User Tag List

Էջ 114 143-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,696 համարից մինչև 1,710 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1696
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է: Կա օրենք, որը սահմանում է այդ անձանց աշխատավարձը: Ու նաև՝ ինչո՞ւ գաղտնի: Այդ նախկին ռեժիմի օրոք էր, որ ընդհանուր կաթսայից նախարարը փայ էր ստանում: Նոր Հայաստանին սա հարի՞ր է:
    Լիոն ջան,
    Նախ, զուտ հղվածդ հոդվածի տրամաբանությամբ, տեղեկատվությունն այդքան էլ գաղտնի չէ, քանզի ԶԼՄ-ի գրավոր դիմումով կարելի է նախարարությունից ինֆորմացիա ստանալ։
    Հետո վարչապետի աշխատակազմի պատասխանը․
    ․․․նշված պաշտոնատար անձինք ներկայացնում են գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր, ինչը ենթադրում է, որ վերը նշված գործընթացն ամբողջությամբ հրապարակային և թափանցիկ է
    Լրիվ նորմալ եմ նայում, որ նախարարը, մասնավորապես լավ աշխատող նախարարը պիտի նորմալ աշխատավարձ ստանա, որ աչքը չգցի պետական ունեցվածքի վրա։ Լավ աշխատող պետական պաշտոնյան պիտի լավ վարձատրվի, գոնե միջին շուկայական գնեին մոտիկ, որ չուզենա, կամ էլ քիչ ուզենա թալանել կամ էլ թողնել գնալ մասնավոր սեկտոր։ Բնականաբար կա օրենք, որով սահմանվում են շատավարձերը, բայց նաև նույն օրենքը չի անտեսում ապրգևավճարները։
    Նախկին վարչակագում պարգևավճարները ստանում էին անկախ կատարված աշխատանքի ծավալից և որակից։ Վա՞տ է, որ նախարարների և նախարարությունների աշխատակիցների համար լրացուցիչ մոտիվացիա է ստեղծվել։
    Ըստ քեզ նորմալ չի՞, որ նախարարը մի որևէ մասնավոր հիմնարկի միջին օղակի ղեկավարի չափ աշխատավարձ ստանա։ Սա ոչ միայն Նոր Հայաստանին, այլև ցանկացած նորմալ երկրի հարիր է։ Եթե դրան դեմ ես, ուրեմն նաև դեմ ես պետական համակարգում արհեստավարժ կադրերի ներգրավմանը։
    Դու քո օրինակով նայի։ Կուզե՞ս նախկին պետական ախատավարձովդ կրին աշխատել։ Երբևէ դեմ եղե՞լ ես լավ կատարված աշխատանքի դիմաց պարգևավճար ստանալուն։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (22.10.2019)

  3. #1697
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    մայն մի ուղղում՝ դա ուտոպիա չէ, այլ դիստոպիա է: Ահավոր տուտուզային կլինի, եթե բոլորը բոլոր հարցերի շուրջ մի կարծիքի լինեն:
    Ուզումա անտիտոպիա լինի
    Բայց փաստացի աշխարհը գնում է որոշակի հարցերի շուրջ համընդհանուր կարծիքների ձևավորման ճանապարհով։ Դա արդեն անհանգստացնող է։ Օրինակ, ներկայիս իշխանությունների բազմաթիվ հետևորդներ մոլեռանդորեն պայքարում են տարակարծության դեմ։

    Ես ինքս հեչ խանդավառված չեմ ներկաներով, ավելին՝ բացարձակ չեմ վստահում, քանզի ինքս սեփական պատկերացումներն ու վերլուծություններն ունեմ, որոնք էս թեմայի նյութը չեն։
    բայց նաև մի տրամաբանությոն կա, որն ընդունում եմ․ անկախ ինչ-որ բան կատարողի շարժառիթներից, կարևորը հետևանքներն են։ Եթե այդ հետևանքները դրական են ինձ և շրջապատի համար, ապա կատարողի շարժառիթները ինձ հեչ չեն հուզում։ Ու էդ սկզբունքով գնահատում եմ նաև ներկա իշխանությունների գործունեությունը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #1698
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա էլ քաղաքաշինական կոմիտեի նախագահ իրական դեմքը, որը ևս մեկ անգամ նշմարվում է կադաստրի նախկին պետին ուղղված խոսքերում։
    Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի
    Եվ զարմանալի է, որ մինչ այժմ պատկան մարմինների կողմից որևէ արձագանք չկա Սարհատի "հրաժեշտագրի" այս հատվածին․
    Ասի մի քիչ համբերեմ, տեսնեմ որևէ ձեն հանող կլնի, բայց ոնց որ լուրջ բան չլսեցի։ Ու հիմա հարց․ Բա մինչև այդ ուր էի՞ր։ Ինչու՞ էիր լռում, ու՞մ էիր պարտակում։
    ․․․այլեւս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը
    Ոնց որ թե ինքն իր բերանով ասում է, որ մի բարի պտուղ չի՝ ինչ-որ ժամանակ հանդուրժել է կոռումպացվածության հասնող թայֆայականությունը։

    Լրիվ իրար արժանի են, դե փաստացի մենք էլ սրանցից ավելին դեռ արժանի չենք։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #1699
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե նման կարևոր որոշումները կատարվում են գաղտնի, ապա թափանցիկության մասին միֆերը սկսում են հատ հատ պայթել, սկսում ես մեխանիկորեն չվստահել սեփական կառավարությանդ, վաղը մյուս օր ճիշտն էլ ասես, չեն հավատա,«ընդդիմադիր մեդիան էլ կօգտագործի սենց առիթները լարելու ձեր դեմ հասարակությանը», տենց բան ա հասարակության մտածելակերպը...եթե երկրի առաջին դեմքերը թաքուն են պահում, թե ոնց են ծախսում քաղաքացու բյուջեն, ապա քաղաքացին էլ վաղը ՀԴՄ չի տպի, հարկ չի մուծի, հիշելով նման դեպքերը... «Սերժը հո միանգամից Սերժ չդարձավ, այ սենց ձեր պես հարց ու փորձ անելով...»

    ՀԳ. լրիվ նորմալ եմ համարում, որ նախարարները պետք ա ստանան բարձր աշխատավարձ, բայց ճիշտ կանեք նորից վերանայեք քաղաքացու հետ մաքուր խաղալու խոստումները...

    Hayk Ghazaryan
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #1700
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմային։ Նա գրել է.
    «Նախորդ տարի այսպես կոչված «պարգևավճարային աղմուկից» հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ պաշտպանել է բարձրաստիճան պաշտոնյաների պատշաճ վարձատրություն ստանալու համակարգը:
    Հանրային բուռն քննարկումներից հետո վարչապետը որոշում է կայացրել կանոնակարգել պարգևատրումային համակարգը, որպեսզի բացառվի այն անհարմար իրավիճակը, երբ պետական պաշտոնյաները պարգևատրում են իրենք իրենց՝ իրենց սուբյեկտիվ որոշմամբ և «աչքաչափով»: Այս նպատակով կայացվել են հետևյալ կարևոր որոշումները.

    ա) բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար սահմանվել է 30 տոկոսոնոց պարգևատրումների հիմնադրամ՝ տվյալ գերատեսչության աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով,

    բ) սահմանվել է նախարարների, մարզպետների գերատեսչությունների ղեկավարների ամսական պարգևատրումների չափեր, համաձայն որոնց նախարարի ամսական աշխատավարձ+պարգևավճարը կազմի 1.5 միլիոն դրամ, փոխնախարարներինը 1 միլիոն դրամ, մարզպետներինը 900 հազար դրամ,

    Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով:
    Նաև այս է պատճառը, որ այս առնչությամբ լրացուցիչ հանրային իրազեկում չի եղել, որովհետև վարչապետը մինչ այդ հրապարակային հայտնել է իր դիրքորոշումն այս հարցերի վերաբերյալ և հռչակել քաղաքական կուրս, ասելով նաև, որ պետք չէ նախարարին մեղադրել կենսաթոշակառուից բազմապատիկ անգամ ավել աշխատավարձ ստանալու մեջ, քանզի նախարարի աշխատանքի որակից է կախված թոշակառուի հետագա բարեկեցության մակարդակը:

    Հիշեցնենք նաև, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում բազմաթիվ քաղաքացիների աշխատավարձների, թոշակների, նպաստների բարձրացումներ են տեղի ունեցել, պրոցեսը շարունակվում է, և 2020 թվականի դրությամբ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձներ բարձրացված կլինեն՝ հեղափոխությունից հետո:

    Անհեթեթ ենք համարում նաև այն մեղադրանքները, թե այս գործընթացը տեղի է ունեցել ծածուկ: Նախ որովհետև, ինչպես նշեցի վերը՝ այս տարվա մեկնարկին ծայր առած «պարգևավճարային աղմուկի» շրջանակներում վարչապետն իր դիրքորոշումները հստակ հայտնել է և բացի դա, բոլոր նախարարները տարվա արդյունքներով լրացնում են հայտարարագրեր, որոնք տեղադրվում են համացանցում և որոնք հասանելի են ցանկացած քաղաքացու օրվա մեջ 24 ժամ և որևէ նախարարի աշխատավարձ հնարավոր չէ ծածուկ բարձրացնել:

    Նշենք նաև, որ առավել անհասկանալի է որոշ կուսակցությունների ղեկավարների հայտնած քննադատական դիրքորոշումը: Թող նախկինում իշխանական կոալիցիաների մեջ եղած այդ գործիչներն ասեն, թե ծրարով ինչքան գումարներ են տվել կառավարությունում իրենց ներկայացրած նախարարներին, դա արել են գաղտնի՞, թե հրապարակային, և որքանով է օրինական եղել այդ վճարումները և արդյոք ծրարով գումար ստացած նախարարներն օրենքով սահմանված կարգով այդ վճարումներից եկամտահարկ վճարել են»։
    Հլը մի կողմ թողնենք, որ մամլո խոսնակը ֆեյսբուքում քյանդրբազություն ա անում՝ պաշտոնական մամլո հաղորդագրություն տարածելու փոխարեն, ու էն չմո բացատրությունը, թե վարչապետը իրա դիրգքորոշումը արդեն հայտնել ա, ուրեմն լրիվ օքեյ ա, որ սենց բաները ոչ թե համապատասխան օրենքի փոփոխությամբ են արվում, այլ գաղտնի, մթոմ թե ընթացակարգային, որոշումներով, բայց էս վերջին թավացրածս մոմենտը լրիվ քաքլանություն ա՝ այ թաթալաբազ, թե տենց տեղեկություններ ունես, դիմի ոստիկանություն, ԱԱԾ և այլն՝ օրենսդիրն էլ եք դուք, գործադիրն էլ, օրինակատարն էլ, էս էլ մամլո խոսնակի ինստիտո՞ւտ ա․․․ թամամ թե` soil my britches այ քեզ բան:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (22.10.2019)

  8. #1701
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսել եմ և ասածիդ հետ համաձայն եմ: Բայց նաև էս պահը՝ "Փաստաթուղթը շրջանառվել է «գաղտնի» դրոշմագրի ներքո՝ պայմանավորված զուտ ներքին ընթացակարգերով" - պատկերացնում ե՞ք, սենց բան Նիկոլ-ընդդիմադիրին ասեին, ինչ կասեր...

    Զարմանում եմ, այս կառավարությունը վճռականորեն չի կարողանում աշխատավարձերի հետ "հաշտվել", միշտ մի բան բստրվումա - հեսա, դեմն էլ նոր տարի, հերթական պրեմիաների սկանդալը կլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #1702
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա էլի բայց, աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը ո՞րն է։ Եթե կատարած աշխատանքի որակի, գրանցած հաջողությունների ու ցույց տված բարձր արդյունավետության համար են արժանացել, դրա գաղտնին ո՞րն է։ Եթե էդքան էլ բարձր արդյունավետությամբ չեն փայլել, բայց, օրինակ, նախարարից բարձր պրոֆեսիոնալիզմ, արդյունավետություն ակնկալելու եւ ստվերային գործունեությունից զերծ պահելու համար, այնուամենայնիվ, բարձր է պետք վարձատրել, գաղտնիության դրդապառճառը ո՞րն է։
    Տարօրինակ է, չէ՞։ Ինչու՞ պետք է լեգիտիմ, ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող կառավարությունը, որը նույն ժողովրդից, եթե հիշում եք, որեւէ բան գաղտնի չի անում, որեւէ թաքցնելու բան չունի ու ալամ֊աշխարհի ամենաթափանցիկ կառավարությունն է, էդ ինչու՞ է գաղտնի պահում ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ։ Ընդամենը։
    Եթե էդ նույն լեգիտիմ ու հսկայական վստահություն վայելող կառավարությունը չի համարձակվում հանրայնացել էս քայլը՝ մտածելով, որ ժողովուրդը կքննադատի, կասի՝ ախր "ՀՀ-ում 200 հազար ընտանիք աղքատ ա, հացին կակայա ասում", դուք ձեր գրպաններն եք լցնում, ուրեմն մի բան "առաջվանը" չէ։
    Կարող է՞ էլ չի վստահում ժողովուրդը, որ չի ընդունի էս քայլը։ Որ ասեք՝ կառավարությունը փայլուն է աշխատել (հա, ի դեպ, վարչապետը նման բան ասել է, չէ՞), ու որ ավելի փայլուն աշխատի, դրա համար էլ բարձրացրել ենք, ժողովուրդը կարող է՞ էլ չհավատա, ասի՝ անհիմն է, ներկա պահին բազմաթիվ ոլորտներ ու սոցիալական շերտեր դրա կարիքն ավելի ունեն։ Հիմա կողմնորոշվենք՝ անվերապահ վստահությունը էլի կա՞, թե՞ ոչ։ Եթե այո, բա էլ ո՞րն է գաղտինության դրդապատճառը...
    Ախր էդ նախկիններին էդքաաան քարկոծում էիք հենց սենց գործելաոճի համար, հիմա որ բարձր լեգիտիմության քվե եք ստացել, ձեզ կարելի է՞...
    Հիմա երևի գրեթե բոլորին ձեւակերպածս ու բազմաթիվ էլի հարցեր հուզում են։ Հաստատ հուզում են։ Իսկ քանի՞ հոգու են բավարարելու վաղը, մյուս օր տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու հենց նույն վարչապետի բերած ինչ֊որ բացատրությունները։ Իսկ արդյո՞ք դա այլեւս էական է լինելու...
    Կարճ ասած՝ փոխվում են ժամանակները, փոխվում ենք անձինք, եւ... եւ ոնց որ թե, մեծ հաշվով, էսքանը։
    Իսկ նախկինում անընդունելին (իրոք անընդունելին) "Նոր Հայաստանի" կառավարական բարձունքներում շատ հեշտությամբ հանկարծ ընդունելի է դառնում...հենց էնպես, ժողովրդի անվերապահ վստահության ջանը սաղ լինի...»

    Hayk Sahakyan
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #1703
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    @Lion ջան, ման եկա, ենթառեքստերը չգտա։ Կօգնե՞ս գտնել ։ճ

    https://www.tert.am/am/news/2019/10/...kanyan/3124979

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #1704
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկը գնալուց չքֆռտեց՝ ուռա ընկերներ
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tiger29 (24.10.2019)

  13. #1705
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը գնալուց չքֆռտեց՝ ուռա ընկերներ
    Լավ չես տեսնում ենթատեքստերը ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #1706
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ չես տեսնում ենթատեքստերը ։ճ
    Դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, մանավանդ, երբ այն այնտեղ չէ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (25.10.2019)

  16. #1707
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դժվար է գտնել սև կատվին մութ սենյակում, մանավանդ, երբ այն այնտեղ չէ
    Լինում ա, որ մութ սենյակում աչքիդ սև կատուներ կամ սատանաներ են երևում։ Նախորդ անգամ Լիոնին երևացել էին, էս անգամ ինչի՞ չպիտի երևան )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.10.2019)

  18. #1708
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լինում ա, որ մութ սենյակում աչքիդ սև կատուներ կամ սատանաներ են երևում։ Նախորդ անգամ Լիոնին երևացել էին, էս անգամ ինչի՞ չպիտի երևան )))
    Ամեն անգամ գետը գերան չի բերի, պապը փլավ չի ունտի, Հայաստանում հեղափոխություն չի լինի, աչքիդ էլ սև կատուներ չեն երևա

    Հ.Գ.
    Ավելի լավ է սև կատուներ, քան սատանաներ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #1709
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տեսե՞լ եք Մնացականյանը ոնց ա խզարում «HARDtalk»ում․․․ տարօրինակ ձևի՝ հայերեն խոսելիս շատ ավելի ֆլեգմատիկի տպավորություն ա թողում, ստեղ Սաքըրից մի միլիմետր հետ չընկավ․․․


  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.10.2019), Վիշապ (26.10.2019), Տրիբուն (26.10.2019)

  21. #1710
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է - Մարտիրոսյան Հայկն էլ հենց նոր գրեց, որ շատ վատ ինտերվյու էր Մնացականյանի համար։ Դե արի, հասկացիր, ով է ճիշտ... եթե անգլերեն լավ չգիտես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 114 143-ից ԱռաջինԱռաջին ... 1464104110111112113114115116117118124 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •