Գաղթական-ի խոսքերից
Էս Հայոց Լեզու, Հայ Գրականություն ու Հայոց Պատմություն առարկաները դասացուցակից հանելու ախմախ որոշման հետ կապված մի դեպք հիշեցի.
ՈՒրեմն զաչոտների քննական շրջան ա:
Մենք 4-րդ կուրսեցի ենք՝ միջանցքում մի տեղ լռվցրած:
Մեզ ա մոտենում այլայլված ու քթի տակ քֆրտող մի 3-րդ կուրսեցի՝ սիգարետ կրակելու:
- Ի՞նչ կա Խչո, էս խի՞ ես կատաղել:
- Տո էդ տուուո՜ւուու-ի մոտից եմ գալիս: Փողը նախօրոք տված էր, պիտի պռոստը մտնեի, պատմությանս զաչոտը դներ, դուրս գայի: Էն էլ՝ էդ մոմենտին էլի դասախոսներ մտան ամբիոն, սկսեց հարցեր տալ, չպատասխանեցի, կտրեց...
- Ի՞նչ էր հարցնում խի..
- Ասում ա՝ կարաս ասես Տիգրան Մեծի շոֆեռի անունը.. *թ ըլնեմ արա, թագավոր մարդ ա եղել, կարող ա 100 հատ շոֆեռ ունեցած ըլնի, ես ուրդո՞ւց շոֆեռի անուն իմանամ...
Հ.Գ. Պատմությունը ներկայացված է առանց չափազանցությունների...
Էջանիշներ