Ես կարծում եմ՝ չպետք է տարածքային համաչափ զարգացումը լինի արհեստական, առավել ևս՝ ինքնանպատակ։ Պետք է ամեն ինչ լինի բնական։ Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը արհեստական է, լինե՞ր այն բնական, այսինքն՝ հաապատասխանե՞ր մարդկանց շահերին, մարդիկ հիմա միտինգ կանեին, որ հնարավորինս շուտ տանեն Գյումրի։ Եկեք այնպես անենք, որ մարդիկ շահագրգռվեն մեր գործողություններով, այլ ոչ թե առաջնորդվենք զուտ կամային մոտեցումներով։
Իրականում սա գյումրեցիների սիրտը շահելու ընդամենը միայն պոպուլիստական մի քայլ է՝ մյուսների հաշվին։
Վերջին խմբագրող՝ Lion: 12.11.2019, 14:09:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ապեր, եթե դու սենց տրամաբանությամբ ես բժշկությամբ զբաղվում, թարգի խնդրում եմ, դու մարդկանց կսպանես։
Մարդիկ իրանց օգուտի համար արված բանի համար ինչի՞ մտինգ անեն։ Ասենք, բոլոր վարորդները հելնեն միտնգ անեն, որ Դիլիջան-Վանաձոր ճանապարհը բարձրակագ սարքվում ա ․․․ ուռաաաա, մայիսմեկյան դրոշներ, փուչիկներ, երջանիկ աշխատավոր ժողովուրդ։
Հիմա քեզ ստեղ հազար տոկոսով ասում ենք, սաղ Գյումրին, որի համար ոչ մ իբան երեսուն տարում չի արվել, հիմա շատ ուրախ ա, որ տեղափոխելեն են։ Ես մարդ գիտեմ, ավտոներմուծող, հենց երեկ ասեց, որ երեք տարի առաջ արած լինեին, հիմա ավելի լավ կլիներ։ Դու ընկել ես երեք դժգոհող էգոիստի ես մեջբերում, որոնք եթե չեն ուզում գնան Գյումրի, մնալու են բոռտին, ու իտոգում մեկա գնալու են։
Էս անտերն էլ թարս ես գրել։ Ճիշտ ձևն ա, հոնքը սարքելու տեղը աչքը չհանեն։ Իմաստը էն ա, որ մի փոքր բան ուզում են դզեն, տալիս մեծ բանի հերն անիծում են։ Բայց մենք քեզ ներում ենք, դու կարաս սենց մանր բաները չիմանաս, դու բժիշկ մարդ ես, գլոբալ ես նայում խնդիրներին։
Ներողություն արտահայտությանս, ոռին էն ա, որ ԲՈՒՀ-երը հիմա էլ բավականաչափ անկախություն ունեն։ ԲՈՒՀ-երի Գիտխորհուրդները իրանք են որոշում մասնագիտությունները, առարկաները, վոբշեմ սաղ գիտակրթական հարցերը ու պետական ԲՈՒՀ-երի դեպքում ներկայացնում են հիմնադրին, ԿԳՍՄ նախարարություն հաստատման։ Ու մեր ԲՈՒՀ-երի որակը հեչ չի լավացել վերջին տարիներին, կարող ա մի բան էլ վատացել ա։
Ժողն էլ, էլի, ցենտր օրինակ ա։ Նոր ջահել ռեկտորի ԺՊ դրեցին, որն, ի միջի այլոց, կարգին գրագետ տղայա, բայց դոկտորականը պլագիատ էր։ Հանեցին, դրեցի Դիաննային, ինչքանով որ ես գիտեմ իրան ու ժողի դասախոս երկու ծնողներին, իրա դոկտորականը (մեղա-մեղա, Դիաննան դոկտոր ա) հաստատ պլագիատի պլագիատ կլինի
Դե սրանից լավ ցուցիչ էլ Հայաստանի միակ մասնագիտացված տնտեսագիտական կրթօջախի ՕԳԳ-ն ա նախա և հետհեղափոխական Հայաստանի տնտեսագիտական մտքի զարգացման գործում։ Մի հազար դասախոս ու ասպիրանտ կա, տգթ ու դոկտոր, մենակ ժողում ու համալսարանի տնտեսագտականում միասին, վրից էլ ակադեմիան ու մասնավոր ինստիտուտները։ Հորս արև, վերջին երեսուն տարում մի վերլուծական լուրջ աշխատություն դուրս չի եկել էս համակարգից, խոսքի սենց պարզ․․․ թե ինչն անի Հայաստանը որ տնտեսությունը զարգանա, ասենք զարգացման մոդել ու դրա շուրջ գիտական քննարկումներ։ Որ թողես սաղ ակադեմիկ են ․․ ներդրումներ չկան, ախպեր, ներդրումներ են պետք ․․․ ախպեեեեր ․․․ ներդրումնեեեեր ․․․ տո լավ է, էտ ակադեմիկ դոդն էլ գիտի, լավ էլ արագ-արագ ասում ա էս վերջերս, առանց պլագիատի։
Հիմա, սրանք առաջին կուրսում հայերեն կսովորացնեն, թե ուզբեկերեն ոչ մի բան չի փոխվելու։ Մեկ-մեկ մտածում եմ, երևի ճիշտ են անում, որ պայքարումեն հայերենի պարտադիր լինելու համար։ Գոնե մի բան լավ կանեն, կսերտեն մայրենի լեզուն։
Շնորհակալ եմ, հարգելի բարեկամ, ես էլ քեզ ներում եմ հումորի զգացումի պակասդ, երևի շատ լարված ես վերջերս, իսկ ես էլ պետք է անպայման սմայլիկ դնեի, որ ամեն ինչ պարզ լիներ։ Ի՞նչ ասեմ, մարդիկ դժգոհում են, չե՞ն արձագանքում դրան, թող չարձագանքեն, թող Կառավարությունն էլ, ԿԲ-ն էլ, ԵՊՀ-ն էլ Գյումրի տանեն, հաստատ գյումրեցիք այդ ժամանակ ավելի գոհ կլինեն, ուղղակի խնդիրը նրանում է, որ ավելի մեծաքանակ մարդիկ դժգոհ կլինեն։ Փառք աստծո, դեմորկարատակն երկիր է, չե՞ն արձագանքում այս դժգոհություններին... իրենցը կստանան մոտակա ընտրություններում։
Նորմալա, ապեր, ընենց չի, որ գրում եմ տիեզերական նպատակներով՝ սա ինձ համար յուրօրինակ օրագրի պես մի բան է, այսքանը։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Վիշապ (12.11.2019)
ԿԲ-ն՝ Դիլիջա՞ն։ Երևի հորքուրիս աղջիկը ԿԲ-ում չի աշխատում, որ Վ. Սարգսյան փողոցի վրա գտնվող շենքում է գործի գնում։
Հիմա պատկերացրու քեզ՝ աշխատում ես ֆիննախի իրավաբանական բաժնում, մեկ էլ, օպլյա, ֆիննախը գնաց Գյումրի - քո գործողությունները՞։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նկատի ունեմ ժամանակակից գրական արևելահայերենը, մասնավորապես՝ ածանցների ու հոդերի գործածումը, ինչում Պետրոսը ակնհայտ կաղում է, ու վայթե նաև թքած ունի, ու ականջիս համար էլ տհաճ է իր խոսելը Հանրայինի եթերում։ Զահլա չունեմ մանրամասնեցնելու, եթե քեզ օրինակ՝ «խնդիրը նա է»-ն գրագետ հայերեն է թվում, ուրեմն մեր գրագետ հայերենի վերաբերյալ պատկերացումները չեն համընկնում։
Si vis pacem, para bellum
Varzor (12.11.2019)
Աթեիստ (13.11.2019)
Գործողությունների մասով. լիքը մարդիկ տեղափոխվել են Դիլիջան։ Ընտանիքով տեղափոխողվողներից մեկն էլ մեր հին ու լավ ակումբցի @Elmo
Գուցե ինքը տեսնի էս գրածը ու ավելի մանրամասն ասի գործողությունների, դրանց դրական ու բացասական հետևանքների մասին ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ