Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 01:10:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն, արի պրիզնատ արի, վառել ենք քեզ ․․ համ էլ, ջոգի ինֆո էլ ունեք ․․․ ադեկվատ ես, չէ՞։
Քեզ հանձնարարություն, դու պատմաբան մարդ ես, կարաս ուսումնասիրես ․․․․․․ մի հա թափով անցնում ես վերջին մի տարում արված բոլոր հայտարարությունների վրով ու հաշվում ես, թե ինչքան փող ա վերականգնվել Բյուջե ու ինչքան հաշիվների ու գույքի վրայա կալանք դրված։ Եթե չես անում, ուրեմն պաշտոնապես ադեկվատ ես․ կարաս մենակ ինֆո ստանաս քո սիրած տղեքի վիդոներից։ Մենակ խնդրում եմ, էտ զիբիլը քեզ պահի, ստեղ մի լցրու։
Դու ասա, ապեր, ինչքա՞ն փող է վերականգնվել բյուջե և ինչքա՞ն չափի գումարների կամ գույքի վրա է կալանք դրված: Ի դեպ, վերջին պահով ասեմ, որ դա դեռևս վերականգնում չէ, մինչև դատարանի վճիռ չլինի: Մնում էր միայն գրավների գումարները վերականգնում հաշվեիք... երջանկանայինք
Բնականաբար ադեկվադ եմ, բայց կարծում եմ, դու ևս ադեկվադ ես... չէ՞:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց էս սաղ մի կողմ ․․ մարդը իրավաբան ա, յանի, ու ասենք էն սաաաաաղ խոսակցությունները դատարանների մասին, անցումային արդարադատություն, ապօրինի հարստացում, գույքի առանց դատարանի որոշման բռագանձում ․․․ էս սաաաաղ խոսակցությունները կողքով են անցել։ Բլին, որ տենց հեշտ լիներ փողերը հետ խլելը, հիմա Քոչարյանի ձեռը երկու կոպեկ չէր լինի, որ պիցայակեր ոչխարների բանակ պահեր ․․․
Varzor (19.06.2019)
Ճիշտ ես, հարգելի իմ բարեկամ, հեշտ չէր ու հեշտ չէ - դրա համար ասում եմ՝ նորմալ կամանդ հավաքի ու գործ արա, ոչ թե շոուներով զբաղվիր: Չգիտեի՞ր, հարգելի իմ Նիկոլ, որ դատարանները տոռմուզելու են քեզ, մտքովդ չէր անցնո՞ւմ, որ իրենք ի վիճակի չեն "մարսել" Քոչարյանի պես ֆիգուրին, էսօրվա Քոչարյանի դատը նայել ե՞ս, հարգելի իմ հռոմեացի հարյուրապետ, տեսել ե՞ս ինչա կատարվում - ու ասեմ, էս դեռ սկիզբնա, էս դեռ բուն գործի քննությունը չսկսվածա սենց...
Իսկ հիմա հարց - ի՞նչ էիր անում դու ու Զեյնալյանդ ցելի մեկ տարի, չկա՞ր կողքդ մեկը, որ ասեր՝ Նիկոոոոլլլ, ախպեեեերսսս, էս դատական համակարգը, հենց էս փոխի առաջին հերթին, նախորդներին ծառայող վարչության ու բաժնի պետերից ազատվի, այլ պարագայում գործդ առաջ չի գնա: Բայց ոնց տեսնում եմ՝ չկար, չի եղել - պիտի գաաաարրր, Քոչարյանի գործով սենց կոտրած տաշտակ դառնաաաաարրրր, նոր հիշեին վեթթինգ կոչված կասկածելի երևույթի մասին:
Ընտիրա, խոսք չունեմ...
Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 01:27:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (19.06.2019)
Քանի որ լրիվ նույն թեման ա, էսօրվա ստատուսս դնեմ.
Նյութի լինկը չեմ դնում, ակումբում էդ շռայլություն ա:Ուրեմն կա մի լրատվական, որը պատկանում է գուցե քառյակին, իսկ գուցե քառյակի պապային... երևի պապային: Էսօրվա կարևոր լուրերից մեկը էն ա, որ ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց ա, ու վճռական «ոչ» են ասում Վահե Գրիգորյանին: Արդեն լուրի մեջ կարդում ենք, որ վճռական «ոչ» են ասում նաև Տեր-Պետրոսյանին. երևի տեղյակ չեն, որ արդեն ավելի քան երկու տասնամյակ Տեր-Պետրոսյանը նախագահ չի: Հա, ուրեմն սա կարևոր լուր ա: Վճռական բողոք, վճռական ոչ: Իսկ հետաքրքիր նյուանսներից մեկն էն ա, որ էդ կարևոր լուրին ուղեկցող միակ նկարն ինչ-որ անորակ նկար ա, որում երևում են մի քանի պաստառ բռնած քաղաքացի ու մի քանի ոստիկան: Իսկ բողոք անողներն էլ էնքան լուրջ են, որ էս մեր քառյակապատկան, իսկ գուցե քոչարյանապատկան կամ սերժապատկան կամ միշիկապատկան լրատվամիջոցը նույնիսկ անունները չգիտի, նույնիսկ կազմակերպչի անունը չգիտի, ու գրում ա «ակցիայի համակարգողը», բայց ոչ մի անուն: Հա, անունը չգիտեն, մի քանի հոգի են, բայց վճռական «ոչ» են ասում Վահե Գրիգորյանին, ձեռի հետ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին, ու դրա համար կարևորագույն նորություններից ա էսօրվա:
Ու ընդհանրապես էս ու մյուս կլանապատկան լրատվամիջոցները բոլոր պստլիկ, ճստլիկ, կլանակաստեղծ ակցիաները օրնուգիշեր լուսաբանում են՝ ընթերցողի մոտ պատրանք ստեղծելով, որ ժողովուրդը էնքան դժգոհ ա, որ սաղ օրը ակցիա ա անում:
Նյութը մեկնաբանությունում ))
Լիոն հոպար, այ էս չմոներն են սրանք: Քոչի ու սերժի փողերի հաշվին սաղ լրատվականներով ռասկրուտկա են անում իրենց ակցիաներն ու ԲԱՑԱՐՁԱԿ ԴԻԼԵՏԱՆՏ վերլուծությունները: Մենք էլ դրանք բռնում դրանք էշ-էշ քսերոքս ենք անում, տպավորություն ա ստեղծվում, թե դեմը լուրջ մարդ կա:
Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, էս նարեկադանիելյանական մասսան դիլետանտ տգետ չմոների հավաքածու ա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիոն ջան, ախր բերածդ օրինակը հեչ քո "օգտին" չի:
Նամուս ու թասիբ ունեցող մարդը ավազակախմբի մեջ չի մտնում: Լավ կռվող տղերքն էլ, եթե թասիբ ունեն, հավաքվում են իրար գլուխ ու ավազակների մաման լացացնում են:
Նախ ասեմ, որ չեմ հավատում, որ պետական ոլորտում կան լավ մասնագետներ, որոնք միայն պետական գանձարանից են վարձատրվում: Իսկ կողմնակի եկամուտ չունեցողների բացարձակ մեծամասնությունը լավ մասնագետ չի, հակառակ դեպքում պետական գործի չէր լինի: Լավ մասնագետը մենակ գործի տեսությանը տիրապետողը չի, այլ արդյունք տվողնա:
Քո ասածը նույնն ա, որ մեկը անընդհատ ծուռ պատերա շարում, բայց ասենք, թե "ինքը շատ լավ մասնագետա, ուղղակի պրարաբնա ստիպում պատերը ծուռ շարել":
Մասնագիտական պատիվ հասկացողություն կա, մասնագիտական արժանապատվություն կա: Էլ չեմ ասում քաղաքացու, հայ-արիացու հպարտություն ու պատիվ կա: Ու էդ ամենը հաշվի առնելով մասնագետը ստոր գործի ու գործարնքների չի գնում` թքում ու դուրսա գալիս:
Հըլը թող սաղ մի օրվա մեջ դիմում գրեին ու դուրս գային, տեսնեմ ինչ էին անելու իրենց պետերը? Գագիկ Խաչատրյանը կրպակներում ՀԴՄ-ի կտրոն էր ստուգելու, թե մանքսատանը կանանց ներքնազգեստ էր մաքսազերծելու?
Թող ոչ մեկը չնեղանա, բայց ԻՀԿ պետական համակարգում որոշակիորեն երկարաժամկետ աշխատած անձինք իրենց արժանապատվությունն ու թասիբը, թեկուզ մասնակիորեն, բայց փաթաթել ու մի խորը տեղում պահել են, հակառակ դեպքում կոռուպցիոն ու հակապետական գործընթացներին չէին մասնակցի:
Հ.Գ.
Հենց էդ պատճառով էլ վաղուց ու ժամանակին հրաժավրել եմ պետական ծառայող լինելուց, ու նաև լիովին դադարեցրել եմ պետական որևէ կաույցի հետ որևէ տեսակի համագործակցությունը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Արտակ ջան, ես սկզբունք ունեմ՝ լսել բոլոր քննադատողներին՝ համբերատար և ուշադիր լսել, Տրիբունը վկա:
Հիմա սրանք տականք են, ծախված են, քաղաքական գռդոն են անում՝ էական չի - սրանք հարցեր են բարձրացնում, որոնց կամ պիտի պատասխան տրվի, կամ էլ գոնե դրանց աբսուրդը պիտի հենց սկզբից ակնհայտ լինի: Տես, էս վերջին վիդեոյում Մալյանը հեգնումա, ծաղրումա, կայֆավատա լինում բոլոր նրանց վրա, ովքեր վստահ են "Սաշիկի 50 տոկոսի" վրա: Ու դա նա ցավոք կարողանում է անել, քանի որ որոշ մարդիկ այս մեկ տարում այդպես էլ չկարողացան լուծել նախկին կոռումպացված ռեժիմի գոնե աչքի ընկնող ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու խնդիրը: Հիմա որ Մալյանին չլսեցինք, դրանից իրավիճակը կփոխվի՞: Ընդ որում ասեմ, ստեղ մի ուրիշ վտանգավոր պահ էլ կա, քանի որ Մալյանը պռոստո կայֆավատ չի լինում, է, էդ չի իր հիմնական նպատակը - իր հիմնական նպատակը նախկիններին արդարացնելն է և նա այդ անում է՝ կրկին օգտվելով Նիկոլենց սխալներից:
Ժամանակին ես և Նիկոլի հետ իր ժամանակին կապ ունեցած մի իրավաբան, անունը բնականաբար չեմ տա, բայց խոսքը շատ հայտնի մարդու մասին է, ոչ մեկ անգամ պրիվատ զրույցներում Նիկոլի թիմի մարդկանց ասում էինք՝ չիիիի կարելի այսպես, ճակատային հարձակումով, չիիիի "մարսի" դատական համակարգը Քոչարյանի պես ֆիգուրին, փոխարենը՝ շրջապատեք իրեն ավելի մանր գործերով՝ Միքայել Հարությունյան, Վահագն Հարությունյան և այլոք, սրանցով ունեցեք օրինական ուժերի մեջ մտած վճիռներով հաստատված հանգամանքներ, հետո արդեն, կիրառելով դա, անհամեմատ ավելի հեշտ կլինի հաղթահարել արդեն բուն Քոչարյանի դիմադրությունը այս դատում: Չլսեցին, ոգևորված պնդում էին ու վրաներս էին նայում որպես դավաճանների, թե. "Ապեեեեեե, բա մարտի 1-ի գործով չպատժեեեեենննք": Ասում էինք՝ պատժեք, բայց ուժներդ չի հերիքի, էս դատական համակարգը էդ չի անի, քմծիծաղ էին տալիս...
Նույնը եղավ նաև Խաչատուրովի պահով՝ ավելի փոքր մակարդակում: Էլի անուն չեմ տա, բայց ամենա վերևներից մեկի մոտ մի անգամ էլի պրիվատ ասացի՝ մի կպեք Խաչատուրովին սենց չորով, տո դժվարա՞, հետ կանչեք, թոշակի ուղարկեք և նոր ինչ ուզում եք արեք: Չէէէ, էրկու ոտները դրել էին մի ամանի մեջ, հենց սենց պտի անենք: Ու հայտնի գաղտնալսման էպիզոդն, ի դեպ, քեզ ապացույց, թե ինչ պոխույիստ, վստահ-հաղթական տրամադրություններ էին այդ ժամանակ տիրում Նիկոլի թիմում նույն Խաչատուրովի հարցով: Կերա՞ք, ստացա՞ք Խաչատուրովի պահով առնվազն գոնե ոչ շահում, իսկ իրականում՝ քաղաքական ցնցումներ ՌԴ հետ:
Հիմա, համենայն դեպս մինչև Աբովյանը, ևս ինքնավստահ տրամադրություններ են, սա ես զգում եմ, բայց դրանք մեծապես արդեն կոտրվում են, իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ ռևանշի վտանգ է ստեղծում, երբ հոգնած ժողովուրդը մի ինչ որ պահի այլևս այնքան ուժի չի ունենա, որ աջակցի Նիկոլենց, էսա հարցը, իսկ ժողովուրդն իրոք հոգնում է, հիասթափվում՝ դատարանների դռների փակման հետ կապված մարդազուրկ ակցիան քեզ ապացույց...
Սխալվում ես, եղբայր - ըստ իս՝ իհարկե: Բոլոր համակարգերում էլ կան լավ մասնագետներ, իրենց ուղղակի գտնել, աշխատեցնել է պետք: Քո խոսքում, սակայն, ներքին հակասություն քան, քանի որ, եթե նույնիսկ համաձայնեմ հետդ, ապա, առավել ևս, Նիկոլը պետք է հիմնովին, մինչև կրտսեր մասնագետի մակարդակը փոխի պետական համակարգը, չէ՞ որ, ոնց ասում ես, բոլորը վատն են: Իսկ ինչո՞ւ այդ դեպքում չի փոխո՞ւմ...
Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 02:05:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լիոն ջան, ախր հեչ քո ասածի օգտին օրինակ չես բերել:
Տես, մարդասպան դիպուկահարը վարձկան է` ով շատ վճարեց, նրա համար էլ կկրակի: Եթե դու նրան ներգրավես գյուղի պաշտպանությունում, ինքը հակառակորդից ստացված մեծ գումարի դիմաց քեզ թիկունքից կխփի:
Դրա համար հենց շանս եղավ պիտի մարդասպանին լիկվիդացնես, ու հենվես միայն գյուղի դուխով ու իր ընտանիքը, գյուղը պաշտպանելու ցանկությամբ լեցուն, թեկուզ և մի քիչ վատ կրակող տղերքի վրա:
Սա պատմական աքսիոմ է` վարձկաններին, մանավանդ ավազակների վարձկաններին, գոյւղի պաշտպանություն չեն վստահում: Խաչ պատերազմին վկա:
Բոլշևիկները լրիվ հակառակն արեցին` նորմալ կադրերին լիկվիդացնելով փոխարինեցին թափթփուկ ու արկածախնդիր հայվաններով: Արդյունքը` կայսրության կորսված տարածքներ, կորսված փողեր ու միջոցներ: Դրա համար էլ անընդհատ ձգտում էին հասնել 1913թ. ցուցանիշներին
Լավ մանսագետները ռեժիմների կողնակիցներ չեն: Նրանք են կազմում տարբեր համակարգերի ողնաշարը, բայց ողնաշարը չի կարող բոլոր օրգանների գործառույթներն իրականացնել:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ես քո նման չեմ, հետևաբար գրառումդ կարդացի մինչ էս հատվածը:
Ոչ, Մհեր, ես էդ սխալը արել եմ իրանց լսել, քննադատել, լուրջ բանի տեղ դնել ու հիմա պատասխանատու հայտարարում եմ, որ ես էն ապուշներից եմ, որ էդ ապուշներին բանի տեղ դնելով իրանց հասցրի հանրային ճանաչվածության: Դրանց պետք ա տոտալ իգնոր անել:
Մեկ էլ կզգաս, որ հանրային կյանքում իրանք զրո ազդեցություն ունեն ու դու իզուր էիր ժամանակդ ծախսում: Զրոյից փոքր ինչ տարբերվող ազդեցությունն էլ մեր ապուշության արդյունքում է, որ իրանց բանի տեղ ենք դրել )))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Լիոն ջան, ինչքան էլ Նիկոլենք սխալներ գործեն, կարելի է նրանց քննադատել ու վատաբանել իրենց գործած սխալների համար: Բայց դրանից օգտվելով արդարացնել նախորդներին? Տենց բան մենակ անասուն ու տականք մարդը կարա անի, քանզի Միհրն էլ մաղադանոսի խուրձը ձեռը բռնած Քարահունիջից իջնի չի կարող արդարացնել նախորդներին:
Չեմք մոռանում, չէ, թե նախորդներին ով տշեց? Համայնքը չի ընդունում, համայնքը զորավոր է
Վերջին խմբագրող՝ Varzor: 19.06.2019, 02:09:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ապեր, թշնամուն ճզմելը հեշտ է, սակայն ավելի իմաստուն է... նրան աշխատեցնել քեզ համար, նրանից օգուտ ստանալ: Ես արդեն մատնանշեցի տարբերակը, թե ինչպես նույն այդ "վարձկան"-ը հեզ ու հանգիստ, ուժեղ հսկողության տակ կաշխատի քո ռեժիմի համար: Ինչևիցե, մոտեցումների տարբերություն է:
Արտակ ջան, ի՞նչ ասեմ - ցավում եմ, որ չլսելու սովորություն ունես, սակայն դա ևս քո խնդիրն է: Ինքս լսում, շատ ուշադիր լսում եմ ինձ, իսկ կոնկրետ դեպքում ես Նիկոլի գործը նաև իմն եմ համարում, բոլոր քննադատողներին՝ բոլոր, առանց բացառության և բնականաբար՝ ինչքան ուժերս հերիքում են: Սա ես համարում եմ առաջնակարգ օգտակարության և կարևորության մի բան:
Յա, լո՞ւրջ - դե գնա, բաց դիսկուրսում Մալյանին ապացուցիր, որ Սաշիկի 50 տոկոսն իրականություն էր: Մալյանն ասումա՝ ասում էի՞ք էդ մասին, տարուց ավել իշխանություն եք՝ ապացուցեք, հիմնավորեք, բայց դաժե 1 օրինակ չունեք ու էդ սաղ՝ ցելի պետական համակարգը ձեռներիդ տակ: Ուրեմն՝ չի եղել տենց բան: Դե խոսա սրա դեմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ