User Tag List

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011
Ցույց են տրվում 151 համարից մինչև 158 համարի արդյունքները՝ ընդհանուր 158 հատից

Թեմա: Միջանձնային հարաբերություններ

  1. #151
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավելի շատ ինքնաարդարացում ա, որ քնած ա եղել, որովհետև իրա ասելով ինքը իրեն էր սկզբում մեղադրում։ Ըստ քո ասածի իրան պետք չէր պատճառաբանություն, եթե թույլատվություն չի եղել, նույնիկ եթե ինքը զարթնել ա ու ձեն չի հանել, գործը գնում ա դատարան։

    Ես փողզիջումներ ասելով նկատի ունեի՝ միասին իմի հետո, քոնի վրա աշխատելը, հերթականությունը պարտադիր չի սենց լինի, մանիֆեսթը պահպավո՞ւմ ա։

    Որ սիրուն ա իրան բոլորը ուզում են, իսկ ինքը չի ուզում ոչ մեկի, հետո որ սկսում ա էս մեկին ուզել ու սա մերժում ա, վրեն սուրբ հոգի ա իջնում։ Չգիտեմ սենց ա երևի աշխատում
    Ստեղ ուրիշ մոմենտ կա... մեղադրանքի հավաստիությունը... տենց լինի ցանկացած սեքս ռետրոաքթիվլի կարա լինի բռնաբարում, բայց տենց հեշտ չի, եթե երկար ժամանակ ա անցել, քանի որ ինչ, որ ձևով պտի պաճառաբանվի ուշացումը էս դեպքում կոնկրետ... մնացած բռնաբարումները, որ չեն ասվում, խորը հոեբանական տրավմաեն ստացած լինում ու դա շատ հստակ ա լինում....

    նօ չէ չէ նօ նօ ... իմի հետո քոնի չկա... վարյանտ չկա, էտի բիզնես ըրենջմընթ ա... միասին միայն... նօ ուեյ... անդունդից միասին ենք թռնում...

    սուրբ հոգի չգիտեմ, բայց պտի ճշտվի թե սուրբն ինչով ա զբաղվում երբ աչքից հեռու ա լինում...

  2. #152
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,878
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հատուկ թեմա բացելու կարիք չկա, էստեղ գրեմ։
    Ինձ հետաքրքիր է, թե մարդիկ ոնց են ապրում մտերմության զգացումը մեկ ուրիշ մարդու հետ։
    Հաստատ շատ տարբեր։
    Հետաքրքիր է, թե ինչ է մտերմությունը մեզնից ամեն մեկի համար։
    Երևի անգլերենում ամենահարմար փոխարժեքը intimacy-ն է, բայց դե հայերենում «ինտիմ»-ը հաճախ անմիջականորեն սեռականի (կամ մենակ սեռականի) հետ է կապվում։

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (24.05.2023), Աթեիստ (27.05.2023), մարդ եղած վախտ (24.05.2023), Նաիրուհի (24.05.2023)

  4. #153
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,254
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հատուկ թեմա բացելու կարիք չկա, էստեղ գրեմ։
    Ինձ հետաքրքիր է, թե մարդիկ ոնց են ապրում մտերմության զգացումը մեկ ուրիշ մարդու հետ։
    Հաստատ շատ տարբեր։
    Հետաքրքիր է, թե ինչ է մտերմությունը մեզնից ամեն մեկի համար։
    Երևի անգլերենում ամենահարմար փոխարժեքը intimacy-ն է, բայց դե հայերենում «ինտիմ»-ը հաճախ անմիջականորեն սեռականի (կամ մենակ սեռականի) հետ է կապվում։
    Մտերմության զգացումը ես ընկալում եմ վստահության հիմքով. վստահություն, որ չի վնասի։

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.05.2023), Նաիրուհի (24.05.2023), Ուլուանա (25.05.2023)

  6. #154
    Մշտական անդամ մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    258
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ համար մտերմությունը էն վիճակն ա, երբ էկզիստենցիալ մենակությունը մի քիչ կոտրվում ա։

    Մարդու հետ էդ ոնց֊որ թե փորձառություն կիսելով ա ստացվում։ Կարա լինի էդ պահին միասին փորձառություն ստեղծելով, ասենք՝ սեռական, կամ միասին երգելով, կամ կարա լինի մեր առանձին ապրած փորձառությունները էդ պահին համադրելով։ Ու պարտադիր չի, որ փորձառությունները իրար շատ նման լինեն, ուղղակի պետք ա մեր գլխում համադրելի լինեն։

    Քանի որ սեռականի անուն տվեցի, երևի արժի ֆիզիկական ու էմոցիոնալ մտերմություններն էլ առանձնացնել։ Ու քանի որ դրանք առանձնացրի, արժի մտավորն էլ մեյդան բերել։ Երեքն էլ լավ բաներ են իրանց բոլոր կոմբինացիաներով։

    Իսկ էկզիստենցիալ մենակություն կոտրելու իմաստով ահագին մտերմություն լուսնից եմ ստանում (չնայած ինքը դրա մասին չգիտի)։ Ցանկացած իրավիճակում եթե լուսինը աչքովս ընկնում ա՝ ինձ պակաս մենակ եմ զգում։

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (24.05.2023), ivy (24.05.2023), StrangeLittleGirl (24.05.2023), Բարեկամ (25.05.2023), Նաիրուհի (24.05.2023)

  8. #155
    խշշշ... Enna Adoly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,483
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մտերմության աստիճանը ինձ համար չափվում ա երկկողմանի լրիվ անվտանգ ու ազատ զգալով։ Ինչքան շատ պիտի քցեմ-բռնեմ ու փոխեմ մտքերս էնքան քիչ ա մտերմության աստիճանը։
    When you look at your life, in a strange new room, maybe drowning soon, is this the start of it all?

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.05.2023), մարդ եղած վախտ (24.05.2023), Նաիրուհի (24.05.2023)

  10. #156
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,443
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    39 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մտերմության իմ սահմանումը երևի մարդ էղածի սահմանման նման ա, բացի նրանից, որ էկզիստենցիալ մենակություն արդեն մեկուկես տարի ա, ինչ բացարձակապես չեմ զգում (ու տարօրինակ կերպով դա համընկնում ա ակադեմիային հավերժ հրաժեշտ տալու հետ)։

    Ինձ համար մտերմությունը պահ ա, կարճատև վիճակ ա, ոչ թե հարատև հարաբերություն, կարա լինի թե հազար տարվա ծանոթ-մտերիմ մարդկանց հետ, թե բացարձակապես անծանոթների հետ։ Ու ես էլ եմ էմոցիոնալ, ինտելեկտուալ ու մարմնական մտերմություններ տարբերում։ Էդ էմոցիոնալն ու ինտելեկտուալը կարան իրարից շատ անջատ լինեն։ Օրինակ հորս հետ մտերմությունս լրիվ ինտելեկտուալ էր, իրա մահվանից հետո էլ վշտի ինտելեկտուալ կոմպոնենտը շատ մեծ ա, շատ տարօրինակ զգացողություն ա, որտև ինձ համար միշտ վիշտն էմոցիոնալ ա էղել։

    Մարմնականի պահով էլ. չգիտեմ՝ վերջին տարիներին ձևավորված հատկանիշ ա, թե միշտ էլ էդպիսին եմ էղել, նոր եմ հայտնաբերել, բայց ես մարդկանց կպնել ընդհանրապես չեմ սիրում։ Ու մենակ ֆիզիկապես կպնել ուզում եմ/ֆիզիկական մտերմություն զգում եմ էն մարդկանց նկատմամբ, ում նկատմամբ սեռական ցանկություն ունեմ։

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.05.2023), ivy (24.05.2023), մարդ եղած վախտ (24.05.2023), Նաիրուհի (24.05.2023)

  12. #157
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,573
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե ընդհանուր ասեմ, ինձ համար մտերմության համար պիտի լինեն որոշակի ընդհանուր հետաքրքրություններ, հայացքներ ու վստահություն: Վստահության մեջ մտնում ա նաև էն, որ կարիք չունենամ անհանգստանալու, թե իմ էսինչ ասածից կամ արածից ինչ կմտածի մարդը, հո չի՞ հիասթափվի կամ թարսվի հետս: Բայց կան մտերիմներ, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններն ու հայացքներն առանձնապես շատ չեն, ավելի շատ ընդհանուր փորձառություններն են մտերմության հիմքը, այսինքն` երբ իրար հետ անցել ենք որոշակի ճանապարհ, դժվարություններ հաղթահարել և այլն` էդ ընթացքում իրար ավելի լավ ճանաչելով ու փոխադարձ վստահությունն ավելի շատ ամրապնդելով: Վստահությունն ու որոշ հիմնարար բարոյական արժեքների առկայությունն ամեն դեպքում անհրաժեշտ պայման են: Առանց դրա մտերմություն չեմ պատկերացնում: Ֆիզիկական/մարմնական մտերմությունն էլ (ոչ սեռականը) ցանկալի ու ընդունելի ա ինձ համար միմիայն էմոցիոնալ մտերմության առկայության դեպքում, դրանից առանձին չեմ պատկերացնում, իսկ սեռականն` առավել ևս: Ինտելեկտուալ մտերմության դեպքեր` առանց էմոցիոնալ մտերմության, շատ քիչ եմ ունեցել, բայց դա էլ հետաքրքիր, յուրօրինակ փորձառություն ա:

    Հետաքրքիր ա, որ բոլորը մտերմության մասին խոսելիս էքզիստենցիալ մենակության մասին էլ են նշել, իմ մտքով չէր անցնի դա մտերմության թեմայի հետ կապել, բայց քանի որ քննարկվում ա, ես էլ անդրադառնամ դրան: Էքզիստենցիալ մենակության զգացում ընդհանրապես չեմ ունենում (երևի մենակ մանկությանս տարիներին եմ ունեցել), ու նույնիսկ էն հանգամանքը, որ շատ միջավայրերում ինձ այլմոլորակային եմ զգում, մեկ ա, չի առաջացնում էքզիստենցիալ մենակության զգացում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enna Adoly (25.05.2023), ivy (25.05.2023), մարդ եղած վախտ (26.05.2023)

  14. #158
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,897
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մտերմություն կարող եմ զգալ ցանկացած վառ արտահայտված խելացի մարդու հետ՝ հոգևոր, մարմնական, գաստրոնոմիական, ոգելից, խոհափիլիսոփայական, սեռական, վեգետատիվ․․․
    Մտերմություն կարող եմ զգալ նաև բնության հետ՝ ծառերի, ծաղիկների, խոտերի, կենդանիների, ասենք՝ սարդերի, օձերի, կովերի, կատուների, շների, սարերի, օվկիանոսի, քամու, ամպերի, արևի, լուսնի, մոլորակների․․․
    Առհասարակ, ինձ համար ամենասեքսուալ բանը խելացի մարդկանց հավաքվելն ու իրար գլուխ ք*ն ա։ Չեմ ջոկում ինչի էս մի կետը էն քինքերի թեստում չկա։ Ինչ ապուշ տեստ էր, հորս արև։

    Հ․Գ․ Էդ էքսիզտենցիալ մենակությունը սիմպտոմ ա, եթե ունեք, կետո արեք, կանցնի։
    Si vis pacem, para bellum

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (26.05.2023), Բարեկամ (27.05.2023), մարդ եղած վախտ (27.05.2023)

Էջ 11 11-ից ԱռաջինԱռաջին ... 7891011

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Անսեր հարաբերություններ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.05.2015, 17:00
  3. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  4. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •