Էս կոնտեքստում լավ չեմ ըմբռնում իհարկե «կիրառական հայերեն» ու «խոսակցական հայերեն» տարբերությունը, բայց բնական ա, որ դպրոցում կամ պարապացնողի մոտ սովորող մարդը գրական լեզուն ա սովորում, ոչ թե փողոցային ժարգոն:
Այնուամենայնիվ, եթե «կիրառական»-ն ու «խոսակցական»-ը բառախաղ էր, ապա դու գրել էիր բառացի հետևյալը.
Բայց դե էդ էական չի..այդ արտերկրի հայությանն է, որ պիտի դարձնել գրագետ էն լեզվից, որով խոսում են հայրենիքում
Չեմ համաձայնի, թե արևելահայը տենց հստակ միանգամից հասկանում ա արևմտահայերեն բարբառը, եթե նախնական փորձ չունի էդ բարբառի հետ շփվելու:Ինչ վերաբերում է "շառաչուն ապտակին", չգիտեմ դու ինչ չափով ես շփվել կամ շփվում սփյուռքի արևմտահայերի հետ ու արդյոք նկատած կլինես մի այսպիսի հետաքրքիր օրինաչափություն․ արևմտահայերը, որքան էլ որ լավ են տիրապետում հայոց լեզվին, արևելահայերեն խոսքը (լինի հայաստանյան, թե պարսկահայ դիալեկտ) զարմանալիորեն չեն հասկանում, այսպես շվարած ու անհաղորդ կնայեն դեմքիդ (հետո կպարզես, որ ուղղակի գաղափար չունեին ինչից էիր խոսում), մինչդեռ հակառակը ճիշտ հակառակն է՝ արևելահայերը (լինի հայաստանցի, թե պարսկահայ), ինչքան էլ սահմանափակ իմանան լեզուն, երբեք խնդիր չունեն հասկանալու արևմտահայերենը։ Ես բավական մտածել եմ այս մասին (ու դեռ մտածում եմ)․ ինչի՞ց է, որ արևմտահայը խնդիր ունի "ֆայմելու" իրեն անծանոթ կամ փոքր-ինչ տարբեր/ձևափոխված հայերեն բառերն ու միտքը, իսկ արևելահայը, չտիրապետելով արևմտահայերենին, չի զգում որևե դժվարություն հասկանալու, թե ինչից է խոսում արևմտահայը։ Ու նմանապես Հայաստանում արևմտահայերին հասկանալու խնդիր հաստատ ոչ ոք չունի՝ սկսած ԲՈՒՀ չավարտած տաքսիստից, վերջացրած հինգ ԲՈՒՀ ավարտած տաքսիստով![]()
Հա, ընդհանուր միտքը կարող ա բռնցնես՝ կոնտեքստից կախված, բայց կարող ա և ինչ-որ կարևոր բան բաց թողես:
ՈՒ նույնը ճիշտ ա նաև արևելահայերենի այլ բարբառների վերաբերյալ:
Ասենք օրինակ Արցախի կամ Շամշադինի բարբառը:
Եթե նախապես երբևէ չես շփվել էդ բարբառի հետ կամ շփվել ես քիչ՝ 2 բարբառակիր իրար մեջ կխոսան, կողից լսողը բան չի ջոգի:
Ինչ խոսք, եթե քեզ դա միանգամից է հաջողվել՝ ուրեմն հատուկ տաղանդ ունես:
Բայց սեփական փորձիցս ասեմ, որ ինքս էլ, քո խոսքերով ասած, խնդիր ունեմ «ֆայմելու» ինձ անծանոթ կամ տարբեր/ձևափոխված հնչող բառերը՝ ֆլամանական լիքը բարբառներում, թեև հոլանդերենը ամենօրյա խոսակցական լեզուներիցս է:
Թեև, չեմ վիճում, մայրենի լեզվի դեպքում երևի մի քիչ ուրիշ է, երբ փոքրուց էդ միջավայրում ես մեծացել ու նույն բառի հազար տեսակ արտասանություն լսել (հայաստանցիների պարագան):
Հարգանքներս՝ համ իրենց, համ քեզ, որ էդ կարևոր գործն անում ես կամավոր:Ի դեպ, ես կամավոր դասավանդում եմ մեր քաղաքի շաաբթօրյա արևելահայերեն հայկական դպրոցում, և քիչ չեն արևմտահայերը, որ իրենց երեխաներին բերում հենց այդ դպրոցը (արևմտահայերեն հայկական դպրոցի փոխարեն), որ երեխաները տիրապետեն այն լեզվին, որը կիրառական է հայրենիքում։
Էջանիշներ