Մնացականյանին շատ եմ հավանում ու ուշադիր հետևում եմ հենց իր նշանակման ժամանակվանից:
Էս կարճ միջոցում ինքը հսկայական ծավալների աշխատանք ա կատարել ու, ճիշտն ասած, մոտս տպավորություն ա, թե ինքը շատ քիչ ա լինում Հայաստանում, որտև միշտ ինչ-որ տեղ ինչ-որ բանակցություններ վարելով ու փաստաթղթեր ստորագրելով ա զբաղված:
Hard-Talk-ի իր հարցազրույցը գնահատում եմ բավարար, ոչ թե լավ կամ գերազանց:
Հա, ընդհանուր առմամբ, մի տիեզերական նշանակության հարց չէր լուծելու էդ հարցազրույցը, բայց ամեն դեպքում..
Ճիշտ ա՝ որոշ բացթողումներ հենց իր մեղքը չեն:
Օրինակ՝ հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը, որն առայժմ օդում կախված է մնացել որպես կենաց՝ բանակցություններում կամ գոնե երկր(ներ)ի ներսում քաղաքական կուրս փոխելու փոխարեն:
Իսկ ընդհանուր արտաքին քաղաքական վեկտորում էլ Հայաստանն առայժմ բավարարվում է թուրքիային կծոցիներով, ինչն էլի նորմալ ա (առաջ էդ էլ չկար), քանի որ էս պահին թափը չի հերիքի ավել ինչ-որ բանի:
Այնուամենայնիվ՝ գեոպոլիտիկան քննարկելիս կարելի էր շատ դիպուկ մի քանի ռեպլիկ թողնել ՆԱՏՈ-ի անդամ թուրքիայի վարած վայրենի ու, սենց ասենք, ոչ բարիդրացիական քաղաքականության՝ անխտիր բոլոր հարևանների ու + ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի նկատմամբ:
ՈՒ էս լույսի ներքո՝ ինչպե՞ս պիտի իրեն պահի Հայաստանը, եթե ունի սենց անկանխատեսելի հարևան, որտեղ Հայոց մշակութային եղեռնը շարունակվում է ցայսօր ու որը բացեիբաց զինում ու թրեյնինգ է անում իրենից ոչ պակաս արյունարբու ու ոչ-նատոական ազերփայչանին:
Դե մեկ էլ պետք չէր կմկմալ ու խոսքը կտուրը գցել, երբ հաղորդավարը մի քանի անգամ պահանջում էր ընդունել հայկական բանակի կատարած վայրագությունները:
Էդ ե՞րբ ա հայ զինվորը վայրագություն կատարել:
Ի՞նչ փաստեր կան, ի՞նչ ստոր մեղադրանք ա:
ՈՒ էս թեմայով էլ հիշատակել Բաքուն, Սումգայիթն ու Մարաղան, 2016-ն՝ իր Թալիշի ծերունիների բզկտած ու անականջ մարմիններով, Քյարամ Սլոյանի կտրված գլխով և այլն և այլն:
Կրկնվեմ՝ հարցազրույցը գնահատում եմ բավարար ու գուցե և հանպատրաստից:
Բայց սրանից Մնացականյանի կատարած աշխատանքի հանդեպ ակնածանքս չի տուժում:
Էջանիշներ