User Tag List

Էջ 67 143-ից ԱռաջինԱռաջին ... 175763646566676869707177117 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 991 համարից մինչև 1,005 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #991
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում varo987-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպեր ջան բայց ով էր ասում բոլոր մեքենաները կամազ բերեիք։ Կարծեմ մազը բողոքարկել էիք մրցույթի արդյունքը։
    Թող մեքենաների կեսը կամազ լիներ մյուս կեսը մազ։ Կամ ընդանրապես բոլոր զիբիլի ավտո արտադրողներին զապրոս անեինք թե ովա կարա ասենք 6ամսում 50հատ զինլի ավտո հասցնի Երևան: Եթե ոչ մեկ։ Ով քանի հատ կարա 3ամսում կան 6ամսում հասցնի։
    Պետք էր թող 10տարբեր ֆիրմայի մեքենաներ բերեին։ Մեկա ժամանակաորա 1,5տարով։

    Իսկ մրցույթ լինելուց նոր օպերատորների գալուց հետո, էտ ավտոնրեը վաճառեին իրանց։ Եթե անգամ չուզեին էլի խնդիր չկա։
    Կարելի էր ավտոները տալ մյուս քաղաքներին։ Նենց չի որ մյուս տեղերում աղբահանության հարցը իդեալական վիճակումա։
    սենք 20 կամազները կգնար Գյումրի, 10մազերը Վանաձոր, վոլվոները Ստեփանավան ու տենց շարունակ։
    Կամ կարելի էր, քիմմաքրումանել պերեդելկա անել տրամադրել բանակին։
    Ամբողջ գրառմանդ մեջ մենակ մեջբերածս հատվածից է, որ կոնստրուտկտիվ քննարկման հոտ է գալիս։

    Բայց մենք գիտե՞նք, թե ու՞մ հետ և ինչպե՞ս են բանակցել, ի՞նչ պայմաններով։ Ես որ չգիտեմ, միայն մերժված ցածր ձիաուժերի մասին իմացա։
    Հույժ գաղտնի կերպով քեզ ասեմ, որ եվրոպական ընկերությունների կողմից արտադրված բեռնատար-աղբատարերի արժեքն առնվազն կրկնակի գերազանցում է ԿամԱԶ-ի արժեքին։ Ինչպես ասում են՝ սովետականի հետ միայն սովատականն է մրցունակ։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. #992
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]
    Ի դեպ, ոնց հասկանում եմ, Ամուլսարի էս պահը ներիշխանական լուրջ ճգնաժամի տեսքով է պայթելու, իսկ հետո հեռու չէ արդեն հունվարի 15-ը...

    Դրանից հետո կարա վաբշե դաժան լինի, քանի որ Քոչարյանենց ընդամենը մի ինչ որ 25 ձայն կպակասի Նիկոլին վարչապետությունից զրկելու համար: Վստահ ե՞ք, որ 88 հոգու մեջ չկան 25 հոգի, որոնք, ասենք հենց նույն Ամուլսարի կամ Ստամբուլյանի վրով նեղացածությունը պատճառ բռնելով, 1 միլիոն դոլլար չեն վերցնի և Նիկոլի դեմ չեն քվեարկի: Ես վստահ չեմ: 25 միլիոն - մի էդքան էլ կարելի է ծախսել ԲՀԿ և այլոց վրա, վերջ, թեման փակվեց - Նիկոլը չկա, քրեական գործերը չկան...

    Ասեք որ վատատես եմ, բայց հիշեք էս պոստը, էսա ամենամեծ գլխացավանքը լինելու ապագայում...
    Լիոն ձյա, մի քիչ սարսափ ֆիլմի նման է, կամ էլ ասենք դավադրությունների ենթատեսություներից է։
    Բայց որ մի փոքր խիստ նայենք՝ անհավանական չէ։ Կարծում եմ, որ 25մլնը չհերիքի՝ 125 էլ կտան, 225 էլ։

    Բայց չենք մոռանում չէ, որ "չեն լափի գողցած նշխարքը՝ նրանց գժերն են հետևում"
    Բա ժողովրդի՞ն ինչքան են տալու։ Ի՞նչ են տալու։
    Այ էդ դեպքում չեմ բացառում, որ ժողովրդական ինքնադատաստաններ լինեն՝ 25 չէ, 125 լինեն, միևնույն է կարող են բռնել ու կախել հենց ԱԺ այգու ծառերից (ոնց որ ծառերի քանակը հերիքումա )

    Ռազմական փորձագետի ձևով չես նայում՝ երկու կողմերից միայն մեկի հավանական գործողություններն ես գնահատում
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  3. #993
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծում եմ այսօր քաղաքական իմաստով թեժ աշունը սկսվեց: Հետագայում, ինչքան գնա, այնքան Նիկոլի համար ծանր է լինելու: Ի՞նչ արած, ինքն է մեղավոր՝ 1.5 տարի ոչինչ չանել, միայն խոսել, խոսել, խոսել և փորձել խոսքի ուժով դրական լիցքեր հաղորդել, միայն նախկիններին քլնգել և ոչ մի նոր բան չասել...

    Լավ, տարրական մի բան չեմ հասկանում - ասենք կնքել են այդ Ամուլսարի գործարք, բոլորը բողոքում են, թե վաաաայյյ, նախկին իշխանություններն էս իիիինննչ արեցին: Է դժվար է՞ ստեղ պաշտոնական անփութություն կոչվող հանցակազմը տեսնել, էս առնավազն, իսկ առավելագույնը՝ այլ կոռուպցիոն հանցագործություններ: Հարուցեք, գործեր հարուցեք, հետևանքներ առաջացրեք, թե չէ այսպես նստել ու վաշ վուշ անելը մի տեսակ էն չի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #994
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Անգործությու՞ն: Հենց էդ մարդու ցուցումով քրեական գործ հարուցեցին, մի տարի քննեցին, բան չգտան, դու ասում ես անգործություն ))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.08.2019)

  6. #995
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վատա որ չգտան, ուրեմն վատ են փնտրել...

    Հենց մենակ այն, որ ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը հանձնվել է օֆշորում գրանցված կազմակերպությանը, արդեն իսկ առնվազն պաշտոնական անփութության հոդվածն է: Մի քիչ էլ փորես, վստահ եմ, ոմանց կաշառքի հարցերը կբացվի, մի քիչ էլ փորես, կարողա ոմանց հանկարծ Լիդիանի մոտակայքում որպես սեփականատեր գտնես, իսկ դա արդեն առնվազն պաշտոնական լիազորությունների չարաշահում է...

    Հոդված 315.

    Պաշտոնեական անփութությունը

    1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝

    պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

    2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

    պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

    Ստեղ ոմանք առնվազն մի 5 տարով կգնային...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #996
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ախպեր, եթե քո պատկերացրածով չի եղել, ուրեմն հանցագործ են, անփույթ են, ազգի դավաճան ու սրիկա են )))

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #997
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե հիմի, չարե՞ց - ապրի ինքը: Բայց այ էս բոլոլան, որ արդեն սկսվեց ու գնալով կխորանա, թող արդեն ինքը կարգավորի...

    Էկել մի ողջ ժողովրդի առաջնորդ է դարձել, մի ողջ ժողովուրդ իրեն վստահություն է տվել, 1.5 տարի է, պոպուլիզմից էն կողմ չի անցնում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (20.08.2019)

  10. #998
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմի, չարե՞ց - ապրի ինքը: Բայց այ էս բոլոլան, որ արդեն սկսվեց ու գնալով կխորանա, թող արդեն ինքը կարգավորի...

    Էկել մի ողջ ժողովրդի առաջնորդ է դարձել, մի ողջ ժողովուրդ իրեն վստահություն է տվել, 1.5 տարի է, պոպուլիզմից էն կողմ չի անցնում...
    Բացարձակ չեմ կիսում կարծիքդ, որ պոպուլիզմից էն կողմ չի անցնում ))
    Ու հա, բոլոլա ա, որը կհաղթահարվի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (20.08.2019), Յոհաննես (20.08.2019)

  12. #999
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այսօր քաղաքական իմաստով թեժ աշունը սկսվեց: Հետագայում, ինչքան գնա, այնքան Նիկոլի համար ծանր է լինելու: Ի՞նչ արած, ինքն է մեղավոր՝ 1.5 տարի ոչինչ չանել, միայն խոսել, խոսել, խոսել և փորձել խոսքի ուժով դրական լիցքեր հաղորդել, միայն նախկիններին քլնգել և ոչ մի նոր բան չասել...
    Լիոն ջան, որ սենց վերցնում ու ասում ես 1.5 տարի ոչինչ չի արվել, էլ մնացած սաղ ասածներդ լուրջ քննարկել չի լինում։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.08.2019), Varzor (20.08.2019), Յոհաննես (20.08.2019), Տրիբուն (20.08.2019)

  14. #1000
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    ՔՈ-յի կոշտ արձագանքը
    «Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ

    Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

    Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․

    Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։

    Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին խնդրով հետաքրքրված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է մի այդպիսի ձեռնածության և ռիսկերի կառավարման առումով ուսումնասիրությունը խիստ դրական ներկայացրել՝ գրեթե չտեսնելու տալով բացասական կողմերը։

    Նույն օրը ոստիկանությունն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող մարդկանց նկատմանբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ բռնի ուժ է կիրառել՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարական վերջին ձեռքբերումները։
    Ամուլսարի հարցի վերաբերյալ մեր կուսակցության կարծիքը չի սահմանափակվում բնապահպանությամբ։

    Հարցը հարկ է դիտարկել մի քանի առումով․

    Ինքնիշխանություն․ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլևայլ արտաքին ճնշումներից։

    Ժողովրդավարություն․ Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի և ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։

    Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձևավորման առաջին ծիլերը անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող և չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնի։

    Տնտեսություն․ Փաստացի գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարաությունը հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։

    Ուստի, մենք հայտարարում ենք, որ

    Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։

    Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին և ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետևում։

    «Քաղաքացու որոշում» կուսակցություն

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.08.2019), Progart (20.08.2019), Varzor (20.08.2019), Արշակ (20.08.2019), Տրիբուն (20.08.2019)

  16. #1001
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Իմ կարծիքն էլ ELARD/TRC-ի եզրակացության ու Նիկոլի «մտերմիկ զրույցի» մասին․

    Եզրակացությունը քլնգող ա։ Հաստատում ա որ Ջերմուկի հանքային ջրերը կապված չեն Ամուլսարի ստորգետնայ ջրային ցանցի հետ (ինչը խելքին մոտիկ ա, թե չէ Որոտանն էլ հանքային կլիներ), բայց գրեթե ամեն ինչում փնովում ա Լիդիանի տվյալների պակասը, մոդելների թերությունները, ռիսկերի անտեսումները, մեղմացման համար նախատեսված ծախսերի չափերը և այլն։ Էս եզրակացության հիման վրա հանգիստ կարելի էր պարտադրել, որ Լիդիանը վճարի չեզոք երրորդ կազմակերպության կողմից լիարժեք դաշտային ՇՄԱԳ հետազոտություն կատարելու համար, որպեսզի բոլոր ռիսկերը հնարավոր լինի գնահատել (ահագին շատ բաներում, ընդգրկյալ կոնկրետ տեխնիկական առաջադրանքի հարցերին, եզրակացությունը պատասխանում է՝ հնարավոր չէ տալ եզրակացություն՝ տվյալների պակասի/մոդելների թերիության պատճառով)։

    Նիկոլի երեկ երեկոյվա ներկայացումը լրիվ թատրոն էր․ լի էժան ժուռնալիստական տրյուկերով, անպիտան օրինակներով, եզրակացության կոնտեքստից դուրս բերած իբր թե պնդումներով ու սեփական անիրական գնահատականներով։ Տխուր ա․․․

  17. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (20.08.2019), Progart (20.08.2019), Varzor (20.08.2019), Արշակ (20.08.2019), Ներսես_AM (20.08.2019), Վիշապ (20.08.2019)

  18. #1002
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան, որ սենց վերցնում ու ասում ես 1.5 տարի ոչինչ չի արվել, էլ մնացած սաղ ասածներդ լուրջ քննարկել չի լինում։
    Համակարգային, հայեցակարգային առումով ոչինչ չի արվել...

    Անցումային արդարադատություն, վեթթինգ, կուսակցությունների մասին օրենք, ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում . . .

    Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։

    Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։

    Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։

    Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։

    Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։

    Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում իր ձևավորման առաջին իսկ օրից։

    Արթուր Ղազինյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. #1003
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Համակարգային, հայեցակարգային առումով ոչինչ չի արվել...

    Անցումային արդարադատություն, վեթթինգ, կուսակցությունների մասին օրենք, ընտրական օրենսգիրք, Արցախը բանակցային կողմ դարձնելը, Ստամբույլյան կոնվենցիայի վավերացում . . .

    Հայտարարված և տապալված օրակարգերի շարքը կարելի է շարունակել։

    Ընտրություններին 70% ձայն ստացած իշխանությունը չի կարողանում իրագործել Ամուլսարի հանքի շահագործման դեռևս 8 ամիս առաջ ընդունած իր քաղաքական որոշումը։

    Խորհրդարանական մեծամասնությունը կանգնած է փլուզման եզրին, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է կառավարության հրաժարականի։

    Սա վկայում է այն մասին, որ 2018թ. ընտրությունները բացառապես հիմնված էին զգացմունքների և հույզերի վրա և զուրկ էին քաղաքական բաղադրիչից։

    Իշխանական խորհրդարանական մեծամասնությունը կազմված է ապաքաղաքական խայտաբղետ տարրերից, որոնց միավորում է միայն Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը՝ առանց օրակարգի, խնդիրների լուծման և անելիքների մասին տարրական պատկերացումների։ Գաղափարախոսությունը անհարկի շքեղություն է այս բազմաշերտ և բազմագույն միավորման համար։

    Փաստորեն ձախողված է ոչ թե պետությունը, այլ իշխանությունը, ընդ որում իր ձևավորման առաջին իսկ օրից։

    Արթուր Ղազինյան
    Լիոն ջան, շատ դաժան ու հոռետեսական ես նայում՝ տենց լավ չի, կարևոր մանրուքներ կարող ես բացթողնել։

    Համաձայն եմ՝ 2018-ի ընտրություններն ավելի շատ հուզական էին, քան քաղաքական լուրջ հենքով ապահովված։ Ժողովուրդն ուղղակի զզվել էր գարշելի իշխանություններից։
    Բայց այդ ընտրությունները մաքուր էին, իսկ ընտրված, թեկուզ և հուզական ընտրված, իշխանությունը՝ լեգիտիմ։

    Չե՞ս կարծում, որ նույնիսկ եթե ներկա իշխանությունները տապալվեն, ապա կտապալվեն քաղաքական դաշտում և ժողովրդավարական ձևով կզիջեն իրենց տեղն այլոց, ոչ թե ղզլբաշական ձևերով։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. #1004
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա մեջբերել էի, որ տեսնեիք, որ արդեն երկրորդ իրավաբանն է այս մասին խոսում: Եթե ԱԺ-ն տապալի Նիկոլին և իր կառավարությանը, դա կլինի հենց ժողովրդավարական՝ համենայն դեպս ձևական առումով...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #1005
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Փաշինյանի կառավարության գործունեությունը

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա մեջբերել էի, որ տեսնեիք, որ արդեն երկրորդ իրավաբանն է այս մասին խոսում: Եթե ԱԺ-ն տապալի Նիկոլին և իր կառավարությանը, դա կլինի հենց ժողովրդավարական՝ համենայն դեպս ձևական առումով...
    Իրավաբան, որը վայթե միշտ իրեն որպես Նիկոլին ընդդիմադիր ա դիրքավորել ու վերջերս բացած իր կուսակցությունն էլ նկարագրում ա.
    «հզոր ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ»

    Կուսակցության անունը «Մեկ Հայաստան» ա, լոգոն էլ՝ Արցախն ու Հայաստանը միասին:
    Բայց հիմնադիր համագումարին ինքը հայտարարում ա, որ Արցախին պիտի ինքնորոշման հնարավորություն տրվի:

    Կուսակցության անդամների քանակն անհայտ ա, բայց 2200 հետևորդ ունի ֆբ-ում:

    Լուրջ դեմք ա..
    Որ ասում ա ՔՊ-ն քանդվելու վրա ա՝ ուրեմն մի բան գիտի...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ներսես_AM (20.08.2019), Տրիբուն (21.08.2019)

Էջ 67 143-ից ԱռաջինԱռաջին ... 175763646566676869707177117 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •