ բիզնես գործարք ա։ Եթե գործնական հարաբերութոյւնների մեջ դա ընդունելի ու հասկանալի ա, ապա նաձնական հարաբերութոյւնների մեջ, անկեղծ, հազար տարի ինձ պետք չի ոչ մեկի ջանքերն ու եռանդները։
    SWTS

  13. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ տեսնում խարսխվելու առավելությունը հարևան գալակտիկաներ հասնելու հանդեպ։ Եթե էդ զարգացումները, որոնք ինքս էլ փորձում եմ հասկանալ թե ինչ առեղծվածային երևությներ են որ աջ ու ձախ բարձրաձայնվում են, զուտ կիրառելի են էդ խարսխի, կամ ցանցի ներսում, ապա ինչումն ա հարևան գալակտիկա հասնողի կորուստը։
    Չկա կորուստ, ո՞վ ա ասում կա։ Եթե մարդ չի վարանում տիեզերագնացությամբ զբաղվի, ով եմ ես, որ բան ասեմ, ուղղակի քանի հեռանում ես երկիր մոլորակից, այնքան ավելի միայնակ ես քեզ զգում։ Այսինքն հարաբերություններից մենք առնվազն կարող ենք սովորել մարդկանց հետ հարաբերվել (ինչը գրքերից այնքան էլ հեշտ չի քաղել)։ Իսկ զգացմունքներով առաջնորդվել, թե շահերով... եթե զգացմունքներով առաջնորդվելուց գլուխդ լիքը ցավում ա անընդհատ պատերին զարկվելուց, ապա մի քիչ էլ գլխացավից ազատող շահույթների մասին էլ է կարելի մտածել։

  14. #11
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա կորուստ, ո՞վ ա ասում կա։ Եթե մարդ չի վարանում տիեզերագնացությամբ զբաղվի, ով եմ ես, որ բան ասեմ, ուղղակի քանի հեռանում ես երկիր մոլորակից, այնքան ավելի միայնակ ես քեզ զգում։ Այսինքն հարաբերություններից մենք առնվազն կարող ենք սովորել մարդկանց հետ հարաբերվել (ինչը գրքերից այնքան էլ հեշտ չի քաղել)։ Իսկ զգացմունքներով առաջնորդվել, թե շահերով... եթե զգացմունքներով առաջնորդվելուց գլուխդ լիքը ցավում ա անընդհատ պատերին զարկվելուց, ապա մի քիչ էլ գլխացավից ազատող շահույթների մասին էլ է կարելի մտածել։
    Էն մի հատ լավ թրծված խոսք կա, որ ասում ա՝ մենակ չի նշանակում միայնակ։ Մարդ կա իրա բնական դրթությունն ա դա։ Ու ինչքան փորձում ա հարաբերվել, ռաստվում շահախդիր ու հաշվենկատ մոտեցումների, զուտ գլխացավից զրեծ մնալու ազնվական մղումներից, էնքան համոզվում ա, որ մենակ ավելի նախընտրելի ա, քան թե ինչ որ մեկի ռեսուրսներին դայաղ լինելը։ Զուտ մոտեցման հարց ա։ Մեկին՝ շահ, մյուսին՝ մահ։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 13.06.2018, 21:34:
    SWTS

  15. #12
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն մի հատ լավ թրծված խոսք կա, որ ասում ա՝ մենակ չի նշանակում միայնակ։ Մարդ կա իրա բնական դրթությունն ա դա։ Ու ինչքան փորձում ա հարաբերվել, ռաստվում շահախդիր ու հաշվենկատ մոտեցումների, զուտ գլխացավից զրեծ մնալու ազնվական մղումներից, էնքան համոզվում ա, որ մենակ ավելի նախընտրելի ա, քան թե ինչ որ մեկի ռեսուրսներին դայաղ լինելը։ Զուտ մոտեցման հարց ա։ Մեկին՝ շահ, մյուսին՝ մահ։
    Լավ, մենակ չի նշանակում միայնակ... այդ դեպքում, հա, հարաբերությունները կարող են անկապություն էլ լինել, մանավանդ որ հարաբերությունների մեջ մարդ կարա ավելի միայնակ էլ դառնա քան մենակ ժամանակ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ մի քիչ շատ կատեգորիկ ես շահախնդրության ու հաշվենկատության վերաբերյալ։ Մարդիկ ունեն լիքը պաշտպանական մեխանիզմներ, ինչպես նաև տարբեր մարդիկ տարբեր արագություններով են կյանքով շարժվում։ Ու արագությունները միատեղելու համար հարաբերությունների վրա աշխատանք էլ կարող է պետք լինի տանել։ Զարգանալ-չզարգանալն էլ ահագին սուբյեկտիվ ա։ Չեմ կարծում, թե շատ մարդիկ մտածում են՝ գնամ հարաբերվեմ, որ խելք հավաքեմ։ Բայց եթե հարաբերությունները քեզ դարձնում են ավելի լավը հենց առաջինը քո աչքերում, ուրեմն կա դրական զարգացում, կա հարաբերությունների մեջ հետդ գտնվող անձի քո վրա դրական ազդեցություն և այլն։ Իսկ եթե հարաբերությունները քո ինքնարժեքը հատակին են հավասարեցնում, ապա այդ հարաբերությունները երևի արժի վերանայել։ Ու ամեն դեպքում հարաբերությունները բինար չեն, որ մենակ լավ կամ մենակ վատը լինեն։ Ու հարաբերություններ կառուցելը հենց մի արկածներով հարուստ ճամփորդություն է, որի ընթացքում համ դրախտների միջով ես անցնում, համ էլ երբեմն դժոխային պահերս ես ապրում։ Բայց իմաստը, ըստ ինձ, այնպես անելն է, որ բոլոր հարաբերվողների համար լավ պահերն ու սեփական ինքնարժեքները գնալով աճեն, ոչ թե պակասեն։

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (13.06.2018), Ուլուանա (16.06.2018)

  17. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, դու մի փոքր խառնում ես հոռետեսությունը վճռականության պակասի հետ։ Մարդը կարա հոռետես լինելով հանդերձ նույն ջուրը հարյուր անգամ մտնի, քո ասած, դիմի, մերժվի, վերապատրաստվի ու նորից դիմի։ Ու հա, վճռականության պակասը կարելի ա լրացնել, ու դրա համար ևս այդ կողմնակի օգնության կարիքը չկա, եթե մարդը գիտակցում ա իրա խնդիրը։ Ընդունում եմ, որ որոշ առանձնակի բարդ դեպքերում կարա լինի կարիք տվյալ անձին մատնանշելու իրա թերացման մասին, բայց այսքանով սահմանափակվելն ու թույլ տալ մարդուն սեփական որոշումները կայացնի, ու մեթոդներ մշակի այն հաղթահարելու համար, ավելի հարգալից ու հոգատար ա, քան թե թթվել սրտին, որ քո մեթոդնեով զարգացնես։
    Ստեղ կարանք տեսականորեն տարբեր անուններ տանք կամ ուրիշ հատկանիշ վերցնենք ու դրական ու բացասական կողմերից քննարկենք։ Ըստ էության, ներքուստ նույն պատճառներն են մղում որոշակի վարքի։ Իսկ մարդկային հարաբերությունը հազար ու մի գիրք արժե, որովհետև հենց մարդու հետ շփման արդյունքում ես ցուցաբերում որոշակի վարք, իրա վարքը որոշ չափով նմանակում, փոխադարձում, հետո ինքն ա քո վարքը կրկնօրինակում, ու ստացվում ա լիքը փոխազդեցություն, իսկ դրա արդյունքում՝ զարգացում։


    Իմաստը դրանի չի փոխվում։ Չկա տենց հարաբերություններ որ մենակ լավ զգաս իրանց մեջ։ Ուստի ստեղ ես մնում են ին կարծիքին, դա չի կարա որպես չափման միավոր դիտարկվի։ Ու եթե մի օր յոթերորդ երկնքում ես, մի օր սատանի գահի տակ, դա դեռ չի նշանակում, որ լճացել ես։ Կարող ա արանքում լավ էլ արդյունք ես գրանցում, ուղղակի դրա հաշվարկման մեթոդների բացակայության պատճառով անտեղյակ ես արդյունքից։ Համոզիչ չի հնչում, որ անկյան տակ էլ դիտարկես։
    Իհարկե չկան հարաբերություններ, որտեղ մենակ լավ զգաս քեզ, բայց կան հարաբերություններ, որտեղ կարաս առավելապես լավ զգաս։ Իսկ յոթերորդ երկնքից ոչնչություն զգալու տատանումները շատ ուժեղ չափման միավոր ա, որ էդ հարաբերությունը քեզ պետք չի, որ ինչ֊որ բան տոքսիկ ա էդտեղ, պետք ա փախնել (ի դեպ, սա իմ հորինածը չի, էդ քո ասած գրքերում սրա մասին լիքը գրում են)։ Ու կան նաև հարաբերություններ, որոնցում միշտ ես քեզ վատ զգում։ Դրանցից էլ պետք ա փախնել, բայց դե սրանք տարբերակելը համեմատաբար հեշտ ա, յոթերորդ երկինք չկա, որ «խաբի» քեզ։

    Էս մասը որ ընդծել եմ էնքան էլ չեմ հասկանում, ի՞նչ ա նշանակում տվող։ Եթե դժվար չի, կպարզաբանե՞ս։
    Տվող ասելով նկատի ունեմ, երբ դու քեզ մի կողմ ես դնում ու դիմացինի զարգացմամբ զբաղվում։ Ասենք, մեկի համար ուս ես, որի վրա միշտ լացում ա։ Մեկի հետ նստում, օգնում ես, որ սիվին լավացնի, գործ գտնի։ Դասախոս֊ուսանող հարաբերություններն էլ դասախոսի համար տվողի օրինակ ա։ Ռոմանտիկ հարաբերություններում տվողը կլինի (խուժան բաներ չմտածել) նա, ով մյուսի մասին ամեն կերպ հոգ ա տանում (ճաշ էփել, տունը մաքրել, մասաժ անել) և այլն։


    Բյուր ինձ հենց սա ա անհանգստացնում, որ հարաբերությունները դիտարվում են որպես զգացմունքներից զուրկ, մեխանիկ պրոցեսս, հասկանո՞ւմ ես։ Իմ մեջ չի տեղավորվում դա։ Դրանց հիմնական բաղադրիչը ոչ թե զգայական հիմունքներն են, այլ ինչ որ հաշվենկատ բաներ։ Ի՞նչ ա նշանակում արժի արդյոք եռանդ ու ջանք ներդնել։ Նենց տպավորություն ա որ բիզնես գործարք ա։ Եթե գործնական հարաբերութոյւնների մեջ դա ընդունելի ու հասկանալի ա, ապա նաձնական հարաբերութոյւնների մեջ, անկեղծ, հազար տարի ինձ պետք չի ոչ մեկի ջանքերն ու եռանդները։
    Բնականաբար, հարաբերությունները զգացմունքներից զուրկ չեն կարող լինել, բայց զգացմունքներն առաջին պլան մղելու դեպքում տոքսիկության վտանգ ա լինում։ Հետո, զգացմունքները գնալովի֊գալովի են, եթե զգացմունքներով առաջնորդվենք, ոչ մի հարաբերություն հարատև չի լինի։ Նայի, հենց ընկերական հարաբերությունը վերցնենք։ Եթե էսօր ընկերներիցդ մեկի վրա ուժեղ ջղայնացել ես, հայհոյում ես ու սաղ զգացմունքներդ արտահայտում, վաղը էլ էրեսը չես ուզում տեսնել ու խզում ես կապերդ, ուրեմն առաջնորդվում ես զգացմունքներով։ Բայց եթե նստում ու սառը դատում ես, որ հա, էս պահին ջղայնացած եմ, բայց էս մարդու հետ ճամփա ունեմ անցած, ինքն իմ ընկերն ա, դու կարողանում ես զգացմունքը (տվյալ դեպքում ջղայնությունը) մի կողմ թողնել, խոսել ընկերոջդ հետ ու հաշտվել (ջանք թափել հարաբերությունը պահպանելու համար)։

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.06.2018)

  19. #14
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, մենակ չի նշանակում միայնակ... այդ դեպքում, հա, հարաբերությունները կարող են անկապություն էլ լինել, մանավանդ որ հարաբերությունների մեջ մարդ կարա ավելի միայնակ էլ դառնա քան մենակ ժամանակ։ Բայց ամեն դեպքում կարծում եմ մի քիչ շատ կատեգորիկ ես շահախնդրության ու հաշվենկատության վերաբերյալ։ Մարդիկ ունեն լիքը պաշտպանական մեխանիզմներ, ինչպես նաև տարբեր մարդիկ տարբեր արագություններով են կյանքով շարժվում։ Ու արագությունները միատեղելու համար հարաբերությունների վրա աշխատանք էլ կարող է պետք լինի տանել։ Զարգանալ-չզարգանալն էլ ահագին սուբյեկտիվ ա։ Չեմ կարծում, թե շատ մարդիկ մտածում են՝ գնամ հարաբերվեմ, որ խելք հավաքեմ։ Բայց եթե հարաբերությունները քեզ դարձնում են ավելի լավը հենց առաջինը քո աչքերում, ուրեմն կա դրական զարգացում, կա հարաբերությունների մեջ հետդ գտնվող անձի քո վրա դրական ազդեցություն և այլն։ Իսկ եթե հարաբերությունները քո ինքնարժեքը հատակին են հավասարեցնում, ապա այդ հարաբերությունները երևի արժի վերանայել։ Ու ամեն դեպքում հարաբերությունները բինար չեն, որ մենակ լավ կամ մենակ վատը լինեն։ Ու հարաբերություններ կառուցելը հենց մի արկածներով հարուստ ճամփորդություն է, որի ընթացքում համ դրախտների միջով ես անցնում, համ էլ երբեմն դժոխային պահերս ես ապրում։ Բայց իմաստը, ըստ ինձ, այնպես անելն է, որ բոլոր հարաբերվողների համար լավ պահերն ու սեփական ինքնարժեքները գնալով աճեն, ոչ թե պակասեն։
    Շատ մարդիկ չեն մտածում հարաբերվեմ խելք հավաքեմ, այլ մտածում են հարաբերվեմ խելք սովորացնեմ
    Իսկ ինքնարժեքի պահով, ինքնին այն փաստը որ մարդու ինքնաժեքը կախված ա այլ մարդկանցից արժի վերանայել։ Ոչ թե հարաբերությունը։ Այստեղ անձը ինքն ա դառնում անկայուն, ու հարբերություններից կախված իր ինքնարժեքը տարբեր ամպլիտուդներով տատանվում ա։ Ասածս էն ա, որ քո մատնանշած խնդիրը հարաբերություններից չի առաջ գալիս։
    SWTS

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (15.06.2018)

  21. #15
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ կարանք տեսականորեն տարբեր անուններ տանք կամ ուրիշ հատկանիշ վերցնենք ու դրական ու բացասական կողմերից քննարկենք։ Ըստ էության, ներքուստ նույն պատճառներն են մղում որոշակի վարքի։ Իսկ մարդկային հարաբերությունը հազար ու մի գիրք արժե, որովհետև հենց մարդու հետ շփման արդյունքում ես ցուցաբերում որոշակի վարք, իրա վարքը որոշ չափով նմանակում, փոխադարձում, հետո ինքն ա քո վարքը կրկնօրինակում, ու ստացվում ա լիքը փոխազդեցություն, իսկ դրա արդյունքում՝ զարգացում։



    Իհարկե չկան հարաբերություններ, որտեղ մենակ լավ զգաս քեզ, բայց կան հարաբերություններ, որտեղ կարաս առավելապես լավ զգաս։ Իսկ յոթերորդ երկնքից ոչնչություն զգալու տատանումները շատ ուժեղ չափման միավոր ա, որ էդ հարաբերությունը քեզ պետք չի, որ ինչ֊որ բան տոքսիկ ա էդտեղ, պետք ա փախնել (ի դեպ, սա իմ հորինածը չի, էդ քո ասած գրքերում սրա մասին լիքը գրում են)։ Ու կան նաև հարաբերություններ, որոնցում միշտ ես քեզ վատ զգում։ Դրանցից էլ պետք ա փախնել, բայց դե սրանք տարբերակելը համեմատաբար հեշտ ա, յոթերորդ երկինք չկա, որ «խաբի» քեզ։


    Տվող ասելով նկատի ունեմ, երբ դու քեզ մի կողմ ես դնում ու դիմացինի զարգացմամբ զբաղվում։ Ասենք, մեկի համար ուս ես, որի վրա միշտ լացում ա։ Մեկի հետ նստում, օգնում ես, որ սիվին լավացնի, գործ գտնի։ Դասախոս֊ուսանող հարաբերություններն էլ դասախոսի համար տվողի օրինակ ա։ Ռոմանտիկ հարաբերություններում տվողը կլինի (խուժան բաներ չմտածել) նա, ով մյուսի մասին ամեն կերպ հոգ ա տանում (ճաշ էփել, տունը մաքրել, մասաժ անել) և այլն։



    Բնականաբար, հարաբերությունները զգացմունքներից զուրկ չեն կարող լինել, բայց զգացմունքներն առաջին պլան մղելու դեպքում տոքսիկության վտանգ ա լինում։ Հետո, զգացմունքները գնալովի֊գալովի են, եթե զգացմունքներով առաջնորդվենք, ոչ մի հարաբերություն հարատև չի լինի։ Նայի, հենց ընկերական հարաբերությունը վերցնենք։ Եթե էսօր ընկերներիցդ մեկի վրա ուժեղ ջղայնացել ես, հայհոյում ես ու սաղ զգացմունքներդ արտահայտում, վաղը էլ էրեսը չես ուզում տեսնել ու խզում ես կապերդ, ուրեմն առաջնորդվում ես զգացմունքներով։ Բայց եթե նստում ու սառը դատում ես, որ հա, էս պահին ջղայնացած եմ, բայց էս մարդու հետ ճամփա ունեմ անցած, ինքն իմ ընկերն ա, դու կարողանում ես զգացմունքը (տվյալ դեպքում ջղայնությունը) մի կողմ թողնել, խոսել ընկերոջդ հետ ու հաշտվել (ջանք թափել հարաբերությունը պահպանելու համար)։
    Չգիտեմ ով ա հորինել էդ տոքսիկ տերմինը, բայց կարծում եմ դա կիրառելի չի հարաբերությունների վրա հենց քո տեսանկյունից։ Սենց դասակարգումն ու զտումը ինքնին արդեն դեմ ա զարգացման գաղափարին։ Ու սա իմ վերևի գրառումներում էլ եմ նշել։ Դու ուղղակի դրանցից ազատվում ես, ու վերջ։ Ասել Ծլնգին, որ գլուխդ չցավա պատեպատ տալուց։

    Իսկ տվող վերցնող պահերը էլի միակողմանի ա։ Որովհետև չկա միայն վերցնող ու միայն տվող։ Ամեն մեկն էլ ներդրումներ ունի։ Ու որն ա ավելի արժեքավոր հարցը կտանի հաշվողական դաշտ ու էլի կսարքի հարաբերույթուններից առևտուր։ Ու ամենատհաճ պահը էն ա, որ սկսվում ա չափման պրոցեսսը։։Մեկին թվում ա թե իրա ժամանակը ավելի կարևոր ա, իրա եփած ճաշերն ավելի առողջարար են ու տենց անվերջանալի շարան։ Սենց դերաբաժանումը մենակ զգացմունքներիը հետին պլան տալու պայմանններում ա արվում(ու զգացմունք ստեղ նկատի ունեմ դրականնները, ոչ թե ջղայնությունը), բերելով լիքը խնդիրների։ Ինչը ևս մի անգամ ապացուցում ա, որ դա միշտ չի որ արդյունավետ ա։ Հա ջղայնությունը արժի մի կողմ թողել, բայց եթե դրանից հետո տակը ուրիշ բան չի մնում, մնացած զգացմունքները, կարծում եմ աշխատելու համար էլ հող չկա։ Այսինքն էդ զրագացում, տալ առնել ր այլ ֆիդուֆլյուշկեքը զուտ դատարկ, անհետաքրքիր, չոր ու ցամաք բաներ են։
    SWTS

Էջ 1 12-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Անսեր հարաբերություններ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.05.2015, 17:00
  3. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  4. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •