Մի հատ պարզ, բեյսիկ հարց... մարդիկ ինչի՞ պտի հարաբերվեն, ի՞նչն ա դրա նպատակը...
Մի հատ պարզ, բեյսիկ հարց... մարդիկ ինչի՞ պտի հարաբերվեն, ի՞նչն ա դրա նպատակը...
LisBeth (15.06.2018)
Mephistopheles (15.06.2018)
LisBeth (15.06.2018)
Մեֆ, բորոլ հարաբերությունները չէ որ ձևավոևվում են կոնկրետ նպատակի առկայությամբ, դրա համար էլ զարմանք եմ կտրել, թե ինչ աճի մասին կարա խոսք լինի, հենա, ծլնգը մի խելոք միտք ասեց, որ դա ճամփորդություն ա, որն կար ինքն իրենով հետաքրքիր լինի, եթե չփորձեն դրան նպատակ հաղորդել, ու ձևեր գտնել դրան հասնելու համար
SWTS
LisBeth (15.06.2018), StrangeLittleGirl (15.06.2018), Ուլուանա (16.06.2018)
Տոքսիկ տերմինը հարաբերությունների հոգեբանության մեջ տարածված տերմին ա ու բնորոշում ա հոգեբանական բռնությունը: Վերևում էլ եմ նշել, էլի եմ ասում. ցանկացած առողջ հարաբերություն էլ ունի իրա դժվարությունները, բայց տոքսիկ հարաբերության մեջ մարդ լրիվ կորցնում ա իրան (հիմնականում հոգեբանական բռնության ենթարկվողը, բայց պատահում են նաև փոխադարձ բռնության ենթարկողներ, ինչից երկուսն էլ տուժում են): Ու հավատա, կան հարաբերություններ, որտեղ մի կողմն անընդհատ տալիս ա, մյուսը՝ վերցնում: Կարաս օրինակ գուգլես նարցիստիկ անձանց հարաբերությունների մասին: Նաև կան ոչ ռոմանտիկ հարաբերություններ, որտեղ մի կողմը գերազանցապես վերցնող ա, մյուսը՝ տվող: Իմ կյանքում օրինակ շատ քիչ են լրիվ բալանսավորված հարաբերությունները: Հիմնականում մի տեղ տվող եմ, մի տեղ՝ վերցնող, ու էդ բոլորի գումարն ա բալանսավորված: Հենց բալանսը խախտվում ա, ինձ կորցնում եմ ու լուծումներ փնտրում: Ընդամենը կես տարի առաջ հենց էդ խախտված վիճակում էի, ու հիմա ամիսներ ա տևում վերականգնումը:
Բնական ա, ոչ ոք չի դնում, չափում, բայց էն ռոմանտիկ հարաբերությունը, որտեղ բալանս չկա, երկար կյանք չունի: Իսկ զգացմունքը թիթեռնիկները չեն: Մի քանի ամիս հետո թիթեռնիկներ չեն լինում, ու պիտի արդեն կարողանաս դիմացինի թերությունների հետ հաշվի նստել՝ միաժամանակ կարողանալով ինքնությունդ պահել: Հեշտ չի, բայց եթե հարաբերությունն առողջ ա ու տանում ա զարգացման, ստացվում ա, իսկ եթե չէ, ինքդ քեզ կորցնում ես ու մնում հարաբերության մեջ՝ ինքդ քեզ համոզելով, որ կարևորը զգացմունքն ա:
Ուլուանա (16.06.2018)
LisBeth (15.06.2018), StrangeLittleGirl (15.06.2018)
StrangeLittleGirl (15.06.2018), Ուլուանա (16.06.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ