User Tag List

Էջ 50 143-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 736 համարից մինչև 750 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #736
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ-ն:

    Մասնավորապես.

    1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։

    2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։

    3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։

    4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։

    5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։

    6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։

    Արձանագրության՝ Հայաստանին վերաբերող հատվածի ամբողջական տեքստը՝ հայերեն թարգմանությամբ, ստորև։ Անգլերեն բնագիրը՝ կից։

    «[Վենետիկի Հանձնաժողովի քարտուղար] Պարոն Մարկերտը հիշեցրեց, որ անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել խաղաղ հեղափոխություն՝ Սահմանադրության դրույթների պահպանմամբ: Այնուամենայնիվ, դատական իշխանությունը շատերի կողմից համարվել է կոռումպացված և նախկին իշխանությանը մոտ կանգնած։

    ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին։

    Հայաստանի իշխանությունների հրավերով, Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությունը՝ Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերի գլխավոր տնօրենի գլխավորությամբ և [Վենետիկի] Հանձնաժողովի քարտուղարի մասնակցությամբ, այցելել են Հայաստան՝ քննարկելու դատական համակարգում բարեփոխումները։ Քննարկումների արդյունքում կողմերը եկել են համաձայնության, որ գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։ Փոխարենը պետք է ամրապնդել կարգապահական ընթացակարգերը և կապ ստեղծել գույքի հայտարարագրման համակարգի հետ։ Այս նպատակով, ՀՀ դատական օրենսգիրքը պետք է ենթարկվի փոփոխության մինչև հուլիսի վերջն ընկած ժամանակահատվածում։

    Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերել այս բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հրատապ կարծիք ստանալու հարցում, սակայն դեռևս պաշտոնական դիմում չի ներկայացվել, քանի որ փոփոխությունների նախագիծը պատրաստ չէ։ Իր նիստում [Վենետիկի Հանձնաժողովի] Ընդլայնված բյուրոն լիազորել է հրատապ կարծիքի մշակումը։

    [Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց ՀՀ դատական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ հրատապ կարծիքի մշակումը, որը պետք է ուղարկվի հայցող պետությանը մինչև հոկտեմբեր ամսվա նստաշրջանը։

    Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Նրա հիմնական փաստարկն այն է, որ համաձայն նախկին խմբագրությամբ Սահմանադրության՝ վերոնշյալ դատավորներն ընտրվել են որպես Սահմանադրական դատարանի անդամներ, մինչդեռ Սահմանադրության նոր տեքստում նշված է Սահմանադրական դատարանի դատավորներ։ Այնուհանդերձ, փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ և աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչև 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը և անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչև իրենց պաշտոնավարման՝ 2005թ․ փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ։

    [Վենետիկի] Հանձնաժողովը լիազորեց [Հանձնաժողովի] Նախագահին հետևել Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակի զարգացմանը և նպատակահարմարության դեպքում, հանդես գալ հրապարակային հայտարարությամբ
    »։

    Ասվել է սա՝ թարգմանությունն էլ սա է: Անգլերեն տեքստը՝ նկարում, թարգմանությունը՝ Իրավական ուղուց: Եթե այլ կարծիքներ կամ թարգմանություններ կան, միայն ուրախ կլինեմ լսել: Ի դեպ, ներքին ինֆորմացիան վերջին շաբաթներին ասում էր, որ ամեն ինչ այս տեսքն է ունենալու...

    Տեսնենք հետո՞ն ինչ կլինի:

    Ի դեպ, եթե իշխանական ինչ որ հոդաբաշխ մեկնաբանություն կա, ուրախ կլինեմ տեսնել
    Կցված նկարներ Կցված նկարներ
    • Ֆայլի տիպը՝ jpg 1.jpg‎ (47.9 KB, 5 դիտումներ)
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.07.2019, 18:07:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (15.07.2019)

  3. #737
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մոտ տպավորություն է, որ մարդը քիչըմ նեղացած է, կամ էլ անձնական հարցեր ունի և հակառակորդի ցանկացած սայթակում ներքին խանդավառությամբ է ընդունում։
    Ապեր, էս ինձ նկատի ունեի՞ր, թե՞ Ռուբոյին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #738
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էս ինձ նկատի ունեի՞ր, թե՞ Ռուբոյին...

    Ապեր, հանգիստ, ոչ մեկն էլ չի սայթաքել։ Արփինե Հովանիսյանը թրծված սրիկայա, Ռուբեն Մելիքյանն էլ քյալ ա, ու գիտեն ոնց մանիպուլյացիաներ անեն:
    Թե ինչից պիտի եզրակացնեի, որ անձնական հարցեր ունես կամ էլ հակառակորդ, միայն ինքդ կպատասխանես։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  5. #739
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Թե ինչից պիտի եզրակացնեի, որ անձնական հարցեր ունես կամ էլ հակառակորդ, միայն ինքդ կպատասխանես։
    Վստահ ասեց «Ռուբո»..
    Կարողա լավ ախպերների ախպեր ա գալիս:
    Ամեն դեպքում զգույշ եղի )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #740
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ ասեց «Ռուբո»..
    Կարողա լավ ախպերների ախպեր ա գալիս:
    Ամեն դեպքում զգույշ եղի )))
    @Գաղթական, դու մի բզբզա, էն էլ հեռվից։ Տեղում բզբզացողի պակաս չունենք

    Խոսքի, ավտոյի տակ չեմ ընկնում որ զգուշացնում ես
    Կոնկրետ գրառմանը, կոնկրետ տեսակետ էի արտահայտել` խոսքս երկու նշված անձանց էլ վերաբերվում էր։ Ու "լավ ախպերների, լավ ախպեր" լինելը այս պարագայում եղանակ չի ստեղծում։

    Ես զգուշանալու բան չունեմ, քանզի ոչ մեկից վախենալու բան չունեմ՝ որևէ մեկին վատություն չեմ արել, գիշերներն էլ հանգիստ քնում եմ, եթե Սանիթեքի "տուրուդմբոցը" քունս չի խանգարում

    Թող էն մարդիկ մտածեն, որ մի տարի առաջ մերժեցին, որ հիմա էլ իրենք մերժվեն
    Վերջին խմբագրող՝ Varzor: 15.07.2019, 20:07:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. #741
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Թե ինչից պիտի եզրակացնեի, որ անձնական հարցեր ունես կամ էլ հակառակորդ, միայն ինքդ կպատասխանես։
    Դե, որ մեկ-մեկ քննադատում եմ Փաշինյանին՝ չունենալով պետական աշխատանք: Լավ չէ՞ր, որ ճշտեցի...

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Վստահ ասեց «Ռուբո»..
    Կարողա լավ ախպերների ախպեր ա գալիս:
    Ամեն դեպքում զգույշ եղի )))
    Մոտ 25 տարի Ռուբոյի ընկերը լինելու պատիվ ունեմ: Իսկ ընդհանրապես, անծանոթ մարդու մասին ես նման կերպ չէի գրի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (16.07.2019)

  9. #742
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սենց ուրախ քեզ չէինք տեսել :Ճ

    Իսկ օրիգինալ ռեփորթի լինկ կարող ե՞ս տալ, ասենք https://www.venice.coe.int/-ից, tert.am-ն ու news.am-ը ինձ նա խռեն հետաքրքիր չեն:
    Si vis pacem, para bellum

  10. #743
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի ուրախ էլ եմ լինում...

    Ասեմ, ստեղ կակ ռազ տխուր եմ, պռոստը ժպիտ սմայլիկը դրեցի, որպես ապագա երկխոսության պատրաստակամության նշան...

    Էս են պահնա, է, որ էրեխուն ասում ես, ասենք, դանակի հետ մի խաղա մատդ կկտրես, ինքը չի լսում, մատը կտրումա, լացելով գալիսա մոտդ - վռոդե պիտի ուրախանաս, որ ճիշտ դուրս եկար, բայց տխրում ես:

    Ասել եմ, չէ՞, որ մեր դատական համակարգը Քոչարյանին մարսելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի, պետք չէր իրեն իր էն տեսքով, որ կար մինչև հեղափոխությունը, էդ դեմ տալ: Հիմա սա դրա արտահայտություններից մեկն է, բայց ապագայում ավելի ուժեղ գմփունա լինելու՝ ՍԴ-ի կողմից: Ինչքան ես եմ հասկանում, ՍԴ անդամներին անկյուն են քշել և նրանք պատրաստ են հուսահատ-համառ դիմադրության: Հանկարծ ու որոշեն, վերցնեն ու որոշեն՝ վարույթ ընդունված մասով վիճահարույց հոդվածը հակասահմանադրական ճանաչել - մարտի 1-ի գործը միանգամից կփլուզվի:

    Դա էլ դեռ ոչինչ, Ստամբուլյան կոնվենցիան, վեթինգի օրենքը կամ էլ չասած 50 միլիոնի օրենքը - էս սաղ ՍԴ համենայն դեպս այս կազմի հետ լուրջ խնդիրներ է առաջացնելու...

    Վիշապ, մտքիցդ հան, ոնց կասեին՝ раз и навсегда - ես քոչարյանական չեմ, ես ընտրել եմ Նիկոլին ու անկեղծորեն ուզում եմ, որ ինքը հաջողության հասնի, քանի որ հենց նրա հաջողության մեջ եմ տեսնում ՀՀ ապագան: Իմ բոլոր ստատուսներում, այլ գրվածքներում և հարցազրույցներում կարող ես այս միտքը տեսնել - ես ուղղակի ցավում եմ, որ ինքը սխալը սխալի հետևից է անում: Կրկնեմ, մտքիցդ հան, որ ես Նիկոլի սխալներից կուրախանամ, առավելագույնը կասեմ՝ ախր ասում էինք, է...: Էս ասում եմ, որ ապագայում ավելի պարզ շփվենք:

    Ի դեպ, այս դիրքորոշումն ունի նույն Երվանդ Վարոսյանը՝ Նիկոլի երբեմնի փաստաբանը, հայտնի օպոզիցիոն դեմքը - հիմա ի՞նչ, ինքն էլ է՞ քոչարյանական...
    Վերջին խմբագրող՝ Lion: 15.07.2019, 23:41:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #744

    Գրածիցդ պարանոյայի հոտ ա գալիս: Եթե քոչարյանական չես, ապա պարանոյիկ ես :Ճ Ես ընդհամենը լինկ էի ուզել…
    Si vis pacem, para bellum

  12. #745
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երվանդ Երանոսյանը հեղափոխությունից հետո ինքը իրան արդեն Արդարադատության Նախարար էր նշանակել, ու երբ դա տեղի չունեցավ դարձավ Ադեկվատ։ Սաղ ինքնասիրահարված աբիժնիկներով լավ էլ մի տեղ հավաքված են, կարելի ա անունները դնել քոչարյանական կամ շարքային չաթլախ (Ռոստամյանի ականջը կանչի) ոչ մի տարբերություն չկա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (09.08.2019)

  14. #746
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրածիցդ պարանոյայի հոտ ա գալիս: Եթե քոչարյանական չես, ապա պարանոյիկ ես :Ճ Ես ընդհամենը լինկ էի ուզել…
    Դու դեմք ես - անպայման ուզում ես խոցած լինել ինձ: Գոնե զգում ե՞ս դիրքորոշմանդ թուլությունը, որ, այլ ասելիք չունենալով, դիմացինին խոցելուն ես անցնում...

    Լավ գիտես, որ լինկ չկա, քանի որ Մելիքյան Ռուբոն եսիմ ինչ-ինչ կանալներով գտել է այդ փաստաթուղթը: Ամեն դեպքում, մոտակա ժամանակներս կպարզվի, դա ճիշտ է՞, թե ոչ:

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Երվանդ Երանոսյանը հեղափոխությունից հետո ինքը իրան արդեն Արդարադատության Նախարար էր նշանակել, ու երբ դա տեղի չունեցավ դարձավ Ադեկվատ։ Սաղ ինքնասիրահարված աբիժնիկներով լավ էլ մի տեղ հավաքված են, կարելի ա անունները դնել քոչարյանական կամ շարքային չաթլախ (Ռոստամյանի ականջը կանչի) ոչ մի տարբերություն չկա:
    Ապեր, քեզ լրիվ կորցրել ես - Երվանդ Վարոսյանը, ոչ թե Երանոսյանը: Իսկ այն, որ վիրավորանքներ ես շաղ տալիս նման մարդու հասցեին, միայն խոսում է քո նյարդային վիճակի մասին: Բայց խնայիր քեզ, կամանդոռ, դեռ սենց կիքսեր հլը շատ են լինելու, ափսոս ես...
    Վերջին խմբագրող՝ Lion: 16.07.2019, 01:39:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (16.07.2019)

  16. #747
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը

    Ապեր, քեզ լրիվ կորցրել ես - Երվանդ Վարոսյանը, ոչ թե Երանոսյանը: Իսկ այն, որ վիրավորանքներ ես շաղ տալիս նման մարդու հասցեին, միայն խոսում է քո նյարդային վիճակի մասին: Բայց խնայիր քեզ, կամանդոռ, դեռ սենց կիքսեր հլը շատ են լինելու, ափսոս ես...
    Հա էլի, նյայրայիմ եմ, Վարոսյանը Հա, նման մարդու հասցեին, լրիվ ճիշտ ես:

  17. #748
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցը նրանում ա, որ վերջին մի տարում որոշ մարդիկ ակնհայտ զբաղված են եղել ամեն ինչի սաբոտաժով, ռուսերեն լավ ա հնչում вредительство-ով։ Ու եթե որոշ մարդկանց դեպքում դա հասկանալի ա, քանի որ եղել են նախկին համակարգի շահառուներ, ապա ասենք Ռուբեն Մելիքյանի կամ Վարոսյանի դեպքում, ըստ հավաստի աղբյուրների պատճառը մեկն ա․ իրանք բարձր պաշտոնների ակնկալիքներ ունեին ու դրանք չիրականանալու պահից սկսած վերածվեցին ծայրահեղ ընդդիմադիրների։ Ու դա անում են հիմնականում շատ ցածր մակարդակի, մերկապարանոց, մուտիլովկեքով լիքը, մանիպուլյատիվ, ճաշարանային քննադատությամբ (համակարգային, մարսել, կալիբր, կյանքը ցույց կտա ․․․ էս վերջինը զատո լուրջ փիլիսփայություն ա)։ Հենց թեկուզ էս վերջին դեպքը, երբ Վենետիտիկի հանձնաժողվի նիստի արձանագրությունը, որը հրապարակման ենթակա էլ չի, ներկայացրեցին որպես Հանձնաժողովի կարծիք, որոշում ու մի աղմուկ աղաղակ ․․․

    Ու նենց չի, որ իշխանությունները մի ամեն ինչը ճիշտ են անում ու հրեշտակներ են։ Հենց թեկուզ Վենետիկի հանձնաժողովի էտ վեջին փաստաթուղթը բավականին բացասական կոնտեքստ ունի, սաղս էլ հասկանում ենք, որ ընդեղ գրված չի, թե ինչ փայլուն արդյունքների ենք մենք արդեն հասել դատաիրավական ոլորտում։ Ցավալին էն ա, որ էս կարգի «ընդդիմությունը» ամենտեսակի մանիպուլյացիայի գնում ա դաշտը զիբիլ սարքելու նպատակով, որտեղ առողջ քննադատությանը տեղ չի մնացել։

    Ու շատ նորմալ ա, որ սա առաջացնում ա նույն կարգի հակազդեցություն։ Երբ տեսնում ես առավոտից իրիկուն փրփուրը բերաններին մուտիլովկեք շաղ տվող իրավաբանների, անկախ հավաստի աղբյուրներից էլ համոզվում ես, որ մարդիկ միայն ու միայն անձնական նպատակներ են հետապնդում, կամ էլ պարզապես նեղացած են չիրացված ամբիցիանեի պատճառով։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (16.07.2019), Progart (16.07.2019), Աթեիստ (16.07.2019), Արշակ (16.07.2019)

  19. #749
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբենը նորերից պաշտոն ոչ ուզում էր, ոչ էլ կստանար - ինքը իր կարիերային քայլերն արել է Քոչարյանի և Սերժի օրոք, իսկ էս պայմաններում իրեն ոչ պաշտոն կտային, ոչ էլ ինքը, ըստ էության պարյադչնի, ուտող չուրացող տղա՝ չէր դավաճանի նրանց, որոնց հետ, վատ թե լավ, ուղի է անցել: Էս ես ասում եմ իրեն իմանալով ու էդ առումով հալալա իրեն՝ ինքն իրեն ավելի պարյադչնի պահեց, քան նորերի հետ համագործակցության անցած շատ հներ: Ու ասեմ՝ հլը հարցա, որ Նիկոլն ընկավ, էս պահին իր կողքին գտնվողներից ո՞վ ու ինչքա՞ն կկանգնի իր կողքին, հենա Թագուհի Թովմասյանը արդեն կրակա բացում՝ Ագնեսայի եթերը հուսով եմ նայել եք...

    Նույն էս ձևի, արդեն ասել եմ, մեկը Շարմազանովին իր չդավաճանելու համար հեղափոխությունից հետո միիիիիի քքքքիիիիչչչ ավելի հարգեցի: Ավելին, եթե նկատել եք, Ռուբոն քննադատում է բացառապես իրավական դաշտում և ընդգծված կոռեկտության սահմաններում: Օրինակ, նույն Ադեկվադների նման նա իրեն անձնական հարթությունում վիրավորանք երբեք թույլ չի տալիս: Ընդհանրապես՝ ինքը կարգին մարդա, անկախ ամեն ինչից, անկախ հենց իմ ու իր քաղաքական հայացքների տարբերությունից և անկախ նրանից, որ, ինչպես ասեցի, մոտ 25 տարի է, որ ընկերություն ենք անում: Ինքը կրթված, հումորով, չափված-ձևված մի կարգին տղայա, իր ոլորտում առջնակարգ մի մասնագետ, ընդ որում, կրկնեմ, վերջին իր վարքագիծն էլ ցանկացածի մոտ միայն մեծացրեց հարգանքն իր նկատմամբ, քանի որ դավաճաններին չեն հարգում երբեք, իսկ հավատարմությունը հարգում ես՝ նույնիսկ հակառակորդիդ մոտ:

    Վարոսյանի պահով ամենից լավն ինքը կասի՝ իր ՖԲ էջից՝

    Դե ուրեմն ամեն քննադատություն որպես «չուզողություն» չընդունեք... Երբ մենք քննադատում ենք, իրոք չուզող ենք, բայց վենետիկյան ապտակների չուզողն ենք։

    Երվանդի հետ համեմատականորեն նոր ծանոթներ ենք, չնայած թերևս կարելի է արդեն ընկերության մասին խոսել, և անձամբ ինձ վրա ինքը սրտացավ, երկրի համար մտածող մարդու տպավորություն է թողնում՝ որպես մարդ, որի սիրտը, ինչպես և ի դեպ նաև իմ սիրտը, ցավում է երկրի համար: Իր հերթին, որպես պրոֆեսիոնալ, ես իրեն իր ոլորտում միշտ էլ բարձր եմ գնահատել:

    Հ.Գ. Թե բա... նյայրայիմ եմ Երևի գիշերն անհանգիստ ես քնել...
    Վերջին խմբագրող՝ Lion: 16.07.2019, 09:37:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #750

    Ապեր, չեմ պատրաստվում որևէ մեկի անձնական հատկանիշները քննարկել։ Քո ընկերները շատ լավ տղեք են, աղ ու հացով, չուրացող ․․․․ չնայած քո սաղ գարծները հենց ապացույցն են այն բանի, որ էտ մարդկանց մոտ ամեն ինչ անձնավորված ա․ հաց տվող ձեռը շունը չի կծում, Սերժի ու Քոչի օրոք մի բանի հասածները իրանց չեն դավաճանում։ Այսինքն ոչ մի գրամ պետական մտածողություն ու հայրենասիրություն, միայն ու միայն անձնական շահ ու եսամոլություն։ Հենց ստեղից էլ սկսվում ա աշխարհայացքների միջև հսայական անդունը․ մեկի համար կարևոր ա Սերժին չդվաճանած լինելը ու դա հարգանքի արժանի ա, մյուսի համար կարևոր ա պետությունն ու հայրենիքը՝ անկախ անձերից։

    Հիմա քանի որ էս երկու մարդկանց մասին սենց ոգևորված գրում ես, երկու օրինակ բերեմ բաց աղբյուրներից ու սահմանափակվեմ․

    Ռուբեն Մելիքյան մենակ էն․ «խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ» մուտիլովկեն մենակ հերիք ա, որ էլ կյանքով մեկ իրան լուրջ ոչ մեկը չընդունի։ Սուտասան էլի։

    Վարոսյանի համար էլ դատավորի իդեալը Ազարյանն, որին մեղադրում են գրագողության մեջ, ոչ ավել ոչ պակաս 15 թե 18 էջ։ Սրանից ավել էլ ոչ մի բան պետք չի ասել։

    Բայց ես չեմ զարմանում, ապեր, էս լրիվ համապատասխանում ա նաև քննարկումների քո մակարդակին ու գիտության վերաբերյալ քո պատկերացումներին, որտեղ իրավաբանը, պատմաբանը, ռազմաքաղաքական մեկնաբանը, լեզվաբանը խառնված մի տեղ Ապոպ-Հակոբ-Հաքսոս մակարդակի համակարգային իրավագիտություն են զարգացնում, գիտնականներին անվանում են հաստագլուխ դիպլոմավորներ, իրանց էլ ամեն ինչից հասկացող սրտացավ գիտակի տեղ են դնում։

    Ու հա ես նյարդային եմ, քանի որ մեկ մեկ չեմ հավատում որ մարդկային տգիտությունը և սրիկայությունը կարա սենց բարձունքների հասնի։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (16.07.2019), Վիշապ (16.07.2019)

Էջ 50 143-ից ԱռաջինԱռաջին ... 4046474849505152535460100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •