Հա, Մեֆ ջան, պայմանագիր էլ ենք ստորագրում։
Դե բնական ա, որ հարաբերությունները փոխզիջումներ են պահանջում, առանց դրա հնարավոր չի։ Բայց ազատության սահմանափակում ասելով նկատի ունեմ էն բաները, որոնք սովորաբար տղամարդիկ սահմանափակում են անմիջապես որևէ կնոջ հետ հարաբերության մեջ մտնելիս (շփում տղա ընկերների հետ, մենակով ճամփորդել, աշխատել և այլն, և այլն)։
Իսկ ես որևէ տեղ չեմ ասել, որ անպայման պիտի իմ մասնագիտությունից ունենա։ Ասել եմ, որ մասնագիտությունը կարևոր ա, բայց չեմ մանրամասնել, թե ինչ նկատի ունեմ։

Իսկ եթե փակագծերը բացեմ, կտեսնես, որ լիքը տարբեր բաներ կարան մտնեն մեջը։ Թե չէ եթե իմ մասնագիտությունից մենակ ուզեի, հիմա «տունն էի մնացել». մեր ոլորտում տղամարդիկ քիչ են, ով էլ կա, գեյ ա։ Հատուկենտ հետերոներ են, պսակված ու էրեխեքով։
Էջանիշներ