User Tag List

Էջ 104 143-ից ԱռաջինԱռաջին ... 45494100101102103104105106107108114 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,546 համարից մինչև 1,560 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

  1. #1546
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերևս պատճառն այն է, որ Նիկոլին վստահողներից շատերը շարունակում են կրել նույն սկզբունքներն ու տրամաբանությունը, մոտեցումները, ինչ նախկինում:

    Իսկ ընդհանրապես լավ կլիներ, որ Սահմանադրությունը չփոխեին: Բայց երևի տարբերակ չկա:
    Ու որո՞նք ենք այդ սկզբունքներն ու տրամաբանությունները, կհուշե՞ս։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.09.2019)

  3. #1547
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էս գրառումը նկատի ունես, ապա մեկը ես գրառումը շնորհակալել եմ լավատեսության ու ընդհանուր դրական տրամադրության համար, ու հա, ինձ հետաքրքիր չի, թե ինչ տեսանյութի մասին էր խոսքը․ մարդիկ տարբեր պատճառներով են ինչ-որ բան հավանում կամ ոչ։

    Հայաստանյան քաղաքական լրահոսին չեմ հետևում, էս թեման էլ հպանցիկ եմ նայում․ մեծամասամբ երկար գրառումները ոչ էլ կարդում եմ, բայց որ աչքովս մի դրական բան է ընկնում, ուրախացնում է, որ մարդիկ իրենց երկրի հետ կապված հույսեր ունեն, ոչ թե հեռվից հեռու ապրելով, իրենց քաղաքական ու տնտեսական գիտակների տեղ դրած, աղբ են լցնում մի պստիկ երկրի մի բուռ մարդկանց հույսերի վրա, որ իրենց ուժով հեղափոխություն են արել ու ապագայի հետ կապված հավատ ունեն։ Լավ տենդենց չի, բայց սա մենակ իմ կարծիքն է, բանի տեղ մի դրեք։
    պա՜յ․․․ փաստորեն մի պստիկ երկրի մի բուռ մարդիկ իրենց հույսերը հավաքել են եկել են ակումբ, մենք էլ վրեն աղբ ենք լցնում․․․ աչքիս խառակիրի անելուս վախտն ա․․․

    Ասել ես մենակ քո կարծիքն ա, ու բանի տեղ չդնենք, բայց լավ տենդենց չի դա ֆորումում, որ կարծիք ես հայտնում, բայց խուսափում դրա շուրջ քննարկումներից։ Մենք գոնե պոպուլյար կարծիքին հակառակ մտքներս հայտնելով չենք պաղկվում այսպիսի ձևակերպումների ետևում, այլ կանխատեսում ենք, որ քարկոծվելու ենք, պիտակվելու ենք, բայց մեկ ա գտնում ենք, որ երկրի հետ կապված մեր հույսերը արդարացնում են այդ մեր մտավախություններով կիսվելը, թեկուզ մի երկու տելեժկա էլ թուք ու մուր ուտենք․․․ ու քո կարծիքով ստեղ մենք դրսից նստած մենակ աղբ նետելու կայֆից ուռում ենք․․․ թե կուզես իմանաս, մեջից վառվում ենք, որ այդ հույսերը մնում են անուրջներ, ոչ թե փոխակերպվում են ամբիցիաների․․․ բայց թե քո աչքին աղբ ա թվում, ի՞նչ ասեմ․․ բնականաբար մեր գլխին ուշատով մուննաթ կծոցի լցնելու իրավունք ունես․․․

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (29.09.2019), Վիշապ (29.09.2019)

  5. #1548
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու որո՞նք ենք այդ սկզբունքներն ու տրամաբանությունները, կհուշե՞ս։
    Սիրով՝ կոնկրետ էս հարցի համատեքստում: Պետք է վերացվի գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, երբ ամեն նոր իշխանություն Սահմանադրություն է գրում իր մարմնին համապատասխան: Ու եթե նույնիսկ բացարձակ վստահություն ունենք գործող իշխանության նկատմամբ, եթե Սահմանադրություն գրողները լինեն ոչ թե տարբեր շերտերից ընտրված մասնագետներ, այլ միայն իրենց կուսակիցները, անհնար է, որ չլինեն կասկածներ, որ հերթական անգամ գործ ունենք մարմնին համապատասխան գրված Սահմանադրության, այլ ոչ թե երկրին համապատասխանի հետ:

    Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար (իսկ դա անհրաժեշտ է, որտև Սահմանադրության նկատմամբ հավատի սերմանումը քաղաքական կարևորագույն բաղադրիչ է հասարակության ու երկրի զարգացման համար), պետք է հնարավորինս լայնաշերտ մարմին լինի նոր Սահմանադրություն գրողը:

    Իմ համոզմամբ՝ ապակուսակցական, բայց ոչ ապաքաղաքական, որովհետև Սահմանադրությունը ամենաքաղաքական փաստաթուղթն է, որը մատնանշում է երկրի զարգացման ուղղությունը, գոյության ձևը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #1549
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՀ-ում խոշոր հաշվով ոժդ ա փոխվել։
    Հաղթած քաղաքական կուսակցության մտածելակերպը ՀՀ միջինից շատ չի տարբերվում, ինձ մի մոմենտ էշ էշ թվում էր, թե հետաքրքիր բան ա տեղի ունեցել։ Բայց Նիկոլի այցն էլ ահագին լրացուցիչ քաքմեջ արեց հույսերս։ Հետևաբար ինչպես շեֆս կըսեր՝ դրաստիկ փոփոխություններ թերևս չի կըրնա ընել, շատ բանեն տեղյակ չէ․․․
    շեֆիդ հետ համաձայն եմ, բայց դրանից քո տրամադրվածությանը հետևությանը՝ չէ․․․ հետաքրքիր բան եղել ա, անունը ինչ էլ որ դնես, ու գոնե այն, որ կլեպտոկրատիան վերացել ա, շաաաաաաաաատ լուրջ ձեռքբերում ա, բայց դե, հա, հիմա էլ կոլխոզակրատիայի ենք եկել, բայց բարձր տեխնոլոգիաներով են վախացնում, տեսնենք վերջը ինչ կլնի․․․

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (29.09.2019)

  8. #1550
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էս գրառումը նկատի ունես, ապա մեկը ես գրառումը շնորհակալել եմ լավատեսության ու ընդհանուր դրական տրամադրության համար, ու հա, ինձ հետաքրքիր չի, թե ինչ տեսանյութի մասին էր խոսքը․ մարդիկ տարբեր պատճառներով են ինչ-որ բան հավանում կամ ոչ։

    Հայաստանյան քաղաքական լրահոսին չեմ հետևում, էս թեման էլ հպանցիկ եմ նայում․ մեծամասամբ երկար գրառումները ոչ էլ կարդում եմ, բայց որ աչքովս մի դրական բան է ընկնում, ուրախացնում է, որ մարդիկ իրենց երկրի հետ կապված հույսեր ունեն, ոչ թե հեռվից հեռու ապրելով, իրենց քաղաքական ու տնտեսական գիտակների տեղ դրած, աղբ են լցնում մի պստիկ երկրի մի բուռ մարդկանց հույսերի վրա, որ իրենց ուժով հեղափոխություն են արել ու ապագայի հետ կապված հավատ ունեն։ Լավ տենդենց չի, բայց սա մենակ իմ կարծիքն է, բանի տեղ մի դրեք։
    Այվի ջան, մարդկանց հույսերի ու հավատի ստանդարտները մի քիչ տարբեր են։ Կան ոչնչից սկսող ու թափ հավաքելու հույսով տոգորված ազնիվ քաղաքացիներ, ու կան իմ նման հղփացած, շփացած ու ոչ մի դրական բանից չբավարարվող մարդիկ (քննադատության նպատակը բնավ չուզողությունն ու նենգությունը չի) ։ Ու առհասարակ մեր բեսեդկայում բձեքով ասում-խոսում ենք էլի, թեթեև տար
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (29.09.2019)

  10. #1551
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    պա՜յ․․․ փաստորեն մի պստիկ երկրի մի բուռ մարդիկ իրենց հույսերը հավաքել են եկել են ակումբ, մենք էլ վրեն աղբ ենք լցնում․․․ աչքիս խառակիրի անելուս վախտն ա․․․

    Ասել ես մենակ քո կարծիքն ա, ու բանի տեղ չդնենք, բայց լավ տենդենց չի դա ֆորումում, որ կարծիք ես հայտնում, բայց խուսափում դրա շուրջ քննարկումներից։ Մենք գոնե պոպուլյար կարծիքին հակառակ մտքներս հայտնելով չենք պաղկվում այսպիսի ձևակերպումների ետևում, այլ կանխատեսում ենք, որ քարկոծվելու ենք, պիտակվելու ենք, բայց մեկ ա գտնում ենք, որ երկրի հետ կապված մեր հույսերը արդարացնում են այդ մեր մտավախություններով կիսվելը, թեկուզ մի երկու տելեժկա էլ թուք ու մուր ուտենք․․․ ու քո կարծիքով ստեղ մենք դրսից նստած մենակ աղբ նետելու կայֆից ուռում ենք․․․ թե կուզես իմանաս, մեջից վառվում ենք, որ այդ հույսերը մնում են անուրջներ, ոչ թե փոխակերպվում են ամբիցիաների․․․ բայց թե քո աչքին աղբ ա թվում, ի՞նչ ասեմ․․ բնականաբար մեր գլխին ուշատով մուննաթ կծոցի լցնելու իրավունք ունես․․․
    Ինչ-որ բանից խուսափող լինեի, գրառում չէի անի, ոչ էլ որևէ տեղ ասել եմ, թե խուսափում եմ գրածիս պատասխան ստանալուց։ Նենց որ գրածիս հետ կապված թուքումուրը հանգիստ ընդունում եմ․ առաջին օրը չեմ Ակումբում։ Իրավունքներս էլ լրիվ ճիշտ նկատեցիր։

  11. #1552
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրով՝ կոնկրետ էս հարցի համատեքստում: Պետք է վերացվի գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, երբ ամեն նոր իշխանություն Սահմանադրություն է գրում իր մարմնին համապատասխան: Ու եթե նույնիսկ բացարձակ վստահություն ունենք գործող իշխանության նկատմամբ, եթե Սահմանադրություն գրողները լինեն ոչ թե տարբեր շերտերից ընտրված մասնագետներ, այլ միայն իրենց կուսակիցները, անհնար է, որ չլինեն կասկածներ, որ հերթական անգամ գործ ունենք մարմնին համապատասխան գրված Սահմանադրության, այլ ոչ թե երկրին համապատասխանի հետ:

    Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար (իսկ դա անհրաժեշտ է, որտև Սահմանադրության նկատմամբ հավատի սերմանումը քաղաքական կարևորագույն բաղադրիչ է հասարակության ու երկրի զարգացման համար), պետք է հնարավորինս լայնաշերտ մարմին լինի նոր Սահմանադրություն գրողը:

    Իմ համոզմամբ՝ ապակուսակցական, բայց ոչ ապաքաղաքական, որովհետև Սահմանադրությունը ամենաքաղաքական փաստաթուղթն է, որը մատնանշում է երկրի զարգացման ուղղությունը, գոյության ձևը:
    Շնորհակալ եմ պարզաբանման համար․․․ բայց մի՞թե վստահությունը չի ենթադրում նաև որ վստահելի ղեկավարդ այդպիսի լրջագույն նախաձեռնության ետևից գնալու ա կոնսեսուսային եղանակով, թե չէ եթե չենք վստահում, որ սենց պատասխանատու հարցում իրենց պիտի արդարացնեն, էլ վստահությունը ինչո՞ւմն ա, որ ասֆալտ փռելուց իրենց խծբն հումքը չի՞ գողանալու․․․ աչքիս լավ էլ պետքական մեսիջ ա արձակել, թե նույնիսկ վստահողները կասկածներ ունեն, որ արատավոր պրակտիկան շարունակվելու հնարավորություն ունի․․․

    Իսկ կասկածներ միշտ էլ լինելու են, որտև շարքային քաղաքացին սահամադրագետ չի, որ հասկանա թե ինչը ինչի համար ա, ու նույնիսկ հրայրթովմասյաներին էլ ներառեն, մեկ ա ասողներ կլինեն, որ վախացրել ստիպել են սկսկվեն, թե չէ ԱԱԾ-ին վրեքները ֆաս կտան։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 29.09.2019, 02:11:

  12. #1553
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրով՝ կոնկրետ էս հարցի համատեքստում: Պետք է վերացվի գոյություն ունեցող արատավոր պրակտիկան, երբ ամեն նոր իշխանություն Սահմանադրություն է գրում իր մարմնին համապատասխան: Ու եթե նույնիսկ բացարձակ վստահություն ունենք գործող իշխանության նկատմամբ, եթե Սահմանադրություն գրողները լինեն ոչ թե տարբեր շերտերից ընտրված մասնագետներ, այլ միայն իրենց կուսակիցները, անհնար է, որ չլինեն կասկածներ, որ հերթական անգամ գործ ունենք մարմնին համապատասխան գրված Սահմանադրության, այլ ոչ թե երկրին համապատասխանի հետ:

    Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար (իսկ դա անհրաժեշտ է, որտև Սահմանադրության նկատմամբ հավատի սերմանումը քաղաքական կարևորագույն բաղադրիչ է հասարակության ու երկրի զարգացման համար), պետք է հնարավորինս լայնաշերտ մարմին լինի նոր Սահմանադրություն գրողը:

    Իմ համոզմամբ՝ ապակուսակցական, բայց ոչ ապաքաղաքական, որովհետև Սահմանադրությունը ամենաքաղաքական փաստաթուղթն է, որը մատնանշում է երկրի զարգացման ուղղությունը, գոյության ձևը:
    ՈՒզում ես ասել, որ նոր իշխանության նկատմամբ մարդկանց հավատը սահմանադրություն գրելու վրա չի տարածվում, հա՞
    Այսինքն ինչ ուզում են, թող անեն, բայց մենակ չկպնեն սահմանադրությանը իրենց կեղտոտ ձեռքերով։ Էն էլ էն սահմանադրության, որ Սերժիկենք մեջը պոլնի քաքել են։
    Եթե նման աստիճանի անվստահություն կա, որ կարող ա ամեն նոր սահմանադրություն մեջը կեղտոտ կուսակցական էլեմենտներ պարունակի, ապա առաջարկում եմ ռադ անել սահմանադրությունը և առաջնորդվել միմիայն Աստվածաշնչով։
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (29.09.2019), Ծլնգ (29.09.2019)

  14. #1554
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ բանից խուսափող լինեի, գրառում չէի անի, ոչ էլ որևէ տեղ ասել եմ, թե խուսափում եմ գրածիս պատասխան ստանալուց։ Նենց որ գրածիս հետ կապված թուքումուրը հանգիստ ընդունում եմ․ առաջին օրը չեմ Ակումբում։ Իրավունքներս էլ լրիվ ճիշտ նկատեցիր։
    թուքումո՞ւր, ո՞վ, աղբ թափողնե՞րս․․․ բա ամոթ չարեցի՞ր․․․

  15. #1555
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ պարաբանման համար․․․ բայց մի՞թե վստահությունը չի ենթադրում նաև որ վստահելի ղեկավարդ այդպիսի լրջագույն նախաձեռնության ետևից գնալու ա կոնսեսուսային եղանակով, թե չէ եթե չենք վստահում, որ սենց պատասխանատու հարցում իրենց պիտի արդարացնեն, էլ վստահությունը ինչո՞ւմն ա, որ ասֆալտ փռելուց իրենց խծբն հումքը չի՞ գողանալու․․․ աչքիս լավ էլ պետքական մեսիջ ա արձակել, թե նույնիսկ վստահողները կասկածներ ունեն, որ արատավոր պրակտիկան շարունակվելու հնարավորություն ունի․․․

    Իսկ կասկածներ միշտ էլ լինելու են, որտև շարքային քաղաքացին սահամադրագետ չի, որ հասկանա թե ինչը ինչի համար ա, ու նույնիսկ հրայրթովմասյաներին էլ ներառեն, մեկ ա ասողներ կլինեն, որ վախացրել ստիպել են սկսկվեն, թե չէ ԱԱԾ-ին վրեքները ֆաս կտան։
    Ծլնգ ջան, կասկածողներ միշտ կլինեն, դրա համար օգտագործել էի «Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար» ձևակերպումը:

    Խնդիրն էն ա, որ ես վստահում եմ, դու չես վստահում: Ու պետք են համալիր գործողություններ՝ մաքսիմալ վստահություն ստանալու համար: Դրա առաջին քայլերից մեկը Սահմանագիր մարմինը ապակուսակցական ստեղծելն է, հաջորդ քայլերից պետք է լինեն հանրային մեծ դիսկուրսները, քննարկումների հիման վրա նախագծում շտկումներ անելը, այլ քայլեր, իսկ ամենավերջում՝ մաքսիմալ թափանցիկ ու արդարության կասկած չառաջացնող հանրաքվեի անցկացումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (29.09.2019)

  17. #1556
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒզում ես ասել, որ նոր իշխանության նկատմամբ մարդկանց հավատը սահմանադրություն գրելու վրա չի տարածվում, հա՞
    Այսինքն ինչ ուզում են, թող անեն, բայց մենակ չկպնեն սահմանադրությանը իրենց կեղտոտ ձեռքերով։ Էն էլ էն սահմանադրության, որ Սերժիկենք մեջը պոլնի քաքել են։
    Եթե նման աստիճանի անվստահություն կա, որ կարող ա ամեն նոր սահմանադրություն մեջը կեղտոտ կուսակցական էլեմենտներ պարունակի, ապա առաջարկում եմ ռադ անել սահմանադրությունը և առաջնորդվել միմիայն Աստվածաշնչով։
    Ինչպես էն գրառումն էիր սխալ ընկալել ու ցիտել, այնպես էլ իմ այս գրառումը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #1557
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    շեֆիդ հետ համաձայն եմ, բայց դրանից քո տրամադրվածությանը հետևությանը՝ չէ․․․ հետաքրքիր բան եղել ա, անունը ինչ էլ որ դնես, ու գոնե այն, որ կլեպտոկրատիան վերացել ա, շաաաաաաաաատ լուրջ ձեռքբերում ա, բայց դե, հա, հիմա էլ կոլխոզակրատիայի ենք եկել, բայց բարձր տեխնոլոգիաներով են վախացնում, տեսնենք վերջը ինչ կլնի․․․
    Հա, համաձայնվեցի, մի քիչ շատ եմ համը հանում իմ մաքսիմալիզմով :Ճ
    Si vis pacem, para bellum

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (29.09.2019)

  20. #1558
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, կասկածողներ միշտ կլինեն, դրա համար օգտագործել էի «Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար» ձևակերպումը:

    Խնդիրն էն ա, որ ես վստահում եմ, դու չես վստահում: Ու պետք են համալիր գործողություններ՝ մաքսիմալ վստահություն ստանալու համար: Դրա առաջին քայլերից մեկը Սահմանագիր մարմինը ապակուսակցական ստեղծելն է, հաջորդ քայլերից պետք է լինեն հանրային մեծ դիսկուրսները, քննարկումների հիման վրա նախագծում շտկումներ անելը, այլ քայլեր, իսկ ամենավերջում՝ մաքսիմալ թափանցիկ ու արդարության կասկած չառաջացնող հանրաքվեի անցկացումը:
    ես չե՞մ վստահում․․․ Չուկ ջան, հենց էդ ա հակառակը, ես համոզված եմ, որ ձև չկա առանց կուսակցական մեծ ազդեցության սահամադրություն փոխել, ու լրիվ օքեյ եմ դրա հետ, ինչքան էլ թերավստահություն ունենամ իշխանության ողջամտության հետ կապված, չնայած որ քեզ նման գտնում եմ, որ հիմա սահմանադրություն փոխելու վախտը չի․․․ ու եթե չվստահողները փոքրամասնություն են (ըստ ձեզ, էլի, ես թվեր չունեմ), ինչի՞ հետևից են ընկնում․․․ թող էլի ում պետք ա ներգրավեն, լայն դիսկուրսներ անեն, միջազգային մարմիններին ուղարկեն, ում պետք ա դաբրոն ստանան, բայց հլը չսկսած ասել թե ապաքաղաքական կամ ապակուսակցական ա լինելու ցույց ա տալիս, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ ա տեղի ունեցել

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (29.09.2019)

  22. #1559
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, կասկածողներ միշտ կլինեն, դրա համար օգտագործել էի «Նման կասկածները հնարավորինս ցրելու ու մեղմելու համար» ձևակերպումը:

    Խնդիրն էն ա, որ ես վստահում եմ, դու չես վստահում: Ու պետք են համալիր գործողություններ՝ մաքսիմալ վստահություն ստանալու համար: Դրա առաջին քայլերից մեկը Սահմանագիր մարմինը ապակուսակցական ստեղծելն է, հաջորդ քայլերից պետք է լինեն հանրային մեծ դիսկուրսները, քննարկումների հիման վրա նախագծում շտկումներ անելը, այլ քայլեր, իսկ ամենավերջում՝ մաքսիմալ թափանցիկ ու արդարության կասկած չառաջացնող հանրաքվեի անցկացումը:
    Չուկ ջան, կուսակցական, քաղաքական բառերից պետք չի վախենալ, շատ էլ որ դեգեներատների ժամանակ էս բառերը դառել են քֆուրներին համարժեք բառեր։ Հակառակը, ցանկացած հեղափոխական դրական շարժ իրեն հարգող կուսակցությունը կցանկանա իրեն վերագրել, որ պատմության մեջ գրվի, որ էս թույն Սահմանադրությունը հպարտորեն գրվել ա «Իմ Քայլը» դաշինքի կողմից ի նպաստս ու փառս Հայ ժողովդրի արժանավայել պայծառ ապագայի։ Դրա համար էլ Ծլնգն ու ես ասում ենք, որ էս շոուն անիմաստ թսիկություն ա, հետ քայլ։
    Si vis pacem, para bellum

  23. #1560
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    ես չե՞մ վստահում․․․
    Ծլնգ ջան, դու հարցրել էիր ինչ սկզբունք, մոտեցում, տրամաբանության մասին եմ գրել, ասել էի: Բացարձակ մտադիր չեմ պնդել, որ վերին արտի ճշմարտություն եմ ասում, ընդամենը մոտեցումս եմ ներկայացրել, որին կարող ես չհամաձայնվել ու տրամագծորեն հակառակ կարծիք ունենալ:

    Իսկ կոնկրետ հատվածում «դու չես վստահում»-ը խոսքի ձև է, ցույց տալու համար, որ միայն մի խմբի մասին չեմ խոսում: Կարծում էի, որ սա քեզ բացատրելու կարիք չի լինի: Մի՞թե ակնհայտ չի, որ Հայաստանի ողջ բնակչությունը չի, որ վստահում է: Իսկ Սահմանադրական փոփոխությունների գնալը նաև քաղաքական ամբիոններ տրամադրելու հարց է, երբ քաղաքական հակառակորդդ սկսում է բոլոր հնարավոր ամբիոններից համոզել քո սխալ լինելը, ու դու պետք է կարողանաս ապացուցել, որ ճիշտ ես: Էս ճանապարհի փոքր քայլերից է Սահանագիր մարմինը ապակուսակցական ստեղծելը: Դու-ից վերանանք, անցնենք օրինակ (շեշտում եմ՝ օրինակ) ՔՈ-ին: Մի՞թե պարզ չէ, որ ՔՈ-ի դիրքորոշում Սահմանադրության նոր նախագծին մի տեսակ է լինելու, եթե հանձնաժողովում ունենա վստահելի մարդիկ, այլ տեսակ՝ եթե լինեն միայն իր քաղաքական հակառակորդները:

    Էլ չխոսած նրա մասին, որ անկախ ամեն ինչից տարբեր շերտերի ներգրավումը բերելու է ավելի որակյալ փաստաթղթի որոշման:

    Բայց մի անգամ էլ ասեմ, սա ընդամենը քո հարցի պատասխանն է, թե ինչ սկզբունքների, մոտեցումների ու տրամաբանության մասին եմ խոսում: Կարող ես մոտեցումներս չկիսել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (30.09.2019)

Էջ 104 143-ից ԱռաջինԱռաջին ... 45494100101102103104105106107108114 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •