Բազմիցս մի քանի տեղ ասել եմ, որ քո հետ կոնստրուկտիվ կամ ոչ կոնստրուկտիվ, պիտակումներով կամ առանց քննարկումների մեջ մտնելու հավես չունեմ։ Բայց դե որ դու մտնում ես, ի՞նչ կարամ նաեմ։
Հահահահահահա, գուգլեցի, չեմիչէ։ Քո համար գուգլեցի։ Էկել, ինձ փաստարկումների դասեր ա տալիսՈՒրախ եմ որ գոնե հիմա գուգլ արեցիր ու հոդված գտար deductive reasoning–ի մասին ու փորձում ես ասածներդ սվաղել, բայց մեկ ա․ անգրագետ պնդումներ դու ես անում, գիտնական ջան
bias–ները իհարկե տարբեր են լինում ու confirmation bias–ը դրանցից մեկն ա ընդամենը։ Բայց էն ինչ նկարագրեցիր որպես բացասական երևույթ ընդամենը confirmation bias-ի օրինակ էր։ իսկ deductive reasoning–ը bias չի։ Դեդուկտիվ deductive reasoning–ը տրամաբանության (logic) ձևերից, կարևոր գործիքներից մեկն ա, որի վրա ժամանակակից գիտությունը հիմնվում ա։ deductive reasoning–ի մեջ ոչ միայն վատ բան չկա, այլև առանց դրա գիտություն չէր լինի։
Այսինքն՝ ինձ մեղադրելով «դեդուկտիվ փաստարկող» լինելու մեջ, ըստ էության ինձ մեղադրում ես բանավիճելիս տրամաբանություն օգտագործելու մեջ ու հրաժարվում ես տրամաբանող մարդու հետ բանավիճելԻնչ խոսք, տեսնելով քո բանավիճելու ոճը, երևի թե ճիշտ ես անում
![]()
Դեդուկտիվ ու ինդուկտիվ փաստարկումները տրամաբանական փաստարկումների ձևեր են, գիտության մեջ երկուսն էլ կիրառվում են ու երկուսն էլ պիտի լինեն. տեսությունից դեպի հիպոթեզ, հիպոթեզից դեպի տվյալներ, տվյալներից դեպի նոր տեսություն։ Եթե մենակ դեդուկտիվ կիրառվեր, կընկնեիր շրջանաձև փաստարկումների մեջ ու դուրս չէիր գա, այսինքն՝ տեսությունից դեպի հիպոթեզ, հիպոթեզից դեպի տվյալներ ու կմնաս տվյալների ձորում լռված՝ դրանք հարմարացնելով հիպոթեզին, որովհետև ինդուկտիվ տրամաբանության բացակայությունը թույլ չի տալիս դուրս գալ ու նոր տեսություն մշակել։ Դեդուկտիվի վրա նստած գիտությունը ահավոր կործանարար մի բան ա, շատ էլ որ տրամաբանություն ա։
Ամեն դեպքում, ես դեդուկտիվ տրամաբանությունը բացարձակ որպես վիրավորանք չեմ օգտագործել, այլ ընդամենը ասել եմ, որ չեմ ուզում դեդուկտիվի վրա նստածների հետ գործ ունենալ, որտև ինձ ահավոր դժվար ա, երբ «նոր տեսության» անցնելու փոխարեն տվյալները դիտարկվում են որպես «հին տեսության» օգտին տվյալներ։
Խոխմն էն ա, որ սև ու սպիտակից դու ես խոսում։ Ես սև ու սպիտակ չեմ ասում, այլ ասում եմ, որ դու ունես կոնկրետ տեսություն, ու ցանկացած տվյալ, որտեղ պետք ա օգտագործվի ինդուկտիվ մեթոդ նոր տեսության հանգելու համար, դու անտեսում ես/այլ կերպ մեկնաբանում։էս նկարագրածդ լրիվ բորշ էր, որ իմ մտածողության հետ ոչ մի կապ չունի․
* առաջին երկու կետի ճիշտ լինելուց երրորդը չի հետևում,
* մարդիկ սև ու սպիտակ, հազար ու մի լավ ու վատ շերտեր ունեն, տարբեր հատկանիշների դրսևորման տարբեր աստիճաններ ունեն ու էդ ամենը ժամանակի հետ փոփոխվում ա։ Հետևաբար, ես չեմ կարա մտածեմ, որ Նիկոլը գլոբալով, որպես բացարձակ ու անփոփոխ արժեք «լավ մարդ ա ու լավ նպատակներ ունի»։
* Նիկոլը չի ասել թե սահմանադրական փոփոխություն չի անելու երբևէ։ Ասել ա, որ ճիշտ չի գտնում սահմանադրական փոփոխություն էս պահին անելը։ Դրանք տարբեր բաներ են։
* Եվ այլն։
Մի խոսքով, լավ եղի, կփորձեմ ժամանակս անիմաստ չվատնել դեդուկտիվ փաստարկներ չսիրողների հետ։
Է հա, Նիկոլը ընտրություններից առաջ շտապ սահմանադրական փոփոխությունների մասին էր խոսում, իսկ երբ իր իշխանությունն ամրապնդվեց, հարցն էլ հրատապ չէր։ Ու խոսքս հիշի. ինքը երբևէ սահմանադրական փոփոխություն չի էլ անելու։ Բայց դե ի՞նչ եմ ասում։ Մեկ ա կգտնես արդարացումը ու որպես փաստաբան հանդես կգաս նորից։
Էջանիշներ