օն-լինե ))))))))
օն-լինե ))))))))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Lion (15.06.2019)
Չորով՝ հայատառ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Գաղթական (15.06.2019)
Ճիշտն ասած՝ ահագին կտրվել եմ Հայաստանի քաղաքական կյանքից էս ընթացքում: Իմ շատ լավ ընկերներից մեկը նշանակվել ա Լոռու փոխմարզպետ, ինչը ես հլա ամիսներ առաջ կանխազգում էի, որ եթե իրոք հեղափոխություն ա եղել Հայաստանում, ինքը պիտի լինի փոխմարզպետ: Եթե չլինի, ոչինչ ուրեմն չի փոխվել: Ինչևէ, էս առիթով սկսեցի մարզպետարանի վերաբերյալ քննարկումներին հետևել, իրեն ուղղված քննադատությանը, մարզպետին ուղղված քննադատությանը: Էն որ ինչ-որ կոնկրետ հարցերում ուզում ես մտածես, որ երևի արդարացի քննադատություն ա, մեկ էլ նայում ես քննադատության որակը, քննադատողների ընդհանուր հայացքները, էդ ամբողջ գարշանքը, սկսում ես չհավատալ նաև էն հատվածներին, որ գուցե և օբյեկտիվ են:
Իրականում էս պահին Հայաստանի մեծագույն խնդիրը ոչ թե Փաշինյանի կառավարության գուցե և իրոք սխալներն են, այլ սարսափելիորեն գարշելի ընդդիմությունը, որից մեկը ես անկեղծ սարսափում եմ: Եթե էդ գարշանքը բարձրանա իշխանության, հաջողի, ի՞նչ ա մեզ սպասում՝ լկտի, զազրախոս, ոչ մի բարոյական արժեք չունեցող, եսակենտրոն ու կործանարար մի հեղեղ:
Ասենք՝ մարզպետի ամենավառ օպոնենտները փոխմարզպետի արտաքինը չեն հավանում, տրանսգենդեր են անվանում՝ վիրավորական իմաստով, իրանց կարծիքով գեշն ա, ոտքերը դուրները չի եկել: Իրականում սովորական, ոչ գեշ, ոչ էլ առանձնահատուկ գեղեցկուհի աղջիկ ա, բայց ախր դա ի՞նչ կապ ունի: Համեստ, աշխատասեր մարդը քույրական կրթությամբ երկար տարիներ լրագրող աշխատելուն զուգահեռ հեռակա բարձրագույն կրթություն ա ստացել Վանաձորի պետական համալսարանում, իր աշխատանքի շնորհիվ լայն կապեր ա հաստատել, հեղափոխությունից հետո սկսել ա որպես օգնական աշխատել էն ժամանակվա փոխմարզպետի հետ, ու ես դեռ էն վաղտ մտածում էի՝ էլ ո՞վ, եթե ոչ ինքը, թե՞ ուրիշները որ կաստում-շալվար են հագնում, իրանից լավ կարան անեն էդ գործը, ամբողջ մարզի հետ ամենատարբեր շերտերի հետ շփվել ա տասից ավել տարի:
Իհարկե վտանգ կա, որ Փաշինյանանք կարան լճանան, ու էդ վտանգը իրանցից չի գալիս, այլ գալիս ա նրանից, որ այլընտրանքը ոնց ասացի սարսափելիորեն գարշելի ա:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.06.2019, 19:33:
Իրականում քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ ու անալիզ չեմ կարող անել, միայն գիտեմ ու հեռվից հետևում եմ՝ կարող եմ ասել ՍՅունիքի մարզում տնտեսական, սոցիալական առումով ոչինչ չի փոխվել, նու հասատատ աշխատատեղեր չեն ավելացել, նոր արտադրություններ չեն հիմնվել, հանքերը իրանց հունով գործում են, մարդկանց մեծ մասն էլ աշխատաք է փնտրում, մյուս մասն էլ վախենում է աշխատանքը կորցնելուց։ Միակ ձեռքբերումը երևի, որ Կապանի քաղաքապետը Իմ քայլից չի ու խոսքի փոխարեն գործ է անում։ ))
Սուս մնա, հեսա կասեն՝ հհկ-ական ես...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (16.06.2019)
անկուսակցական եմ, էդ աստիճան խելք չունեմ, որ որևէ կուսակցության միանամ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Հա՞, հակասե՞լ եմ։ Կարծում եմ, դա քո ընկալումն է միայն։ Քաղաքականությունից հեռու լինելը չի նշանակում իրավիճակ չհասկանալ՝
1. Մարզում ոչինչ չի փոխվել սոցիալական ու տնտեսական առումով, թե չէ ասենք մարզպետը փոխվել է, համայնքապետերը փոխվել են, Դավիթ Բեկի արձանը լվացել են, կանգառներ են բարեկարգվել, բայց օրինակ գործազրկություն չի կրճատվել, Սյունիքի մի շարք հիվանդանոցներում բժիշկ մասնագետներ չկան, ճանապարհները նույնն են․ կարծում է էսքանը հասկանալու ու տեսնելու համար, պարտադիր չի քաղաքականությանը մոտ լինել
2. Քաղաքապետի պարագայում փաստ եմ արձանագրել, նա իսկապես խոսքի փոխարեն գործ է անում․ համայնքային մասշտաբով, համայնքի բյուջեի սահմաններում լիքը գործ է անում ու ինքը Իմ քայլից չի։ Բայց դա ակնարկ չէր առ այն, որ քաղաքական ուժը մենակ խոսում ա ։)) Նույնիսկ եթե ակնարկ է, այդտեղից էլ կարելի է հետևություն անել, որ ես քաղաքականությունից շատ հեռու մարդ եմ։ Չէ՞ որ այսօրվա քաղաքական ուժը լիքը գործ է անում
Varzor (16.06.2019)
Ես համաձայն եմ, որ երևի թե շատ բան չի փոխվում, երևի նաև Լոռիում, վաղուց էնտեղ չեմ եղել: Դրա համար եմ ասում, որ ինձ շատ վտանգավոր ա թվում ընդհանուր քննադատության որակը, մթնոլորտը, մարդւիկ, ովքեր են դա անում: Շատ մարդիկ, ում ես միշտ օբյեկտիվ եմ համարել ու ում քննադատությանը պատրաստ եմ վստահել, սկսում են ձեն ձենի տալ ադեկվադների հետ, ուղեղս կախում ա: Կնոջ արտաքինին են կպչում, ուղեղս կախում ա: Այլատյացական ակնարկներով են լցնում իրանց քննադատությունը: Սեքսիզմը լցրել ա մթնոլորտը, ու հատկապես երբ կանայք են սեքսիստ բաներ ասում, եթե իրանց ասածի մեջ ինչ-որ իննսուն տոկոս խիստ օբյեկտիվ մաս կար, ըստ էության եթե քննադատությանը իննսուն տոկոսը օբյեկտիվ էր, էդ տասը տոկոս գարշահոտը ու կոնտեքստը խանգարում ա ինձ, մյուսներին, նաև երևի իշխանությանը տեսնել առողջ բանական հատվածը: Հավատում եմ, որ վատ ա, շատ բան չի փոխվել, բայց չեմ կարողանում հասկանալ նոստալգիան անցյալի հանդեպ, համագործակցությունը ադեկվադների հետ, այլատյացությունը իշխանության դեմ քննադատության հիմքում դնելը: Ախր ես ոնց տեսնեմ օբյեկտիվ սաղմերը քննադատության մեջ, եթե այն մեծ մասամբ քաքով ա ծածկված, ատելությամբ ա ծածկված ու անցյալին վերադարձով ա ծածկված:
հիմա բոլորը խոսում են, նախկինում վախի տակ էին շատերը ու քիչ էին ինքնարտահայտվում, օրինակ կոկորդիլոսի ձվերի մասին։ Հիմա գրագետ, անգրագետ, գիտակ, տգետ՝ ինքնարտահայտվում են ու իմ կարծիքով, երկրում քաոս է։ Գործ անող, զբաղված մարդը շատ հազվադեպ է ժամանակ ծախսում քննադատությունների, մեկնաբանությունների վրա։ Բայց քանի որ երկրում պարապության բարձր տոկոս է, բոլորը սկսել են խոսել։ Եթե լինի համընդհանուր գաղափարախոսություն, ուղղություն, ռազմավարություն, ռեալ փոփոխություններ, չեն լինի սելֆիներ, դրա տակ գրված "միթե, գրեթե այնուամենայնիվ" ոճի շարադրություններ սոցիալական ցանցերում, այդ թվում՝ ներկայիս քաղաքական գործիչների։ Իհարկե, միանգաից փոփոխություններ մեծ չեն լինի, բայց գոնե այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է լինեն։
Սաղ սուտա,թարգենք Բակո Սահակյանով հիանանք )))
Շինարարը սաղ ճիշտ ա ասում ․․․․ էսօր երևացող ընդդիմությունը իրոք գարշելի ա։
Միակ նորմալ, որակով, իրոք պրոֆեսիոնալ քննադատությունը գալիս ՔՈ-ից, Բյուրի ականջը կանչի, ճիշտ էր ասում։ Լավ չի, որ իրանք ԱԺ-ում չհայտնվեցին։ Բայց, նույնիսկ ԱԺ-ից դուրս, մարդկային ու տրամաբանակն խոսք մենակ իրանցից ա լսվում։ Մարդիկ վերցնում են կոնկրետ խնդիրը, ասենք հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները, ու շատ կոնկրետ ու հասկանալի քննադատում են, ու իրանց դիրքորոշումը լրիվ հասկանալի ա, ու ես իրանց հաստատ հաջորդ ընտրություննեին ձայն կտամ։
Ինչ մնում ա տեսանելի փոփոխություններին, ասենք աշխատատեղեր, կյանքը լավացել ա, արագ տեմպերով ծլում ծաղկում ենք ․․․ ժող, դե կներեք, մի տարի ա անցել, իսկ Հայաստանը լուրջ, շաաատ լուրջ ֆունդամենտալ խնդիրներ ունի։ Կարևորը ուղղությունը ճիշտ ա։ Ես որ դեռ ոչ մի կատաստրոֆիկ սխալ կառավարության գործողություններու չեմ տեսնում։ Դե մենք էլ, որ ակնկալիքները ենք ձևավորում, սկում ենք շաը կարևոր փոփոխություններ չտեսնել․ ասենք էն որ մի քնա միլարդ դրամի ժամկետանց վարկեր, իրանց տույժ տուգանքներով ներվել են, էն որ մ քանի միալրդ դրամի վարորդական տուգանքներ մարդկանց վրայից մաքրվել են, էն որ լիքը բժշկական ծառայություններ դարձել են ձրի կամ լաաավ էժանացել են, էտ ոչ մեկը աչքին էլ չի երևում։
Էս վերջին մի քանի ամիսներին տեսե՞լ եք հիվանդանոցներում ինչ ա կատարվում։ Տեղ չկա։ Լիքը մարդիկ սկսել են առանց վախենալու բժիշկի դիմել։ Նախ ահագին բան լիքը մարդու համար դարձել ա ձրի կամ ահագին զեղչով, երկրորդ վստահությունը ա ահագին ավելացել։ Ես մարդ գիտեմ, որ սրտի ստենդավորում չէր անում, քանի որ թանկ էր, հիմա արել ա, քանի որ ուղիղ երկու անգամ էժանացել ա։ Ես իմ ընտանիքի վրա եմ վերցնում, որոշ առողջական հարցերով ռեգուլյար անալիզներ հանձնելու խնդիր կար արյունաբանականում․ Մի տարի առաջ 40.000-ից ավել էինք տալիս ու ոչ մեկի մտքով չէր էլ անցնու ՀԴՄ տա։ Էն օրը 20.000-ի կարգի եմ վճարել նույն բանի համար, ու սաղ ՀԴՄ-ով։ Արա դպրոցներում փող չեն հավաքում։ ՃՈ աննննասուն տուգանքներ ոչ մեկի վրա չի գալիս, էն որ հետևի ակը քսվել ա գծին․ 10.000 դրամ։ Ես առաջ ամիսը 2-3 հատ ապուշ տուգանք էի ստանում, ու սաղ մուծում էի, հիմա տարվա մեջ երկու տուգանք ա եկել, երկուսն էլ տեղին։ Հիմա էս սաղ եկամուտների ավելանալ չի՞։ Էն որ ձեռներիցս հավայի տեղը ամեն անկյունում փող չեն կլպում, էտ փողը մեզ ա մնում չէ՞։ Էն որ գյուղացիների վարկերը ներել են, էտ իրանց երեխեքի հացի փող ա դառել չէ՞։ Էն որ Ջրօգտագործողների վրա միլիարդներով պարտքեր էին կուտակել քանի որ առանց հաշվիչների լափել էին փողերը, էտ սաղ ՋՕ-երի վրայից մքարում են։ Էտ փողը էլի մնում ա գյուղացուն, չէ՞։
Կարող ա ես էլ մի քիչ վարդագույն ակնոցներով եմ նայում ամեն ինչին, բայց էսօր Սարալանջով ինջնում եմ, առաջին անգամ Երևանում սպուսկի վրա երեք-չորս օրվա մեջ իրոք որակով ասֆալտ արեցին Երկրում սկսել են փող չլափել, մանրից ոնց որ ուզում են դաժե նորմալ ասֆալտ անել, մի բան որ ռուսական կայսրության ժամանակներից չի արվել։
Վարչապետն ասել ա բյուջեն արդեն տարվա կտրվածքով 62 միլիարդով գերակատարել են։ Իրականում շատ ավելի մեծ թվով են գերակատարելու։ Էտ սաղ փողը գնալու տնտեսության մեջ, չէ՞։ Արդեն դասատու, բժիշկի ու սպայի աշխատավարձ են ռեգուլյար բարձրացնում ու կոնկրետ ասում են, որ էլի բարձրացնելու են։ Աստղաբաշխական թվեր չեն բարձրացնում, բայց ստաբիլ սկսել են բարձրացնել։ Որովհետև բյուջեն չեն լափում, բլին։ Մենակ էն որ լափելը կանգնել ա, էտ արդեն հազար կիլոմետրով առաջընթաց ա։ Մնացածն էլ մանրից։
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.06.2019, 00:45:
Շատ բան չգիտեմ, կարելի ա հետաքրքվել, բայց օրինակ, ոչ կոնկրետ մարզպետարանի, այլ ընդհանուր երկրում տարված քաղաքականության շնորհիվ նույն այդ մարզում.
- Մի՞թե չեն բարձրացել բոլոր բուժաշխատողների աշխատավարձերը,
- Մի՞թե չեն բարձրացել բոլոր զինծառայողների աշխատավարձերը,
- Մի՞թե սեպտեմբերից չեն բարձրանալու բոլոր ուսուցիչների աշխատավարձերը,
- Մի՞թե ծանր դեպքերի հիվանդները ուղղաթիռով արագ չեն տեղափոխվում Երևանի համապատասխան հիվանդանոց,
- Մի՞թե նույն մարզում գտնվող կազմակերպությունը (որը ակումբցիներից մեկին է պատկանում, ի դեպ բոլորովին ոչ իշխանական հայացքներով) մարզում անցկացված գագաթնաժողովից հետո Նիկոլի կողմից լուսաբանվելուց հետո բազմաթիվ դոնորական առաջարկներ չի ստացել:
Ու էս շարքը կարելի է շարունակել՝ մանավանդ կոնկրետ մարզի իրավիճակն ուսումնասիրելուց հետո: Որտև վստահ ասում եմ, չկա մի ոլլորտ, որտեղ կա հետընթաց՝ ամբողջ հանրապետությունում: Իսկ առաջընթացները, թեկուզ փոքր քայլերով, լիքն են:
Բայց էս ամենը առոչինչ է մի կարևոր հանգամանքի հետ համեմատած.
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՎԵՐԱՑԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՑ ԵՂԱԾ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ:
Սյունիքում մարդիկ սկսել են խոսել, բողոքել, չվախենալ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այդ ամենն այդպես է ու նաև՝ Նիկոլի անուրանալի ձեռքբերումն այն է, որ իշխանությունը վերադարձրեց ժողովրդին՝ իր բոլոր դրսևորումներով:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արտակ ջան, համամիտ եմ քայլեր արվում են ու շատ բան փոխվում է, բայց ոչ տնտեսական ու ոչ սոցիաական առումով: Կարելի է 20000 դրամով աշխատավարձ բարձրացնել ու նույն հաջողությամբ սպառողական զամբյուղի ապրանքների գինը բարձրացնել: Տնտեսական առումով և սոցիալական առումով էական փոփոխություններ չեն եղել, իմ կարծիքով: Չեմ ուզում բողոքել ու ես համբերատար սպասում եմ իրական փոփոխություններին, բայց այսօր էական քայլեր են պետք, արի ու տես աշխարհում շատ ավելի լուրջ զարգացումներ են ու էսօր եթե նայենք անցյալին ու համեմատենք, որ Սյունիքում առաջ վախում էին լիսկայից, հիմա չենք վախում ու դա արձանագրել որպես հեղափոխության ձեռքբերում ու ամեն օր համեմատել անցյալի հետ, առաջ չենք գնա, դա լուրջ չի: Երբ մարդ ուռուցքով հիվանդ է ու մատը վիրակապում են, ուռուցքը չի անցնում: Ասածս այն է, որ տնտեսական լուրջ բարեփոխումներ են պետք ու ներդրումը ոչ թե Նիկոլի գրածով պիտի արվի, այլ պետք է իրապես ներդրումային գրավիչ միջավայր ստեղծել: Էլի եմ ասում իմ համար փոփոխությունը շոշափելի է միմիայն տնտեսական առումով, երբ որ աշխատանք չունեցողը աշխատանք ա գտնում, թոշակառուն կոպեկները չի հաշվում, որ կոմունալ վճարի: Թե չէ համամիտ եմ, Լիսկային Կարեն Կարապետյանը էն գլխանց գործից ազատեց
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ