Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
Ես դեռ ավելի հակված եմ հավանելու էդ որոշումը։
Շատ մասնագիտությունների դեպքում ԲՈւՀ-ում երկրորդ անգամ դրանք անցնելը ժամանակի անիմաստ կորուստ ա։ Դա արդեն հանրակրթական ուսումնական հաստատություն չի։ Բազային գիտելիքները կամ պտի դպրոցից ստացած գա, կամ էլ եթե ընտեղ չի ստացել, հերն էլ անիծած։
Դե ոնց որ ասում են․ կրկնությունը՝ գիտության մայրն է, բթության հայրն է
ԻՀԿ, քանի դեռ այսպես ասած անցումային փուլում ենք, պետք է գոնե ԲՈՒՀ-ում փորձեն մի փոքր լրացնել այն բացը, որն առաջացել է հանրակրթական համակարգի թերացումով։
Իսկ նորմալ կրթական համակարգի պայմաններում, միանշանակ համաձայն եմ՝ անիմաստ է կրկնել այն, ինչը պիտի արդեն սովորած և քննված լինի դպրոցում։
Սակայն, ԲՈՒՀ-ում կարելի նոր բան սովորել, մասնավորապես ընտրված մասնագիտության հետ առնչվող հայերենը, պատմության քաղաքական և քաղաքացիական դրվագները։ Չենք մոռանում, չէ՞, որ ԲՈՒՀ-ը ոչ միայն մասնագիտական կրթություն է ապահովում, այլև մասնակցում է ապագա ՀՀ քաղաքացու կերտման պրոցեսին։