StrangeLittleGirl-ի խոսքերից
Նայի, ամբողջ խնդիրը հենց նրանում ա, որ էս տեսակի բռնությունն ապացուցելի չի։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում միակ լուծումը էսպիսի դեպքերը բարձրաձայնելն ա ու բարձրաձայնողների վրա ցեխ չշպրտելը, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշ կանայք էլ լուսավորվեն ու հասկանան, որ իրանց վիճակն օքեյ չի։
Էսպիսի իրավիճակներում բաժանվելն էլ լուծում չի, որովհետև շատ երկրներում ամուսնալուծվելու համար երկու կողմերն էլ պիտի համաձայն լինեն, եթե ինչ֊որ արտառոց բան (օրինակ՝ բռնություն) չկա։ Ու մարդիկ անգամ ֆիզիկական բռնությունից են կարում չոր դուրս գալ, ուր մնաց՝ հոգեբանական։ Դու շարունակում ես պնդել, որ պատմության մենակ մի կողմն ա, բայց էս կողմը նկարագրելու համար նույնիսկ բավարար չափով քաջություն ա պետք։ Դու կարաս լսես մյուս կողմին էլ, մյուս կողմը կարա ասի՝ ես հրեշտակ եմ էղել։ Ուրեմն կհավատա՞ս։
Հիշու՞մ ես, երբ մի երկու տարի առաջ մի պեդոֆիլի պատմություն էր պտտվում, հեղինակը նախկին կինն էր։ Ինքը պեդոֆիլի հետ ամուսնացած ա էղել, ոստիկանության դռներն ա ընկել, փորձել բաժանվել, ոչ մի օգուտ չկար։ Վերջը որոշեց գրել էդ ամենի մասին։ Իրա գրելուց հետո նախկին ամուսինն էլ սկսած դեպքերի իրա մեկնաբությունը ներկայացնել։ Ասում էր՝ տենց բան չի էղել, սաղ սուտ ա, վերջին վիրավորանքներն էր շպրտում։ Իհարկե, կարաս իրան ընտրես ու հավատաս, ասես՝ նախկին կինը ստում ա կամ դեպքերի իրա տեսանկյունն ա ներկայացնում։ Բայց մի հատ կանգ առ ու հարցրու՝ ինչու՞ պիտի մարդը վեր կենա, իր անձնական պատմությունը հատուկ ինչ֊որ կայֆի համար գրի առնի։ Երևի ուզում ա խնդրի մասին բարձրաձայնել, երևի ուզում ա նենց անել, որ ուրիշները չհայտնվեն էդ իրավիճակում։ Ու խնդրի լուծումն առաջին հերթին դրա առկայությունն ընդունելն ա։ Երկրորդ քայլը կարա լինի տղաներին ու աղջիկներին մի քիչ ուրիշ ձև դաստիարակելը։ Երրորդ քայլը կարա լինի ձևեր մշակել դատարանում նման բաներն ապացուցելու ու նաև համապատասխան օրենքներ ունենալ։ Բայց առաջին ու ամենակարևոր քայլը սրա գիտակցումն ա։
Էջանիշներ