User Tag List

Էջ 132 143-ից ԱռաջինԱռաջին ... 3282122128129130131132133134135136142 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,966 համարից մինչև 1,980 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1966
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, ընդհանուր հասկանում եմ՝ ինչ ես ասում, բայց էստեղ բառերի հետևից ընկնելու հարց չի, ոչ էլ պոլիտկոռեկտ տերմիններ օգտագործելու խնդիր․ Նիկոլն ընդհանրապես ոչ մի տերմին էլ չօգտագործեց, ոչ էլ կոնկրետ խնդրահարույց հատուկենտ բառեր ասեց, ինքը էդ բոլորը «բառերը» հատուկ շրջանցեց։
    Խոսքը սոցիալական ստիգմաների մասին է, որոնք կպցվում են որոշակի երևույթներին՝ դրանց մասին թյուր պատկերացումներ տարածելու հետևանքով։ Ստիգմայի տեղը կարող ենք ստերեոտիպ ասել, կամ ուղղակի՝ պիտակավորում, դրանից շատ բան չի փոխվի։ Ու բոլոր էդ պիտակները տանում են խտրականության արմատավորման․ էս է հարցը։
    Ասում ես՝ տրանսգենդեր լինելը խնդիր է։ Էդպես որ նայենք, առաջին հերթին մարդ լինելն էլ է խնդիր։ Ինչի մարդ լինելը հե՞շտ է։ Թե հարցը հեշտ ու դժվարով պիտի որոշվի, ոչ մի հեշտ բան էլ չկա էս կյանքում, ամեն ինչն էլ պրոբլեմ է։
    Այվի ջան, լավ էլի: Իհարկե պրոբլեմ ա: Որ ասենք պրոբլեմ չի հո չի դադարի պրոբլեմ լինի: Հեշտ ա ասելը: Ստիգման վերացնելով են նաև պրոբլեմը լուծում, ոչ թե շրջանցելով, թե ինչ պրոբլեմ ինչ բան: Պրոբլեմը հեչ պարտադիր չի որ ստիգմա ծնի: Որ մատս փուշ ա մտնում ես դրա համար չեմ խարանվում: Բայց փուշը հանում եմ ու պրոբլեմը լուծում: Ցավոք տրանսգենդեր լինելը միայն հոգեբանական բժշկական վիրահատական միջամտությամբ լուծվող խնդիր չի, որովհետև կա նաև հասարակական խարանը, ինչ ավելի ա մեծացնում պրոբլեմը:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2019), Varzor (14.11.2019), Աթեիստ (14.11.2019), Բարեկամ (14.11.2019)

  3. #1967
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս հավայի շուխուրի հիմնական պատասխանատուն վայթե ԲՀԿ-ն ա՝ տարրական էթիկայից բեխաբար, անիմաստ հայացքներով ու ռացիոնալ խնդիրները հասկանալու անընդունակ մի քանի դուռակ պատգամավորներով, որոնցից մեկն էլ թարսի պես մարդու իրավուքների ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահն է։
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (14.11.2019), Աթեիստ (14.11.2019), Արշակ (14.11.2019), Տրիբուն (14.11.2019)

  5. #1968
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, իմ ասածն էլ էր էդ․ ջուր ենք ծեծում
    Բայց շարունակենք ջուր ծեծել։ Ընդհանրապես խնդիր բառն էլ ա խնդրահարույց, պետք ա խուսափել խնդիր կամ պրոբլեմ բառն օգտագործելուց։ Ստիգմա–միգմա։ Հիմա ճիշտը «մարտահրավեր (challenge)» ասելն ա։ Իսկ ընդհանրապես, հա, մարդ լինելն էլ ա չելենջ։ ՈՒղղակի բոլոր չելենջները նույնը չեն՝ տարբեր բարդության են լինում։
    Որ քննարկումների մեջ սկսում են «» սմայլիկը դնել, ինձ համար էդ լուրջ նշան ա, որ արդեն սուս մնալուս ժամանակն ա, թե չէ սենց բանը կհասնի դեռ էլ բեթար լօվե-սմայլիկներին, նենց որ ես գնացի, դուք որոշեք ձեր չելենջները

  6. #1969
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա չարժե էս աստիճան բառերի հետևից ընկնել: Իհարկե տրանսգենդեր լինելը խնդիր ա: Հեշտ չի կարող մարդու համար լինել ինչ-որ տարիքի գիտակցել, որ ինքը կին չի ու պետք ա հսկայական պրոցեսների միջով գնա իր իրական ինքնությանը իր արտաքինը համապատասխանեցնելուհամար: Բացառիկ դեպք պիտի լինի որ դա հեշտ ճանապարհ լինի: Քանի-քանի ուսանողներ եմ ունեցել, չեմ էլ կարող պատկերացնել ինչի միջով են անցնում էդ տասնյոթ տասնութ տարեկան երեխաները, բայց կան չեն կարողանում ուսման վրա կենտրոնանալ, կան նույնիսկ դուրս են մնում և այլն: Իհարկե խնդիր ա: Ոչ մի պրոբլեմատիկ ձևակերպում չտեսա Նիկոլի ասածներում մեկը ես: Էլ չեմ ասում, որ առաջին անգամ երկրի ղեկավարը էդպիսի թեմայով տենց հստակ դիրքորոշում ա արտահայտում: Բացառիկ ակադեմիական պոլիտկոռեկտություն չենք կարող պահանջել: Մանավանդ երբ շատ են նեղացնում էդ պոլիտկոռեկտության սահմանները, հաճախ սկսում են էլ ավելի վիճելի բառապաշար օգտագործելը:

    Մի անգամ ընկերներիցս մեկը ով ինձ օգնում էր թեզս սրբագրել ուզում էր համոզել որ տրանսգենդերը սխալ տերմին ա պիտի transgendered լինի: Իհարկե չհամոզեց բայց մարդը էնքան էր խորացել պոլիտկոռեկտության մեջ որ հակառակ ուղղությամբ էր գնում:
    Ասյտեղ «պրոբլեմը» բերված էր բժշկական կոնտեքստում ու համեմատված էր սրտի արատի հետ։ Ու ասեմ, թե ինչում եմ ես այստեղ խնդիր տեսնում. միջին վիճակագրական հայի համար ԼԳԲՏՆ-ն լրիվ նույնն ա, ու եթե մի ԼԳԲՏ ներկայացուցչի ասում ես՝ դե պրոբլեմ ունի՝ հիվանդ ա, մնացած բոլորն էլ են ավտոմատ նույն սանդղակի վրա հայտնվում։ Չնայած ես կոնկրետ non-binary գենդերի պաթոլոգիացումը ա համարում եմ սխալ, բայց այստեղ ավելի մեծ խնդիր է ԼԳԲՏ-ի ներկայացուցչի՝ առանց կոնկրետ եզրը օգտագործելու, բժշկապես պրոբլեմ ունեցող պիտակելը։ Սա հնարավոր է նպաստի սրանից հետո բոլոր ԼԳԲՏ ներկայացուցիչների «հիվանդ» պիտակմանը լայն հասարակության կողմից։ Ինչը, մեղմ ասած, լավ չի։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.11.2019)

  8. #1970
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես արդեն անհանգստանում եմ։ @Lion ե՞րբ ես գալու ասես, որ Նիկոլը հերթական «սխալ» ելույթով ընտրազանգված կորցրեց ։ճ
    Ապեր, ինքը կորցնում է՝ ելույթից ելույթ։ Համենայն դեպս գոնե իմ շրջապատի մարդիկ, որոնց ես գիտեմ, իր համար կորում են։ Հիմա կարող ես հավատալ, կարող ես չհավատալ, կարող ես բոլորին, ոնց են մեկն ասեց՝ մերժված համարես, բայց դա այդպես է։ Ի դեպ -

    «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է...»
    - Բայց, որ այդ մեդալները խթանիչներ օգտագործելու պատճառով պահանջել են վերադարձնել,- ոչ մի խոսք:
    Ուրեմն, կեցցե՜ կիսաճշմարտությունը (քողարկված սուտը) (C) Haroutyun Baghdasaryan


    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ մի ջղայնացրել են Նիկոլին ։ճ
    Այ էս հասկանում եմ։
    Ի՞նչ ես հասկանում՝ հերթական պոպուլիզմն է։ Հիմի որ մարդամեկը կայնի ասի՝ վարչապետ, էդ ինձ նկատի ունեիր, ի՞նչ պիտի պատասխանի, հը՞։ Պիտի ասի՝ ուժայիններ, բռնե՞ք։ Է, ախպերս, ինքը վաղուց արդեն օպոզիցիոն լիդեր չի, իրեն վաղուց արդեն խանգարող չկա՝ Արայիկի պատմությունը դառավ - բռնելու տեղ կա՞, բռնի, չես բռնում, ուրեմն՝ չկա -, ոնց կասեր նորօրյա դասականը՝ ի՞նչ ես ասո՞ւմ որ...

    Ի դեպ, մի անհանգստացիր, եղբայր, քաղաքական այս վեճի փոխարեն... Տիգրան II Մեծի մասին պատմող գրքիս հատվածի վրա էի աշխատում
    Վերջին խմբագրող՝ Lion: 14.11.2019, 01:00:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #1971
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինքը կորցնում է՝ ելույթից ելույթ։ Համենայն դեպս գոնե իմ շրջապատի մարդիկ, որոնց ես գիտեմ, իր համար կորում են։ Հիմա կարող ես հավատալ, կարող ես չհավատալ, կարող ես բոլորին, ոնց են մեկն ասեց՝ մերժված համարես, բայց դա այդպես է։ Ի դեպ -

    «Ֆիլմը մի մարդու մասին է, որը Եվրոպայի եռակի չեմպիոն է...»
    - Բայց, որ այդ մեդալները խթանիչներ օգտագործելու պատճառով պահանջել են վերադարձնել,- ոչ մի խոսք:
    Ուրեմն, կեցցե՜ կիսաճշմարտությունը (քողարկված սուտը) (C) Haroutyun Baghdasaryan




    Ի՞նչ ես հասկանում՝ հերթական պոպուլիզմն է։ Հիմի որ մարդամեկը կայնի ասի՝ վարչապետ, էդ ինձ նկատի ունեիր, ի՞նչ պիտի պատասխանի, հը՞։ Պիտի ասի՝ ուժայինների, բռնե՞ք։ Է, ախպերս, ինքը վաղուց արդեն օպոզիցիոն լիդեր չի, իրեն վաղուց արդեն խանգարող չկա՝ Արայիկի պատմությունը դառավ - բռնելու տեղ կա՞, բռնի, չես բռնում, ուրեմն՝ չկա -, ոնց կասեր նորօրյա դասականը՝ ի՞նչ ես ասո՞ւմ որ...

    Ի դեպ, մի անհանգստացիր, եղբայր, քաղաքական այս վեճի փոխարեն... Տիգրան II Մեծի մասին պատմող գրքիս հատվածի վրա էի աշխատում
    Եթե Տիգրան երկրորդի մասին գիրքն էլ ես գրում սենց թերինֆորմացված, մի գրի, ախպոր պես, թե չէ կգնամ իրավաբանականի դիմաց գրքերիդ դեմ գրքադուլ կանեմ ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #1972
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, չէ, լավա, կգրեմ, ուղղակի դու կարող ես չկարդալ։

    Ըստ էության պատասխանելու փոխարեն հեգնելը և սարկազմը անհաջող օգտագործելը ասելիք չունենալը քողարկելու համար վերջերս մոդա է դարձել՝ ֆորումում ևս։ Կդիմանանք, ոչինչ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #1973
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասյտեղ «պրոբլեմը» բերված էր բժշկական կոնտեքստում ու համեմատված էր սրտի արատի հետ։ Ու ասեմ, թե ինչում եմ ես այստեղ խնդիր տեսնում. միջին վիճակագրական հայի համար ԼԳԲՏՆ-ն լրիվ նույնն ա, ու եթե մի ԼԳԲՏ ներկայացուցչի ասում ես՝ դե պրոբլեմ ունի՝ հիվանդ ա, մնացած բոլորն էլ են ավտոմատ նույն սանդղակի վրա հայտնվում։ Չնայած ես կոնկրետ non-binary գենդերի պաթոլոգիացումը ա համարում եմ սխալ, բայց այստեղ ավելի մեծ խնդիր է ԼԳԲՏ-ի ներկայացուցչի՝ առանց կոնկրետ եզրը օգտագործելու, բժշկապես պրոբլեմ ունեցող պիտակելը։ Սա հնարավոր է նպաստի սրանից հետո բոլոր ԼԳԲՏ ներկայացուցիչների «հիվանդ» պիտակմանը լայն հասարակության կողմից։ Ինչը, մեղմ ասած, լավ չի։
    Ինձ թվում ա անիմաստ մանրուքների հետևից եք ընկնում: Մի երկրում որտեղ սատանայապաշտության թեմայով քննարկում ա գնում վարչապետի էս ելույթը ես միայն դրական լույսի տակ կարող եմ տեսնել:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2019), Varzor (14.11.2019), Աթեիստ (14.11.2019), Վիշապ (14.11.2019), Տրիբուն (14.11.2019)

  13. #1974
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, չէ, լավա, կգրեմ, ուղղակի դու կարող ես չկարդալ։

    Ըստ էության պատասխանելու փոխարեն հեգնելը և սարկազմը անհաջող օգտագործելը ասելիք չունենալը քողարկելու համար վերջերս մոդա է դարձել՝ ֆորումում ևս։ Կդիմանանք, ոչինչ...
    Չէ, Մհեր ջան, երբ ասելիքը տեղ չի հասնում, դիմում ես էդ գործիքին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #1975
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, Մհեր ջան, երբ ասելիքը տեղ չի հասնում, դիմում ես էդ գործիքին
    Ըհը - վերջին պոստիս ի պատասխան ազնվորեն, մանրամասն գրելով փորձեցիր ասելիքդ տեղ հասցնել՝ չհասավ, չէ՞։ Կներես, Արտակ ջան, որ այդքան անհասկացող եմ, շարունակիր անհաջող սրախոսել, եթե կարծում ես, որ դրանով Նիկոլին օգուտ կտաս...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #1976
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըհը, գտա։ ԱդեկվաՏ խոսք.

    Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի անդրադարձը բուհերում հայոց լեզվի դասավանդման խնդրին.
    "Ոչ մասնագիտական բուհերում հայոց լեզվի դասավանդման հետ կապված այս աղմուկ-աղաղակի առիթով ցանկանում եմ մի երկու նկատառում ներկայացնել։ Նախորդ երկու ԿԳ նախարարները՝ մեկը դաշնակցական, մյուսը ՀՀԿ-ական, նույնպես զբաղվել են այս հարցով և հայոց լեզուն ոչ մասնագիտական բուհերում դասավանդելու սահմանափակման ու ֆորմատի փոփոխության վերաբերյալ դրական կարծիք են ունեցել։ Այդ հարցը, որպես աշխատանքային նախագիծ, առնվազն 5 տարի քննարկվել է տարբեր հարթակներում։ Այնպես որ, չնայած նրանց կուսակիցների բողոքներին, հարցն իրականում նոր չէ և արժանացած է եղել նրանց հավանությանը։ Պարզապես, քաղաքական նպատակներով, հիմա շահարկում են հարցը։ Բացի այդ, հայոց լեզվի ուսուցումը ոչ թե արգելվում է ոչ մասնագիտական բուհերում ու ֆակուլտետներում, այլ յուրաքանչյուր առաձին դեպքում հարցը դրվում է տվյալ բուհի հայեցողության տակ, փոխվում են դասավանդման մեթոդիկան, ֆորմատը։ Անձամբ ես անհրաժեշտ եմ համարում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի պետական ինստիտուտում հայոց լեզվի դասավանդումը և վստահեցնում եմ, որ մեր ինստիտուտում այն շարունակվելու է դասավանդվել, սակայն՝ ավելի օպտիմալացված, տարբեր մեթոդաբանությամբ և մեր նպատակներին համահունչ։ Իմ գործընկերներին և ուսանողներին կոչ եմ անում զերծ մնալ սադրիչ շահարկումներից և տարբեր ասեկոսեների ազդեցության տակ ընկնելուց։ Ձեզ հետ միասին աշխատելու ենք մեր գեղեցիկ լեզվին ավելի հարգանքով ու խնամքով վերաբերվելու և դրանով ինքներս մեզ հարստացնելու վրա։
    Ըհն, մի հատ էլ ադեկվաՏ խոսք ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ից: Ասում ա, որ առարկաները ուսուցանվելու են, բայց ըստ տվյալ ֆակուլտետի, ամբիոնի պահանջների: Ասում ա, որ նույնիսկ կարող ա որոշ ֆակուլտետներում երկուսի փոխարեն 3-4 սեմեստր դասավանդվեն: Ու չի խորշում հստակ գնահատել, որ բանասիրականի դասախոսները կոնկրետ ժամ կորցնելուց են վախում ու «փողի բազառ ա», վերջին հաշվով:


    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.11.2019), ivy (14.11.2019), Աթեիստ (14.11.2019), Արշակ (14.11.2019), Վիշապ (14.11.2019), Տրիբուն (14.11.2019)

  17. #1977
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սա էլ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի խոսքը նույն թեմայով:

    ---

    «Նախ ասեմ, որ երկու շաբաթ առաջ մեր նախարարի մոտ բոլոր ռեկտորների մասնակցությամբ քննարկվել է այդ Օրենքի աշխատանքային տարբերակը` ժամը 11-ից մինչեւ 16.30-ը: Եվ ոչ մի ռեկտոր Հայոց լեզվի եւ պատմության առարկաների մասին չի բարձրաձայնել. սա ի գիտություն: Մեկը ես՝ չեմ խոսել, որովհետեւ համոզված եմ, որ բուհում դասավանդվող առարկաների ցանկը օրենքով չպետք է կարգավորվի, դա բուհի իրավունքն ու որոշելիքն է: Ընդ որում, լուծումները պետք է լինեն քննարկումների արդյունքով եւ ըստ անհրաժեշտության: Օրինակ, հայոց պատմությունը, եթե բուհում նույն ծրագիրն է, ինչ դպրոցում, պետք է հասկանալ` ինչ տրամաբանությամբ ենք կրկնում. իսկ գուցե ճիշտ է այդ ժամերը տրամադրել մասնագիտական առարկաներին: Բնականաբար, մասնագիտական ֆակուլտետներում պետք է կրկնել` գիտական ու քննական վերլուծություններով: Ինչ վերաբերում է Հայոց լեզվին. կարծում եմ՝ իրականում մեր լեզվի իմացության եւ գրագիտության խնդիրը լուրջ վտանգված է. այսօր լեզվի հարցը պետական մակարդակով պետք է դառնա ամենամեծ եւ առաջնահերթ մտահոգությունը: Բայց այդ հարցը բուհը չպետք է լուծի, դա դպրոցի խնդիրն է. պետք է արագ վերանայվեն թե՛ դասագրքերը, թե՛ ավարտական եւ ընդունելության թեստերը: Իսկ բուհն այսօր պետք է փորձի ինչ-որ կերպ լրացնել այն բացը, որ գալիս է դպրոցից, ընդ որում` յուրաքանչյուր բուհ յուրովի, շեշտը դնելով մասնագիտական լեզվի վրա: Նորից ասեմ. դա բուհի ներքին խնդիրն է. կա կառավարման խորհուրդ եւ գիտական խորհուրդ:»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.11.2019), Varzor (14.11.2019), Աթեիստ (14.11.2019), Արշակ (14.11.2019), Վիշապ (14.11.2019), Տրիբուն (14.11.2019)

  19. #1978
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ քննարկումների մեջ սկսում են «» սմայլիկը դնել, ինձ համար էդ լուրջ նշան ա, որ արդեն սուս մնալուս ժամանակն ա, թե չէ սենց բանը կհասնի դեռ էլ բեթար լօվե-սմայլիկներին, նենց որ ես գնացի, դուք որոշեք ձեր չելենջները
    Այվի ջան, չնայած որ վերջին գրառումներիս մեջ սարկազմ կար (քո նկատմամբ չէ՝ քննարկվող նյութի), բայց չէի փորձում անլրջացնել քննարկումը, իրականում լրիվ լուրջ էի քննարկում
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (14.11.2019), Աթեիստ (14.11.2019)

  21. #1979
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե Տիգրան երկրորդի մասին գիրքն էլ ես գրում սենց թերինֆորմացված, մի գրի, ախպոր պես, թե չէ կգնամ իրավաբանականի դիմաց գրքերիդ դեմ գրքադուլ կանեմ ։ճ
    Բոլոր մեղքերիս էլ Տիգրան Մեծից պակաս գիրք չի գրում է ) Տիգրան մեծը որ խաբար լինի, հորս արև, սաղ արածների համար կփոշմանի:

  22. #1980
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ինքը կորցնում է՝ ելույթից ելույթ։ Համենայն դեպս գոնե իմ շրջապատի մարդիկ, որոնց ես գիտեմ, իր համար կորում են։ Հիմա կարող ես հավատալ, կարող ես չհավատալ, կարող ես բոլորին, ոնց են մեկն ասեց՝ մերժված համարես, բայց դա այդպես է։
    Թու թու թու, էս շատ լավ նորություն էր, ապեր: Հույս կա փաստորեն, որ հաջորդ ընտրություններին Նիկոլի ընտրազանգվածը ահագին կմաքրվի- ջհանդամ թե 70-ի տեղը, 69 տոկոս չի լինի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (14.11.2019), Բարեկամ (14.11.2019)

Էջ 132 143-ից ԱռաջինԱռաջին ... 3282122128129130131132133134135136142 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •