User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2138 հատից

Թեմա: Փաշինյանի կառավարության գործունեությունը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բավական երկար ընդմիջումից հետո որոշեցի գրառում կատարել, որպեսզի ինքս ինձ համար պարզեմ մի բան՝ «արդյոք մենք փաստերով ենք առաջնորդվում, թե ոչ»։

    Օրինակ՝ երբ վարչապետը 100 փաստ-ձեռքբերում է մատնանշում(այո, մի մասը ոչ էդքան էական), երբեք չեմ նկատել, որ ընդդիմախոսները կոնկրետ փաստարկված պնդումներ ներկայացնեն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Օրինակ՝ ասեն, որ «այ էս թիվը չի կարելի նման կերպ մեկնաբանել, որովհետև ... » Կամ « այ էս հարցում ամբողջովին ՍՍ կամ ԿԿ շնորքն է, ու նոր իշխանությունը դրա հետ կապ չունի»։ Միշտ ընդհանուր ձևակեպումներով ասում են, որ «գործ չի արվում», «գործ արեք», «հերիքա մենակ խոսաք» և այլն։ Հայտնի տրամաբանական հնարք է, բայց նաև՝ կողքից հեշտ տեսանելի։

    Օրինակ՝ էս 3 փաստերից (կամ ընդհանրապես 100 փաստերից), ո՞ր մեկն է հերքելի։

    Որպես ներդրումային գործի մասնագետ, կարող եմ ասել, որ 3-ն էլ կայունացող ու առողջացող երկրի լուրջ ազդակներ են (Մուդիսը երբեք պատահականորեն վարկանիշ չի բարձրացնում: Ավելին՝ հայտնի է իր պահպանողական հայացքներով)։ Տնտեսությունը արագորեն դուրս է գալիս ստվերից, դիվերսիֆիկացվում է ու ձևավորվում է անշարժ գույքի կայուն պահանջարկ։ Եթե հակափաստարկ կա, խնդրում եմ մատնանշեք։ Կանխավ շնորհակալություն

    1. 2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

    2. 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

    3. 2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիպոթեկային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը 90.5%-ով:
    Վերջին խմբագրող՝ The_only_one: 18.09.2019, 18:12:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.09.2019), Life (18.09.2019), Varzor (19.09.2019), Աթեիստ (18.09.2019), Արամ (18.09.2019), Արշակ (19.09.2019), Գաղթական (18.09.2019), Ուլուանա (18.09.2019), Տրիբուն (18.09.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 30
    Վերջինը: 09.04.2017, 21:42
  2. Նիկոլ Փաշինյանի դատավարությունը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 242
    Վերջինը: 20.03.2011, 17:03
  3. Քաղաքացին ընդդեմ ՀՀ կառավարության
    Հեղինակ՝ Վիշապ, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 01.09.2009, 15:05
  4. ՍՍ-ի գործունեությունը` որպես <<նորընտիր>>
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 15.01.2009, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •