Ես սա ասել եմ 15.07.2019, 23:26-ին.
Ավելի ուրախ էլ եմ լինում...
Ասեմ, ստեղ կակ ռազ տխուր եմ, պռոստը ժպիտ սմայլիկը դրեցի, որպես ապագա երկխոսության պատրաստակամության նշան...
Էս են պահնա, է, որ էրեխուն ասում ես, ասենք, դանակի հետ մի խաղա մատդ կկտրես, ինքը չի լսում, մատը կտրումա, լացելով գալիսա մոտդ - վռոդե պիտի ուրախանաս, որ ճիշտ դուրս եկար, բայց տխրում ես:
Ասել եմ, չէ՞, որ մեր դատական համակարգը Քոչարյանին մարսելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի, պետք չէր իրեն իր էն տեսքով, որ կար մինչև հեղափոխությունը, էդ դեմ տալ: Հիմա սա դրա արտահայտություններից մեկն է, բայց ապագայում ավելի ուժեղ գմփունա լինելու՝ ՍԴ-ի կողմից: Ինչքան ես եմ հասկանում, ՍԴ անդամներին անկյուն են քշել և նրանք պատրաստ են հուսահատ-համառ դիմադրության: Հանկարծ ու որոշեն, վերցնեն ու որոշեն՝ վարույթ ընդունված մասով վիճահարույց հոդվածը հակասահմանադրական ճանաչել - մարտի 1-ի գործը միանգամից կփլուզվի:
Դա էլ դեռ ոչինչ, Ստամբուլյան կոնվենցիան, վեթինգի օրենքը կամ էլ չասած 50 միլիոնի օրենքը - էս սաղ ՍԴ համենայն դեպս այս կազմի հետ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Վիշապ, մտքիցդ հան, ոնց կասեին՝ раз и навсегда - ես քոչարյանական չեմ, ես ընտրել եմ Նիկոլին ու անկեղծորեն ուզում եմ, որ ինքը հաջողության հասնի, քանի որ հենց նրա հաջողության մեջ եմ տեսնում ՀՀ ապագան: Իմ բոլոր ստատուսներում, այլ գրվածքներում և հարցազրույցներում կարող ես այս միտքը տեսնել - ես ուղղակի ցավում եմ, որ ինքը սխալը սխալի հետևից է անում: Կրկնեմ, մտքիցդ հան, որ ես Նիկոլի սխալներից կուրախանամ, առավելագույնը կասեմ՝ ախր ասում էինք, է...: Էս ասում եմ, որ ապագայում ավելի պարզ շփվենք:
Ի դեպ, այս դիրքորոշումն ունի նույն Երվանդ Վարոսյանը՝ Նիկոլի երբեմնի փաստաբանը, հայտնի օպոզիցիոն դեմքը - հիմա ի՞նչ, ինքն էլ է՞ քոչարյանական...
Մարգարեներին միշտ էլ չեն ընդունել իրենց երկրներում...![]()
Էջանիշներ