Եթե մի կաառավարության մեջ ԿԳ նախարարը Արայիկ Հարությունյանն է,ուրեմն էլ ասելու բան չկա,փակենք էս թեման գնանք գործերով
Եթե մի կաառավարության մեջ ԿԳ նախարարը Արայիկ Հարությունյանն է,ուրեմն էլ ասելու բան չկա,փակենք էս թեման գնանք գործերով
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ես նախորդ նախարարներից բողոքել եմ
1. կրոնի պատմության համար։
2. Նորմալ գիտելիք տալու փոխարեն ազգայինին չափից շատ տեղ տալու համար։
3. դպրոցները կուսակցականացնելու ու ընտրությունների ժամանակ իրանց խամաճիկը սարքելու համար։
Կոնկրետ սրանցից ո՞ր մեկն ա շարունակում Արայիկը։
Եթե դու այլ բանից ես դժգոհ, գրի, էդ համեմատենք։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Ժող, ես հասկանում եմ, որ Նիկոլն ու իր կառավարությունը իդեալական չեն, քննադատելու բան հաստատ կա, ու մեկը Արայիկ Հարությունյանին ինքս էլ նենց ոչինչ քննադատելու բան ունեմ, ու պետք ա քննադատել, երբ թերացում ենք տեսնում։
Բայց ես չեմ հասկանում, թե ինչի՞ ա պարտադիր էդ քննադատությունը տենց ծայրահեղացրած–ընդհանրացված ու ապոկալիպտիկ ոճով անել։ Թե բա «փակենք էս թեման գնանք տներով», «բան չի փոխվել», «բա սրա համար էի՞նք փողոց փակում» և այլն։
Հա լիքը պրոբլեմներ կան դեռ, բայց ես լուրջ չեմ ջոկում, իսկականից չեք տեսնու՞մ էն ահռելի տարբերությունը, բազմաթիվ առումներով դրական փոփոխությունը, որ հեղափոխության շնորհիվ տեղի ա ունենում։
Որ սենց գնա, վերջը ինքներդ ձեր արած հեղափոխությունը չգնահատելով նորից Սերժական գաղջը հետ եք բերելու է։
Քննադատությունը շատ ավելի դժվար ա ընկալելը, ընդունել ու կոնստրուկտիվ քննարկում ունենալը, երբ տենց ռադիկալացված «սաղ վատ ա» տոնայնությամբ ա արվում։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.02.2019, 22:13:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հայկական ստանդարտ վիճակներն ա ...
Ասենք, նախարարը պիտի լուրջ դեմքով, խոսքին ծանր ու մեծ տոն տալով, յանի խելոք մտքերով տուֆֆֆֆֆտի, որ ասենք, հաաաա, նախարար ա: Եթե մի քիչ հանգիստ, ազատ ու բաց լրագրողների հետ խոսում ա, ու հանգիստ ու բաց տեքստով քննարկում ա խնդիները, ու անիմաստ միստիկ աուրա չի ստեղծում ստեղծում իրա անձի ու պրոցեսների շուրջ, ուրեմն ինքը նախարար չի, կառավարությունն էլ կառավարություն չի…
Mephistopheles (27.02.2019), Աթեիստ (22.02.2019)
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այսինքն Արայիկին քննադատում ես, նկատի ունենալով ընդհանուր կառավարությա՞նը
Էս լրիվ են, հիվանդանոցային միջին ջերմաստիճանի պահն ա
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Բարեկամս, ես ընդհանուր նկատի ունեի ու... վայթե "իրանից" բառի մեջ մի "ց" ավել էի կարդացել...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նույնիսկ քո՞
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Tiger29 (26.02.2019)
Չջոգի ինչ ես ասում, բայց բարլուս, կորած-մոլորած...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Նիկոլի ու իրա կառավարության համար հիմա շատ բարդ ա ու քննադատելն էլ շատ դժվար իմ կարծիքով..
Քոչն իրա ահռելի ֆինանսական ռեսուրսներով ցանկացած նույնիսկ արողջ քննադատություն փորձում ա իրա օգտին օգտագործի, ծախու ժուռնալիստ էլ ինչքան ուզես, շատերը ազատ լրատվական դաշտհում չեն կարում ու չգիտեն ոնց աշխատեն... կամ էլ չեն ուզում
Դատական համակարգը ընդհանրապես ողբալի վիճակում ա որտև համարյա ոչ մի "մաքուր" դատավոր չկա որ կարողանա անկախ որոշում կայացնի ու բազմաթիվ կրիմինալ թելերով կապված չլինի նախկին հանցագործ իշխանությունների հետ... էսի շատ լուրջ խնդիր ա որտև անկախ դատական համակարգը դառնում ա ահավոր դժվար խնդիր..
Ղարաբաղի հարցն ու ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես բարդ են ու հլա որ Նիկոլը օքեյ ա անում ամեն ինչ... էս հարցերում իրա գործը շատ դժվար ու էս "հարենասերսասնածռեր-հողչտվող-կորսվածմանկությամբ" երևույթները մենակ դժվարացնում են գործը առանց հասկանալու թե ինչ վնաս են տալիս երկրին...
էսօր դժվար ա Նիկոլին քննադատելը չնայած իրա սխալներին... Նիկոլը երբեք էլ իմ սիրած քաղաքական գործիչը չի եղել, բայց ես իրան ալտերնատիվ էսօր չեմ տեսնում ու մենք ամեն ինչ պտի անենք որ ինքը չձախողի... ԱԺ-ի "ընդդիմությունն էլ" եղած չեղած մի հաշիվ ա... տեղը գալուստն ըլներ գոնե կխնդայինք մի քիչ էլ չասեմ որ ՔՊ-ի մեջ էլ մի ահագին մոլախոտ կա....
Դզում ա. Հայաստանը ԵՄ-Իրան նոր վեկտորում կարևոր գործոն ա դառնում, որտեղ պասիվ դիրքում են հայտնվում և ԱՄՆ, և Ռուսաստանը.
կամաց-կամաց սկսում ենք հասկանալ, թե տարածաշրջանային Շվեյցարիա մոդելը ինչպես է պետք իրագործել
Sagittarius (02.03.2019), Արշակ (03.03.2019), Գաղթական (02.03.2019), Ծլնգ (02.03.2019), Ներսես_AM (02.03.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ