User Tag List

Էջ 36 143-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686136 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 526 համարից մինչև 540 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #526
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բան չգիտեմ, կարելի ա հետաքրքվել, բայց օրինակ, ոչ կոնկրետ մարզպետարանի, այլ ընդհանուր երկրում տարված քաղաքականության շնորհիվ նույն այդ մարզում.
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը,
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր զինծառայողների աշխատավարձերը,
    - Մի՞թե սեպտեմբերից չեն բարձրանալու բոլոր ուսուցիչների աշխատավարձերը,
    - Մի՞թե ծանր դեպքերի հիվանդները ուղղաթիռով արագ չեն տեղափոխվում Երևանի համապատասխան հիվանդանոց
    Սա իմ համար թերևս ամենացավոտ հարցերից մեկն է: Արսեն Թորոսյանի ներդրումը և աշխատնքն անասելի մեծ է առողջապահական ոլորտի բարելավման ուղղությամբ: ՈՒղղաթիռը շատ լավ է, բայց մարզում մասնագետներ են պետք ուհարցը ծանր հիվանդություններին չի վերաբերում միայն: Այսօր ամբողջ մարզում չկա օնկոլոգ, ուռուցքաբան: Ես այս հարցի մասին բազմիցս եմ խոսացել ու նույնիսկ նամակ եմ ուղարկել Թորոսյանին ու հա, եթե շատ խորանանք ոչ միայն ուռուցքաբան: Բոլորը տեղյակ են մարզի կարողությունների մասին՝ հանքարդյունաբերության իրական եկամուտները և վնասները, բայց այսօր մարզից մարդիկ 360կմ ոչ բարեկարգ ճանապարհներով հասնում են Երևան միմիայն քիմիոթերապիա անցնելու համար: Իհարկե, լավ է, որ Լիսկայից հիմա առանց վախենալու են մարդիկ Երևան հասնում, բայց մարզին մասնագետներ են պետք: Մյուս կողմից Արսեն Թորոսյանը միակներից է, ում հավատում եմ ու ով, վստահ եմ, մարզում կբարելավի համակարգը: ԱՆհամբեր սպասում եմ:

  2. #527
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Արշակյանն էլ խոստացել ա մինչև տարվա վերջ մինչև Գորիս ճանապարհները վերանորոգի։

    Որ նայում եմ ինչ թափով են հիմա աշխատանքներն անում, լրիվ հավատում եմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  3. #528
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ բան չգիտեմ, կարելի ա հետաքրքվել, բայց օրինակ, ոչ կոնկրետ մարզպետարանի, այլ ընդհանուր երկրում տարված քաղաքականության շնորհիվ նույն այդ մարզում.
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը,
    - Մի՞թե չեն բարձրացել բոլոր զինծառայողների աշխատավարձերը,
    - Մի՞թե սեպտեմբերից չեն բարձրանալու բոլոր ուսուցիչների աշխատավարձերը,
    - Մի՞թե ծանր դեպքերի հիվանդները ուղղաթիռով արագ չեն տեղափոխվում Երևանի համապատասխան հիվանդանոց,
    - Մի՞թե նույն մարզում գտնվող կազմակերպությունը (որը ակումբցիներից մեկին է պատկանում, ի դեպ բոլորովին ոչ իշխանական հայացքներով) մարզում անցկացված գագաթնաժողովից հետո Նիկոլի կողմից լուսաբանվելուց հետո բազմաթիվ դոնորական առաջարկներ չի ստացել:

    Ու էս շարքը կարելի է շարունակել՝ մանավանդ կոնկրետ մարզի իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Որտև վստահ ասում եմ, չկա մի ոլլորտ, որտեղ կա հետընթաց՝ ամբողջ հանրապետությունում: Իսկ առաջընթացները, թեկուզ փոքր քայլերով, լիքն են:

    Բայց էս ամենը առոչինչ է մի կարևոր հանգամանքի հետ համեմատած.

    ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՑԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՑ ԵՂԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ:
    Սյունիքում մարդիկ սկսել են խոսել, բողոքել, չվախենալ:
    Ապեր, էս սաղ ճիշտա - միանում եմ, էդ մասին արդեն գրեցի: Մի քանի ավել բաներ էլ կան, օրինակ՝ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգում, ընտրությունները չեն կեղծվում, մենաշնորհ չկա, ապրի Նիկոլը, բայցցց...

    Այ էս "բայց"-ը սաղ համը հանումա...

    Հիմի ասա, Աստված չանի, վաղը ու Նիկոլը չլինի, մենք որևէ երաշխիք ունե՞նք... որ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգի, ընտրությունները չեն կեղծվի կամ մենաշնորհ չի հայտնվի: Ունե՞նք - չունենք՝ ցավոք:

    Իսկ ինչո՞ւ չունենք, գիտե՞ս - որովհետև համակարգ չի փոխվել, ինստիտուցիոնալ բարեփոխումներ չեն արվել, ուղղակի վերցվել է Սերժի թողած համակարգը և... կրկին ուղղակի՝ առաջին դեմքն այնքան բարի է գտնվել, որ, վերցնելով Սերժի թողած համակարգը, չի չարաշահում իր լիազորությունները: Իսկ եթե չար եղա՞վ, իսկ եթե Նիկոլին փոխարինեց մեկ ուրիշը, որը կուզենա չարաշահել իր լիազորությունները, մենք դրանից ապահովագրվա՞ծ ենք: Ցավոք՝ ոչ:

    Այս մեկ տարում ոչ մի էական քայլ չարվեց այդ ուղղությամբ, այն ուղղությամբ, որ, վատը լինի առաջին դեմքը, թե լավը, ուզենա, թե չուզենա, նա չկարողանա չարաշահել իր լիազորությունները, ահա թե որն է հարցը - այ հենց այս ուղղությամբ և ոչ մի էական քայլ չի արվում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (17.06.2019), Varzor (17.06.2019)

  5. #529
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն, իսկ կարողա սրանց արմատախիլ անելու համար ԴԵՌ պիտի սուպերվարչապետ ունենանք?

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.06.2019)

  7. #530
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սկբունքորեն՝ այո, ուղղակի այդ սուպերվարչապետը պետք է կոնկրետ հայեցակարգային քայլեր անի, ոչ թե աշխատի էֆեկտի և սիտուատիվ կառավարման վրա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Thom (17.06.2019)

  9. #531
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, իսկ կարողա սրանց արմատախիլ անելու համար ԴԵՌ պիտի սուպերվարչապետ ունենանք?
    Սինգապուրը դռա վառ օրինակն է։ Հիվանդ օրգանները փոխելու համար վիրահատական գործողություններ են պետք՝ վիրաբույժի միջամտությամբ։
    Մեր պարագայում, մեր ժամանակում վիրաբույժի դերը պիտի ստանձնի խիստ մեծ լիազորություններով իշխանությունը։

    Մենակ չասեք, թե դա դիկտատուրա է։ Առանց ժամանակավոր դիկտատուրայի իրավիճակ շտկելը ԻՀԿ անհնար է։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (18.06.2019), Lion (17.06.2019)

  11. #532
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զգուշորեն՝ բայց այնուհանդերձ այո: Այժմ, սակայն, նույնիսկ այդ վիճակը չենք տեսնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #533
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    արի ու տես աշխարհում շատ ավելի լուրջ զարգացումներ են ու էսօր եթե նայենք անցյալին ու համեմատենք, որ Սյունիքում առաջ վախում էին լիսկայից, հիմա չենք վախում ու դա արձանագրել որպես հեղափոխության ձեռքբերում ու ամեն օր համեմատել անցյալի հետ, առաջ չենք գնա, դա լուրջ չի
    Դա առավել քան լուրջ ա, Կատյա ջան:

    Արի հասկանանք իրավիճակը: Կա՞ն սոցիալական լուրջ խնդիրներ: Անշուշտ կան: Կա՞ն տնտեսական լուրջ խնդիրներ: Անշուշտ կան:

    Կարո՞ղ էին չլինել լուրջ խնդիրներ. Ո՛Չ, չէին կարող, որտև լուրջ փոփոխությունների համար երկար ժամանակ ա պետք: Մենք էլ էստեղ հո հավաքված ենք էն մարդկանցով, որոնք հասկանում են, որ ակնթարթային փոփոխություններ չեն լինում, ամեն ինչի համար երկար աշխատանք ա պետք:

    Հիմա ո՞րն ա տարբերակը հասկանալու համար առաջընթաց կա՞, թե՞ չկա՝ անկախ եղած խնդիրներից:

    Շատ պարզ, կա միակ տարբերակ՝ համեմատել հնի հետ: Երբ կանցնի մի 4-5 տարի, արդեն ներկա իշխանության նախորդ տարիների հետ էլ կարելի կլինի համեմատել: Իսկ հիմա, դինամիկան հասկանալու համար, կա ՄԻԱԿ ու ԱՆԿՐԿՆԵԼԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ու ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ տարբերակ. համեմատել հնի հետ:

    Այո, աշխատավարձերի բարձրացումը բավարար մակարդակի վրա չի: Բայց հասկանալու համար կա փոփոխության դրական դինամիկա թե չէ, պետք ա նայենք նախորդ տարիների փոփոխությունների դինամիկան ու հիմիկվանը: Որպեսզի հասկանանք կա ժողովրդավարության հաստատատման դրական դինամիկա, պետք ա նայենք նաև, թե առաջ սյունեցին ինչքանով էր կարողանում ազատ խոսել, ու ինչքանով հիմա:

    Սա ա, ուրիշ տարբերակ ուղղակի չկա:

    Չենք կարող նստել ու սպասել, որ հենց էսօր խնդիրները լուծված են լինելու: Բերածդ քաղցկեղի օրինակը... ցավոտ ու լուրջ թեմա ա: Վստա՞հ ես, որ մի տարին բավարար էր, որ բոլոր մարզերում պատշաճ մակարդակի ծառայություն ապահովվեր: Ես որ վստահ եմ, որ հնարավոր չէր: Հետևաբար պետք ա նայենք թե ընդհանուր բժշկական ոլորտի զարգացման ինչ ծրագրեր են անում: Օրինակ ծայրահեղ դեպքերի համար ներդրել են արագ Երևան հասցնելու ուղղաթիռային ծառայությունը. դրակա՞ն միտում է, թե՞ բացասական: Գիտեմ, որ այլ քայլեր էլ են արվում, որը թույլ կտա բժշկության ոլորտի համաչափ զարգացումը ողջ հանրապետությունում ու տարիների ընթացքում կբերի նաև նշածդ ցավոտ խնդրի լուծմանը:

    Կրկնում եմ. սա ա, ուրիշ տարբերակ ուղղակի չկա:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 17.06.2019, 19:05:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.06.2019), Աթեիստ (17.06.2019), Ներսես_AM (25.06.2019), Ուլուանա (18.06.2019), Տրիբուն (17.06.2019)

  14. #534
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էս սաղ ճիշտա - միանում եմ, էդ մասին արդեն գրեցի: Մի քանի ավել բաներ էլ կան, օրինակ՝ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգում, ընտրությունները չեն կեղծվում, մենաշնորհ չկա, ապրի Նիկոլը, բայցցց...

    Այ էս "բայց"-ը սաղ համը հանումա...

    Հիմի ասա, Աստված չանի, վաղը ու Նիկոլը չլինի, մենք որևէ երաշխիք ունե՞նք... որ դատավորներին ոչ մի իշխանավոր չի զանգի, ընտրությունները չեն կեղծվի կամ մենաշնորհ չի հայտնվի: Ունե՞նք - չունենք՝ ցավոք:

    Իսկ ինչո՞ւ չունենք, գիտե՞ս - որովհետև համակարգ չի փոխվել, ինստիտուցիոնալ բարեփոխումներ չեն արվել, ուղղակի վերցվել է Սերժի թողած համակարգը և... կրկին ուղղակի՝ առաջին դեմքն այնքան բարի է գտնվել, որ, վերցնելով Սերժի թողած համակարգը, չի չարաշահում իր լիազորությունները: Իսկ եթե չար եղա՞վ, իսկ եթե Նիկոլին փոխարինեց մեկ ուրիշը, որը կուզենա չարաշահել իր լիազորությունները, մենք դրանից ապահովագրվա՞ծ ենք: Ցավոք՝ ոչ:

    Այս մեկ տարում ոչ մի էական քայլ չարվեց այդ ուղղությամբ, այն ուղղությամբ, որ, վատը լինի առաջին դեմքը, թե լավը, ուզենա, թե չուզենա, նա չկարողանա չարաշահել իր լիազորությունները, ահա թե որն է հարցը - այ հենց այս ուղղությամբ և ոչ մի էական քայլ չի արվում:
    Համակարգային փոփոխություններն ակնթարթորեն չեն լինում: Դրա համար էլ հիմա ինտենսիվորեն աշխատում են, նշածդ ոլորտում, անցումային արդարադատությունը ներդնելու վրա: Վեթթինգից սկսած, ԲԴԽ-ի կազմի փոփոխությամբ շարունկած և այլն: Սա երկար պրոցես ա: Տեմպերն իմ համար էլ են դանդաղ, բայց տեսնում եմ, որ էշի ականջում քնած չեն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.06.2019), Աթեիստ (17.06.2019), Տրիբուն (17.06.2019)

  16. #535
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեմպերն իմ համար էլ են դանդաղ, բայց տեսնում եմ, որ էշի ականջում քնած չեն:
    Չուկ ջան, համամիտ եմ, որ նույնիսկ դանդաղ տեմպով առաջընթացը նույնպես առաջընթաց է և վաղ, թե ուշ բերելու է ցանկալի արդյունքին։
    Բայց մի շատ կարևոր հանգամանք կա․ Արդյո՞ք կդիմանանք այնքան, որ առկա տեմպերով տեղ հասնենք։
    Հուսով եմ չենք մոռանում, որ լուրջ արտաքին խնդիրներ և մարտահրավերներ ունենք։

    ԻՀԿ այս մասով դժվար թե մեկս կարողանա լիարժեք ու տրամաբանական պատասխան տալ, քանզի ինֆորմացիային լիարժեք չենք տիրապետում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.06.2019)

  18. #536
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    236
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, համամիտ եմ, որ նույնիսկ դանդաղ տեմպով առաջընթացը նույնպես առաջընթաց է և վաղ, թե ուշ բերելու է ցանկալի արդյունքին։
    Բայց մի շատ կարևոր հանգամանք կա․ Արդյո՞ք կդիմանանք այնքան, որ առկա տեմպերով տեղ հասնենք։
    Հուսով եմ չենք մոռանում, որ լուրջ արտաքին խնդիրներ և մարտահրավերներ ունենք։

    ԻՀԿ այս մասով դժվար թե մեկս կարողանա լիարժեք ու տրամաբանական պատասխան տալ, քանզի ինֆորմացիային լիարժեք չենք տիրապետում։
    Բացի արտաքին խնդիրներից կան ներքին ուժեր, որոնք ամեն ինչ անելու են իշխանության գալու(հետ գալու) համար։ Ամեն ինչ, որովհետև սեղանին դրված ա մի ամբողջ ոհմակի ողջ կարողություն, ու էտ ոհմակին ոնց որ գործող իշխանությունը մի աչքով ա նայում։


    Отправлено с моего MI 8 Lite через Tapatalk

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.06.2019), Varzor (17.06.2019)

  20. #537
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Բացի արտաքին խնդիրներից կան ներքին ուժեր, որոնք ամեն ինչ անելու են իշխանության գալու(հետ գալու) համար։ Ամեն ինչ, որովհետև սեղանին դրված ա մի ամբողջ ոհմակի ողջ կարողություն, ու էտ ոհմակին ոնց որ գործող իշխանությունը մի աչքով ա նայում։
    Նման ճշմարտություն կա․ իշխանության ձգտումը հիվանդագին մոլուցքի պես մի բան է, որով առավել տառապում են նրանք, ովքեր կորցրել են այդ իշխանությունը։

    Ցավոք նախորդ վարչակարգերի անդամների ու դրանց կողմից սնված անձանց ձեռքերում կենտրոնացված է երկրի տնտեսական կարողության մեծ մասը։ Ու դրա հետ հնարավոր չէ հաշվի չնստել։ Մեծ հավանականություն կա, որ կտրուկ քայլերի պարագայում քո նշած ոհմակը կփորձի ամեն հնարավոր տարբերակով երկիրն ապակայունացնել։ Մասնավորապես հաշվի առնելով, որ դրանք նամուս ու թասիբ, սրբություն չունեցող արարածներ են։ Դրանք չունեն հայրենիք, կրոն և ամեն ինչի պատրաստ են իրենց բաժինը պահելու համար։ Սարսափելին այն է, որ կարծում եմ չեն էլ խորշի երկրի ամբողջականությունը և նույնիսկ անկախությունը զոհել սեփական հարցերը լուծելու համար։

    Այս կոնտեքստում, կարծում եմ, որ ներկա իշխանությունների կողմից շտապողականություն ցուցաբերելը տեղին չի լինի, և Փաշինյանը դա նույնպես շատ լավ հասկանում ու գիտակցում է։ Փորձում են ամեն ինչ անել երկրի համար հնարավորինս անցնցում։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (17.06.2019), Աթեիստ (17.06.2019), Գաղթական (17.06.2019)

  22. #538
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգային փոփոխություններն ակնթարթորեն չեն լինում: Դրա համար էլ հիմա ինտենսիվորեն աշխատում են, նշածդ ոլորտում, անցումային արդարադատությունը ներդնելու վրա: Վեթթինգից սկսած, ԲԴԽ-ի կազմի փոփոխությամբ շարունկած և այլն: Սա երկար պրոցես ա: Տեմպերն իմ համար էլ են դանդաղ, բայց տեսնում եմ, որ էշի ականջում քնած չեն:
    Մոտավորապես այդպես էլ ես եմ մտածում, սակայն անհանգիստ եմ՝ վախենալով հների հակահարածից: Իսկ տեմպերն իրոք դանդաղ են և նույնիսկ ավելին, տպավորություն կա, թե խնդիրներն իսկ չեն հստակեցրված: Օրինակ՝ վեթթինգի մասին սկսեցին խոսել, երբ Քոչարյանի գործով դատական պրոցեսը անցակնալի, կամ, սենց ասենք, անկանխատեսելի ընթացք ստացավ: Հարցը՝ չգիտեի՞ք, որ այդպես է լինելու: Տպավորություն կա, որ... իրոք չգտիեին, չէին սպասում... հիմա էլ լիովին չեն պատկերացնում անելիքը:

    Ի դեպ, այն, որ նոր արդնախի նշանակում ձգձգվում է, խոսուն է՝ ամեն մի իրավաբան չէ, որ իր վրա կվերցնի Նիկոլի հրամանով դատական համակարգը կացնահարելու պատվերը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. #539
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտավորապես այդպես էլ ես եմ մտածում, սակայն անհանգիստ եմ՝ վախենալով հների հակահարածից: Իսկ տեմպերն իրոք դանդաղ են և նույնիսկ ավելին, տպավորություն կա, թե խնդիրներն իսկ չեն հստակեցրված: Օրինակ՝ վեթթինգի մասին սկսեցին խոսել, երբ Քոչարյանի գործով դատական պրոցեսը անցակնալի, կամ, սենց ասենք, անկանխատեսելի ընթացք ստացավ: Հարցը՝ չգիտեի՞ք, որ այդպես է լինելու: Տպավորություն կա, որ... իրոք չգտիեին, չէին սպասում... հիմա էլ լիովին չեն պատկերացնում անելիքը:

    Ի դեպ, այն, որ նոր արդնախի նշանակում ձգձգվում է, խոսուն է՝ ամեն մի իրավաբան չէ, որ իր վրա կվերցնի Նիկոլի հրամանով դատական համակարգը կացնահարելու պատվերը...
    Լիոն ջան,
    Նույնիսկ քո ասած դանդաղ ու չհստակեցված վիճակն ավելի հեռանկարային է, քան նախորդ վիճակը, որն առանց կասկածի տանում էր ուղիղ դեպի կործանում։
    Ներկայիս գործողությունների ընթացքը հաստատ ավելի վատ չի դարձնի, քան կար մեկ տարի առաջ։ Համամիտ եմ, որ որոշ հարցերում հետ են ընկել, բայց հետ ընկնել, դեռ չի նշանակում տեղում դոփել։

    Ես ինքս ավելի ռադիկալ գործողությունների կողմնակից եմ, բայց փաստացի ռադիկալ գործողությունների դիմելը ավելի անկանխատեսելի է, քան դանդաղ փոփոխությունները։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (18.06.2019)

  25. #540
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, համամիտ եմ քայլեր արվում են ու շատ բան փոխվում է, բայց ոչ տնտեսական ու ոչ սոցիաական առումով: Կարելի է 20000 դրամով աշխատավարձ բարձրացնել ու նույն հաջողությամբ սպառողական զամբյուղի ապրանքների գինը բարձրացնել: Տնտեսական առումով և սոցիալական առումով էական փոփոխություններ չեն եղել, իմ կարծիքով: Չեմ ուզում բողոքել ու ես համբերատար սպասում եմ իրական փոփոխություններին, բայց այսօր էական քայլեր են պետք, արի ու տես աշխարհում շատ ավելի լուրջ զարգացումներ են ու էսօր եթե նայենք անցյալին ու համեմատենք, որ Սյունիքում առաջ վախում էին լիսկայից, հիմա չենք վախում ու դա արձանագրել որպես հեղափոխության ձեռքբերում ու ամեն օր համեմատել անցյալի հետ, առաջ չենք գնա, դա լուրջ չի: Երբ մարդ ուռուցքով հիվանդ է ու մատը վիրակապում են, ուռուցքը չի անցնում: Ասածս այն է, որ տնտեսական լուրջ բարեփոխումներ են պետք ու ներդրումը ոչ թե Նիկոլի գրածով պիտի արվի, այլ պետք է իրապես ներդրումային գրավիչ միջավայր ստեղծել: Էլի եմ ասում իմ համար փոփոխությունը շոշափելի է միմիայն տնտեսական առումով, երբ որ աշխատանք չունեցողը աշխատանք ա գտնում, թոշակառուն կոպեկները չի հաշվում, որ կոմունալ վճարի: Թե չէ համամիտ եմ, Լիսկային Կարեն Կարապետյանը էն գլխանց գործից ազատեց
    Մի հատ պիտի հասկանանք, թե «տնտեսական բարեփոխումներ»-ը էդ ի՞նչ քայլեր են, որ չեն արվել, ու էդ ո՞նց պիտի աշխատատեղերը հայտնվեն ու լիքը մարդ անկախ իրենց կոմպետենցիայի մակարդակից գնան ու «գորՁով» զբաղվեն ու աշխատավարձ ստանան: Մակերեսայնորեն կարելի է լիքը հելնել ու ասել՝ «շոշափելի արդյունք չկա», ու մատնացույց անել Նիկոլին ու իր կադրերիրն, կարծես արդեն համոզված ենք, որ Նիկոլենց տեղը բերենք ու քննադատողներին դնենք, ապա վաղը չէ մյուս օրը Հայաստանը փողի մեջ ծփալու է:
    Հայաստանում դեռևս կլյաուզնիկության ու անադեկվատության բում է, մի զգալի զանգված դեռ սովետական շորշոփի տակ է ապրում՝ «աշխատանք ըլնի, աշխատենք» անհեթեթ կոնցեպտով: Իսկ դուք ի՞նչ աշխատանք կարող եք անել, եղբայրներ ու քույրեր, ի՞նչ կրթություն եք ստացել, ի՞նչ ունակություններ ու հմտություններ ու որակավորում ունեք, որ ներկա աշխարհում բարձր պահանջարկ ունի, բայց արի ու տես Հայաստանում գորՁ չկա, քանի որ կառավարությունը համապատասխան պայմաններ չի ստեղծել:
    Լիքը մարդ վայթե տեղյակ չի, որ կառավարությունը աշխատատեղեր ստեղծող կառույց չի ու չի կարող լինել:
    Si vis pacem, para bellum

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (17.06.2019), Chuk (18.06.2019), Varzor (18.06.2019), Գաղթական (18.06.2019), Ներսես_AM (25.06.2019), Տրիբուն (17.06.2019)

Էջ 36 143-ից ԱռաջինԱռաջին ... 263233343536373839404686136 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •