Նիկոլը
հանձնարարել ա 1 տարվա ընթացքում Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծ մշակել ու ներկայացնել ԱԽ հավանությանը:
Ազգային անվտանգության ռազմավարություն, Կառլ..
Էս էն փաստաթուղթն ա, որը փորձում ա կանխորոշել ազգային անվտանգությանը սպառնացող ասպեկտներնու դրա դեմ ծառացած խնդիրները:
Ըստ այդմ էլ՝ կարգավորում են պետության կանխարգելիչ գործողությունները ու հնարավոր մանևրները՝ չնախատեսված ֆորս-մաժորային իրավիճակներում:
Նորմալ երկրներում պարբերաբար (շատ հաճախակի՝ կախված արտաքին մարտահրավերների փոփոխությունից) էս փաստաթուղթը լրացվում ու թարմացվում ա:
Իսկ Հայաստանում՝ վերջին անգամ սենց փաստաթուղթ
կազմել են 2007թ.-ին:
Մամա՜ն ծաղկաման...
Էս ընթացքում մարտի 1-ա եղել, քառօրյա պատերազմ ա եղել, ՀՀԿ բնորոշմամբ՝ մի քանի զինված ապստամբության փորձ ա եղել, աշխարհն ա, կարելի ա ասած, գլխի վրա շուռ եկել, վերջապես՝ առնվազն 2 խոշոր հայ համայնք ա կործանվել ու վերացման եզրին հայտնվել,
իսկ մենք՝ լեռներում մաքուր օդին գառ ենք արածացնում...
Արա, նատուռի սարի պես երկիրը ռագատկի քար էին սարքել ոչխարները...
Էջանիշներ