Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր շատ անհաջող օրինակ ա միտքդ եկել։ Սա պատմության միակողմանի ներկայացման ամենացայտուն օրինակը կարա լինի։ Հլը մի հատ նայի էլի։ Հոդվածի սկզբում ասում ա սեքսից հետո ես ինձ ԿԵՂՏՈՏ էի զգում, հենց սենց մեծատառերով։ Վերջում էլ ասում ա սաղ ամուսինս ա մեղավոր որ ես սենց վերաբերմունք ունեմ սեքսի հանդեպ ։)) Ախր լավ էլի, գոնե ինքն իրա հետ հակասության մեջ չլինի մեղադրանքներ շաղ տալուց։
Սենց բաներից խոսելու համար մարդուն ահագին մեծ քաջություն ա պետք, ու եթե հեղինակը համարձակվել ա խոսել էդ մասին, արդար չի իրան մեղադրելը, թե միակողմանի ա։ Ինձ համար կեղտոտ զգալու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա. ի վերջո, աղջիկը քրիստոնյա ա էղել ու կոնկրետ արժեքներ ա ունեցել, որոնք իրա հետի տղամարդն ուղղակի չի հարգել։ Մեկի հետ հարաբերության մեջ լինելիս նաև կարևոր ա դիմացինի արժեքները հարգելը, ինչքան էլ դու դրանց հետ համաձայն չլինես կամ անընդունելի համարես։ Իսկ եթե էնքան անընդունելի են, որ պիտի արժեհամակարգ խախտես, ավելի լավ ա ուղղակի չլինես էդ մարդու հետ, ուրիշի փնտրես։ Ու էս աղջկա պատմությունը, ցավոք սրտի, էնքա՜ն տարածված ա։ Ստեղ իրականում սեքսը հարցի շատ փոքր կողմն ա։ Բայց բավական հաճախ ա լինում, որ հայկական հասարակությունների նման հասարակություններում տղամարդը ոչ մի կերպ հաշվի չի նստում կնոջ ցանկությունների ու կարիքների հետ ու պարտադրում ա իրա սեփական ցանկությունները՝ գործադրելով հոգեբանական ու անգամ ֆիզիկական բռնություն։ Սա տղամարդկանց կենսաբանական բնույթից չի, այլ նրանից, թե ինչպես են իրենց մայրերը մեծացրել իրանց՝ բավարարելով իրանց ամենաչնչին պահանջները, ինչի արդյունքում էդ տղամարդիկ իրանց պահանջներից էն կողմ աշխարհ չեն տեսնում։