Տարբերակ է, բայց տարբերակ է նաև այն, որ դու գալիս ես ահռելի ռեյտինգով, բայց պատրաստ ես հենց գալու, այլ ոչ թե կառավարելու համար, իսկ գալուց հետո էլ ոչ գիտես ինչ պետք է անես, ոչ էլ պատկերացնում ես անելիքդ։ Արդյունքում քո և թիմիդ անդամների մոտ սկսվում է աստղային գլխապտույտ, մարդիկ սկսում են 3 միլիոն դրամանոց կոստյումներ հագնել, իրենց պատրաստ համարել ղեկավարել սպեցիֆիկ և յուղոտ բնագավառներ, օրինակ՝ հարկային, ԱԱԾ կամ վերահսկիչ պալատ, հոգեբանորեն տրամադրվում են իրենց տանջանքների համար «փոխհատուցում» ստանալու մտքի վրա, սկսում են բոլոր քննադատողներին որպես «նախկիններ» վերաբերվել, տրվում են ինքնախաբեությանը, կտրվում են ժողովրդից... հետոն արդեն կանխատեսելի է...
Էջանիշներ