User Tag List

Էջ 60 143-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470110 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 886 համարից մինչև 900 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #886
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով հակառակորդի... պիցայոտ հարված էր: Իսկ բարոյական հաղթանակն, ի դեպ, մի թերագնահատի՝ պարտադիր չէ, որ այն ուղեկցվի փաստացի պարտությամբ, կարելի է և բարոյապես հաղթել, և՝ փաստացի:
    Արի գյումրեցի կնոջը առանց փաստերի պիցայակերության մեջ չմեղադրենք
    Կարծում եմ որևէ հաղթանակիմասին խոսք չկա, ուղղակի վարչապետի կողմից գեղցիկ և վարկանիշային քայլ էր:

    Դատելով նախորդ տենդենցներից, հիմա Ալիևի վարչակազմը նստած մտածումա "հեսա մենք էլ մի հինգ հոգի կանչենք, որ Ալիևին թքեն-մրեն, որ մենք էլ ծիծաղենք ու նվերներ տանք` ամեն ինչում պիտի գերազանցենք Հայաստանին"
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #887
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    @Chuk շա՞տ ենք տանելու էս անասունությունը։ Հասկացանք թողել ես ինքնահոսի, բայց կամ արգելափալում ես, կամ ռադներս քաշում ենք, Ակումբն էլ ա դառնում Քոչարյանի պրոպագանդային ռեսուրս։ Չափ ու սահման կա ստին ու կեղծիքին։ Էտ սուտն ու կեղծիքն ա, որ հասցեր ա երկիրը էս օրի։ Չի երևու՞մ, որ մարդիկ կոնկրետ հակապետական քարոզչություն են անում։ Սրանք սբություն չեն ունեցել ու չունեն։ Սրանց սրբությունը մի կտոր լափն ա, էսօր Քոչարյանը կտա, թե վաղը սուլթան համիդը, տարբերություն չկա։
    Տրիբուն ջան, ես հո Քոչարյան Ռոբերտը չեմ, որ դնեմ սպանեմ հակառակ կարծիքի համար ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (13.08.2019), Progart (13.08.2019), Varzor (13.08.2019)

  4. #888
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ես հո Քոչարյան Ռոբերտը չեմ, որ դնեմ սպանեմ հակառակ կարծիքի համար ))
    Չուկ ջան, դու որ Քոչարյանը լինեիր, հետդ պիտի քննիչի միջոցով շփվեինք, սենց պրյամոյ չէինք կարա։ Չնայած ո՞վ գիտի, էնքան ստեղ չես երևացել, որ մեկ-մեկ մտածում եմ դու էլ ես նստած։

    Հետո, դու որտե՞ղ ես տեսել կարծիք… Վարոյի գրածները կարծի՞ք ենք: Մարդը կոնկրետ junk ա լցնում ստեղ։ Կոնկրետ ապատեղեկատվությամբ ա զբաղվում ու հակապետական քարոզչություն ա անում։

    Կարծիք մեր Լիոնն ա գրում, ու ոչ մեկը չի ուզում որ իրան արգելափակեն, դաժե ուզում ենք մոդեռ դառնա, բայց մութ ուժեը չեն թողնում, քանի որ ինքը գոմիկներին չի սիրում։ Նու, կարող ա համաձայն չենք իրա կարծիքի հետ, բայց դե հիմա կարծիք ա, էլի։ Մենք էլ Լիոնին սովոր ենք․ միլլիոներով փիղ ենք մարսել ստեղ, մի քանի հատ էլ համակարգային-ինստիտուցիոնալ կարծիք կմարսենք։

  5. #889
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ պրծանք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (14.08.2019), Varzor (13.08.2019), Գաղթական (13.08.2019)

  7. #890
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո, դու որտե՞ղ ես տեսել կարծիք… Վարոյի գրածները կարծի՞ք ենք: Մարդը կոնկրետ junk ա լցնում ստեղ։ Կոնկրետ ապատեղեկատվությամբ ա զբաղվում ու հակապետական քարոզչություն ա անում։
    Կարծում եմ ավելի լավ է վերահսկելի լինի պրոցեսը՝ ապատեղեկատվությունը դնեն, մենք էլ հիմնավորված հերքենք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.08.2019)

  9. #891
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաշինյանը շատ հետաքրքիր կերպով փորձում է փրկել Մարությանի անկում ապրող վարկանիշը։
    Բայց էսքան խոսակցությունը կարելի էր չէ փաստաթղթավորված վարել, հիմնավորել ու Սանիթեքից օրինական կերպով արագ ազատվել։


    Հ․Գ․
    Ուղղակի հետաքրքիր է, Մարությանն իրավունք ունե՞ր եթերում հնչեցնելու ընկերության վարկային պարտավորությունների չափի և վարկը տրամադրող բանկի մասին։
    Ինչքան հիշում եմ, դա Բանկային գաղտնիքի մասին օրենքի խախտում է։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (13.08.2019)

  11. #892
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակասական տպավորություն թողեց էս երկխոսությունը...

    Մի կողմից, այո, լավ է, որ Նիկոլը, ոնց ասում են՝ խառնվեց, բայց մյուս կողմից... ախր Հայկո ջան, ախր ցավդ տանեմ, դու տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ես, իսկ դիմացինդ՝ պետական կառավարման: Դու հենց նրա համար ես այնտեղ և հենց նրա համար ես ՏԻՄ ղեկավար, որ ինքդ լուծես հարցերը տեղական մակարդակում, այլ ոչ թե գաս, ահա այսպես նստես Նիկոլի դիմացն ու փաստացի ասես.

    - Շեֆ, ես չեմ կարողանում, սաղ իրարա խառնվել, մի բան արա...

    Չի կարելի, սիրուն չի, ոնց կասեր դասականը:

    Հետաքրքիր էր նաև Նիկոլի պահը - այսինքն ի՞նչ է ստացվում, հարգելի Նիկոլ, արդեն 1 տարուց ավելի իշխանության ես և համենայն դեպս ունես գործադիր իշխանության բոլոր լծակները, բայց ոչ միայն լիարժեք չես տիրապետում երկրումդ տիրող իրավիճակին, համենայն դեպս զարմացած տեսքով Մարությանին հարցեր տալը և ընդհանուր, սիրողական մակարդակի լուծումներ առաջարկելը դրա մասին են վկայում, այլև չունես նաև... կոնկրետ լուծումներ: Նիկոլ ջան, եղբայր, այդ զարմացած տոնդ վաղուց ժամանակն է, որ թարգես, էդ կարող էիր անել և էդ նայվում էր 2018 թ-ի առավելագույնը մինչև վերջ, բայց հիմա դա արդեն քո դեմ է խոսում, հասկանո՞ւմ ես...

    Եվ վերջապես մի ուրիշ տիպի չդզեց, որ երկրիս առաջատար պաշտոնյաները, որոնք իդեալում պետք է վաղուց ի վեր հազարավոր վարչական խողովակներ ունենային տեղեկատվություն ստանալու համար և վաղուց ի վեր ձեռքի տակ ունենային այդ տեղեկատվությունը, թեկուզ դա վերաբերվեր դրսին, դա անում են... հեռախոսով ինտերնետում պոիսկ տալով..., ոնց որ բիսեդկի երկու ջահելներ?! Մեկն ասումա՝ պոիկս տուր էս բառը, մյուս պոիկսա տալիս, ինտերնետը թե հեռախոսն ատկազա անում...

    Լաաավ էլի, տղեք, ախր տենց չի... էլի:

    Հ.Գ.

    Շուտ եմ ասել, քարերով խփել չկա - սա ասում է մի մարդ, որը ընտրել է այս մարդկանց և հիմա իրավունք ունի քննարկել իր ընտրյալներին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.08.2019, 23:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #893
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակասական տպավորություն թողեց էս երկխոսությունը...

    Մի կողմից, այո, լավ է, որ Նիկոլը, ոնց ասում են՝ խառնվեց, բայց մյուս կողմից... ախր Հայկո ջան, ախր ցավդ տանեմ, դու տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար ես, իսկ դիմացինդ՝ պետական կառավարման: Դու հենց նրա համար ես այնտեղ և հենց նրա համար ես ՏԻՄ ղեկավար, որ ինքդ լուծես հարցերը տեղական մակարդակում, այլ ոչ թե գաս, ահա այսպես նստես Նիկոլի դիմացն ու փաստացի ասես.

    - Շեֆ, ես չեմ կարողանում, սաղ իրարա խառնվել, մի բան արա...

    Չի կարելի, սիրուն չի, ոնց կասեր դասականը:

    Հետաքրքիր էր նաև Նիկոլի պահը - այսինքն ի՞նչ է ստացվում, հարգելի Նիկոլ, արդեն 1 տարուց ավելի իշխանության ես և համենայն դեպս ունես գործադիր իշխանության բոլոր լծակները, բայց ոչ միայն լիարժեք չես տիրապետում երկրումդ տիրող իրավիճակին, համենայն դեպս զարմացած տեսքով Մարությանին հարցեր տալը և ընդհանուր, սիրողական մակարդակի լուծումներ առաջարկելը դրա մասին են վկայում, այլև չունես նաև... կոնկրետ լուծումներ: Նիկոլ ջան, եղբայր, այդ զարմացած տոնդ վաղուց ժամանակն է, որ թարգես, էդ կարող էիր անել և էդ նայվում էր 2018 թ-ի առավելագույնը մինչև վերջ, բայց հիմա դա արդեն քո դեմ է խոսում, հասկանո՞ւմ ես...

    Եվ վերջապես մի ուրիշ տիպի չդզեց, որ երկրիս առաջատար պաշտոնյաները, որոնք իդեալում պետք է վաղուց ի վեր հազարավոր վարչական խողովակներ ունենային տեղեկատվություն ստանալու համար և վաղուց ի վեր ձեռքի տակ ունենային այդ տեղեկատվությունը, թեկուզ դա վերաբերվեր դրսին, դա անում են... հեռախոսով ինտերնետում պոիսկ տալով..., ոնց որ բիսեդկի երկու ջահելներ?! Մեկն ասումա՝ պոիկս տուր էս բառը, մյուս պոիկսա տալիս, ինտերնետը թե հեռախոսն ատկազա անում...

    Լաաավ էլի, տղեք, ախր տենց չի... էլի:

    Հ.Գ.

    Շուտ եմ ասել, քարերով խփել չկա - սա ասում է մի մարդ, որը ընտրել է այս մարդկանց և հիմա իրավունք ունի քննարկել իր ընտրյալներին:
    Լիոն ջան,
    ԻՆչպես արդեն ասեցի, ԻՀԿ էդ տեսանյութը քաղաքապետի վարկանիշը փրկելու համար է: Ընդ որում բավականին համպատրաստից, առանց մանրամասն սցենարի` համարյա դասական իմպրովիզ

    Այստեղ կաևորը այն է, որ Մարությանի ձայնը և խոսքը արդեն այդքան էլ չեն լսվում և ընդունվում: ՈՒ վարչապետի ներկայությունը ուղղակի Հայկոյի ներկայացրած պատմության արժանահավատ լինելու կշիռն ավելացնում է (բնավ չեմ ասում, թե արժանահավատ չէ` որևէ հակա փաստարկ չունեմ):

    Բայց ասեմ, որ սաբոտաժի հոտ իրոք որ գալիս է: Շատ տեղերում, նույնիսկ մեր բակում նկատել եմ, որ աղբամանը/աղբատարը լցված չեն, բայց ինչ-որ մարդիկ բերում աղբը դնում են շենքի մոտւքի կողքին, աղբամաններիկողքին: ՄԻ քանի օրում կույտ է գոյանում մուտքի մոտ (որ բռնել եմ ովա ...), ինչն առաջացնում է յուրաքանչյոր անցնող-դառնողի զայրույթը` շենքից դուրս ես գալիս զայրացած, տուն ես վերադառնում զայրացած:

    Բայց արի շարքային քաղաքացու (ասենք իմ ներսում քաքնված երկրորդ` ժողովրդավար "ես"-ի ) տեսանկյունից նայենք.
    Ախպեր, ես աղբի գումարը պարտաճանաչ վճարել եմ ու վճարում եմ: Բայց ունեմ լցված աղբամաններով գարշահոտ բակ, որտեղ խաղում է նաև իմ երեխան:
    Ես ընտրել եմ քաղաքի ղեկավար մարմին, նրան վստահելով քաղաքի խնդիրների լուծումը, այդ թվում` աղբահանությունը:
    Ես էդ հարցը լուծելու քվեն տվել եմ ու հիմա էլ դրա դիմաց պահանջում եմ:Ու հիմա իմ լեքսուսին չի, թե ինչն է կամ ով է պատճառը, որ աղբը ժամանակին չեն տանում: Ինձ ոչ բացատրություններ են պետք, ոչ էլ հիմնավորումներ` իմ խելքի բանը չի: Չեն կարողանում հարցը լուծել` թող տեղները զիջեն նրան, ով կկարողանա լուծել: Թե մինչև հաջորդ ընտրություններ բացատրություներ եմ լսելու?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (14.08.2019)

  14. #894
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով հակառակորդի... պիցայոտ հարված էր: Իսկ բարոյական հաղթանակն, ի դեպ, մի թերագնահատի՝ պարտադիր չէ, որ այն ուղեկցվի փաստացի պարտությամբ, կարելի է և բարոյապես հաղթել, և՝ փաստացի:
    Էս էլ հետհարվածը

    Վարչապետ Փաշինյանին քննադատած կնոջ պարզաբանումը

    Կարծում եմ ակնառու օրինակ է, թե շարքային քաղաքացիների մեծ մասն ինչ չափանիշներով են գնահատում այս կամ այն պաշտոնյայի գործուներությունը։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #895
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ վերջապես մի ուրիշ տիպի չդզեց, որ երկրիս առաջատար պաշտոնյաները, որոնք իդեալում պետք է վաղուց ի վեր հազարավոր վարչական խողովակներ ունենային տեղեկատվություն ստանալու համար և վաղուց ի վեր ձեռքի տակ ունենային այդ տեղեկատվությունը, թեկուզ դա վերաբերվեր դրսին, դա անում են... հեռախոսով ինտերնետում պոիսկ տալով..., ոնց որ բիսեդկի երկու ջահելներ?! Մեկն ասումա՝ պոիկս տուր էս բառը, մյուս պոիկսա տալիս, ինտերնետը թե հեռախոսն ատկազա անում...

    Լաաավ էլի, տղեք, ախր տենց չի... էլի:
    Լիոն ջան, մի քիչ կասկածում եմ, թե Նիկոլի ուղիղ պարտականությունների մեջ ա մտնում Սանիթեքի մութ անցյալն ուսումնասիրելը:
    Դրա համար գոյություն ունեն այլ մարմիններ, օրինակ՝ ՏԻՄ ղեկավար Հայկոն:

    Հիմա Նիկոլը հարցնում ա Սանիթեքի նախկին գործունեության մասին:
    Հայկոն ասում ա, որ նախկինում էլ ա թերացել:
    Կարար չէ՞ էդ թերացումն ապացուցող լիբանանյան փաստաթղթեր հետը բերեր:
    Կարա՛ր..
    Բայց, երևի ենթադրելով, որ դա էս պահին էդքան կարևոր չի, խոսքի մեջ ասում ա՝ «եթե հիմա ինտերնետում հավաքեք Lebanon in waste, հազարավոր նկարներ կտեսնեք լիբանանյան կրիզիսից»:

    Դե Նիկոլն էլ հավանաբար ինքնաբերաբար հեռախոսը վերցնում ու պոիսկ ա տալիս..

    Ասենք բիսեդկի ջահելն ու հազարավոր վարչական խողովակներն ի՞նչ կապ ունեին..
    Զանգեր օգնականին ասեր՝ իրանք գուգլեին Lebanon in waste?
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #896
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հենց դա եմ ասում, էլի, եղբայր, ինքը պետք է այլ աղբյուրներով ստանար և ստանար ավելի արժանահավատ տեղեկատվություն, քան ինտերնետի փնտրուքն է: Նաև՝ Նիկոլը, որպես երկրի ղեկավար, իհարկե պետք է տեղյակ լիներ աղբահանության խնդրի նրբություններից, որոնք ահա նման ծանր տեսք են ստացել՝ բարձրացել պետական մակարդակի:

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ հետհարվածը

    Վարչապետ Փաշինյանին քննադատած կնոջ պարզաբանումը

    Կարծում եմ ակնառու օրինակ է, թե շարքային քաղաքացիների մեծ մասն ինչ չափանիշներով են գնահատում այս կամ այն պաշտոնյայի գործուներությունը։
    Իհհհ, ստից արդարանում են, էլի՝ տապալված ակցիայի համար:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #897
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհհհ, ստից արդարանում են, էլի՝ տապալված ակցիայի համար:
    Ես համամիտ չեմ, որ ակցիա էր։ Համենայն դեպս ոչ մի փաստ չկա դրան տանող։ Միակ ենթադրությունը "թավշյա հեղափոխության թշնամի դևերը" (Դավադրությունների տեսության հայկական թյունինգ-տեղական տարբերակը D հեքիաթի հիման վրա ենք անում։

    Ասեմ, որ անձամբ ըարբեր քաղաքացիներից լսել եմ էլ ավելի լուրջ ու կոպիտ մեղադրանքներ Նիկոլի հասցեին։
    Եթե հնարավորություն ընձեռնվի, ոմանք նույնիսկ դեմքին կասեն։

    Բայց մեխը զգու՞մ ես։ Հենց էդ "դեմքին ասելու" դուխը տվել են մարդկանց։ Վախը պիտի չքանա։ Ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է։ Ստացվում է վերջին հարյուրամյակում ազգովի բազմաթիվ մահեր ենք տարել՝ էլ չենք ուզում

    Հ․Գ․
    Գիտես, որ ես ժողովրդավարության կողմնակից չեմ, առավել ևս ներկայիս իշխանություններին խիստ լուրջ պատճառներ ունեմ չվստահելու։ Բայց քանի դեռ կա այն վարկածը, որ ես բացարձակ ճիշտ չեմ, առաջնորդվելու եմ "մեծամասնությանը լավ լինի" սկզբունքով։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (14.08.2019), Գաղթական (14.08.2019)

  19. #898
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Անցկացրել ու հանդիպումը հեռարձակել է ուղիղ եթերով: Հիրավի դիտարժան տեսարան: Երկրի առաջին դեմքը ու մայրաքաղաքի ղեկավարը քննարկում են… աղբահանության հարցը: Երևանի քաղաքապետարանի վարչության պետի մակարդակի խնդիրն այսպիսով հասցվել է վարչապետի լուծման տիրույթ: Սակայն այնպես չէ, որ քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետը լուծումներ է առաջարկում: Նրանք ընդամենն արձանագրում են աղբահանության ոլորտում առկա խնդիրները, խայտառակ վիճակը, քննարկում են «Սանիտեք» ընկերության պայմանագրային պարտավորություններին առնչվող ինչ-ինչ հարցեր, վարչապետը առիթն օգտագործում է նաև քաղաքական ակնարկներ անելու համար: Այդ ամենի արդյունքում, սակայն, որևէ լուծում չի առաջարկվում Երևանի աղբահանության իսկապես խայտառակ ու անթույլատրելի վիճակի լուծման համար:

    Երևանի քաղաքապետի հետ վարչապետի անցկացրած հանդիպումը հերթական վկայությունն է այն բանի, որ Հայաստանում բոլոր խնդիրները լուծվում են Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միայն: Դա խոսում է համակարգային ճգնաժամի, համակարգերի անգործության ու անկատարության մասին: Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն շուրջ մեկ տարի, սակայն այդ մեկ տարվա ընթացքում չի կարողացել լուծումներ, այլընտրանքներ գտնել մայրաքաղաքի աղբահանության տարրական խնդիրը լուծելու համար: Աղբահանության խայտառակ պատկերը Հայկ Մարությանի տապալման պատկերն է: Դա, սակայն, իր հերթին Նիկոլ Փաշինյանի տապալման, երևանյան տապալման վկայությունն է:

    Հասարակության համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչ սկզբունքով, ինչ որակների ու հատկությունների համար նախորդ տարի Երևանի քաղաքապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն ընտրեց հատկապես Հայկ Մարությանին: Այո, նրան ընտրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ Երևանի քաղաքապետի ընտրությունը հեղափոխությանը հաջորդած առաջին ընտրությունն էր, և քաղաքապետ էր դառնալու նա, ում անունը հնչեցներ Նիկոլ Փաշինյանը: Կամ չունենալով ընտրության այլ տարբերակներ, կամ այլ՝ ոչ հայտնի պատճառներով Նիկոլ Փաշինյանն ընտրեց Հայկ Մարությանին: Ընտրեց և սխալվեց: Ընտրեց և տապալվեց: Հայկ Մարությանի ընտրությունը հեղափոխության կապիտալի փոշիացման, մսխման ամենացայտուն արտահայտությունն էր: Արդյունքում այսօր Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնում չի կարողանում լուծել անգամ մայրաքաղաքի օպերատիվ կառավարմանն առնչվող տարրական խնդիրներ:

    Երևանի քաղաքապետարանի տապալված աշխատանքն, ի դեպ, վառ օրինակն է այն բանի, որ պետական կառավարման համակարգը ձախողված է եղել ոչ միայն անցյալում՝ ինչպես իր հայտնի լայվում ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը, այլ այն ձախողված է նաև այսօր:

    Ձախողված է ամբողջությամբ նոր, անցած տարվա ընտրությամբ ձևավորված քաղաքային իշխանությունը, որը որևէ օրգանական կապ չունի նախկին համակարգերի, անցյալի հետ:

    Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպումը Հայկ Մարությանի հետ գուցե վարչապետին որոշակի վարկանիշային օգուտներ բերի, եթե, իհարկե, աղբահանության վիճակը գոնե փոքր-ինչ բարելավվի: Սակայն այդ վարկանիշային օգուտները ոչինչ են այն իրողության համեմատ, որ Հայաստանում համակարգերը չեն կարողանում բնականոն գործել, որ ցանկացած, անգամ ամենափոքր, հարց պահանջում է վարչապետի միջամտությունը: Սա լրջագույն քաղաքական խնդիր է, որը շարունակվելու դեպքում ունենալու է շատ ավելի վատ հետևանքներ: Երբ բոլոր խնդիրները երկրում լուծվում են միայն վարչապետի միջամտության դեպքում, անկախ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձից՝ դա կարող է հանգեցնել անձնիշխանության արմատավորման: Որովհետև անձնիշխանության դրսևորում է այն իրողությունը, երբ բոլոր որոշումները կայացվում են մեկ անձի կողմից: Այդ դեպքում ժողովրդավարության տարրական բնորոշիչներ համարվող իշխանության ապակենտրոնացումը, հակակշիռները, համակարգերը դառնում են ֆիկցիա՝ ստանձնելով սոսկ ցուցափեղկային նշանակություն:

    Ի դեպ, գրեթե նույնական էր իրավիճակը նաև Սերժ Սարգսյանի իշխանության դեպքում: Ֆորմալ առումով առկա էին ժողովրդավարական բոլոր ինստիտուտներն ու հաստատությունները, սակայն բոլոր որոշումները կայացնում էր Սերժ Սարգսյանն անձամբ: Ինչի հանգեցրեց դա՝ ամենալավը գիտի Նիկոլ Փաշինյանը: Գուցե նաև՝ Հայկ Մարությանը:


    Մի կողմ թողնենք աղմկոտ վերնագիրը, որի հետ այնքան էլ համաձայն չեմ, մի կողմ թողնենք նույնիսկ Մարության խնդիրը, ու նայենք, թե ինչ է ասվում համակարգային, հայեցակարգային լուծումների պակասի մասին, որի վերաբերյալ ես մշտապես խոսում եմ այդ թվում նաև այստեղ, սակայն որը... ընդամենը միայն զվարճացնում է որոշ ակումբցիների...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #899
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մհեր ջան, ինչի՞ ես էս ապուշ հոդվածը ստեղ տեղադրել: Եթե նույնիսկ մի պահ մոռանանք, որ սա Լուսավոր Հայաստանից պատգամավոր դառած Արման Բաբաջանյանի կայքն է, այսինքն թիմի, որոնց էս պահի առաքելություններից մեկը մերկապարանոց պայքարն է կոնկրետ Հայկ Մարուքյանի դեմ, այսինքն առաջին իսկ պահից ուղղորդված հոդվածի հավանականություն ունենք, բայց եթե մի պահ մոռանանք էլ սա, արի հասնենք էս նախադասությանը.
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ ամենի արդյունքում, սակայն, որևէ լուծում չի առաջարկվում Երևանի աղբահանության իսկապես խայտառակ ու անթույլատրելի վիճակի լուծման համար:
    Բացահայտ կեղծիք ու սուտ, որտև հաղորդման ամբողջ ընթացքը լուծումների ներկայացում էր, ու լուծումներ, որոնք էսօր առարկայական երևում են, սրանից հետո դու ուզում ես, որ էս հոդվածին լու՞րջ վերաբերվենք:

    Հերյուրանքին, ապատեղեկատվությանը, էժանագին հոդվածներին վերջ պե՞տք ա լինի, թե չէ՞:

    Սա էժանագինագույն հոդված ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (16.08.2019), Վիշապ (15.08.2019), Տրիբուն (15.08.2019)

  22. #900
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, ինչի՞ ժամանակավոր արագ լուծում քաղաքապետարանը չի կարող տալ մասնավոր սեկտորի ուժերով (խոսքի բեռնափոխադրումների սերվիսներ, կամ անհատ կամավորներ վարձելով), հավելյալ ծախսերը որպես տուգանք ներկայացնելով Սանիթեկին:
    Աղբահանությունը միջավայրի ու ազգային անվտանգության խնդիր չի՞, Սանիթեկի դեմ քրեական գործ էին իբր հարուցել, ընթացք կա՞, կալանավորվածներ կա՞ն:
    Եթե քաղաքում աղբի կուտակման պատճառնով համաճարակ կամ ուրիշ խնդիր առաջանա, ապա պատասխանատուն քաղաքապետարանն է, որը պիտի օբյեկտիվ պատճառ ունենա, թե ինչի չի կարողանում աղբը ժամանակին հեռացնել («Սանիթեկը չի կատարում պարտականությունները» նման պարագայում ընդունելի/հարգելի պատճառաբանություն չի):
    Si vis pacem, para bellum

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.08.2019)

Էջ 60 143-ից ԱռաջինԱռաջին ... 105056575859606162636470110 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •