Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Ծլնգ, համաձայն եմ։
Դրա համար էլ ներդրման շահույթը էս դեպքում չպիտի մենակ դրամով հաշվես։ Ու՞մ հայտնի չի, որ հայաստանը հեռու ա լավագույն ֆինանսական շահույթի պլատֆորմ լինելուց։ Ավելին. Եթե չկորցնես, ուրախ եղիր, իսկ դանդաղ շահույթի դեպքում՝ երջանիկ։ Բա քաղգիտակցությունն էլ հենց նրանումն ա, որ էս դեպքում մենակ դրամական շահույթով չես առաջնորդվում, այլ բազում (ինչի ոչ) ուրիշ շահույթներով, այդ թվում և հոգևոր (որի մեջ նվիրա֊մուրատվությունը չեմ ներառում)։ էդ հոգևոր շահույթներից ա, օրինակ, սեփական (պապական) հողի վրա ապրելը, "տանը" զգալը, քո ու սրունդներիդ արմատները ամրացնելը, ոչ հոգևոր շահույթներից էլ կարող ա լինի ավելի բարեկեցիկ ապրելը (դրսում ստեղծածդ նախնական կապիտալով), ու էլի ինչ֊որ նյութական բաներ, որ շատերի համար էական են ու շատերը հենց դրա համար էլ վերադառնում են, ի դեպ (սա կոնկրետ փաստերով եմ ասում)։
Ու այո՜ , ես էդ ոգեշնչող ներդրումներին զուգահեռ միշտ էլ հասկացել եմ հայրենադարձություն։ Ներդրում առանց հայրենադարձության վիճակախաղի պես ա. դնում ես փողդ ու քաշվում ղրաղ, շահեց՝ լավ, կորցրիր՝ ջանդ սա, գոնե հայի մնաց
Այ վերջին պարբերությանդ պահով համաձայնեցինք, դրա համար էլ դա նվիրաբերություն ա։ Իսկ հայրենադարձությամբ հոգևոր ու մնացած բաների բավարարելը. եսիմ, Հայաստանում խնդիրները մի ահռելի մասը ոչ-տնտեսական ա նաև, ու սփյուռքում ապրած շատերի համար այդ խնդիրները կարող են լրջագույն խոչընդոտ դառնալ հայրենադարձության ճանապարհին. լինի քաղգիտակցություն, թե չէ, որտև մի հոգևոր պահանջդ բավարարելով կարող ա մի քանի պահանջներիդ բացահայտ ոտնահարման առերեսվես։