StrangeLittleGirl-ի խոսքերից
Չէ, գաղտնիք չի։
Նախ, իմ հիմնական պահանջներից մեկը մասնագիտությունն ա (իհարկե բավական լայն իմաստով)։ Իհարկե, կարաս ասես՝ էս ինչ քառակուսի ես մտածում, բայց փորձը ցույց ա տվել, որ ես որպես անձ էդ կոնկրետ խմբի մասնագիտություններից դուրս մարդկանց հետ շփվել ուղղակի չեմ կարողանում, ուր մնաց մտերմանալ, ու շատ արագ զրույցի նյութը սպառվում ա։
Հետո, հավասարությունն ա։ Ես չեմ կարա տունը նստող, էրեխա մեծացնող կին լինեմ։ Ինձ պետք ա, որ հարաբերություններում դերերի հավասար վերաբաշխում լինի (ի դեպ, սա շատ հեշտ ա հենց առաջին ժամադրության ժամանակ պարզելը) ու իմ ազատությունը կարևորվի (ինչպես և ես եմ դիմացինի ազատությունը կարևորում)։
Հետո գալիս են նաև քաղաքական հայացքները։ Ծայրահեղ աջ հայացքներով մարդու հետ ես երկար չեմ ձգի։
Կարևոր են նաև նախասիրությունները, ու որ մեր նախասիրություններում ընդհանրություններ լինեն (պարտադիր չի մեկը մեկին համընկնող, ընդհանուր եզրերը հերիք են)։
Պիտի դիմացինս էնքան խելացի լինի, որ ես զգամ, որ իրանից սովորելու լիքը բան ունեմ։ Ու էդքանով հանդերձ պիտի իմ գիտելիքները որպես սպառնալիք չտեսնի, այլ դիտարկի որպես սովորելու աղբյուր։
Էս բոլորը առաջին երկու ժամադրությունների ընթացքում հնարավոր ա պարզել ու որոշել՝ շարունակե՞լ, թե՞ բան դուրս չի գա։ Պատկերացրու, էղել են լիքը դեպքեր, որ դիմացինը բոլոր կետերին բավարարել ա, բայց մի քանի ամսից ավել չենք ձգել զանազան պատճառներով (զգացմունքների ի սպառ բացակայություն ինչ֊ինչ պատճառներով, տվյալ պահին լուրջ հարաբերություն ունենալու ցանկության բացակայություն, աշխարհագրական խնդիրներ և այլն)։
Էջանիշներ