Ապ, ոնց որ գրառումս սխալ ես հասկացել
Գրառմանս իմաստն այն էր, որ հերթական ծակ տաշտակն է՝ ԱԳ-ն ու կառավարությունը ոչինչ չեն ունեցել դեսպաններին "ժառանգություն" թողնելու, ասել է թե համարյա զրոյից պիտի սկսեն։
Նենց չի չէ, որ արտաքին քաղաքականության հայեցակարգերն ու դեսպանատների գործունեությունը լրիվ նոր կառավարությունն է մշակել։ Պիտի որ ահագին բազա ունենային, որը չունեն կամ էլ եղածը բանի պետք չի։
Գաղտնիք չի, որ դեսպան լինելը խոպան գնալու պես մի բան է եղել՝ գնում էին ֆռֆռալու ու փող աշխատելու։
Հուսով եմ էդ խոպանի ճամփեքը կփակեն։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եղբայր, հերիք չի news.am–ի իբր off the record ասած, իսկ իրականում կոնկրետ մի քանի մանիպուլատիվ ենթատեքստեր առաջ բրդելու առաջադրանք կատարող բամբասանքն ես մեջբերել, մի բան էլ որպես պաշտոնական տեղեկություն քննարկում, հետը կռիվ ես տալիս։ Ո՞ր մասն եմ տեղ սխալ հասկացել։
Ընդ որում էս տիպի «չար լեզուներն ասում են» ոճի մուտիլովկեքը news.am–ը սովորաբար իրանց անունից չեն գրում․ մի հատ Ճ կլասի մեդիայով են սկզբից հրապարակում, հետո էլ news.am-ը հղում ա անում․ «Հրապարակը» գրում է», «Փաստ․ինֆո–ն գրում է» ոճով։ Իրանց արևին կլաս են պահում էլիդեբիլ նյութերը իրանց անունով չեն գրում։ Որ հետո դեմները դնես, թե սուտ եք ասում․ կասեն՝ սուտ չենք ասում․ մենք ընդամենը հղում ենք արել՝ ասել ենք, որ «Հրապարակը» սենց բան ա գրել։
![]()
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
Կրկին թիմի պահով...
Նստած մտածում եմ, էլի...
Սկայպի էս հայտնի համաժողովի պահով՝ փաստորեն ստացվում է, որ Նիկոլը իսկապես Էլարդի եզրակացությունը ուշադիր չէր ուսումնասիել, այլ վստահել էր... թիմի անդամներին։ Մինչև էդ էլ, չլինելով իրավաբան, ինչը մեծապես մեղմում է իրավիճակը՝ կրկին իր թիմի անդամներին հավատալով գնացել էր Վահե Գրիգորյանի ավանտյուրային, վեթթինգին, դատարանների դռները փակելուն, ՀԱՊԿ-ին կոպտելուն, Լուկաշենկոյին կոպտելուն, Արցախը բանակցային կողմ դարձնելուն, հայտարարելուն, թե մարտի 1-ի գործով մարդասպան է ձերբակալվել և այլն, և այլն, և այլն
Ստացվում է, որ, մասնավորապես նաև վերջինի գործով, ոչ թե Լիդիա֊Էլարդին ստուգեցին, այլ թիմին բայց...
Արդյո՞ք ժամանակը չէ թիմի հարցով հետևություններ անելուն, հը՞![]()
Վերջին խմբագրող՝ Lion: 31.08.2019, 16:15:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոնց որ բարդացրեցի, ավելի պարզ ներկայացնեմ.
News.am-ը հղվելով Հրապարակին, ասում է, որ իբր թե Նիկոլը բարկացել է դեսպանների վրա, որ վատ են աշխատում: Այսինքն ուզում են ներկայացնել, որ Փաշինյանի ներկայիս կառավարության դեսպանները վատն են և չեն աշխատում և ԱԳ տաշտակը ծակ է: Կարճ ասած ներկայացնում են որպես Փաշինյանի կառավարության հերթական ձախողում:
Այնինչ իրականում ներկայիս դեսպանների աշխատանքի կանոնները, ծրագրերը ու էլի եսիմ ինչ կարգավորուներ (ոլորտին չեմ տիրապետում, կարողա մի բան էլ էն չեմ ասում) ստեղծվել են նախկին իշխանությունների ժամանակ:
Ու եթե հիմա տաշտակը ծակ է, դա ոչ թե Փաշինյանի կառավարության թերացումն է, այլ նախորդ իշխանությունների: Նոր կառավարությունը ստիպված է էդ ծակ տաշտակը կարկատել կամ էլ նոր
Իրենց կարճ խելքով յանի ներկաներին են փնովում, բայց դե հո հասկանում ենք, թե որտեղ է թաղած խոզի գլուխը:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (31.08.2019)
Նիկոլը պոպուլիզմի արքանա: Բայց Ամուլսարի հարցում էտ չի աշխատում:
Պիտի որոշում կայացնի կամ էս կողմ կամ էն կողմ, կամ հանքը աշխատումա կամ չի աշխատում:
Հիմա մեր Ձկան խանութի ճակատամարտ սադրած ու ճողոպրած խեռոսը էլի ուզումա թռնի պատասխանատվությունից:
Պատասխանատվությունը քցի ՔԿ ի վրա ինչ որ ելառդի վրա, բնահպանության նախարարության վրա ու էլի ժամանակ ձգի:
Բա վաղը մյուս օրը որ պատերազմ սկսի էս մեր խեռոսը ոնցա զորք ղեկավարելու որոշում կայացնելու:
Ամեն օպերացիան նստելույա երկու տարի քննարկի: Խոսքի բնապահպանները դեմ են որ Միրբաշիրը գրավենք, գրադերով ռմբակոծելուց փոշի կբարձրանա բնությունը կաղտոտվի:
Կարծում ես թի՞մն ա խնդիրը, թե՞ ուղղակի տեսավ ձև չկա, որոշեց մեկնումեկին (էս դեպքում Իվանյանին) զոհաբերել։ Ամուլսարը ըստ էության լրիվ տեղավորվում ա իրա կառավարության (ու նաև հենց անձամբ Նիկոլի) որդեգրած տնտեսական քաղաքականության մեջ։ Ուղղակի եթե մյուս դեպքերում լուրջ ընդվզումներ չեղան, ու հեշտությամբ պլստացին, ապա Ամուլսարի դեպքում ընդվզումը շատ լայնածավալ էր (դե համ էլ նախորդ դեպքերի համեմատ էս անգամ ժողովրդին լրիվ էշի տեղ էին դնում ու չէին սպասում, որ իրանցից խելոք դուրս կգան), հետևաբար ստիպված պիտի հետ կանգնեին։ Նիկոլը հո չէ՞ր կանգնելու, ասեր՝ վայ, կներեք, սխալվել եմ։ Պիտի ուրիշին սխալ հաներ։
Varzor (01.09.2019)
Մի կողմ թողնենք էն, որ էդ ազնիվ չի, թեև քաղաքական առումով՝ ճիշտ, քաղաքական առումով ստեղ ուրիշ խնդիր կա - ինքը, ոնց ասում են, պիտի գնա, էն հեռու դրած քարին մենակ նստի ու մտածի - էսօր Ամուլսարի վրով քաշեցին, սխալն ուրիշի վրա ջարդելով սղղցրինք, բա՞ որ վաղն ավելի լուրջ հարց լինի և սխալն ուղղել չստացվի կամ դրա ուղղելը ցանկացած դեպքում ծանր հետևանքների բերի:
Երկիր կառավարելը խաղ ու պար չէ՝ դրան պետք էմոտենալ որպես աշխարհի ամենա-ամենա-ամենալուրջ մի գործի:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
StrangeLittleGirl (01.09.2019), Varzor (01.09.2019)
Ավելի լավ է լինել պոպուլիզմի, քան թե պուպուլիզմի արքա, ինչպիսին էին Քոչարյանն ու Սարգսյանը
Ընգծածս հատվածն ուղղակի ապազգային և հակազգային, հակապետական արտահայտություն է, որի համար ուղղակի բառեր չեմ գտնում կոռեկտ արտահայտվելու
Զուտ իրավական տեսանկյունից վարչապետը չի, որ պիտի որոշի հանքը շահագործվի թե ոչ: Դրա համար համապատասխան մարմիններ կան, ոնոք ցավոք, ժողովրդի հարցերին պատասխանելու բեռը գցել են վարչապետի վրա:
Հանգիստ մնա, որ պատերազմ լինի, իսկ դա ցավոք այդքան էլ հեռու չի, արագ որոշումներ կայացնողներ ու ռազմական օպերացիաներ ղեկավարողներ կգտնվեն
Թող մենք Միրբաշիրը ազատագրենք, չուզողն էլ բնապահպանները լինեն
Դու էն ասա, պատերազմի ժամանակ որտեղ ես լինելու?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Լիոն ջան, շատ լավ ես ասում, բայց մի քիչ վարդագույն ակնոցներով: Մարդկության գոյությունից ի վեր շատ լավ հայտնի են այն պատճառները, թե ինչու են որոշ մարդիկ իշխանության ձգտում:
Կոնկրետ Փաշինյանի պարագայում չեմ կարող ասել, թե կոնկրետ որ մի պատճառն է: Առերևույթ ներկայացվում է ազգի ու պետության ապագայով և ժողովրդավարությամբ մտահոգվածությունը:
Բայց դա, ԻՀԿ, իրականությանը չի համապատասխանում:
Ու սա այն դեպքերից է, երբ սխալ եմ դուրս գալիս` միայն ուրախանում եմ:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Դե հասկանալի է, ե՞ս չիմանամ դա, որ պատմությունն իմ ըստ էության երկրորդ մասնագիտությունն է: Ես խոսում եմ լավ, արժանի տիրակալի մասին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Համաձայն չեմ՝ հենց ժողովրդավարության դեպքում եմ ամենամեծ շանսերը՝ ունենալ լավ տիրակալ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Տղեքը գորՁ են արել, ապրեն...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (03.09.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ