Ախր դու ո՞նց ես սահմանում պրոտոկոլային հարցերը։ Եթե աղջկան հետաքրքրում ա քո տարիքը, ու հարցնում ա, ուրեմն դրա մեջ խնդիր չկա։ Նշանակում ա՝ իրա համար տարիքը կարևոր նշանակություն ունի, ու պետք ա սկզբից ճշտել, որ իմանա՝ շարունակի՞, թե՞ չէ։ Աղջիկներ կան, որ բոյն են հարցնում։ Ինձ համար հոբբիներն են ամենակարևորը։ Անդուր ա, երբ դիմացինդ հարցերով զինված գալիս ա, ու հարցերը տալիս ա ոչ թե որովհետև պատասխանն ա հետաքրքրում, այլ որտև դրանք հարցեր են, որոնք մարդիկ տալիս են, «պրոտոկոլային» են։ Բայց ըստ էության դրանք նույն կարգի հարցեր են։
Ի դեպ, խոսելով պրոտոկոլային հարցերի մասին ու թե ինչքան «վատ» բան ա պրագմատիզմը՝ էս տեսե՞լ եք։ Մարդիկ լաբում կոնկրետ հարցերի շարանով կարում են նենց անեն, որ երկու անծանոթ մարդ սիրահարվեն։ Ու թող ոչ ոք հարցերի դերը չթերագնահատի![]()
Էջանիշներ