Լիոն ջան, էլ ջուրծեծոցին ո՞նց ա լինում: Նիկոլը խոսքի մեջ մի բան ա ասել, սա էլ դրել՝ էդ մի նախադասությանը 7 հարկանի անդրադարձ ա գրել:
Հարց ա ծագում՝ Արմեն Այվազյանը էս երկար լոլոյով ի՞նչ խնդիր էր փորձում լուծել՝ ցույց տալ թե Նիկոլի համեմատությունը անտեղին է՞ր, թե՞ ապացուցել ՀՀ ԲՈՒՀ-երում Հայոց լեզվի ու պատմության դասավանդման հույժ անհրաժեշտությունը:
Թե երկրորդը՝ ոչ մի արգումենտ չտեսա հօգուտ դրա..
Թե առաջինը՝ իմմմաստըը՞ը...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Համենայն դեպս ինձ համար՝ Արմենի ասածում մեծ իմաստ կար, որին տրամաբանական հակադարձում առայժմ չեմ տեսնում։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ծլնգ (10.11.2019)
Ապեր, մի քիչ էլ ես մասնագիտականը "գազ" տամ, կլինի?
Ցանկացած ինֆորմացիա, անկախ աղբյուրից և իսկությունից, ունի արժեք` ինֆորմացիոն արժեք:
Կոնկրետ էդ գրածները, այո զուտ իրենք իրենցով իմաստ ունեն, բայց ինֆորմացիոն արժեքը շատ ցածր է, քանի որ, նշեմ հիմնական և առավել հանրամատչելի պատճառները.
1. Համարյա ամբողջությամբ պարունակում է այն, ինչն արդեն համարյա բոլորիս հայտնի է,
2. Տրված ինֆորմացիան կիրառական տեսանկյունից պիտանի չէ` չենք կարող կիրառել որևէ խնդրի լուծումը գտնելու համար
3. Հանդիսանում է ուղղակի հակադարձում, տրամաբանորեն չկապվելով հակադարձվող ինֆորմացիայի հետ
Հետևաբար` ցածրարժեք, ոչ պիտանի, ինֆորմացիա էր
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Մի հատ անեգդոտ կա, է, էն որ մերը երեխուն ասում ա․ հորդ վրա հույս դնեինք հիմա դու չէի լինի։
Հիմի մերն ա, ժողի վրա հույս դնենք, հայերենն էլ կմոռանանք, ուր մնաց yield ու coupon rate սովորենք։ Ուրեմն մեր քամբախ ինստիտուտում, կառավարման ֆակուլտետում մագիստրատուրա են ընդունում «Գործարար վարչարարություն /կառավարում/» մասնագիտությամբ, ու կողքից Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում մագիստրատուրա են ընդունում «Բիզնեսի կազմակերպում» մասնագիտությամբ։ Սրանք բիզնեսը կազմակերպում են, տալիս նրանց կառավարմանՎոբշեմ, մարդ ասում ա սաղ բաժինները փակեն, մենակ հայոց լեզու ու պատմություն դասավանդեն բակալավրիատում, մագիստրատուրան էլ մենակ եկեղեցու պատմությունը լինի․ հենա մեր ՀԱԵ-ից ավելի կազմակերպված բիզնես երևի Հայաստանում չկա, երեխեքը ընդեղ էլ պռակտիկա կանցնեն «Մոմի արտադրությունը, վաճառքը ու ԱԱՀ-ից խուսափելու օրինական ճանապարհները» կամ «Կնունք-հարսանիքից շահույթի մաքսիմիզացիայի հիմնախնդիրները» թեմաներով։
Հենա, Սուվարյանն էլ դեմ չի լինի, ժողի նախկին ռեկտոր մարդ ա, գիտի ինչ ա ասում․ աղանդներ, բան։ Երեխեքը աղանդներից ապահով լինեն, մենք մի կեսին բիզնես կսովորացնենք, մյուս կեսին գործարարություն։
Varzor (12.11.2019)
Դե որ Լիոն ախպերը Արմեն Այվազյան ա ցիտում, ես էլ ինքս ինձ ցիտեմ ։ճ
----
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԲՈՒՀՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՌԱՐԿԱ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խոստացել էի, որ էս թեմայով գրելու եմ: Բայց նախքան բուն ասելիքիս անցնելն ուզում եմ անպայման անդրադառնալ մի մտքի, որը ամենատարբեր ձևակերպումներով լսել կամ կարդացել եմ վերջին օրերին: Ասում են, որ քանի դեռ դպրոցում նորմալ հայերեն չեն սովորում, ԲՈՒՀ-ում պետք է դասավանդվի հայոց լեզուն, որ չիմացողները սովորեն: Հետաքրքիր է, հայերենի մասին սենց բան ասողները հասկանու՞մ են, թե ի՜նչ սարսափելի բան են ասում: Ախր ուսանող դառնալու համար պետք է հայերենի քննություն հանձնես: Ու եթե հայերեն չիմանալով ընդունվել ես, ուրեմն ընդունվել ես կաշառքով: Այլ կերպ ասած էս մտքի հեղինակներն ակամայից աջակցում են կոռուպցիային: Եթե ընդունվել ես ԲՈՒՀ, ուրեմն կա՛մ հայերենի բավարար գիտելիք ունես, կա՛մ էլ դու չպետք է լինեիր էդտեղ, փողով ես ընդունվել: Ուրեմն անկախ դպրոցում կրթության որակի փոխել-չփոխելուց (անպայման պետք է փոխվի), պետք է հստակ սահմանանենք քաղաքականություն, որ կոռուպցիան անթույլատրելի ա, ԲՈՒՀ պետք է ընդունվի միայն ու միայն բավարար գիտելիք ունեցողը, անկախ նրանից, թե որտեղ է ստացել այդ գիտելիքը:
Հիմա գանք հայերենին: Պատկերացրեք, որ մեկը ընդունվի բանասիրական ֆակուլտետ ու իր հետ սկսեն թվաբանություն անցնել. սովորեցնեն թվերը, գումարել-հանելը: Աբսուրդ է, չէ՞: Նույն էլ լեզվին է վերաբերվում: Սա էն դեպքը չի, երբ կրկնությունը գիտության մայրն է: Էն, ինչ ներառված է ոչ մասնագիտական ֆակուլտետների հայերենի կուրսում, իր մեջ չի պարունակում որևէ բան, որն ուսանողը արդեն իսկ չգիտի. նույն դպրոցական կուրսի կրկնությունը ժամանակի անիմաստ կորուստ է:
Պե՞տք է հայերենի ուսուցումը ԲՈՒՀ-ում, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ցանկալի է, բայց բացարձակ ոչ էն տեսքով, ինչ հիմա կա ու ոչ բոլորի համար: Բանասիրականի դասախոսներն ու ուսանողները, իմ պատկերացմամբ, հիմա պետք է ոգևորված ծեծեին ռեկտորատների, գիտական խորհուրդների դռները, աղերսելով ու պահանջելով, որ իրենց տրված էս ազատությունը կարողանան օգտագործել ի շահ ԲՈՒՀ-ի ու ուսանողների, կրթության լավացման:
Պետք է ասեին, որ մենք սկսում ենք կազմել նոր կուրսեր ամեն ֆակուլտետի համար, ըստ որի ոչ թե կրկնելու ենք դպրոցական կուրսը, այլ ունենալու ենք նոր առարկաներ: Ունենալու ենք, օրինակ, մասնագիտական տերմինաբանության ու մասնագիտական հայերենի կուրսեր: Ունենալու ենք բանավոր խոսքի ու հռետորաբանության կուրսեր: Ունենալու ենք ենթադրենք համեմատական լեզվաբանության կուրսեր: Գուցե արևմտահայերեն որոշ ֆակուլտետների համար: Եվ այլն, և այլն, և այլն: Ու որ էդ կուրսերը նենց խնամքով ենք կազմելու, նենց հետաքրքիր ենք սարքելու, էնքան գիտելիք տվող ենք սարքելու, որ ուսանողներն իրենց ճղելու են էդ կուրսերին գալու համար, ոչ թե գան նստեն դպրոցական կուրսի կրկնությանը ու ձանձրույթից հորանջելով իրենց տետրերի մեջ ձևավոր տառերով սեփական անունները գրեն:
Ու էս կուրսերը պետք է լինեն ընտրովի: Ուսանողն ինքը պետք է կարողանա ընտրել, ուզու՞մ է իր լեզուն, հայերենի գիտելիքը խորացնել էսինչ ուղղությամբ, թե՞ չի ուզում: Եթե չի ուզում, իր գործն է: Բուհ գալով ինքն արդեն բավական նորմալ մակարդակի պետք է իմանա հայերեն: Բայց ձեր կազմած կուրսերը պետք է էնքան լավ սարքեիք, հարգելի բանասերներ, որ ուսանողները հերթ կանգնեին դրանք ընտրելու համար:
Փոխարենն ի՞նչ եք անում: Պաշտպանում եք ձեր անտատասկ ճանապարհը՝ անըդհատ նույն ձանձրալի կուրսն անցնելու, որը ոչ ձեզ է հետաքրքիր, ոչ ձեր ուսանողներին, բայց սենց հեշտ ա, դուք բան չեք անում, դեռ դպրոցում անգիր արած սահմանումներն եք կարդալու, թելադրություն տալու ու հանգիստ գնալու եք բազմոցին թիկն տված ձեր տաք թեյը խմելու:
Ու դեռ դու՞ք եք խոսում հայերենը պահպանելուց ու զարգացնելուց, սիրելի ակտիվիստներ, որ քայլ չեք անում, շանսն անգամ չեք ուզում օգտագործել հայերենը Հայոց աշխարհում զարգացնելու համար: Ախր ձեզ տվել են էդ հնարավորությունն ու ազատությունը, ո՞նց կարող եք օգտվելու փոխարեն ընդդիմանալ: Ու ու՞մ եք մեղադրում հայերենի դեմ պայքարելու մեջ: Նախարարի՞ն: Չէ, լու՞րջ: Արայիկի՞ն եք մեղադրում: Տո դուք ձեր փափուկ աթոռներին նստել, համակերպվել էիք ամեն ինչին, երբ էդ նույն Արայիկը պայքարում էր Հայերենի համար: Էն ժամանակ հո հիմիկվա նման չէր, որ դուք էլ դուրս գայիք պայքարելու: Վախեցած տեղներդ նստած էիք ու աջակցում էիք նրանց, ովքեր հենց հայերենի դեմ էին պայքարում: Հիմա ումի՞ց եք պաշտպանում հայերենը: Հայերենի պաշտպանների՞ց: Խելքներին աշեցեք...
...օրենքի էս նախագիծը լավ հնարավորություն է հայերենը զարգացնելու, հասարակության գիտելիքը շեշտակիորեն մեծացնելու, հայերենի կիրառական կուրսեր ստեղծելու համար: Այս հնարավորությունը բաց թողնելը հանցագործություն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որ հիշում եմ ինչ տիպի հայոց լեզուն բարդացնում էր մեր կյանքը ԲՈՒՀում, բա հայոց պատմությունը, առավել ևս, որ դպրոցից եկած մարդիկ, ովքեր վստահ էին, որ Հայկը քրիստոնյա էր, Արարատն էլ Հայաստանի տարածքում է, ոչ մի ավել բան չտվեց ու իրենք երևի մինչև հիմա ճիշտը չգիտեն (( :
Մեզ մոտ, մեկ ա, 80% չգիտի ինչի համար է ընդունվում, ինչ ա դառնալու, ու վապշե, էդ իրեն պետք ա թե չէ, ներկայիս համալսարանների դիմաց միտինգ անողները վկա:
Էս սենց, իսկ առհասարակ, տանել չեմ կարող Նիկոլի թիմի մեծ մասին, շատերին համարում եմ լուզեր ու բլա-բլա-բլա, ինքըս ավելի շատ տուժել եմ իրենց անգործությունից, քան նախկիններից, բայց... Բայց , որ հիշում եմ, ովքեր էին նախկինները, դաշնակահանրապետական ազգային արժեքների ու վեհ կրոնի ջատագով գողականները, ու տեսնում եմ հիմա իրանց պաշտպանողներին, տեսնում եմ Նիկոլի թիմի իբր անհաջողություններից ուրախացողներին ու հեգնողներին, էն որ ուզում եմ ասեմ, յախք, յախք արա (էստեղ էլ Լիոնը վկա):
Վերջին խմբագրող՝ Quyr Qery: 11.11.2019, 08:15:
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
boooooooom (11.11.2019), Freeman (12.11.2019), Աթեիստ (11.11.2019), Շինարար (11.11.2019), Տրիբուն (11.11.2019)
Երանի թե կարղանայինք վստահ լինել, որ ՀՀ ԲՈՒՀ-երը բարոյապես ու ֆիզիկապես պատրաստ կլինեն նման ավտոնոմիայի ու, գիտակցական ու կազմակերպչական բարձր մակարդակ ցույց տալով, առանց վերևից ուղղորդման, կկարողանան ինքնուրույն կողմնորոշվել, թե հայոց լեզվի ինչ նոր ձևեր են իրենց անհրաժեշտ ու «պատվիրեն» դրանք բանասերներին:
Նենց չի էլի, որ ռեկտորները կամ գիտխորհուրդների բոլոր անդամները շնորհալի ու լուսավոր մարդիկ են, Հայոց աշխարհի բոլոր ԲՈՒՀ-երն էլ 1.5 տարում մեծածախ առևտրի կենտրոններից վերածվել են իրական կրթօջախների ու գիտության զարգացման ջատագովների...
Վերջին խմբագրող՝ Գաղթական: 11.11.2019, 12:56:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Համենայն դեպս գոնե մի մասով հետ կանգնելով ազգային գաղափարների աջակցումից և փորձ կատարելով աջակցել «համամարդկային», բայց իրականում կանգնելով «կոսմոպոլիտ» և ժամանակի փորձությունը չանցած գաղափարների կողմը, հարգելի պարոն Փաշինյան, Դուք հիանալի առիթ եք տալիս ՈՉԻՆՉ ԱՍԵԼՈՒ ՉՈՒՆԵՑՈՂ ուժերին կանգնել ազգային դիրքերի վրա և հարվածել Ձեզ։
Ամեն ինչից զատ, որի մասին այս օրերին շատ խոսեցի, սա նաև կոպիտ քաղաքական սխալ էր, ընդ որում այն կարող է շարունակվել։
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համաձայն եմ, որ դպրոցական կուրսը կրկնելու տեղ չի:
ՈՒ համաձայն եմ, որ վերևում քեզնից մեջբերմանս մեջ նշածդ կարգի առարկաները պիտի դասավանդվեն:
Ասածս էն ա՝ թե արժի՞ էդ պրոցեսն ինքնահոսի թողնելով նստել սպասել, թե երբ պիտի ինքնակազմակերպվեն, եթե դա ընդհանրապես տեղի ունենա..
Չմոռանանք՝ մենք խոսում ենք մի երկրի մասին, որտեղ դաժը դատավորն ա մոլորված հորթի դիրք ընդունում, երբ վերևից հրաման չի իջնում:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Varzor (12.11.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ