Քանի որ մարգարե խաղալը մոդա ա, եկա հիշացնեմ, որ տաս օր առաջ մեր սիրելի ակումբցիներից մեկը եկել էս թեմայում հարայ–հուրույ էր անում, թե բա Նիկոլը սուտասան ա․ մինչև վարչապետ դառնալը ասում էր սահմանադրությունը պետք ա փոխել իսկ հիմա էլ կարիք չի տեսնում։ Ու սա որպես ևս մի փաստարկ էր բերում Նիկոլի ինքնասիրահարված դիկտատոր լինելու: Ինչին ի պատասխան ես էլ մեկնաբանեցի, որ․
Փաստորեն արդեն հայտնի ա, որ Նիկոլենք պատրաստվում էին հանրաքվեի, ու ոնց ջոկում եմ ներկա հայտարարություններից, մոտ մի երկու տարուց նոր սահմանադրությունը պատրաստ կլինի հանրաքվեի դրվելու։ Մի խոսքով՝ ամեն ինչ իմ մարգարեության հունով ա գնումԻսկ իրականում ընդամենը գնում ա նենց, ոնց ես կարծում էի, որ իմաստ կունենար որ գնար։ Իսկ էն նույն մարդամեկը ինձ մեղադրում էր «դեդուկտիվ փաստարկող» լինելու (իսկ գրագետ ձևակերպմամբ՝ confirmation bias–ով փաստարկելու) մեջ։
Ու հիմա ինձ հետաքրքիր ա էդ մեր սիրելի ակումբցին հիմա ո՞նց ա իր «Նիկոլը սահմանադրություն էլ չի ուզում/մտադիր չի փոխի» պնդումը սրբագրրելու, որ իր «Նիկոլը սուտասան դիկտատոր» ա նախնական հիպոթեզը հաստատի![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
էլ մտածում եմ․ մի՞թե իշխանություններին քննադատելու ուրիշ ավելի հետաքրքիր/առարկայական բան չեք գտնում, որ ընկել եք Բադասյանի «ապաքաղաքական» ձևակերպման վրա ենթագիտակցորեն պատասխանատվությունից խուսափելու նշաններ եք ման գալիս։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Varzor (30.09.2019)
Lion (30.09.2019)
Ծլնգ (30.09.2019)
Ճիշտ չի լինի, որ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում այսօր՝ հուլիսի 17-ին, այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Չեմ կարծում, որ ճիշտ կլինի՝ կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնի, որովհետև կարող է մեկնաբանվել, որ նոր վարչապետ է, նոր կառավարություն, և իրենք էլ հիմա իրենց վրա են ուզում ձևել նոր Սահմանադրությունը, բայց նորմալ եմ համարում, որ հանրության մեջ լինեն այդպիսի նախաձեռնություններ», - ասել է նա:
Նիկոլ Փաշինյանը թեեւ նշել է, որ ՀՀ-ում երբեք լեգիտիմ Սահմանադրություն չի եղել, միևնույն ժամանակ ճիշտ չի համարել, որ սահմանադրությունը հաճախ փոխվի։
Աղբյուր
Վիդեո
33֊րդ րոպեից մինչև 36
որպես խրատ չընդունես, բայց ոչ մի բանավեճ չարժի նրան, որ ինքդ քո սկզբունքներին հակառակ գնաս այդ բանավեճի մեջ «հաղթելու» համար... ու այդ երկու գրառումներդ իմ անփորձ աչքին այնքան քոնը չէին, որ նույնիսկ մտահոգիչ էին... Իսկ քաղաքականության բաժնից ոչ թե լավ կլնի հեռու մնաս, այլ որ... ընդհանրապես.... ավելի հաճախ երևասդե գոնե որ տրենդային հոսքերից հետ չընկնես. այս վերջի էջերի տրենդը ամփոփագիրներն էին, ոչ թե մարգարեությունները
![]()
Արշակ (30.09.2019)
Էս ինչ լավ լուրեր են ։)
https://www.facebook.com/watch/?v=1370564979772517
«Պռիվետ, Ռոբ»-ի գործը վերաբացվում ա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Varzor (30.09.2019)
Ծլնգ ջան, դիմացինին «հաղթելը» երբեք բանավիճելուս մոտիվացիան չի եղել ու ու էս գրառումներում էլ էդ չէր։ Ընդհակառակը․ Ակումբի քննարկումներում քանի անգամ ա եղել, երբ կարող էի հերթական գրառմամբ «ջախջախիչ հաղթել» բանավեճում, բայց քննարկման կեսից տեսնելով, որ հետս բանավիճողի գլխավոր մոտիվացիան «հաղթելն» ա, այլ ոչ թե ճշմարտության բացահայտումը, քննարկումը շարունակելու մոտիվացիաս իսպառ վերացել ա ու տենց էլ անպատասխան եմ թողել բանավեճը։ Բայց ամեն դեպքում, առանց պատճառների մեջ խորանալու, ընդունում եմ, որ վերջին գրառումներիս ոճը նյարդային էր ու ինչպես Վիշապը նկատեց՝ ոչ կոնստրուկտիվ, ինչի համար ներողություն եմ խնդրում քննարկման մասնակիցներից ու մնում էս բաժնի քննարկումներից զերծ մնալու որոշմանս։
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Հա, սա ես էլ էի մեջբերել , ինձ թվում է, արդեն մի քանի կռուգ ցիկլի մեջ ենք ընկել :Ճ
Վարչապետի ասածը հետևյալն է՝
1. Չշտապենք, շանս տանք էս սահմանադրությանը («Եվ նաև կարծում եմ՝ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է Հայաստանի Հանրապետությունում շանս ստանա, որպեսզի մենք հասկանանք՝ ինչ համակարգ է սա»), որի իրական ենթատեքսը, կարծում եմ՝ սուպերվարչապետությունը մոտ ապագայում պահելն է, թե չէ՝ խռեն, թե էս սահմանադրությունը կարելի է խորհրդարանական համարել: խոսում է ձևի, ոչ բովանդակության մասին։
2. Մենք չենք ուզում սահմանադրական փոփոխությունների պատասխանատվություն վերցնել մեզ վրա (որ չասեն, թե մեր վրով ենք կարել), սա բառացի է ասում, խոսում է ձևի ու ոչ բովանդակության մասին
3. Եթե հանրության մեջ սահմանադրություն փոխելու նախաձեռնություններ լինեն, նորմալ կհամարենք (ինչպիսի մեծահոգություն), նայենք, թե ոնց ա սա լինելու՝
Ներկայիս սահմանադրությունից՝
Սա ներկայիս սահմանադրության իռացիոնալ ապուշություններից է, 200 հազար քաղաքացու ստորագրահավաքով սահմանադրություն փոխելու նախաձեռնություն իրականացնելը, էդպիսի բան կյանքում տեղի չի ունենա, սա ձևական գրված, ժողովրդավարության իմիտացիա ստեղծող դրույթներից է։Հոդված 202. Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը
․․․․
Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
․․․․
Այսինքն հանգիստ կարելի է ջրոցի համարել վարչապետի «բարի կամքն» ու «մեծահոգությունը»։
4․ Խոսում է, որ սահմանադրությունը լավ կլիներ, որ լեգիտիմ լիներ (ամերիկացիք ասում են՝ nice to have), այսինքն շատ մեծ պրոբլեմ չի, որ լեգիտիմ չի (նույնն է, ոնց որ ասես՝ լավ կլիներ, որ իշխանությունները լեգիտիմ լինեին), ու ․․․ պրծ, սահմանադրության բուն բովանդակության ու էֆեկտիվության մասին ոչ մի խոսք, տպավորություն է, որ սահմանդրությունը վաևչապետի համար ընդհամենը դիպլոմի կազմ ա, հիմիկվանը սիրուն չի, բայց ոչինչ։
Նորից եմ ասում, իմ վերդիկտը նույնն ա՝ էս սահմանադրությունն ու համակարգը լրջորեն փոխվելու նշաններ դեռ անձամբ ես չեմ տեսնում, վարչապետի մոտ գաղափարական վակուում ա ու մակերեսայնություն։
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (01.10.2019)
Արշակ ջան, քաղաքականության բաժնում ոչ ներվայնանալ ա պետք, ոչ ներողություն խնդրել։ Սա էն հարթակն ա, որ ոչ մեկ ոչ 100 տոկոսանոց ճիշտ ա, ոչ՝ սխալ, սաղ խառն ա:
Օրինակ, էսօրվա Հայաստանի պարագայում կարող ա ամենաէֆեկտիվը դիկտատուրան ա, ունենում ենք Հիսուս Քրիստոս, որը պատժում է բոլոր դևերին ու իշխում է 600 տարի։
Ոնց որ սաղ դրան ա տանում ։Ճ
Si vis pacem, para bellum
Varzor (01.10.2019)
ՀՀ ԿԲ կողմից Հրապարակվել է երկրորդ եռամսյակի ՀՀ վճարային հաշվեկշիռը, ՀՀ միջազգային ներդրումային դիրքը, ՀՀ համախառն արտաքին պարտքի դիրքերը, ինչպես նաեւ դրամական փոխանցումները
Այ հենց էս թվերն էլ քննարկենք![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ