Մի երեք տարի առաջ «սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով» էր յանի ստեղծվել, որ պիտի լիքը քննարկումներ ու վերլուծություններ աներ ու «թույն բարեփոխումներ» առաջարկեր ընդառաջ դեպի ժողովդրավարություն ու Հայ ժողովդրի ազատ կամք ու իրավունքներ, ու ֆլան-ֆստան, կհիշե՞ք։
Փաստորեն, էդ հանձնաժողովը երեք տարի մտմտալուց հետո, մի երկու օր առաջ, լիկվիդ ընկած էն բթամիտ ուսանողների նման կմկմալով «հիմնավորումներ» ու «եզրակացություններ» «ներկայացրեց», որ ճիշտը ներկայիս եղածը թողելն է, ահավասիկ․
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման ու բարելավման հարցին
Անտեր սովետը մամռակալել մնացել է սրանց ուղեղներում։ Հասկանալի է, որ երկիրը հիմա էն վիճակում չի, որ անմիջապես զբաղվեն քաղաքական համակարգի փոփոխություններով, որոնք պոտենցիալ ցնցումների աղբյուր են, բայց գոնե կարելի էր կարճաժամկետ ու երկարաժամկետ ճանապարհային քարտեզ առաջարկել իմիտացիայի ու տխմարաբանության փոխարեն։ Ափսոս էն բուլկին ու պեռաշկին, որ սրանք պերերիվին առել են պետական փողերի հաշվին։
Էջանիշներ