Տրիբուն-ի խոսքերից
53 հարց ու 49 ելույթ ու երեք օր համբերատար լսել, թե ոնց են 102 անգամ կոնտքեստից կտրված կրկնում նույն բանը, որ աղքատությունը մարդկանց գլխում չի, չնայած Նիկոլը դա նշել էր ի թիվս այլ խնդիրներ, ու նույն 102 անգամ լսել, որ թվեր չկան, թիրախներ, միջոցառումներ, կենցաներ, թիրախներ, թվեր, կենացներ ․․․․ բառերի լուծ ․․․․ ու էս սաղ 70 էջանոց փաստաթղթի մասին, որը սաղ գիտեն որ դեկլարատիվ փաստաթուղթ ու Սահմանդրությունը նույնիսկ փոփոխություններ մտցնելու մեխանիզմ չի նախատեսում։ Վերջում էլ կանգնել ու երազկոտ հայցքով հայտարարել, որ Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի ժամանակ ավելի լավ էր, քանի որ իրան երկու անգամ կանչել են քննարկելու կառավարության ծրագիր, որից բացարձակապես ոչ մեկս խաբար չենք եղել, յանի կառավարության ծրագրի սաղ իմաստն էն ա, որ իրա հետ քննարկված լինի, իսկ են որ երեք միլիոն մարդ նայում ա առաջին անգամ էտ ծրագրի քննարկումը, էտ նախույ ․․․
Ուրեմն Նիկոլը ծով համբերություն ունի, որ էսքանից հետո կլասիկին մի հատ էլ չափալախ չտվեց իրա դուրս տված ապուշությունների համար։
Քնադատությունն էլ պիտի նենց լինի, որ արժեք ունենա, ոչ թե նույն բանի մասին 102 անգամ կրկնվի։ Իրական քննադատություն ու առաջարկ երկու հոգի են արել, Մանե Թանդիլայնը՝ կապված ծայրահեղ աղքատության հետ ու Մելքումյանը՝ չեմ հիշում ինչի հետ կապված, բայց խելոք բաներ ասեց։ Չեմ հիշում, քանի որ մնացած 100-ը նենց աջաբ սանդալ չսարքեցին, որ մարդ գոնե հիշի թե ինչ օգտակար քննադատություն ա եղել։
Երկու կոպեկի խելք ունենային, ամեն խմբակցությունը երեք հիմնական հարց նախօրոք կնախապատրաստեր ու կտար, ու հարցերը կլինեին հիմնական քաղաքական, գաղափարական հարցերի հետ կապված, որոնցից մեկն էլ հենց պիտի աղքատությանը վերաբերվող հարցը լիներ, լավ մշակված, լավ մտածված, լուրջ հարց, ոչ թե հազար անգամ կրկնել աղքատությունը մեր գլխում չի։ Բայց դե չէ, ընդդիմության խնդիրը հիմա ապացուցելն ա, որ հենց ինքն ա ընդդիմությունը ու պապից ավելի կաթոլիկ դառած ամեն մեկն իրա պարտքը համարեց իրան խելոքի տեղ դնի, ու նույն բանի մասին հազարերորդ անգամ կրկնի։
Կարճ ասած, վարչապետը ամփոփիչ ելույթը շատ տեղին ելույթ էր ու լիքը հարցեր ոնց որ միշտ դրեց իրանց տեղը։ Կլասիկը պետք ա խելքը գլուխը հավաքի ու Լուսավորի պոտենցիալն օգտագործի, որ իրոք որակյալ ընդդիմություն դառնա, ոչ թե մուննաթ զուննաթ ու պռովոկացիաներ։ Թե չէ ԲՀԿ-ն դաժե ավելի լուրջ ա երևում իրանց ֆոնի վրա։ Էլ չեմ ասում որ 1in.am-ը սարքել են դեղնագույն մամուլ՝ անգրագետ ու տխմար վերլուծություններով։ Վախտին նորմալ լրատվամիջոց էր, հիմա առավոտից իրիկուն զիբիլ ա մեջը։
Էջանիշներ