Մի պարզ օրինակ էլ բերեմ, որից էն կողմ կարծում եմ էս հարցով էլ ասելիք չեմ ունենա:
Խորհրդարանում շատ հասարակ (երբեմն բարդ) օրենքներ հաճախ գրվում են տարբեր խմբակցությունների պատգամավորների համահեղինակմամբ. մարդիկ, ովքեր կոնկրետ էդ ոլորտով մասնագիտացած ու հետաքրքրված են: Հաճախ աշխատանքներին ներգրավվում են արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, ոլորտի մասնագետներ՝ օրենքը հնարավորինս լավ ու ճիշտ մշակելու համար:
Կարո՞ղ է քաղաքական մեծամասնությունը մենակ գրի էդ օրենքը: Կարող է, հետո էլ կքվեարկեն: Էդպես էլ է լինում: Բայց հաճախ համահեղինակությամբ արված նախագծերը լինում են ավելի որակյալ:
Այ էսքան մի պարզ բան է: Ու երբ խոսում ենք երկրի գլխավոր փաստաթղթի մասին, ապա էստեղ շատ ու շատ ավելի կարևոր է հնարավորինս տարբեր շերտերի մասնագետների ներգրավվումը՝ առավելագույն երկրին համահունչ, առանց կիքսերի Սահմանադրություն ստանալու համար, պլյուս՝ մաքսիմալ հնարավոր վստահություն վայելող:
Էջանիշներ