Էն ժամանակ իր հիվանդությունները կային՝ իր սիմպտոմներով, հիմա՝ իրը...
Էն ժամանակ իր հիվանդությունները կային՝ իր սիմպտոմներով, հիմա՝ իրը...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Իմիջայլոց, e-draft.am-ը շատ լավ կոնցեպտ ա, չնայած որ կայքը դեռ լավացվելու լիքը տեղ ունի, ուղղակի դժբախտությունն էն ա, որ դեռ շատ լուրջ չի ընկալվում ժողովդրի կողմից ու կառավարության կողմից էլ ոնց որ լրջորեն չի խրախուսվում ակտիվ մասնակցությունը։
Լավ կլիներ, կառավարությանը քննադատող սաղ «հռչակավոր մասնագետները» ֆեյսբուքից ու դեղին մամուլից տեղափոխվեին էս պլատֆորմը ու կառուցողական առաջարկներ ու դիտողություններ անեին, եթե իսկականից պետության մասին են մտածում:
Si vis pacem, para bellum
Lion (04.10.2019)
Վերջին 20 տարում առաջին անգամ ՀՀ ղեկավարն ինքնաթիռի տակ չդիմավորեց ՌԴ նախագահին՝ «կզած»:
(c) Ստեփան Գրիգորյան
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Բայց էս մեր հայերը մեկ-մեկ ինչ բռի կարան լինեն...
Մարդը ժպիտով ներս ա մտնում.
էս առաջին պլանի կանգնածն էլ, ենթադրվում ա՝ դիմավորողն ա..
փոխանակ սկզբից մի հատ բարև-բայլուս, վելքամ թու Արմինիա, մի երկու րոպե ոտդ ստեղ կախ գցի փլիզ...
արարողակարգից ա - բան ա...
բայց չէ՝ սենց չոբանավարի նայում ա դեմքին ու շուռ գալիս կողքինին հայերեն՝ մտնեմ մի հատ հասկանամ...
տո բայց խի դու մինչև հիմա պիտի հասկացած չլինեիր, այ քու տունը չբլի...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Չմեռանք, էս օրն էլ տեսանք )))
Թրամփը դաբռո ա տալիս, Պուտինը դաբռո ա տալիս, ԵՄ-ն բազմանշանակ լռում ա..
Իսկ Հայաստանը՝ մատ ա թափ տալիս.
Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:
Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ։
Հայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Հայաստանն աջակցում է Սիրիայի միասնությանը և ինքնիշխանությանը և կոչ է անում զերծ մնալ Սիրիայի և նրա ժողովրդի դեմ ռազմական ոտնձգություններից: Հայաստանը կշարունակի տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ Սիրիայի ժողովրդին։
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էս էլ՝ բոնուս.
https://www.facebook.com/45887917791...216506?sfns=mo
English text below
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ։
Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է։
Մեր հյուպատոսին խնդրեցի զորակցությունս փոխանցել հայ համայնքին, և, առհասարակ, աղոթում եմ Սիրիայում ապրող մեր հայրենակիցների և մեր բարեկամ սիրիացի ժողովրդի համար:
Earlier today, I had a phone call with the Consul General of Armenia in Aleppo, Armen Sarkissian.
As you know Turkish troops launched a military operation in Northern Syria. Provided that the Armenian population in the area is under fire, I got in contact with Consul Armen Sarkissian in order to get informed about the situation on the ground.
At this point, Turks are bombing the city of Tell Abiad where 16 Armenian families permanently reside. Their evacuation is currently underway. Apart from this, city of Qamishli, with a number of Armenian residents, is also under attack. I asked our Consul to convey my support to the Armenian community, and in general, I pray for Armenians living in Syria and for our fellow Syrian people.
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Էսօր դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը կառավարությունը հաստատեց ու ստեղ ամփոփո ներկայացված են հիմնական փոփոխությունները…
Կոնցեպտը իրոք լավն ա, ու կիրառումը հնարավոր ա որ իրոք դեռ սահմանափակ ա: Բայց իրա հիմնական նպատակին ծառայում ա. թափանցիկություն, նախօրորք տեղեկատվություն սպասվող օրենսդրական փոփոխությունների մասին, հետաքրքրված հանրությունից feedback ստանալ, հանրային քննարկումների մասին տեղեկատվություն տրամադրել։ Ասեմ, որ սենց պլաֆորմները եվրոպայում էլ են սկսվել նոր-նոր ներդրվել, ու նույն խնդիրները կան ինչ-որ մեր մոտ․ (1) հանրությունը ավելի շատ հակված ա օդի մեջ դժգոհություն հայտնելուն քան լուրջ քոմենթներ անելուն, որը նորմալ, քանի որ հասարակությունը էտքան ժամանակ չունի, որ դնի օրենք առ օրենք մանրամասն քննարկի, ու քոմենթների որակն էլ շատ բարձր չի; (2) իշխանությունները հաճախ լուրջ չեն ընդունում, կամ նենց հպանցիկ են նայում քոմենթներին․ չնայած իշխանության առանձին թևեր հաճախ սկի իրար լուրջ չեն ընդունում, ուր մնաց լայն հանրությանը լուրջ ընդունեն։
Դե մարիդկ էլ կան, որ սպասում են, որ իրանց քոմենթը տեղում պիտի ընդունվեր կառավարության կողմից, կամ էլ Նիկոլը օրենք ա օրենք լայվով սաղին ցրելով ա զբաղված։
Օրինակ մեր @StrangeLittleGirl -ը հարկային փոփոխությունների փաթեթի վրով ահագին որակով քոմենթ էր գրել։ Ինձ իրա քոմենթը դաժե ավելի համոզիչ թվաց ու ավելի որակով էր, քան կառավարության հիմնավորումները։ Բայց քոմենթը փաստացի էտ համահարթեցման սկզբունքի դեմ էր, այսինքն սաղ օրենսդարական փոփոխությունը, որի հիմքում դրված ա համահարթեցումը, կասկածի տակ էր դրվում, ու մենք էլ գիտենք Բյուրի վերաբերմունքը էտ հարցին։ Բնականաբար էտ դեպքում պիտ ասեին, շնորհակալություն-հաջողություն, կամ էլ ՆԻկոլը իրա հայտնի համահարթեցման լայվով պիտի բացատրեր դիրքորոշումը, որի հետ կարող ա և լիքը մարդ համաձայն չի։
Ազգի արժանի ներկայացուցչի, արժանի հայի ու արժանի ղեկավարի պատասխան.
(բա չէ՝ կակոյ նիբուծ նազարբաև տա փուռդ, դու էլ բերանդ ջուր առնես, նստես)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ