Ներկա սահմանադրությունը սուպերվարչապետական սահմանադրություն է, որը Սերժի իշխանության վերարտադրության համար էր արված (ինչի հետ Նիկոլ Փաշինյանը վախտին համաձայն էր), բայց հիմա արդեն մանրից սկսել եմ կասկածել, որ հենց Նիկոլի հավերժ, պուտինանման իշխանության համար է :Ճ
Իսկ իրականում, կարծում եմ հենց մեծամասմաբ «անգրագետ պողոսներից» բաղկացած Հայ ժողովուրդն է Նիկոլին սուպերվարչապետ սարքողը, ու էս սահմանադրությունը ժողովդրի մեծ մասի սրտով ա: Ընդհամենը վատ, չար, էգոիստ թագավորին ժողովուրդը փոխարինել ա լավ, բարի ու մեծահոգի սուպերմենով: Ու լայքերից կուրացած սուպերմենն էլ տարերքի մեջ է: Մենք էնքան խելացի ազգ ենք, որ աչքիս վերջը նորից հետ ենք գնում դեպի ցարիզմ
Դեմոկրատիան մենակ ազատ ու թափանցիկ ընտրություններով չի, ձեր ցավը տանեմ, դեմոկրատիան ենթադրում է իշխանության ապակենտրոնացում ուր ուզում եք կարդացեք, ասենք
ստեղ շատ լավ օրինակով բացատրվում է: Ասենք օրինակ Ամուլսարի հարցում Նիկոլը նորմալ դեմոկրատական համակարգ ունեցող երկրում պիտի չկարողանար հանքը շահագործելու թույլտվություն տալ, առանց Ջերմուկ քաղաքի ու կողքի գյուղերի իշխանությունների, առանց Սյունիքի մարզի ավագանու որոշման:
Էջանիշներ