Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ասյտեղ «պրոբլեմը» բերված էր բժշկական կոնտեքստում ու համեմատված էր սրտի արատի հետ։ Ու ասեմ, թե ինչում եմ ես այստեղ խնդիր տեսնում. միջին վիճակագրական հայի համար ԼԳԲՏՆ-ն լրիվ նույնն ա, ու եթե մի ԼԳԲՏ ներկայացուցչի ասում ես՝ դե պրոբլեմ ունի՝ հիվանդ ա, մնացած բոլորն էլ են ավտոմատ նույն սանդղակի վրա հայտնվում։ Չնայած ես կոնկրետ non-binary գենդերի պաթոլոգիացումը ա համարում եմ սխալ, բայց այստեղ ավելի մեծ խնդիր է ԼԳԲՏ-ի ներկայացուցչի՝ առանց կոնկրետ եզրը օգտագործելու, բժշկապես պրոբլեմ ունեցող պիտակելը։ Սա հնարավոր է նպաստի սրանից հետո բոլոր ԼԳԲՏ ներկայացուցիչների «հիվանդ» պիտակմանը լայն հասարակության կողմից։ Ինչը, մեղմ ասած, լավ չի։
Էս թեմայով էլի ենք զրուցել, ու ես վարչապետից չէի էլ ակնկալի, որ ԼԳԲՏ ներկայացուցիչների լիարժեք ու նորմալ մարդ լինելու մասին համապարփակ հրապարակախոսություն ներկայացներ այնպես, որ պահպանողական հասարակության մեծ մասին հասկանալի ու ընդունելի լիներ (ինքն էլ վայթե լրացուցիչ հավայի ժխորի ու էսկալյացիայի հավես չունի)։ Էս պահին «հիվանդ»-ը շատ ավելի լավ է «անբարոյական»-ից և/կամ «սատանայական»-ից, հիմա էս ա… ՆերԳա դԸրությամբ պեչչի :Ճ Որ ԲՀԿ-ի նման դեգեներատները քիչ լինեին, հնարավոր է, որ ուրիշ ֆորմատի ելույթ լիներ, ինչ իմանաս։