StrangeLittleGirl-ի խոսքերից
Ստեղ կարանք տեսականորեն տարբեր անուններ տանք կամ ուրիշ հատկանիշ վերցնենք ու դրական ու բացասական կողմերից քննարկենք։ Ըստ էության, ներքուստ նույն պատճառներն են մղում որոշակի վարքի։ Իսկ մարդկային հարաբերությունը հազար ու մի գիրք արժե, որովհետև հենց մարդու հետ շփման արդյունքում ես ցուցաբերում որոշակի վարք, իրա վարքը որոշ չափով նմանակում, փոխադարձում, հետո ինքն ա քո վարքը կրկնօրինակում, ու ստացվում ա լիքը փոխազդեցություն, իսկ դրա արդյունքում՝ զարգացում։
Իհարկե չկան հարաբերություններ, որտեղ մենակ լավ զգաս քեզ, բայց կան հարաբերություններ, որտեղ կարաս առավելապես լավ զգաս։ Իսկ յոթերորդ երկնքից ոչնչություն զգալու տատանումները շատ ուժեղ չափման միավոր ա, որ էդ հարաբերությունը քեզ պետք չի, որ ինչ֊որ բան տոքսիկ ա էդտեղ, պետք ա փախնել (ի դեպ, սա իմ հորինածը չի, էդ քո ասած գրքերում սրա մասին լիքը գրում են)։ Ու կան նաև հարաբերություններ, որոնցում միշտ ես քեզ վատ զգում։ Դրանցից էլ պետք ա փախնել, բայց դե սրանք տարբերակելը համեմատաբար հեշտ ա, յոթերորդ երկինք չկա, որ «խաբի» քեզ։
Տվող ասելով նկատի ունեմ, երբ դու քեզ մի կողմ ես դնում ու դիմացինի զարգացմամբ զբաղվում։ Ասենք, մեկի համար ուս ես, որի վրա միշտ լացում ա։ Մեկի հետ նստում, օգնում ես, որ սիվին լավացնի, գործ գտնի։ Դասախոս֊ուսանող հարաբերություններն էլ դասախոսի համար տվողի օրինակ ա։ Ռոմանտիկ հարաբերություններում տվողը կլինի (խուժան բաներ չմտածել) նա, ով մյուսի մասին ամեն կերպ հոգ ա տանում (ճաշ էփել, տունը մաքրել, մասաժ անել) և այլն։
Բնականաբար, հարաբերությունները զգացմունքներից զուրկ չեն կարող լինել, բայց զգացմունքներն առաջին պլան մղելու դեպքում տոքսիկության վտանգ ա լինում։ Հետո, զգացմունքները գնալովի֊գալովի են, եթե զգացմունքներով առաջնորդվենք, ոչ մի հարաբերություն հարատև չի լինի։ Նայի, հենց ընկերական հարաբերությունը վերցնենք։ Եթե էսօր ընկերներիցդ մեկի վրա ուժեղ ջղայնացել ես, հայհոյում ես ու սաղ զգացմունքներդ արտահայտում, վաղը էլ էրեսը չես ուզում տեսնել ու խզում ես կապերդ, ուրեմն առաջնորդվում ես զգացմունքներով։ Բայց եթե նստում ու սառը դատում ես, որ հա, էս պահին ջղայնացած եմ, բայց էս մարդու հետ ճամփա ունեմ անցած, ինքն իմ ընկերն ա, դու կարողանում ես զգացմունքը (տվյալ դեպքում ջղայնությունը) մի կողմ թողնել, խոսել ընկերոջդ հետ ու հաշտվել (ջանք թափել հարաբերությունը պահպանելու համար)։
Էջանիշներ