Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Է հա, զուտ օրենքի տեսանկյունից սերժենք էլ որևէ օրենք չէին խախտում, զարմացրիր...։ Ստեղ տես ի՞նչ է հարցը, եղբայր - Նիկոլենք իշխանության եկան բացառիկ պայմաններում, գցելով նախկին իշխանությանը բարոյական վերելքի վրա, ցուցադրելով իրենց «մաքրությունը, լավը լինելը»։ Այսինքն ստեղ «վերօրենքային» վիճակ է, ստեղ բարոյական հարթության մասին է խոսքը, երբ իրենք եկան, որովհետև մարդիկ հավատացին, որ իրենք լավն են նախորդներից։ Այս պայմաններում կանգնել և... ամենաողորմելի կերպով ձևականորեն օրենքի հետևում թաքնվելը, օրենքին կոչ անելը նշանակում է ընդամենը այն, որ բարոյական աջակցությունն արդեն չկա և խոսքը գնում է միայն «դա իմ իրավունքն է» չոր թեզի մասին։ Ժողովրդի ցուցաբերած բարոյական աջակցությունը փոխվում է «դա իմ իրավունքն է, որովհետև ես իշխանություն եմ» թեզով... ցավալի փոփոխություն է։
Լիոն ձյա,

Ընդգծածս հատվածն ուղղակի սատիրայի ժանրից էր։
Որ օրենք չէին խախտում, բա էսքան քրգործերը ինչի հիման վրա են հարուցվել։
Հենց մեկը թանկ գներով գնումներն ու ատկատները հերիք են։ Ու դա արել են ցանկացած տոնակատարության ժամանակ։

Ու արի չխառնենք քաղաքացու բարոյականությունը պետական ծախսերի հետ։ Ծախսերը սահմանվում և իրագործվում են ոչ թե բարոյական այլ օրենքի նորմերին համապատասխան։
Այո, քաղաքացին ընտրում է նաև իր բարոյական սկզբունքներից ելնելով, բայց ընտրված մարմիններն առաջին հերթին պիտի առաջնորդվեն օրենքի տարրով։ Սա բնավ չի ենթադրում, որ նրանք բարոյական նորմեր չունեն և դրանց չեն հետևում։
Բայց սենց ասեմ․ պետական ծառայողն իրավունք չունի առաջնորդվել բարոյական նորմերով ի վնաս օրենքի։