Մի հատ անեգդոտ կա, է, էն որ մերը երեխուն ասում ա․ հորդ վրա հույս դնեինք հիմա դու չէի լինի։
Հիմի մերն ա, ժողի վրա հույս դնենք, հայերենն էլ կմոռանանք, ուր մնաց yield ու coupon rate սովորենք։ Ուրեմն մեր քամբախ ինստիտուտում, կառավարման ֆակուլտետում մագիստրատուրա են ընդունում «Գործարար վարչարարություն /կառավարում/» մասնագիտությամբ, ու կողքից Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում մագիստրատուրա են ընդունում «Բիզնեսի կազմակերպում» մասնագիտությամբ։ Սրանք բիզնեսը կազմակերպում են, տալիս նրանց կառավարմանՎոբշեմ, մարդ ասում ա սաղ բաժինները փակեն, մենակ հայոց լեզու ու պատմություն դասավանդեն բակալավրիատում, մագիստրատուրան էլ մենակ եկեղեցու պատմությունը լինի․ հենա մեր ՀԱԵ-ից ավելի կազմակերպված բիզնես երևի Հայաստանում չկա, երեխեքը ընդեղ էլ պռակտիկա կանցնեն «Մոմի արտադրությունը, վաճառքը ու ԱԱՀ-ից խուսափելու օրինական ճանապարհները» կամ «Կնունք-հարսանիքից շահույթի մաքսիմիզացիայի հիմնախնդիրները» թեմաներով։
Հենա, Սուվարյանն էլ դեմ չի լինի, ժողի նախկին ռեկտոր մարդ ա, գիտի ինչ ա ասում․ աղանդներ, բան։ Երեխեքը աղանդներից ապահով լինեն, մենք մի կեսին բիզնես կսովորացնենք, մյուս կեսին գործարարություն։
Էջանիշներ