Ծլնգ-ի խոսքերից
Էս ինչ ուժըս հեքիաթ պատմիր, այ Լիոն ջան՝ էն «հսկաները կգան հարսնացուին կփախցնեն» ժանրից։ Էսի վատատեսություն չի, եղբայր, էսի փսիխոզի նախանշանի հոտ ա հանում (ախպոր պես, թարգի էն սեմըշկա վաճառողներին վերԼՈՒԾաբաններին լսել, լավ չի վրեդ ազդում)։ Այ բալամ, ամեն ձևի քննադատությունից առաջ ասում ենք «դե հների հետ համեմատելու էլ չի, բայց․․․», հիմա քո կարծիքով իմ քայլի պատգամավորները պիտի Ռոբիկի՞ն ծախվեն։ Ու նույնիսկ եթե տենց էլ լինի, մեծամասնությամբ այդ պատգամավորներին կարան մանդատները դնել ստիպել, էլ չասած որ տենց ռիսկի գոնե նշույլ որ լինի, կարելի է նախօրոք վստահության քվե առաջ քաշել ու ևս մի տարով էլ երկարաձգել կառավարության բռոնյան։
Ասածս ինչ ա․ արի փորձենք մի քիչ ռեալիզմի ժանրում մնանք ու արձագանքենք փաստերին, ոչ թե մտացածին վախերին․․․ ի վերջո փաստաբան ես՝ մեղադրյալը համարվում է անմեղ, քանի մեղքը չի հաստատվել օրինական դատական վճռով։
Էջանիշներ