User Tag List

Էջ 40 143-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #586
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, ի՞նչ ասեմ - ցավում եմ, որ չլսելու սովորություն ունես, սակայն դա ևս քո խնդիրն է: Ինքս լսում, շատ ուշադիր լսում եմ ինձ, իսկ կոնկրետ դեպքում ես Նիկոլի գործը նաև իմն եմ համարում, բոլոր քննադատողներին՝ բոլոր, առանց բացառության և բնականաբար՝ ինչքան ուժերս հերիքում են: Սա ես համարում եմ առաջնակարգ օգտակարության և կարևորության մի բան:
    Ու դու հավատացիր, որ ես քո գրառումը մինչև վերջ չէի՞ կարդացել:

    Ահա սա ա մեր տարբերությունը: Լսելը ու լսելիքի նկատմամբ ճիշտ կարծիք ձևավորելը: Դու իմ գրածը կարդացիր (լսեցիր), բայց ասածս չըմբռնեցիր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #587
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավատացի՝ ուրախ եմ, որ սխալվեցի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #588
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, թշնամուն ճզմելը հեշտ է, սակայն ավելի իմաստուն է... նրան աշխատեցնել քեզ համար, նրանից օգուտ ստանալ: Ես արդեն մատնանշեցի տարբերակը, թե ինչպես նույն այդ "վարձկան"-ը հեզ ու հանգիստ, ուժեղ հսկողության տակ կաշխատի քո ռեժիմի համար:
    Եթե գեթ մեկ լիարժեք պատմական օրինակ բերես` կհամաձայնեմ

    Ոնց հասկանում եմ առակներով ավելի լավա ստացվում:

    Առակ Հովվի և գայլերի մասին

    Մի հովիվ կար, որի հոտի վրա անընդհատ գայլեր էին հարձակվում: Հովիվն էլ որոշեց, որ ոչ թե գայլերին սպանի, այլ բռնի և օգտագործի, քանզի գայլերը ոչխարի լավ գիտակն են:
    Գայլերին բռնեց, թոկը վզներին կապեց ու ցուցադրաբար ոհմակի առաջնորդին հրացանով սպանեց և մյուս գայերը հասկացան, թե հիմա ով է գլխավորը և թե ում խոսքը պիտի կատարեն: Եվ սկսեց գայլերրին բանեցնել, գլխներին էլ վերակացու իր գամփռներին կարգեց:
    Գայլերն իրենց գործի իսկական գիտակն էին` շատ լավ հասկանում էին, թե հոտը որ կողմ քշեն, ինչպես իրար գլխի հավաքեն, ինչպես անդունդից հեռու պահեն:
    Բայց գայելրը քնում ու երազում էին այն օրերի մասին, երբ վզներին թոկ չկար, գլխներին էլ ոչ թե գամփռներն ու հովիվն էին, այլ իրենց առաջնորդը, փորներն էլ կուշտ էր:
    Ու սկսեցին դավեր նյութել: Ու մի օր էլ մի գամփռին ձորը գլորեցին, մյուսին վարկաբեկեցին` թե ոչխար է կերել, մյուսներին էլ համոզեցին, որ գայլ լինելն ավելի լավ է:
    Ու միավորված գայլություն ընդունած գամփռների հետ վրա տվեցին ու խելացի, բայց անհեռատես հովվի վերջը տվեցին:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 19.06.2019, 02:35:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #589
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն մի երկու շաբաթ առաջ Հակոբ Արշակյանն էր եկել Սիլիկոնային Հովտի մեր օֆիս, ահագին հետաքրքիր քննարկում ունեցանք էստեղի հայկական համայնքով հանդերձ, ու լիքը պոզիտիվ տպավորություն թողեց:
    Հենց նոր էլ ՀՀ Ամերիկյան Համալսարանի ուսանողներն էին եկել, ամեն մեկը մի հետաքրքիր ստարտափ ծրագրի հեղինակ, իդեաներով ու էներգիայով լի կյանքի կտորներ:
    Ու էս գնալ-գալն ու շփումները վերջին տարվա լավագույն ձեռքբերումներից են, որ «լավ մասնագետ» Խաչատրյան Գագոյի վախտերով անհնար բան էր:
    Փոխարենը «լավ մասնագետի» տղերքը ՀՀ հարկատուների հաշվին Վեսթվուդում մուլտիմիլիոնանոց տներ պիտի առնեին ու կայֆավատ լինեին, բա էլ ո՞նց պիտի դրսևորվեր «լավ մասնագետը»:
    ՈՒ էս խելացի երեխեքի ֆոնի վրա Լիոնի «լավ մասնագետը», կամ դրա «օգտագործելը» մոտավորապես ոնց որ ասես՝ լամպվի ծիլիվիզռ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 19.06.2019, 06:18:
    Si vis pacem, para bellum

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

  6. #590
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե գեթ մեկ լիարժեք պատմական օրինակ բերես` կհամաձայնեմ

    Ոնց հասկանում եմ առակներով ավելի լավա ստացվում:
    Օրինակներ շատ կան, սկսած հենց նույն ֆրանսիական, վերջացրած բոլշևիկյան հեղափոխությունից, երբ նույն բոլշևիկյան շատ զորավարներ մինչ այդ ցարական բանակի անցյալ ունեցող մարդիկ էին: Ի դեպ, հետաքրքիր մի դեպք պատմեմ Նապոլեոնի կյանքից.

    Ժորժ Կադուդալ - Նապոլեոնի անձնական թշնամին, մարդ, որը կազմակերպեց ռոյալիստներին Ֆրանսիայում և անձնական որս սկսեց Բոնապարտի դեմ՝ ուժեղ, խելացի, անչափ խորամանկ՝ հասարակ գյուղացու այդ երկումետրոնոց զավակը ստիպում էր դողղալ ու իրեն ենթարկվել տոհմիկ ազնվականներին, հզոր, խարիզմատիկ, ռոյալիզմի գաղափարներին ֆանատիկորեն նվիրված մի մարդ, որը երդվել էր սպանել "Փոքրիկ կորսիկացուն": Սա մի մարդ էր, որը հզոր մի պայթյուն կազմակերպեց Նապոլեոնի կառքի շարժման ուղղության վրա, երբ սպանվեցին կամ վիրավորվեցին 40 պատահական անցորդներ, իսկ Բոնապարտն էլ փրկվեց միայն այն բանի շնորհիվ, որ, ինչպես ասում են, հարբած կառապանը կառքը վարում էր անսպասելի մեծ արագությամբ:

    Եվ այսպես, արդյունքում, չնայած այս ամենին, երբ Կադուդալին ի վերջո ձերբակալում են... Նապոլեոնը, հիացած իր այս հակառակորդի անձնական հատկանիշներով, առաջարկում է նրան անցնել իր կողմը և սկզբի համար գնդապետի կոչումով ծառայության անցնել իր բանակում՝ հետո նոր առաջխաղացման հեռանկարով: Արեց, չէ՞, մարդը, չվախեցավ, քանզի, ինքն այնքան ուժեղ էր, որ գերադասում էր ձեռքի տակ աշխատեցնել իրոք տաղանդավոր մարդուն և ստանալ դրանից բխող օգուտները, քան վերջինիս ուղղակի ոչնչացնել:

    ՈՒ էս խելացի երեխեքի ֆոնի վրա Լիոնի «լավ մասնագետը», կամ դրա «օգտագործելը» մոտավորապես ոնց որ ասես՝ լամպվի ծիլիվիզռ
    Վիշապ ջան, ցավը տանեմ էդ խելացի էրեխեքի, բայց... իրենք նստած են հեռվում՝ Սիլիկոնյան հովտում, իրենք դեռ հարց է՝ կմասնակցեց Հայաստանի պետականաշինական գործին, թե՞ ոչ, իսկ կոնկրետ, ընթացիկ վարչա-իրավական խնդիրների լուծման հարցով էլ, խնդիրներ, որոնք հառնում են Նիկոլի առաջ ամեն օր և ամեն ժամ, իրենք ուղղակի անօգուտ են: Այստեղ պետք են խելացի, արագ կողմնորոշվող, կազմակերպչական ունակություններ ունեցող, Հայաստան և մարդկանց լավ ճանաչող, ինֆորմացված կազմակերպողներ, որոնք կկազմակերպեն Նիկոլին վարչա-իրավական համակարգը, արդյունք ցույց կտան, սենց երկաթյա մարդիկ են պետք, ոչ թե, օրինակ, սենտիմենտալ, բայց, որ ավելի վատ է՝ անտեղի սենտիմենտալ... թագուհիղազարյաններ:

    Իմ քայլը չէ... մեր քայլը, д... б..., պատմական ֆրազը՝ 6:55-ից...

    Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 09:55:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #591
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կար ժամանակ, որ ակումբում էս կարգի թեմաներում Չուկը, Տրիբունն ու Վիշապն իրար քլնգում էին, թույն գոհարների էինք ականատես լինում, հետաքրքիր հանգրվանների գալիս: Հիմա էս ինչ օրն ենք ընկել, Լիոնը գալիս տուֆտում ա, էդ երեքն էլ դրած միահամուռ Լիոն են քլնգում, իրար մասին մոռացած, тлен, и безисходность (( Էս ինչ արիր մեր ակումբը դու, Լիոն, հետ դառի քո փղերի մոտ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ներսես_AM (25.06.2019)

  9. #592
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երգիրը երգիր չի, Chilly ջան - ավել պակասի համար՝ կներեք
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #593
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ լավ անեկդոտ հիշեցի։ Ասում ա քել դու իմ փոխարեն խորոված արա, իսկ ես քո փոխարեն սիկտիրս քաշեմ գնամ։
    Ասում եմ, որ ամեն մեկս մեր գործով զբաղվենք ամեն ինչ լավ կլինի։ Սաղ ազգը համ նախագահ ա, համ վարչապետ համ դատախազ համ դատավոր համ էլ պատգամավոր։ Ախպեր ընտրել եք, որ իրանց փոխարեն դուք մտածեք?))

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.06.2019)

  12. #594
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    FB-ից։

    Հարգելի ԶԼՄ և ֆեյսբուքահայություն, քանի որ նկատում եմ, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա հայտնի "տնտեսագետները և/կամ փորձագետները" խոսում են ներդրումների գահավիժման մասին․ հարկ համարեցի տեղադրել որոշ փաստեր, որոնք կարծում եմ կփարատեն գահավիժման մասին պնդումները․․․
    Իմ վերլուծության համար հիմք են հանդիսացել կառավարության որոշումները, որով գերակա ոլորտներում ներկայացված ներդրումային նախագծերի շրջանակներում կազմակերպությունները ստանձնում են պարտավորություններ՝ ներդրումների իրականացման և աշխատատեղերի ստեղծման մասով, որի փոխարեն կառավարությունը ներմուծվող հումքը և սարքավորումը ազատում է մաքսատուրքից, ինչպես նաև մինչև 3 տարի ժամանակով հետաձգում է ԱԱՀ-ի վճարումը։

    Ինչ են ցույց տալիս այդ թվերը՞։ Եթե հիմք ընդունենք կառավարության նիստերի ժամանակ ընդունված որոշումները ներդրումների առումով, ապա 2018թ համապատասխան ժամանակահատվածի համեմատ ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ, իսկ աշխատատեղերը 4.5 անգամ։
    Գիտեմ, կասեք հնարավոր չէ։) Բայց մի շտապեք, ես կոնկրետ թվեր կնշեմ, որոնց իսկությունը ցանկության դեպքում կարող եք ստուգել․․․

    1) Եվ ուրեմն ինչ արդյունք ունենք այս մասով 2019թ հունվար-մայիսին՞
    2019թ հունվար-մայիսին գերակա ոլորտներում կառավարության որոշումների արդյունքում հաստատվել է 25 ծրագիր, ինչի արդյունքում ակնկալվող ներդրումների ծավալը կազմել է 254 մլն ԱՄՆ դոլար, իսկ ակնկալվելիք աշխատատեղերը 2379:
    Ակնկալվող ներդրումների տեսանկյունից 2019թ հունվար-մայիսին ամենախոշորը/կապիտալատարը եղել է վերականգնվող էներգետիկայի բնագավառում (Էֆարվի Մասրիկ ՓԲԸ՝ 57.9 մլն ԱՄՆ դոլար), իսկ ներգրավված աշխատողների տեսանկյունից ամենախոշոր նախագիծը տեքստիլ բնագավառում է (Ալեքս տեքստիլ ՍՊԸ՝ 400 աշխատակից)։ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ՍԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ստեղծում, որը ԿՏԵՍՆԵՔ հենց 2019-ին, այլ նշանակում է աշխատատեղի ստեղծման պարտավորություն նախագծի իրականացման ժամանակահատվածում։
    2019թ հունվար-մայիսին տրամադրված արտոնությունների արժեքը կազմել է 87.4 մլրդ դրամ, որից 63.2 մլրդ դրամ (72%) հումքի գծով։ Ներկրվելիք սարքավորումների արժեքը կազմել է շուրջ 24.2 մլրդ դրամ։

    2) Ինչ ունեինք 2018թ հունվար-մայիսին՞
    2018թ հունվար-մայիսին հաստատվել էր 11 ծրագիր, որի արդյունքում ակնկալվել էր գեներացնել շուրջ 35.3 մլն դոլարի ներդրում և 502 աշխատատեղ։ Պետք է նշել, որ 2019թ հունվար-մայիսը 2018թ հունվար-մայիսի համեմատ նշված ցուցանիշները ներդրումների մասով աճել են 7 անգամ, իսկ աշխատատեղերի մասով՝ 4.7 անգամ։
    2018թ հունվար-մայիսին ակնկալվող ներդրումների տեսանկյունից ամենախոշորը/կապիտալատարը եղել է տեքստիլ բնագավառում (ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ ՍՊԸ՝ 22.7 մլն ԱՄՆ դոլար; ներգրավված աշխատողների տեսանկյունից ևս ամենախոշորը այս ընկերությունն է 175 աշխատակից)։
    2018թ հունվար-մայիսին տրամադրված արտոնությունների արժեքը կազմել է 12.8 մլրդ դրամ, որից 8 մլրդ դրամը (62%) հումքի գծով։ 2019թ հունվար-մայիսին ներմուծվող հումքի մասով ցուցանիշը գերազանցել է 2018թ հունվար-մայիսի համանման ցուցանիշը 8 անգամ, իսկ սարքավորումների արժեքը՝ շուրջ 5 անգամ։

    Հ․Գ․ Այս վարժությունը միտում ցույց տալու նպատակ ուներ, որով հիմնավորվում էր, որ տեղական ներդրողների մոտ առկա է ներդրումային նախագծերի իրականացման աճ, այլ ոչ թե ասում էր, որ ներդրումների ներգրավման մասով ամեն ինչ շատ լավ է․․․․Առանձնակի ուրախալի է սարքավորումների ներմուծման մասով աճը, որը հետագա աճի նախադրյալներ է ստեղծում․․․․
    Իհարկե կառավարության կողմից ներդրումների ներգրավման մասով աշխատանքների արդյունավետությունը բարելավման կարիք ունի (հատկապես արագ արձագանքման մասով), բայց ես ներկայացրեցի փաստեր, իսկ փաստերի մեկնաբանությունը թողնում եմ "տնտեսագետներին"։ Եթե շատ կզլանաք ինքներդ փաստերում համոզվել կարող եմ նաև ներդրումային նախագծերի ցանկը հրապարակել․․․
    Հ․Գ․-2 Փորձեմ ավելի իլյուստրատիվ տարբերակներով ներկայացնեմ ասածս․․․




    Բայց դե, «քանի դեռ իմ շրջապահի մարդիկ գործ չունեն, տնտեսության մեջ բան չի փոխվել»։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.06.2019), Lion (19.06.2019), Varzor (19.06.2019), Գաղթական (19.06.2019)

  14. #595
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակներ շատ կան, սկսած հենց նույն ֆրանսիական, վերջացրած բոլշևիկյան հեղափոխությունից, երբ նույն բոլշևիկյան շատ զորավարներ մինչ այդ ցարական բանակի անցյալ ունեցող մարդիկ էին: Ի դեպ, հետաքրքիր մի դեպք պատմեմ Նապոլեոնի կյանքից.

    Ժորժ Կադուդալ - Նապոլեոնի անձնական թշնամին,
    Ախր համարժեք օրինակներ չեն։

    Ոնց որ առակը չես կարդացել։

    Նշվածդ դեպքերում խոսքը չի գնում կոռումպացված, ազգային և պետական գաղափարախոսություն չունեցող, երկիր թալանած մարդկանց մասին։
    Նույն ցարական բանակի սպաներին բոլշևիկները կոտըորեցին, աքսորեցին։ Էլ չեմ ասում ՀՀ 1500 սպաներին ոնց վերաբերվեցին։
    Խնդիրը ոչ թե նրանում էր որ այդ սպաները բոլորը թալանչի ու ազգադավ էին, այլ ուղղակի նրանից վախենում էին որպես թասիբով ու կրթված, կազմակերպված մարդիկ։
    Նապոլեոնի դեպքի օրինակում էլ ընդգծել եմ կարևոր հատվածը։ Կարծում եմ մեկնաբանելու կարիք չկա։

    Լավ ոնց ասե, որ հասկանալի լինի։ Ցանկացած կառավարությունը, որը փորձել է համագործակցել հանցագործների հետ, հետո կան դրանց ձեռքով է գնացել կամ էլ ձեռքները կրակն է ընկել։

    Հին արիական ավանդույթներն ի՞նչ են ասում այդ կապակցությամբ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #596
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ հնուց եկած մի սկզբունք կա ժողովրդին կառավարելու՝ հաց և ներկայացում (panem et circenses):
    Ով դա լավ ապահովեց, նա էլ կառավարում է։

    Ու ոնց որ էս կոնտեքստում նոր իշխանությունները լավ էլ արդյունք են ցույց տալիս։
    Շոուներ ու ներկայացումներ՝ որքան ուզեք, որ ոլորտի և ժանրի ուզեք։

    Հացի պահով առաջընթացը դեռևս քիչ է, բայց նախորդների հետընթացի հետ համեմատած էդ քիչն ուղղակ ահռելի է, սակայն մենք էլի դուդուկներս առած երգում ենք "քիչ է, լավ չի"․․․
    ԻՀԿ հիմա լավ չի միայն այն մարդկանց համար, որոնք հակաօրինական ճանապարհներով էին վաստակում իրենց հացը։ Մյուսների համար եթե չի էլ լավացել, ապա չի էլ վատացել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #597
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, եղբայր, հասկացանք իրար - Բադասյանը նշանակվեց՝ տեսնենք հետո՞ ինչ կլինի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.06.2019)

  18. #598
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Երևի թե սա է ամենահարմար թեման.

    Գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ Մոսսադի պես մի գործակալություն էլ մեզ է շատ անհրաժեշտ:

    Այ որ մեր հանդեպ ցանկացած ագրեսիվ դրսևորմանն ի պատասխան մի երկու բտ-ու պատուհանից ցած շպրտեն՝ վաղը մյուս օր տասն անգամ կմտածեն՝ հայերին մատով կպնելուց առաջ, ու Խարկովի ՊետՀամալսարանի ուսանող Արթուր Մարտիրոսյանի դեպքի պես հազարավորները կարելի կլինի կանխել:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (19.06.2019), Lion (19.06.2019), Varzor (20.06.2019)

  20. #599
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, ցավը տանեմ էդ խելացի էրեխեքի, բայց... իրենք նստած են հեռվում՝ Սիլիկոնյան հովտում, իրենք դեռ հարց է՝ կմասնակցեց Հայաստանի պետականաշինական գործին, թե՞ ոչ, իսկ կոնկրետ, ընթացիկ վարչա-իրավական խնդիրների լուծման հարցով էլ, խնդիրներ, որոնք հառնում են Նիկոլի առաջ ամեն օր և ամեն ժամ, իրենք ուղղակի անօգուտ են: Այստեղ պետք են խելացի, արագ կողմնորոշվող, կազմակերպչական ունակություններ ունեցող, Հայաստան և մարդկանց լավ ճանաչող, ինֆորմացված կազմակերպողներ, որոնք կկազմակերպեն Նիկոլին վարչա-իրավական համակարգը, արդյունք ցույց կտան, սենց երկաթյա մարդիկ են պետք, ոչ թե, օրինակ, սենտիմենտալ, բայց, որ ավելի վատ է՝ անտեղի սենտիմենտալ... թագուհիղազարյաններ:
    Հեռվում նստած չեն, Հայաստանից ընդամենը այցելում են կապեր ստեղծելու ու փորձի փոխանակման նպատակներով, ու առհասարակ, ներկա Հայաստանի ամենախելացի, արագ կողմնորոշվող, կազմակերպչական ունակություններ ունեցող ռեսոուրսը էս կրթված ջահելությունն է , ու հազար տոկոս խաչատրյան գագոներն ու մնացած նավթալինոտ «լավ մասնագետները» չեն, ու չեն կարող լինել, ուզում ա հազար հատ փիղ գան ու իրենց տուտուզով բոմբ քցեն:
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (20.06.2019), Հայկօ (20.06.2019), Յոհաննես (20.06.2019)

  22. #600
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դա էլ է մոտեցում, չնայած ես այն չեմ կիսում, քանի որ, ինչքան էլ լավ ջահել լինես, պետական կառավարման համակարգում քեզ փորձ է պետք: Կյանքը ցույց կտա, թե որ մեկիս խոսքերն են ինչ նշանակում...

    Ի դեպ, պարտադիր է՞ ամեն անգամ դիսկուրսն իջեցնել անձնական խոցման մակարդակի:

    Ինչ ոչ մեկը կասկածում է՞, որ, եթե ուզենամ, էս լիբերաստ-գոմիկական նամյոկներից ավելի թունդ դեմինիս անձը կտրորեմ: Կասկածողին՝ կասկածեմ: Բայց ինձ թույլ չեմ տալիս, չէ՞, քանի որ ոչ միայն հարգում եմ դիմացինիս և ընդունում ֆորումում շփման կանոնները, այլև գտնում եմ, որ ողջ այս խոսակցությունն ինքնին արվում է երկրի համար լավը ցանկանալով, այդ դեպքում անընդունելի է դիմացինի անձին փորձ կատարել խոցելը: Եվ վերջում՝ նման թեմաներում դիմացինի անձը փորձ կատարել խոցելը միայն խոսում է խոցել փորձողի դիրքերի թուլության մասին:
    Վերջին խմբագրող՝ Lion: 20.06.2019, 08:36:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 40 143-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •