User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 170 հատից

Թեմա: Միջանձնային հարաբերություններ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, գաղտնիք չի։
    Նախ, իմ հիմնական պահանջներից մեկը մասնագիտությունն ա (իհարկե բավական լայն իմաստով)։ Իհարկե, կարաս ասես՝ էս ինչ քառակուսի ես մտածում, բայց փորձը ցույց ա տվել, որ ես որպես անձ էդ կոնկրետ խմբի մասնագիտություններից դուրս մարդկանց հետ շփվել ուղղակի չեմ կարողանում, ուր մնաց մտերմանալ, ու շատ արագ զրույցի նյութը սպառվում ա։

    Հետո, հավասարությունն ա։ Ես չեմ կարա տունը նստող, էրեխա մեծացնող կին լինեմ։ Ինձ պետք ա, որ հարաբերություններում դերերի հավասար վերաբաշխում լինի (ի դեպ, սա շատ հեշտ ա հենց առաջին ժամադրության ժամանակ պարզելը) ու իմ ազատությունը կարևորվի (ինչպես և ես եմ դիմացինի ազատությունը կարևորում)։

    Հետո գալիս են նաև քաղաքական հայացքները։ Ծայրահեղ աջ հայացքներով մարդու հետ ես երկար չեմ ձգի։

    Կարևոր են նաև նախասիրությունները, ու որ մեր նախասիրություններում ընդհանրություններ լինեն (պարտադիր չի մեկը մեկին համընկնող, ընդհանուր եզրերը հերիք են)։

    Պիտի դիմացինս էնքան խելացի լինի, որ ես զգամ, որ իրանից սովորելու լիքը բան ունեմ։ Ու էդքանով հանդերձ պիտի իմ գիտելիքները որպես սպառնալիք չտեսնի, այլ դիտարկի որպես սովորելու աղբյուր։

    Էս բոլորը առաջին երկու ժամադրությունների ընթացքում հնարավոր ա պարզել ու որոշել՝ շարունակե՞լ, թե՞ բան դուրս չի գա։ Պատկերացրու, էղել են լիքը դեպքեր, որ դիմացինը բոլոր կետերին բավարարել ա, բայց մի քանի ամսից ավել չենք ձգել զանազան պատճառներով (զգացմունքների ի սպառ բացակայություն ինչ֊ինչ պատճառներով, տվյալ պահին լուրջ հարաբերություն ունենալու ցանկության բացակայություն, աշխարհագրական խնդիրներ և այլն)։
    Իսկ եղե՞լ ա որ զգացմունքներ լինեն, բայց էդ մարդը ոչ մի կետի կամ կետերից որևէ մեկի չհամապատասխանի։ Նման դեպքերում հարաբերությունները խզում, անցնում ես հաջորդ վարյանտի՞ն։
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 29.11.2018, 20:29:
    SWTS

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (29.11.2018)

  3. #2
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հեսաԲբուրինկասեմ

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքիր ա, եթե խնդիրը դիտարկենք բռնության ենթարկող անձի գոյությունը, այլ ոչ թե այն որ պաշտպանողական մեթոդիկա բացարձակապես գոյություն չունի, ապա ի՞նչ տիպի լուծունմեր ես դու ակնկալում։ Ասենք հայտնաբերեցիր, ի՞նչ պատժի մասին ա խոսքը։
    Նախ և առաջ պետք ա ապացուցել, որ տվյալ անձը գիտակցաբար իրականացրել ա որոշակաի գործողություններ, որոնք բերել են հոգեբանական վնասվածքի։ Այսինքն որ բուն բռնություն ա տեղի ունեցել, այլ ոչ թե փոխհարաբերություններ, որոնք մինչև ինչ որ մի պահի ընդունելի են եղել, ու դադարեցնելուց հետո սկսվել ա միմյանց վրա ցեխ շպրտելու ողբերգություն։
    Էլի եմ ասում, կոնկրետ այս պատմությունը ու ցանկացած նմանատիպ պատմություն, որ դու իմանում ես միայն մի կողմից, թերի ա, ու դու չես կարա դրա վրա հիմնվելով որևէ բան ապացուցես, կամ որևէ խնդիր լուծես, հատկապես սենց անպրոդուկտիվ մեթոդով, երբ աջ ու ձախ, եթեներ ու բայցեր են։ Ամուսինը չի լսում, չի կարա բաժանվի, ո՞րն ա սրա ելքը քո պատկերացմամբ։
    Ես ոչ իրան, ոչ էլ ժասմինային հիմար չեմ համարում։ Ես իրանց չեմ էլ ճանաչում, զուտ խոսում եմ իրադրության մասին, առանց անձերին ներքաշելու։

    Ինչ վերաբերվում ա նորից հայտնվելուն, լրիվ հնարավոր ա։ Ես չէի բացառի, դատելով հոդվածից։

    Բյուր եթե ինքդ քեզ կարողանում ես պաշտպանել բռնությունից, թեկուզ և բռնաբարությունից, դրանով իսկ չես արդարացնում բռնության գոյության իրավունքը։ Աբսուրդ ա էս համեմատությունը։ Դու չես կարա վերացնես բռնությունը ի սպառ, բայց կարաս դրանից պաշտպանվես, կամ կանխարգելես նման հարաբերությունների ձևավորումը, կամ ձևավորվածը նկատելով փորձես տարբեր մեթոդներով դուրս գալ դրանից։ Ո՞նց են վերանում նման դրսևորումները, եթե ամբողջ հարաբերության ընթացքում ինքը լուռ տանում ա ամեն ինչ ու երբ բաժանվում ա նոր ա սկսում բարձրաձայնել, էն էլ ոչ թե որպես դրանից ինչ որ բան քաղած ու հասունացած, այլ որպես մյուս կողմի վրա գլորվող մի մեծ բոչկա։
    Նայի, ամբողջ խնդիրը հենց նրանում ա, որ էս տեսակի բռնությունն ապացուցելի չի։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում միակ լուծումը էսպիսի դեպքերը բարձրաձայնելն ա ու բարձրաձայնողների վրա ցեխ չշպրտելը, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշ կանայք էլ լուսավորվեն ու հասկանան, որ իրանց վիճակն օքեյ չի։

    Էսպիսի իրավիճակներում բաժանվելն էլ լուծում չի, որովհետև շատ երկրներում ամուսնալուծվելու համար երկու կողմերն էլ պիտի համաձայն լինեն, եթե ինչ֊որ արտառոց բան (օրինակ՝ բռնություն) չկա։ Ու մարդիկ անգամ ֆիզիկական բռնությունից են կարում չոր դուրս գալ, ուր մնաց՝ հոգեբանական։ Դու շարունակում ես պնդել, որ պատմության մենակ մի կողմն ա, բայց էս կողմը նկարագրելու համար նույնիսկ բավարար չափով քաջություն ա պետք։ Դու կարաս լսես մյուս կողմին էլ, մյուս կողմը կարա ասի՝ ես հրեշտակ եմ էղել։ Ուրեմն կհավատա՞ս։

    Հիշու՞մ ես, երբ մի երկու տարի առաջ մի պեդոֆիլի պատմություն էր պտտվում, հեղինակը նախկին կինն էր։ Ինքը պեդոֆիլի հետ ամուսնացած ա էղել, ոստիկանության դռներն ա ընկել, փորձել բաժանվել, ոչ մի օգուտ չկար։ Վերջը որոշեց գրել էդ ամենի մասին։ Իրա գրելուց հետո նախկին ամուսինն էլ սկսած դեպքերի իրա մեկնաբությունը ներկայացնել։ Ասում էր՝ տենց բան չի էղել, սաղ սուտ ա, վերջին վիրավորանքներն էր շպրտում։ Իհարկե, կարաս իրան ընտրես ու հավատաս, ասես՝ նախկին կինը ստում ա կամ դեպքերի իրա տեսանկյունն ա ներկայացնում։ Բայց մի հատ կանգ առ ու հարցրու՝ ինչու՞ պիտի մարդը վեր կենա, իր անձնական պատմությունը հատուկ ինչ֊որ կայֆի համար գրի առնի։ Երևի ուզում ա խնդրի մասին բարձրաձայնել, երևի ուզում ա նենց անել, որ ուրիշները չհայտնվեն էդ իրավիճակում։ Ու խնդրի լուծումն առաջին հերթին դրա առկայությունն ընդունելն ա։ Երկրորդ քայլը կարա լինի տղաներին ու աղջիկներին մի քիչ ուրիշ ձև դաստիարակելը։ Երրորդ քայլը կարա լինի ձևեր մշակել դատարանում նման բաներն ապացուցելու ու նաև համապատասխան օրենքներ ունենալ։ Բայց առաջին ու ամենակարևոր քայլը սրա գիտակցումն ա։

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եղե՞լ ա որ զգացմունքներ լինեն, բայց էդ մարդը ոչ մի կետի կամ կետերից որևէ մեկի չհամապատասխանի։ Նման դեպքերում հարաբերությունները խզում, անցնում ես հաջորդ վարյանտի՞ն։
    Չէ, չի էղել։ Իհարկե, տարիների ընթացքում փորձի հետ մեկտեղ ավելի լավ եմ սկսել հասկանալ, թե ես ինչ եմ ուզում։ Բայց ինձ համար Любовь зла, полюбишь и козла արտահայտությունը միշտ խորթ ա էղել, սկսած էն պահից, երբ մեր դասարանի գերազանցիկ աղջիկները սիրահարվում էին դասարանի խուլիգան տղաներին, ու չէի կարողանում հասկանալ, թե դա ոնց ա հնարավոր, որովհետև գերազանցիկ անձս լավ սովորող տղաներին էր սիրահարվում։

  6. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չի էղել։ Իհարկե, տարիների ընթացքում փորձի հետ մեկտեղ ավելի լավ եմ սկսել հասկանալ, թե ես ինչ եմ ուզում։ Բայց ինձ համար Любовь зла, полюбишь и козла արտահայտությունը միշտ խորթ ա էղել, սկսած էն պահից, երբ մեր դասարանի գերազանցիկ աղջիկները սիրահարվում էին դասարանի խուլիգան տղաներին, ու չէի կարողանում հասկանալ, թե դա ոնց ա հնարավոր, որովհետև գերազանցիկ անձս լավ սովորող տղաներին էր սիրահարվում։
    Guilty pleasure Բյուր ջան...

  7. #6
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, չի էղել։ Իհարկե, տարիների ընթացքում փորձի հետ մեկտեղ ավելի լավ եմ սկսել հասկանալ, թե ես ինչ եմ ուզում։ Բայց ինձ համար Любовь зла, полюбишь и козла արտահայտությունը միշտ խորթ ա էղել, սկսած էն պահից, երբ մեր դասարանի գերազանցիկ աղջիկները սիրահարվում էին դասարանի խուլիգան տղաներին, ու չէի կարողանում հասկանալ, թե դա ոնց ա հնարավոր, որովհետև գերազանցիկ անձս լավ սովորող տղաներին էր սիրահարվում։
    Բյուր բայց վերևի պահանջների մեջ գերազանցիկ լինելը նշված չէր։ Կազյոլն էլ ահագին լայնիմաստ արտահայտություն ա, կարծում եմ գերազանցիկ լինելը դեռ չի ազատում մեկին այդ կոչմանը արժանանալու պատվից։ Ընդհանրապես ես էլ չեմ կարողանում հասկանալ թե ուսումնական առաջադիմությունները ինչ կապ կարող են ունենալ սիրահարվելու հետ։ Դա ի՞նչ առանձնակի որակ ա տալիս, որ սիրահարվում ես։
    SWTS

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (02.12.2018)

  9. #7
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, ամբողջ խնդիրը հենց նրանում ա, որ էս տեսակի բռնությունն ապացուցելի չի։ Կարծում եմ՝ տվյալ դեպքում միակ լուծումը էսպիսի դեպքերը բարձրաձայնելն ա ու բարձրաձայնողների վրա ցեխ չշպրտելը, որ նմանատիպ իրավիճակներում գտնվող ուրիշ կանայք էլ լուսավորվեն ու հասկանան, որ իրանց վիճակն օքեյ չի։

    Էսպիսի իրավիճակներում բաժանվելն էլ լուծում չի, որովհետև շատ երկրներում ամուսնալուծվելու համար երկու կողմերն էլ պիտի համաձայն լինեն, եթե ինչ֊որ արտառոց բան (օրինակ՝ բռնություն) չկա։ Ու մարդիկ անգամ ֆիզիկական բռնությունից են կարում չոր դուրս գալ, ուր մնաց՝ հոգեբանական։ Դու շարունակում ես պնդել, որ պատմության մենակ մի կողմն ա, բայց էս կողմը նկարագրելու համար նույնիսկ բավարար չափով քաջություն ա պետք։ Դու կարաս լսես մյուս կողմին էլ, մյուս կողմը կարա ասի՝ ես հրեշտակ եմ էղել։ Ուրեմն կհավատա՞ս։

    Հիշու՞մ ես, երբ մի երկու տարի առաջ մի պեդոֆիլի պատմություն էր պտտվում, հեղինակը նախկին կինն էր։ Ինքը պեդոֆիլի հետ ամուսնացած ա էղել, ոստիկանության դռներն ա ընկել, փորձել բաժանվել, ոչ մի օգուտ չկար։ Վերջը որոշեց գրել էդ ամենի մասին։ Իրա գրելուց հետո նախկին ամուսինն էլ սկսած դեպքերի իրա մեկնաբությունը ներկայացնել։ Ասում էր՝ տենց բան չի էղել, սաղ սուտ ա, վերջին վիրավորանքներն էր շպրտում։ Իհարկե, կարաս իրան ընտրես ու հավատաս, ասես՝ նախկին կինը ստում ա կամ դեպքերի իրա տեսանկյունն ա ներկայացնում։ Բայց մի հատ կանգ առ ու հարցրու՝ ինչու՞ պիտի մարդը վեր կենա, իր անձնական պատմությունը հատուկ ինչ֊որ կայֆի համար գրի առնի։ Երևի ուզում ա խնդրի մասին բարձրաձայնել, երևի ուզում ա նենց անել, որ ուրիշները չհայտնվեն էդ իրավիճակում։ Ու խնդրի լուծումն առաջին հերթին դրա առկայությունն ընդունելն ա։ Երկրորդ քայլը կարա լինի տղաներին ու աղջիկներին մի քիչ ուրիշ ձև դաստիարակելը։ Երրորդ քայլը կարա լինի ձևեր մշակել դատարանում նման բաներն ապացուցելու ու նաև համապատասխան օրենքներ ունենալ։ Բայց առաջին ու ամենակարևոր քայլը սրա գիտակցումն ա։
    Բյուր, ծայրահեղացնում ես, էլի համեմատելով անհամեմատելին։

    Ընդհանրապես ոչ մի բանի չեմ հավատում, պետք ա լինեն ապացույցներ։ Երբ որ դրանք չկան ես ոչ մեկի վրա չեմ կարա ցեխ շպրտեմ, ի տարբերություն քեզ, որ ի սկզբանե առանց հիմքերի դատապարտում ես հակառակ կողմին։
    Ես շատ գիտեմ ինչի են մարդիկ պատմում, տարբեր մոտիվացիաներ կարելի ա առաջ քաշել ու բոլորն էլ նույն ուժգնության ենթադրություններ կլինեն։ Էլի եմ ասում, ես էս նյություն չեմ տեսնում որևէ մեկի օգնելու կամ իրա օրինակի վրա դրական առաջխաղացում ակնկալելու նկրտումներ։

    Ինչ վերաբերվում ա առաջարկածդ մեթոդներին, ապա հարկ կլինի որ պարզաբանես ի՞նչ նկատի ունես տղաներին ու աղջիկներին ուրիշ ձև դաստիարակելու տակ։ Ու ո՞նց ես դու պլանավորում ներգործել դաստիրակման պրոցեսների վրա։ Ամեն մի ծնող իր իդիվիդուալ մոտեցումը ունի։ Բացի դրանիվ լիքը արդեն հասուն մարդիկ գտնվում են նման հարաբերությունների մեջ իսկ նրանց խնդիրը քո առաջարկած մեթոդները չեն լուծում։
    Դատարանը չի կարա սենց հարցեր կարգավորի, քանի որ կանխավ նման բանը ապացուցել անհնարին ա։ Կարաս անես, երբ բռնությունը ակնհայտ դաշտ ա գալիս։ Սա ավելի շուտ ընտանեկան հարաբերությունների հետ աշխատող հոգեբանների խնդիր ա, համատեղ կյանքի արվեստ կրթելու խնդիր ա, սեփական շահերը գիտակցել ու ակտիվ պաշտպանելու խնդիր ա, ուրիշի անձնական տարածքը հարգելու խնդիր ա, պահանջները վեր հանելու ու բավարարելու խնդիր․․․ Էս տեսանկյունից պետք ա խոսել խնդրի մասին։ Սա ավելի լայն ա մոտեցում ա իմ կարծիքով ու ավելի մեր իրավասություն տակ, քան դաստիարակության միջամտելը։
    Դե իսկ սեռական դաստիարակությունը․․․ սրա մասին հա էլ խոսվում ա։ Սա մեծ խնդիր ա, որովհետև շատ գիտակից ու առաջադեմ չափահասներ չեն կարողանում խոսել այս մասին իրենց երեխաների հետ, ուր մնաց հայկական ավանդական ընտանիքներում։
    SWTS

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (02.12.2018)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայ-ռուսական հարաբերություններ
    Հեղինակ՝ Arevagal, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 30.03.2018, 18:51
  2. Անսեր հարաբերություններ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 11
    Վերջինը: 29.05.2015, 17:00
  3. Հայ-վրացական հարաբերություններ
    Հեղինակ՝ Արիացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 30.11.2011, 10:28
  4. Ազատ հարաբերություններ
    Հեղինակ՝ Brigada, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 46
    Վերջինը: 17.08.2008, 04:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •