User Tag List

Էջ 95 143-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,411 համարից մինչև 1,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1411
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում varo987-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն ինչ հանգում 2բանի
    1․ ՀԵղափոխությունա եղել, թալանչիներին քշել են, դեմոկրատիա, ժողովրդի իշխանությունա հաստատվել։
    2․ Բյուջեն լցվելա։
    3․ Կոռուպցիա չկա։

    1, Իսկ ովա ասել որ դեմոկրատիան տենց շատ լավ բանա։ Մի գուցե մեր պես երկրին պետք երկաթյա ձեռքով կառավարում։
    Պետք արագ որոշումներ կայացնել։ Ոչ թե մի հատ հանքի հարցով 1տարի քննարկել 8հատ հանձնաժողով բացել, դեմոկրատիա խաղալ։
    Հարկային օրենսգիրքը 3տարի քննարկել։

    2․ Բյուջեն չի լցվել Նիկոլը հերթական անգամ ստումա։
    Բյուջեյի եկամուտները ինչքանա աճել ռեալ կերեևա տարվա վերջ։

    Հետաքրքիրա ինչիա մայիսից կեսերից սկսած առաջին կիսամյակի արդյուքներից խոսում։ Արդեն սեպտեմբերնա առաջին 8ամսվա հարկերի պատկերը վաղուց պարզա բայց մարդա կպած կիսամյակնա ամփոփում, չի ուզում ստատիստիկան փչացնի։
    Անանյանը իրա ասուլիսում ասեց որ առաջին կիսամյակում 63միլիարդ դրամով գերակատարվելա, բայց հույս չունենաք որ երկրորդ կիսամյակում նույննա լինելու, տարվա կտրվածքով էտ 63միլիարդնել մնալույա։
    Եթե հաշվենք որ
    էս տարի սովորականից մի 80-90հազար ավտո ավելա մտնելու։ Մենակ դրանց հարկերի հաշվին սովորոկանից մի 50-60 միլիարդ դրամ ավել սենց թե նենց պիտի հավաքվեր։

    3․ Կոռուպցիա լավել կա։ Բժիշկները ոնց կաշառք վերցնում էին տենցել վերցնում։ Իսկ պետական միջոցների վատնումները արդեն մյուս իշխանափոխությունից հետո պարզ կլինի։
    Նիկոլը ասումա ժողովրդին հետաքրքրող էս ինչ կամպանիաները հարկերը ավելացրել են։
    Բայց արի ու տես Մուլտի Գրուպի, Սիլ Գրուպի, Ալեքս գրուպի երկրի խոշորագույն թալանչիների/մեկը կա սիլաչի կողմերը հարգված տղայա ու հլը սովետի թվերից արդար քրտինքով թալանում էր/։
    Ու ինչ որ չենք տեսնում որ հարկայինը ընդեղ լուրջ չարաշահումներ գտնի բռնի ընդեղ։
    Մի հատ Սիլվա Համբարձումյան կա Վանո Սիրադեղյանի ք-երից որ յանի Քոչարյանին 3միլիոն դոլլար կաշառք տվել ու ընդանուր մի 30միլիոն դոլլար կաշառքա տվել տարբեր մարդկանց։
    Իրան ինչ որ չեն հարցնում էտ 30միլիոնը իրան որտեղից՞ 90-ականներին երբ Քոչարյանը պատերազմ էր հաղթում իրանք Գռզոն, Սիլոն, Վանոն արդար քրտինքով թալան էին անում գործարանները սեփականցնում էին հաստոցները մետաղի ջարդոնի տակ ծախում պարսիկներին։

    Հիմա իսկական թալանչիներին թողել են կախվել են պատերազմ հաղթած մարտական գեներալների հավկինթներից անունը դրել են կոռուպցիայի դեմ պայքար։

    Տենց ընտրովի կոռուպցիայի դեմ պայքարի վերջը ասեմ ինչա լինելու, ՍՎԴ-ով քայլ են անելու Նիկոլի ու իրա հովանավորների գլխին մի-մի հատ անցք են բացելու։

    Եթե կարճ՝ տուֆտում ես։
    Իսկ եթե երկար ..
    Ասենք կիսամյակի հաշվետվության փոխարեն 8 ամսվա թիվ ուզողին ո՞նց կարոլի ա լուրջ ընդունել
    Կամ կա՞ մարդ, որ ասել ա, թե կոռուպցիա չկա։ Բայց նույնիսկ կույրն ա տեսնում ծավալների տարբերությունը։ Բայց «պիցցա սիրողները» իհարկե չեն տեսնի, որտև հենց իրանք էն կոռուպցիայի վրա նստած

    Բայց որ նույնիսկ դու ես քո սիրած դեգեներալներին հավի տեղ դնում, հույս ա ներշնչում, որ ուղեղի ինչ որ կտորներ դեռ մնացել էլ։

    Ինչ վերաբերում ա երկաթյա ձեռքով կառավարմանը։ Եթե դու դեմ ես մեր սահմանադրությանը, флаг в руки, կամ հավաքում ես քո նման հետամնացների, ու նախաձեռնում երկրի դեգրադացիա, կամ էլ բարի ճանապարհ թեկուզ ժամանակակից Ռուսաստան, մանավանդ Չեչնչի։ Ընտեղ երկաթի տեղը ձեռնոցը ոսկուց ա

    Ես էլ, որպես Նիկոլի հովանավոր, անհամբեր սպասում եմ ՍՎԴ-ով մարդկանց։

    Քանի չեն եկել, դու տուֆտում ես։
    Եթե տարվա վերջ բյուջի գերակատարկումը գերազանցեց 63մլրդը, դու տուֆտում ես։
    Դե իսկ որ մի քանի հարցով հիմիկվանից ես տուֆտում, մի հատ էլ եմ հիշեցնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  2. #1412
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկույթունն իր պատմության ընթացքում ճանաչել է բազմաթիվ հաջողված կամ կործանարար առաջնորդների, միապետերի, բռնապետերի։
    Իսկ դու միանգամից բացասական օրինակը բերեցիր։ Կարող էիր գրել նաև Հիտլեր, Մուսոլինի։
    Բայց դրական օրինակներ էլ կան չէ՞ Ռուզվելտ, Դե Գոլ, Լի Կուան Յու, Պինոչետ։ Ոմանք էս ցանկին կավելացնեն նաև Մաո Ցզե Դուն, Ֆիդել Կաստրո՝ առաջնորդներ, որոնք երկաթե ձեռքով, նույնիսկ տոտալ ռնարարքների միջոցով իրենց երկրները փրկեցին ճգնաժամից, գաղութացումից, իսկ նրանցից ոմանք նույնիսկ հիմք դրեցին երկրի հետագա զարգացմանը։
    Կարճ ասած, հաջողվեց՝ լավ էր, ձախողվեց՝ վատն էր։ Ինչպես ասում են․ արդյունքն է արդարացնում միջոցները
    Տես խնդիրն ինչումն է՝ ի սկզբանե չգիտենք, չէ՞, "երկաթյա ձեռք"-ը լավը կլինի՞, թե՞ վատը: Ավելին ասեմ, այստեղ նույնիսկ 50/50 հավականություն չէ, քանի որ պատմական փորձը ցույց է տալիս, որ, ով էլ լինես, բացարձակ իշխանությունը քեզ փչացնում է: Այսինքն՝ մենք ունենք շատ քիչ շանսեր ունենալ դրական "երկաթյա ձեռք" և ունենք շատ մեծ շանսեր ունենալ բացասական "երկաթյա ձեռք": Սակայն ցավը նույնիսկ դրանում չէ՝ ցավը նրանում է, որ, եթե "երկաթյա ձեռք"-ը վատը եղավ... դու նրան չես կարողանա փոխել, այն դեպքում, երբ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդին միշտ կարող ես փոխել:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.09.2019)

  4. #1413
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    .... Եթե դու դեմ ես մեր սահմանադրությանը, флаг в руки, կամ հավաքում ես քո նման հետամնացների, ու նախաձեռնում երկրի դեգրադացիա, կամ էլ բարի ճանապարհ թեկուզ ժամանակակից Ռուսաստան, մանավանդ Չեչնչի։ Ընտեղ երկաթի տեղը ձեռնոցը ոսկուց ա
    Ներող, բայց ես էլ եմ դեմ մեր սահմանադրությանը:
    Ավելին ասեմ. վերջին անգամ, երբ մասնակցել եմ ինչ-որ պետական քվեարկության (դա եղել է հեռավոր 2005-ի սահմանադրական փոփոխությունները), դեն եմ նետել արդեն նախապես "այո" նշված թերթիկը հենց քվեատուփի մոտ։
    Եթե ներկայիս սահմանադրությանը դեմ լինելը համարում ես հետամնացություն և դեգրադացիա, ապա կարող ես ինքնուրույն ուղևորվել ռուս-թաթարական հորդայի սահմանները

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ, որպես Նիկոլի հովանավոր, անհամբեր սպասում եմ ՍՎԴ-ով մարդկանց։
    Ապ ես էլ էս 2 տարի է գլուխ եմ ջարդում, թե էս ո՞վ է էդ հովանավորը
    Տնաշեն, շուտ ասա, սրտնես հանգիստ քնենք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #1414
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, բայց ես էլ եմ դեմ մեր սահմանադրությանը:
    Ավելին ասեմ. վերջին անգամ, երբ մասնակցել եմ ինչ-որ պետական քվեարկության (դա եղել է հեռավոր 2005-ի սահմանադրական փոփոխությունները), դեն եմ նետել արդեն նախապես "այո" նշված թերթիկը հենց քվեատուփի մոտ։
    Եթե ներկայիս սահմանադրությանը դեմ լինելը համարում ես հետամնացություն և դեգրադացիա, ապա կարող ես ինքնուրույն ուղևորվել ռուս-թաթարական հորդայի սահմանները

    Ես հետամնացությունը եմ համարում երկաթյա ձեռնոց երազելը ։) Դրա համար էլ ստրուկի հոգեբանություն ունեցողին ուղարկում էի Կադիրովին ծառայելու։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (20.09.2019)

  7. #1415
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միայն և միայն ժողովրդավարություն - ուժեղ լինելու այլ այլընտրանք ուղղակի չկա:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.09.2019)

  9. #1416
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հետամնացությունը եմ համարում երկաթյա ձեռնոց երազելը ։) Դրա համար էլ ստրուկի հոգեբանություն ունեցողին ուղարկում էի Կադիրովին ծառայելու։
    Դե օրենքի երկաթյա ձեռնոցը էդքան էլ վատ բան չի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. #1417
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն և միայն ժողովրդավարություն - ուժեղ լինելու այլ այլընտրանք ուղղակի չկա:
    Համամիտ չեմ, բայց համաձայն եմ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #1418
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե օրենքի երկաթյա ձեռնոցը էդքան էլ վատ բան չի
    Օրենքի գերակայության մասին խոսելիս երկաթյա ձեռնոց արտահայտությունը չեն կիրառում ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  12. #1419
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ չեմ, բայց համաձայն եմ
    Գալուստ Գրիգորի...ի՞չ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. #1420
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալուստ Գրիգորի...ի՞չ:
    Ապեր, հայերենի իմացությունդ խոդ տուր` պքրզ կլինի:
    Կարեղ եմ որևէ հարցում համամիտ չլինել, բայց համաձայնել:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  14. #1421
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրենքի գերակայության մասին խոսելիս երկաթյա ձեռնոց արտահայտությունը չեն կիրառում ։)
    Ով չի կիրառում?
    Ես կիրառում եմ:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #1422
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Ճիշտ ա ասում բայց.

    https://www.facebook.com/10002720373...551631?sfns=mo

    ՎԱՆԵՑՅԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՝ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, որ նա արեց ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արժանացավ հանրության բավական կոշտ հակազդեցությանը։
    Ինչքան էլ Վանեցյանը հղում աներ սպայի պատվին, հանրությունը ինտուիտիվ զգում է, որ հայտարարությունն ինքնին, դրա գոյությունն արդեն սպայական կոդեքսի ամենապրիմիտիվ կանոնների ոտնահարում է։
    Բայց ինչքան էլ այս գնահատականը համատարած է, չի ձեւակերպվել, թե կոնկրետ ինչու և ինչպես է Վանեցյանը ոտնահարել սպայի պատիվը։
    Խնդիրն այն է, որ իր հայտնի հայտարարությունն անելու պահին, սեպտեմբերի 16-ի կեսօրին, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը դեռեւս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր, որովհետեւ դե յուրե նրա պաշտոնավարումը պիտի դադարեր նախագահի հրամանագիրը ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո։
    Ատացվում է, որ վարչապետին ենթակա Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հայտարարություն է անում իր հրամանատարի դեմ։ Հայաստանի զինված ուժերի գործող գեներալ– մայորը, ինչպիսին հանդիսանում էր Արթուր Վանեցյանը հայտարարության պահին, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ։
    Նա, ով թեկուզ չնչին պատկերացում ունի սպայական պատվի մասին, կարող է ասել, որ այս քայլը այլ կերպ, քան դավաճանություն՝ դժվար է որակել։ Որակման ուրիշ տարբերակ չկա։
    Դեռ ավելին, Հայաստանի զինված ուժերի եւ մասնավորապես ԱԱԾ գերագույն հրամանատար, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայտարարությունը Արթուր Վանեցյանի հրամանով տեղադրվում է Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքում,
    ըստ էության դրան տալով ԱԱԾ պաշտոնական տեսակետի համատեքստ։
    Այսինքն՝ ստացվամ է, որ երկրի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է անում իր հրամանատարի, երկրի վարչապետի դեմ։
    Աա ավելի է սրում՝ դավաճանության տրամաբանությունը, որովհետեւ ԱԱԾ-ն սեփական հրամանատարի դեմ հանելուն ուղղված կոնկրետ գործողություն է։ Բայց այստեղ էականն այն է, որ այս դավաճանությունն ուղղված լինելով երկրի վարչապետի դեմ՝ ուղղված է Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը ժողովրդի ձեւավորած կառավարություն է, որ ձևավորվել է ժողովրդի սահմանադրական կամարտահայտման միջոցով։
    Ոմանք կանխատեսում են, թե Արթուր Վանեցյանը Հայաստանում կարող է քաղաքական գործունեություն ծավալել։ Այս կանխատեսումները լուրջ չեն, որովհետեւ Նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող։ .
    Հ.Գ. Այս ընթացքում բացահայտվեց նաեւ Վանեցյանի ստախոս լինելը։ Իր հայտարարության մեջ նա հավաստիացնում էր, որ ինքն է կայացրել պաշտոնը լքելու որոշումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար էդուարդ Աղաջանյանը իր հայտնի հայտարարության մեջ բացահայտեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանին հեռացնելը եղել է վարչապետի որոշումը, որովհետեւ վերջինս դժգոհ է եղել Վանեցյանի աշխատանքից։ Իսկ իր հայտնի ասուլիսի ժամանակ վարչապետն այս իրողությունը շատ մեղմ է ձեւակերպել, որպեսզի... չոտնահարի իր ձեռամբ գեներալ-մայորի կոչում ստացած Վանեցյանի սպայական պատիվը։ Բայց այն, ինչ չէր ուզում անել Փաշինյանը, արեց ինքը՝ Վանեցյանը։

    Արտակ Գալստյան
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #1423
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Միակողմանի "ճիշտ" է ասում: Մասնավորապես դա երևում է հետգրությունում:
    Օրինակ` հրամանատարի դեմ հայտարարություն անելը դեռ դավաճանություն չէ:

    Բայց ամենա շատը բացեց.
    Նոր Հայաստանում դավաճանական քայլերի հեղինակը քաղաքականությամբ զբաղվել չի կարող
    Ոնց որ թե գրողը ուրիշ մոլորակում կամ իրականությունում է ապրում:
    Կարճ ասած` պոպլուլիստական գրառում էր: Չգիտեմ, թե գրառողն ով է, բայց եթե իշխող վարչակարգի հետ սերտ կապերի մեջ չի, ուրեմն կարելի որակել նաև սապոնվելու գրառում:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. #1424
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վանեցյանի պատասխանից արդեն ուժեղ սկանդալի հոտ ա գալիս...

    Էն ո՞վ էր ասում թեժ աշուն...

    Հ.Գ. Մենակ չհասկացա, թե Մոսկվա՞ ինչի էր գնացել..
    ասում են՝ Տաշիր Սամոյի մոտ...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. #1425
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Վանեցյանի պատասխանից արդեն ուժեղ սկանդալի հոտ ա գալիս...

    Էն ո՞վ էր ասում թեժ աշուն...

    Հ.Գ. Մենակ չհասկացա, թե Մոսկվա՞ ինչի էր գնացել..
    ասում են՝ Տաշիր Սամոյի մոտ...
    Հոպար, իմ պատկերացմամբ ոչ մի թեժ աշուն չի լինելու։ Եթե լինի էլ, նախաձեռնողը վարչապետն ա լինելու, ոչ թե ուրիշ մեկը։

    Վանեցյանին զվյոզդը տարել ա պռոստը ու արդյունքում սկսել ա տուֆտել։ Ես իրան մարդկայնորեն հասկանում եմ - լրիվ անճանաչելիությունից մի քանի ամսվա մեջ երկրի ամենաճանաչված պաշտոնյա դառնալը պսիխիկայի համար հեշտ չի, ու արագ սկսում ես հավատալ սեփական անձի անփոխարինելիությանը։ Կողքից էլ մի երկու հոգի շիրա են տվել, արդյունքն էս տհաճ վիճակն ա։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2019), Varzor (23.09.2019), Աթեիստ (23.09.2019), Գաղթական (23.09.2019)

Էջ 95 143-ից ԱռաջինԱռաջին ... 4585919293949596979899105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •