User Tag List

Էջ 38 143-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888138 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 556 համարից մինչև 570 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #556
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիքը մարդու մասին հայտարարություն չեմ կարող անել, իմ մասով ասեմ, որ ես տեղյակ եմ, որ կառավարությունը աշխատատեղ սետղծող կառույց չի, դե, գոնե ուղղակիորեն աշխատատեղ ստեղծող չի։ Մյուս կողմից իմ մակերեսային ուղեղը ինձ թույլ ա տալիս մտածել, որ էսօր կառավարության ձեռքին է հարկային մաքսային քաղաքականության գործիքները, ներդրումների ներգրավման համար հնարավոր գործիքները ու լիքը այլ բաներ։ Այսօր մեր երկրում դեռ շատ մարդիկ հացի խնդիր են լուծում ու նորմալ է, որ աշխատանք լինի աշխատենք սկզբունքով են առաջնորդվում։ Սոված մարդուն չես կարող ասել՝ որակավորումդ բարձրացրու։ Երբ բազմաշունչ ընտանիքում աշխատում է մեկ հոգի ու վաստակում 100000 դրամ՝ վեհ գաղափարներից խոսալը զավեշտալի է թվում, ֆեյսբուքյան շեյրներն էլ չեն կշտացնում։ Ես վստահ եմ , որ մեր երկրում ամենը լավ է լինելու ու քանի որ իմ երկիրը սիրում եմ՝ ուզում ա սերժիկը լինի, ուզում ա նիկոլը լինի աշխատելու եմ ու հարկ եմ վճարելու, նույն քանդված ճամփեքով տուն եմ գնալու, տատիկիս էլ փող եմ տալու, որ թոշակի հետ յոլա գնա
    Բայց կներես, անճար մարդն էլ չի կարող կառավարությունից պահանջել, որ իրեն ապահովի աշխատանքով, կամ լիքը թոշակ տա: Կառավարությունը հրաշագործ կախարդներ չեն, ոնց էլ ֆռան, անելու են աշխատող հարկատուների հաշվին: Էդ մոտավորապես նույնն է, թե սոված մարդը քո դուռը ծեծի, ու փող խնդրի ամեն ամիս, եթե տենց բարի ես, խնդրեմ, բաժանիր աշխատավարձդ:
    ՈՒ ոնց տեսնում ես, փորձում են մի բան անել, եկամտահարկի համահարթեցումն էլ ՀՀ -ում միջին ու խոշոր ձեռնարկատիրությունը խթանելու փորձ է, որ կարող է և հաջողվի, ու եթե հաջողվի, աշխատատեղեր էլ գուցե ավելանան:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.06.2019)

  3. #557
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    «Այդպիսին էին խաղի կանոնները», «դարն էր այդպիսին», «բոլորն էին այդպիսին», «կյանքն էր այդպես թելադրում», «O tempora, o mores!»... Փաստորեն կարևոր չի, թե մարդու արժեհամակարգը, մոտիվացիան ու նպատակները ինչ են, կարևորը լավ մասնագետ լինի :Ճ
    Լիոն, կներես, պիտի Տրիբունի վերջին գրածին շնորհակալություն դնեմ:
    Դիր, եղբայր, դա ընդամենը ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը - ես կգերադասեի լավ դիպուկահար մարդասպանին գյուղիս պաշտպանության ժամանակ օգտագործել այդ ազնիվ նպատակով, քան իրեն հալածել, այնպես անել, որ ինքը համալրի թշնամիներիս շարքերը, իսկ հետո էլ մի քանի անճար ջահելներով գյուղիս պաշտպանությունը կառուցեի...

    Այո, կրկնեմ - ժամանակներն են այդպիսին եղել, մի կատարեք այն սխալը, ինչ բոլշևիկներն արեցին հեղափոխությունից անմիջապես հետո՝ մերժելով բոլոր նախկիններին: Ցանկացած ռեժիմում էլ միշտ կան լավ մասնագետներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ կիրառել:

    Չե՞ն անի Նիկոլենք ասածիս պես՝ Աստված իրենց հետ, ուրեմն դա իրենց ընտրությունն է - կյանքը ցույց կտա, ով էր ճիշտ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. #558
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց կներես, անճար մարդն էլ չի կարող կառավարությունից պահանջել, որ իրեն ապահովի աշխատանքով, կամ լիքը թոշակ տա: Կառավարությունը հրաշագործ կախարդներ չեն, ոնց էլ ֆռան, անելու են աշխատող հարկատուների հաշվին: Էդ մոտավորապես նույնն է, թե սոված մարդը քո դուռը ծեծի, ու փող խնդրի ամեն ամիս, եթե տենց բարի ես, խնդրեմ, բաժանիր աշխատավարձդ:
    ՈՒ ոնց տեսնում ես, փորձում են մի բան անել, եկամտահարկի համահարթեցումն էլ ՀՀ -ում միջին ու խոշոր ձեռնարկատիրությունը խթանելու փորձ է, որ կարող է և հաջողվի, ու եթե հաջողվի, աշխատատեղեր էլ գուցե ավելանան:
    Հայաստանում խոշոր կամ միջին ձեռնարկատիրություն խթանել պետք չի՝ հանքաարդյունաբերությունը վկա Հո, մեքենաշինություն չենք սկսի զարգացնել։ Հայաստանում փոքր ձեռնարակատիրության համար նպաստավոր դաշտ է պետք ստեղծել: Չաշխատող մարդը չի կարող պահանջել, բայց 26 ու ավելի տոկոս հարկ վճարողը կարող է, ավելին իրավունք ունի պահանջել, որ իր տատիկին նորմալ թոշակ վճարեն ու նորմալ ճամփա սարքեն։ Դե, հենա մարդու փոխարեն կառավարությունն ա սաղ օր դուռս ծեծում փող ուզում՝ հարկի, կոմունալի և մնացածի մասով Ես էլ տալիս եմ , որ պետական պարտքը փակենք

  5. #559
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիր, եղբայր, դա ընդամենը ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը - ես կգերադասեի լավ դիպուկահար մարդասպանին գյուղիս պաշտպանության ժամանակ օգտագործել այդ ազնիվ նպատակով, քան իրեն հալածել, այնպես անել, որ ինքը համալրի թշնամիներիս շարքերը, իսկ հետո էլ մի քանի անճար ջահելներով գյուղիս պաշտպանությունը կառուցեի...

    Այո, կրկնեմ - ժամանակներն են այդպիսին եղել, մի կատարեք այն սխալը, ինչ բոլշևիկներն արեցին հեղափոխությունից անմիջապես հետո՝ մերժելով բոլոր նախկիններին: Ցանկացած ռեժիմում էլ միշտ կան լավ մասնագետներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ կիրառել:

    Չե՞ն անի Նիկոլենք ասածիս պես՝ Աստված իրենց հետ, ուրեմն դա իրենց ընտրությունն է - կյանքը ցույց կտա, ով էր ճիշտ:
    Լիոն, ընենց պրիմիտիվ ու արհեստական օրինակներ ես բերում՝ «լավ դիպուկահար», «պաշտպանություն» չգիտեմ ինչ... «լավ մասնագետը» պլասկագուբցի չի, որ ոնց ուզենաս բռնես ու օգտագործես, այլ ձի ա, որ կարա քեզ քացու տակ քցի, եթե խոտը քչություն արեց, կամ քեզ ուզեցավ դոմփի, չտվեցիր: Տե՞ս պրիմիտիվ եմ ասում, որ հասկանաս :Ճ
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (19.06.2019), Տրիբուն (19.06.2019)

  7. #560
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի, հասկացա Այնուհանդերձ ես կարծում եմ, որ ճիշտ կիրառման դեպքում այդ մասնագետը բարիք կլինի...

    Կադրային սխալ քաղաքականությունը, հայեցակարգ և օրակարգ չունենալը շատ շուտով իրենց զգացնել կտան ավելի ուժեղ, քան հիմա: 2020 թ-ի վերջում վիճակն ավելի կծանրանա: Ցավոք Նիկոլը՝ առաջնակարգ հեղափոխական և մի հերոս, որ իշխանությունը վերադարձրեց ժողովրդին, որպես բարեփոխիչ լրիվ հակառակ պատկերն ունի՝ անելով և քաղաքական, և պետականաշինական սխալներ: Դրա պտուղները արդեն զգացվում են, շուտով ավելի շատ կզգացվեն:

    Կա՞ դատավոր, որին ես կզանգեմ և իմ ասածը չի անի - նման բան հայտարարելու իրավունք նա չուներ, ընդ որում կյանքը ցույց տվեց, որ՝ կա: Մաքսայինի աշխատողին՝ դիմում կգրես և կգնաս - կրկին կոպիտ քաղաքական, իրավական և նույնիսկ պիառ սխալ: Փակեք դատարանների դռները՝ իիիմմաստը, ընդ որում՝ ինքնին տապալված մի ակցիա, որը կես օր էլ չձգեց, սև շորերով մարդկանց բռնեք - պարզա չէ՞, աբսուրդը, ընդ որում Ադեկվադի ժողովուրդը ինքին դաժե չարժեն էլ էդ ուշադրությունը, թալանածը հետ ենք բերելու՝ ո՞ւրա: Շարունակե՞մ...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 00:10:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #561
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն, ընենց պրիմիտիվ ու արհեստական օրինակներ ես բերում՝ «լավ դիպուկահար», «պաշտպանություն» չգիտեմ ինչ... «լավ մասնագետը» պլասկագուբցի չի, որ ոնց ուզենաս բռնես ու օգտագործես, այլ ձի ա, որ կարա քեզ քացու տակ քցի, եթե խոտը քչություն արեց, կամ քեզ ուզեցավ դոմփի, չտվեցիր: Տե՞ս պրիմիտիվ եմ ասում, որ հասկանաս :Ճ
    Վիշապ հոպար, Լիոնի ամեն տուֆտածի համար, որ Ակումբին հարյուր դրամ փոխանցեին, հիմա Չուկը Ցուկերբերգից հարուստ կլիներ։

    Ես էլ, բլին, անառակաբարո մարդ եմ, վրես չեմ կարում ․․․․

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե՞ն անի Նիկոլենք ասածիս պես՝ Աստված իրենց հետ, ուրեմն դա իրենց ընտրությունն է - կյանքը ցույց կտա, ով էր ճիշտ:
    Ապեր, դու շատ խելոք ես, դու հաստատ վերջում ճիշտ դուրս կգաս։ Դու կոնկրետ Նիկոլից էլ ես խելոք, հավաքական Նիկոլենցից էլ։ Էս խորհուրդներդ տվե՞լ ես Նիկոլին անձամբ, գրավոր կամ բանավոր, որ քո ասածի պես տոշնի անեն, թե՞ չերեզ Ակումբ պիտի Չուկը փոխանցի։

    Դու ես աստղագետ, պատմաբան, իրավաբան, մարդաբան, հնեաբան, լեզվաբան, առանց դիպլոմ գիտնական, դիպլոմով գիտնականների վատաբան, փաստաբան, հարկային հարցերով խորհրդական, ռազմաքաղաքական մեկնաբան, հայոց պատմության պահպանման գրավական, թարգմանիչ Լիիիոոոոոոոոոոոոոոոոոոն Արիացիիիիիիիիին ․․․․ ռինգի կապույտ անկյունում ․․․

    Ռինգի կարմիր անյկունուուուուուուուում ․․․ Նիկոլ ․․․ պռոստը ․․․․

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ բայց ասեմ - քո նշած կադրերի մեծ մասին ես ճանաչում եմ՝ անձնապես և մասնագիտական դաշտում, և իմ կարծիքն ունեմ իրենց մասին:
    Գռազ եմ գալիս, որ ոչ մեկին էլ չես ճանաչում։ Գիտե՞ս ինչի։ Պռոստը իրանցից ամեն մեկը քո քսան կալիբրին ա։ Բայց ամեն դեպքում, եթե կարելի ա պատեհապաշտ սրիկային համեմատել ասենք Վահե Գրիգորյանի հետ, որին երևի տեսել ես փաբերում քաշ գալուց, ասենք երբ Թովմասյանի հետ խաշ ուտելուց հետո տուն էիր գնում, ուրեմն Քեոփսը հայ էր, ուրեմն ես քո հետ համաձայն եմ։ Մի հատ էս էլ Նիկոլին խորհուրդ տուր․ ասա դու անձամբ ասենք Կիրակոսյան Եղիշին ճանաչում ես, տուֆտա իրավաբան ա, ավելի լավ ա իրան գործից հանի, տեղը Գագիկ Հարությունյանին դիր, նա ուժեղ դիպուկահար ա, համ էլ գործազուրկ ա հիմա։

    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի քանի տող Առաքելոցից կարդա ու հետևիր գլխավոր պատվիրանին
    Ընդունում եմ ․․․
    «Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին, Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէ՛ք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։

    Ասած ինչ ա, Լիոն ջան, որ սաղ գրագետ ու կարդացած ադեկվատներով ու բնույթով կոռուպցիոն պրոֆեսիոնալներով հազար մեգատոն բոմբ էլ ոռով քցեք, Քոչարյանը հետ չի գալու։ Իրա միակ տեղաշարժը լինելու ա տնից գաղութ ուղղությամբ։

  9. #562
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, սաղ շատախոս տուֆտոցդ տրաքումա մի պարզ բանից ու դու գռազդ կրվեցիր՝ հլը հետաքրքվի, էլի, նույն Կիրակոսյան Եղիշը ո՞ր թվերինա սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ասեմ իմ մասով՝ ես այնտեղ սովորել եմ 1998-2004 թվականներին...
    Վերջին խմբագրող՝ Lion: 19.06.2019, 00:34:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #563
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում խոշոր կամ միջին ձեռնարկատիրություն խթանել պետք չի՝ հանքաարդյունաբերությունը վկա Հո, մեքենաշինություն չենք սկսի զարգացնել։ Հայաստանում փոքր ձեռնարակատիրության համար նպաստավոր դաշտ է պետք ստեղծել: Չաշխատող մարդը չի կարող պահանջել, բայց 26 ու ավելի տոկոս հարկ վճարողը կարող է, ավելին իրավունք ունի պահանջել, որ իր տատիկին նորմալ թոշակ վճարեն ու նորմալ ճամփա սարքեն։ Դե, հենա մարդու փոխարեն կառավարությունն ա սաղ օր դուռս ծեծում փող ուզում՝ հարկի, կոմունալի և մնացածի մասով Ես էլ տալիս եմ , որ պետական պարտքը փակենք
    Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Աշխատող մարդը, ընդհանրապես քաղաքացին կոնկրետ պիտի պահանջի ու ակնկալի, որ իրա կյանքի որակը փոխվի։ Ու դու իրավունք ունես ամեն օր դա պահանջելու։ Ու էս շատ նորմալ ձգտում ա։ Մեկս մի քիչ ավելի համբերատար ենք, մյուս մի քիչ, բայց դա էական չի, մարդիկ տաբեր խնդիրներ ունեն ու էտ խնդիրները տարբեր սրության են։

    Հարցը հիմա հետևյալումն ա, կոնկրետ քայլեր արվում են կառավարության կողմից իմ, քո, Պողոսի, իրա տատիկի, հարևնի ու մնացածի կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Մի քիչ տեսանկյան հարց ա, մի քիչ զրուցելու ու իրար համոզելու, մի քիչ էլ ինֆորմացիոն հոսքերը ավելի ուշադիր զննելու, քանի որ էտ հոսքի մեջ հիմա լիքը զիբիլ կա ու ահագին բան չի նկատվում։

    Ու սենց էսօր աչքովս ընկավ հետևյալը, որի մասին վարչապետը դեռ երևի մի տաս ամիս առաջ ասել էր, որ համայնքներին մենակ էս տարի 10 միլիարդ լրացուցիչ փող են տալու սուբվենցիաների տեսքով, որ ծրագրեր ներկայացնեն ու կնկրոտ միջոցառումներ անեն տեղերում։ Մի բան, որ վերջին տաս տարում կամ ընդհանրապես չէր արվել, կամ կիսատ պռատ ու չհամակարգված էր արվել (խոսքը լրացուցիչ սուբվենցիաների հատկացման մասին ա, տարեկան տրանսֆերտներին մասին չի)։

    Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

    Մի մեծ բան չի, մի տնտեսական բում չի առաջացնելու, բայց հետևանք ա էն համակարգային աշխատանքի, որի շնորհիվ բյուջեում փող կա սենց ծրագրերի համար։

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (19.06.2019), Աթեիստ (19.06.2019), Ներսես_AM (25.06.2019)

  12. #564
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, սաղ շատախոս տուֆտոցդ տրաքումա մի պարզ բանից ու դու գռազդ կրվեցիր՝ հլը հետաքրքվի, էլի, նույն Կիրակոսյան Եղիշը ո՞ր թվերինա սովորել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում: Ասեմ իմ մասով՝ ես այնտեղ սովորել եմ 1998-2004 թվականներին...
    Լիոն, դու դիպլոմ ունե՞ս Վայ հորս արև ․․․․․

    Խոսքի կրվեցի, համաձայն եմ։ Հա, համ էլ չէի ուզում քեզ վիրավորել, դու հո գիտես, որ ես քեզ հոգուս խորքում սիրում եմ Բայց նայի, Եղիշը դարձել ա լուրջ իրավաբան, իսկ դու անհաջող պատմաբան ․․․ բըլին ․․․․

  13. #565
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու սաղ հեչ էլի ... Լիոն .. ուրեմն Սթենֆորդ ու Ջորջթաուն ավարտած տղուն դու մի խոդով սարքեցիր փաբ-դիջեյոտ եսիմինիչ ու էտ էլ ջհանդամին, համեմատեցիր ձեր գյուղի դիպուակահար մարդասպան սրիկայի հետ, հօգուտ վերջնիս Արդա՞ր ա ...այ շումեր…

  14. #566
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, կրվեցիր, կրվեցիր - ուրախ եմ, որ չէիր ուզում ինձ վիրավորել, ուղղակի մի պահ տաքացար:

    Հիմի ինձ մի բան ասա, ակնհայտորեն դիպլոմով իմ բարեկամ, այ էս հետաքրքիր անձնավորությունը ստեղ պարծենումա, աչքներսա խոթում, թե, սենց ու սենց, "Սաշիկի 50 տոկոս" կոչվածը միֆ էր, լեգենդ, մեզ դրանով խաբել են: Ինքը ծաղրումա, ապեր, այդ թվում նաև ինձ, բայց նաև՝ քեզ, Աղաջանյան Էդոյին, ինչպես նաև՝ Նիկոլին, որովհետև մենք բոլորս ապրել ենք այս երկրում և գիտենք որը ոնցա:

    Հիմա հարց՝ անցել է արդեն ավելի քան մեկ տարի - ո՞ւր է թալանի վերադարձը և ի՞նչ եղավ... Սաշիկի հետ - մենակ Սարյանի նկարներն էի՞ն, թե՞ էլի բան կար...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #567
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե լավ, կրվեցիր, կրվեցիր - ուրախ եմ, որ չէիր ուզում ինձ վիրավորել, ուղղակի մի պահ տաքացար:

    Հիմի ինձ մի բան ասա, ակնհայտորեն դիպլոմով իմ բարեկամ, այ էս հետաքրքիր անձնավորությունը ստեղ պարծենումա, աչքներսա խոթում, թե, սենց ու սենց, "Սաշիկի 50 տոկոս" կոչվածը միֆ էր, լեգենդ, մեզ դրանով խաբել են: Ինքը ծաղրումա, ապեր, այդ թվում նաև ինձ, բայց նաև՝ քեզ, Աղաջանյան Էդոյին, ինչպես նաև՝ Նիկոլին, որովհետև մենք բոլորս ապրել ենք այս երկրում և գիտենք որը ոնցա:

    Հիմա հարց՝ անցել է արդեն ավելի քան մեկ տարի - ո՞ւր է թալանի վերադարձը և ի՞նչ եղավ... Սաշիկի հետ - մենակ Սարյանի նկարներն էի՞ն, թե՞ էլի բան կար...
    Ես ֆեյսբուք չունեմ, ու անասունների չեմ նայում… ներող ...

    Բայց, համոզված եմ, որ ողջ թալանվածը, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա, լահմաջո առ լահմաջո վերադարձվելույա ժողովրդին…

  16. #568
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե լավ, լավատեսորեն սպասենք - անցել է արդեն ավելի քան մեկ տարի և ամեն անցած օրվա հետ այդ թալանը հետ բերելու շանսերը փոքրանում են...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #569
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջի ակլոց, Սաշիկից կարծեմ քեշ 30 միլիոն դոլար արդեն վերցրել են, Սարյանի նկարների գործը քրեական գործ ա իրա տղու վրա, ու վաբշե կապ չունի էս թեմայի հետ։ Բայց դե եթե մարդ կա որ ուզում ա ամեն անասունի ասածը մեջ բերի ստեղ ու մի հատ էլ ներկայացնի որպես իրա ասածները հաստատող ապացույց, ուրեմն հորս արև ադեկվատ ա։ Լիոն, դու ադեկվատից ես, արի պրիզնատ արի։ Ընդեղ սաղ աբիժնիկներ են, որոնք հեղափոխությունից հետո իրանց բեզ պիծի մինուտ մինիստր էին տեսնում, ու իրանք էլ իրանց մասին գիտեն, որ սաղից խելոք են, այսինքն տոշնի քո պես էլի։

  18. #570
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քո հետ լրիվ համաձայն եմ։ Աշխատող մարդը, ընդհանրապես քաղաքացին կոնկրետ պիտի պահանջի ու ակնկալի, որ իրա կյանքի որակը փոխվի։ Ու դու իրավունք ունես ամեն օր դա պահանջելու։ Ու էս շատ նորմալ ձգտում ա։ Մեկս մի քիչ ավելի համբերատար ենք, մյուս մի քիչ, բայց դա էական չի, մարդիկ տաբեր խնդիրներ ունեն ու էտ խնդիրները տարբեր սրության են։

    Հարցը հիմա հետևյալումն ա, կոնկրետ քայլեր արվում են կառավարության կողմից իմ, քո, Պողոսի, իրա տատիկի, հարևնի ու մնացածի կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թե՞ ոչ։ Մի քիչ տեսանկյան հարց ա, մի քիչ զրուցելու ու իրար համոզելու, մի քիչ էլ ինֆորմացիոն հոսքերը ավելի ուշադիր զննելու, քանի որ էտ հոսքի մեջ հիմա լիքը զիբիլ կա ու ահագին բան չի նկատվում։

    Ու սենց էսօր աչքովս ընկավ հետևյալը, որի մասին վարչապետը դեռ երևի մի տաս ամիս առաջ ասել էր, որ համայնքներին մենակ էս տարի 10 միլիարդ լրացուցիչ փող են տալու սուբվենցիաների տեսքով, որ ծրագրեր ներկայացնեն ու կնկրոտ միջոցառումներ անեն տեղերում։ Մի բան, որ վերջին տաս տարում կամ ընդհանրապես չէր արվել, կամ կիսատ պռատ ու չհամակարգված էր արվել (խոսքը լրացուցիչ սուբվենցիաների հատկացման մասին ա, տարեկան տրանսֆերտներին մասին չի)։

    Հավանության է արժանացել 239 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ դրամ արժեքով

    Մի մեծ բան չի, մի տնտեսական բում չի առաջացնելու, բայց հետևանք ա էն համակարգային աշխատանքի, որի շնորհիվ բյուջեում փող կա սենց ծրագրերի համար։
    Ես համաձայն եմ քո հետ ու դրա համար համբերատար սպասում եմ։ Չգիտեմ՝ ինչի արձագանքը նենց ստացվեց, որ ես բողոքում եմ կամ մակերեսային եմ դատում, բայց ես չեմ էլ ուզում, որ ամենին վարդագույն ակնոցներով նայենք ու էլի կրկնում եմ՝ տնտեսական ու սոցիալական առումով մենք դեռ էական փոփոխություններ չունենք։ Գուցե քայլեր արվում են, որոնց մեծ մասը համակարգային է, մյուս մասը ցայտնոտային որոշումների արդյունք, բայց փաստը արձանագրենք դեռ բոլորս լարված հետևում ենք՝ երբ է այս քաոսը ինչ-որ ուղղություն ստանալու կամ մի կետում պայթելու։ Համայնքներում էսօր օպտիմալացման արդյունքում լիքը մարդ գործազուրկ է մնալու ու Վիշապը նշել էր որակավորում և այլն, բայց 40 տարեկան մարդուն, ով աշխատել է ասենք գյուղի դպրոցում կամ ասենք որևէ համայնքապետարանում՝ ասել գնա զրոյից ծրագրավորում սովորի, լուրջ չի ու էսօր այդ մասով էլ կունենանք գործազուրկների բանակի համալրում։
    Աշխարհում 4--րդ արդյունաբերական հեղաշրջումն ա, մենք դեռ հպարտանում ենք, որ նիկոլը մեզ լիսկայից ազատեց ու ուրախանում, որ մի փոքր քայլ առաջ գնացինք, ազգովի էլ նստում սաղ ֆեյսբուքում մի հատ բարեփոխում ենք քննարկում։ ՍՅունիքում մի գյուղ կա, ավելի շուտ մի քանի գյուղ իրար կողքի ու էդտեղ ջուր չկա, պատկերացնու՞մ ես։ Ընկերներիցս մեկը ընկել ա դռնեդուռ, հաշվարկներ ա րալե, մարզպետարան ֆլան ֆստան ու տարիներով էդ հարցը չի կարգավորվում, ասում ենք գյուղատնտեսություն զարգացնենք։ Ես չեմ ասում կառավարությունը հրաշագործ է, հատկապես նախկին զիբիլներից հետո, բայց ժամանակն ա քաոսին ուղղություն տալ ու դադարել հների հետ համեմատվել ու աչքներս կոխել, թե բա էն վախտ սենց նենց։ Հասկացանք, տեսանք, լսեցինք, հիմա ասեք՝ ուր ենք գնում ազգովի։

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (19.06.2019), Quyr Qery (22.06.2019), Տրիբուն (19.06.2019)

Էջ 38 143-ից ԱռաջինԱռաջին ... 283435363738394041424888138 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •