Եղբայր, բայց ով ասեց "օդանավակայան փակեն"?
Խոսքս հենց առանձին մարդկանց օդանավակայան չթողելու մասին էր:
Ինչ սկզբունքով էր ընդվզում գնում վարչակարգի դեմ? Չճշտված ու չապացուցված մեղքերի համար? Սերժի մեղքերը ճշտվել և ապացուցվել էին?
Հեչ դեպք չի եղել, որ մեղադրյալի մեղքը դատարանում չի ապացուցվել? Դրանից աշխարհը քանդվելա?
Իսկ ոնց ես նայում էն դրույթին, որ ներկայումս ընթացող դատական գործերը պռավալ գնան երկրից թռած մեղադրյալ/վկաների պատճառով?
Ու թեև Միհրան Պողոսյանը մանր կերպար էր, բայց իրանից ավելի խոշոր ձկներ կային, որոնք ներկայումս հաջողությամբ թաքնվում են արդարադատությունից, որովհետև կարողացել են ճողոպրել:
Չեմ կարծում, որ Փաշինյանն իր թիմակիցներով չէին կարող գոնե այդ խոշորների ցուցակը կազմել:
Համ էլ Միհրանը օֆշորում պահվող թալանված միջոցներ ունի (կամ արդեն կարելի է ասել` ուներ, ФСБ-ի ականջը կանչի
): Ու իրա նման տենց "մելկի սոշկաները" ահռելի գումարներ են երկրից դուրս հանել: Դա էդքան էլ դժվար չի ապացուցելը` բանկային գործառույթների մի հատ կարգին ստուգումը մեծ մասը կարող է բացահայտել: Էլ չեմ ասում, որ "մելկիներից" թելերը միշտ տանում են խոշորներին:
ԻՆչևէ, ես "թավշյա" մեթոդների կողմնակիցը չեմ, բայց ունենք այն ինչ ունենք` երկրից թռած մեծ ու փոքր պետական հանցագործներ իրենց փողերով, ցինիկ ու անվստահելի "միակ դաշնակից":
Չնայած, դեմ չեմ, որ տականքը երկիրը լքում է` միևնույն է դրանք մեզ պետք չէին, բայց ցավալի է, որ նույնիսկ երկրից հեռանալով երկրին տնտեսական ու իրավական վնաս են հասցնում:
Էջանիշներ